2009
Հարցեր և պատասխանններ Եկեղեցու կազմակերպության մասին
April 2009


Հարեր և պատասխաններ Եկեղեցու կազմակերպության մասին

Ինչո՞ւ է Եկեղեցին անվանվել Հիսուսի անունով:

Հիսուսն ասաց կոչել այն Իր անունով, որովհետև դա Նրա Եկեղեցին է (տես 3 Նեփի 27.8): Նա կազմակերպեց այն՝ օգնելու համար մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է:

Ի՞նչ է նշանակում «վերջին օրեր»:

Հիսուսն ասել է. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» (ՎևՈւ 115.4): «Վերջին օրեր»-ը այն ժամանակն է, որում մենք ապրում ենք:

Ի՞նչ է նշանակում «Սրբեր» բառը:

«Սրբեր» նշանակում է Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Սուրբ գրությունները պատմում են Սրբերի մասին տարբեր ժամանակներում:

Հին Կտակարանի ժամանակներ. Երկրորդ Օրինաց ԼԳ.3; Սաղմոս Լ.4

Նոր Կտակարանի ժամանակներ. Ա Կորնթացիս Ա.2

Մորմոնի Գրքի ժամանակներ. 1 Նեփի 14.14; Մորոնի 8.26

Ջոզեֆ Սմիթի ժամանակներ. Վարդապետություն և Ուխտեր 57.1; 84.2

Այսօր Եկեղեցու անդամները նույնպես կոչվում են Սրբեր:

Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին:

Հիսուսը կազմակերպեց Իր Եկեղեցին, երբ Նա ապրում էր երկրի վրա, երբ Նա այցելեց Ամերիկյան մայրցամաք, և երբ Նա վերականգնեց այն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Ամեն անգամ Նա ընտրում էր Տասներկու Առաքյալների կամ աշակերտների, որոնք օգնում էին Իրեն երկրի վրա կառուցել Աստծո արքայությունը, քարոզելով ավետարանը (տես Մարկոս ԺԶ.14–15; 3 Նեփի 12.1):

Հիսուսը նաև կանչում է մարգարե, որը ղեկավարում է Եկեղեցին: Եկեղեցու Նախագահը մարգարե է: Հիսուսը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինելու վերջին օրերի առաջին մարգարեն: Թոմաս Ս. Մոնսոնը Եկեղեցու 16-րդ Նախագահն է: Մարգարեն միակ անձն է, որը կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար:

Տասներկու Առաքյալները Նոր Կտակարանի ժամանակներում

Տասներկու աշակերտները Մորմոնի Գրքի ժամանակներում

Տասներկու Առաքյալները այսօր

Նկար
Prophet Joseph Smith

Ջոզեֆ Սմիթ՝ Եկեղեցու առաջին Նախագահ

Նկար
President Thomas S. Monson

Թոմաս Ս. Մոնսոն՝ Եկեղեցու 16-րդ Նախագահ:

Վերջին օրերի Մարգարեներ

Ինչպե՞ս են մեր Եկեղեցու ղեկավարները օգնում Հիսուսին:

Եկեղեցու բոլոր ղեկավարները օգնում են Հիսուսին՝ ծառայելով Եկեղեցու մյուս անդամներին:

Մարգարեն ղեկավարում է Տասներկու Առաքյալներին:

Առաքյալները ղեկավարում են Յոթանասունի Քվորումները:

Յոթանասունի Քվորումը օգնում է Առաքյալներին ուսուցանել ցցերի և շրջանների նախագահներին:

Ցցերի և շրջանների նախագահները օգնում են եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին:

Ծխերում և ճյուղերում, եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ղեկավարում են Սփոփող Միության նախագահներին, Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց նախագահներին, Երեխաների Միության նախագահներին, Կիրակնօրյա Դպրոցի նախագահներին, տնային և այցելող ուսուցիչներին և մյուս ղեկավարներին:

Ղեկավարները և ուսուցիչները ծխերում և ճյուղերում ծառայում են մեզ բոլորիս:

Ինչպե՞ս դուք կարող եք օգնել Հիսուսին:

Դուք օգնում եք Հիսուսին, երբ պահում եք Նրա պատվիրանները: Դուք Նրան օգնում եք, երբ հետևում եք մարգարեին: Դուք օգնում եք Նրան, երբ սովորում եք Նրա մասին, հաճախելով եկեղեցի և կարդալով սուրբ գրությունները: Դուք օգնում եք Նրան, երբ ընտրում եք ճիշտը: Այդ ամենը կատարելով, դուք պատրաստվում եք լինելու Նրա Եկեղեցու, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, ապագա ղեկավարը:

Տես Իմ ձեռքերը և ոտքերը, Հարի Անդերսոն; Երեք Նեփիացիները, Գարի Լ. Քեպ; Տասներկու Առաքյալների Քվորումի լուսանկարը Քրեգ Դայմոնդի կողմից; լուսանկարը Քրիստինա Սմիթի կողմից; հատված Ջոզեֆ Սմիթ Կրտ., տրամադրել է Community of Christ Archives, Ինդեփենդենս, Միսսուրի, Նախագահ Մոնսոնի լուսանկարը Դեյվիդ Նյումենի կողմից