Գերագույն համաժողով
Տեսանյութ․ «Դուք եք նրա կանխատեսած կանայք»
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Տեսանյութ․ «Դուք եք նրա կանխատեսած կանայք»

1979 թվին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը հիվանդանոցում էր և խնդրեց իր կնոջը՝ Կամիլլային ընթերցել կանանց գերագույն ժողովի իր ելույթը։

Քույր Կամիլլա Քիմբալ․ «Վերջին օրերին Եկեղեցու աննախադեպ աճը պայմանավորված կլինի նրանով, որ աշխարհի բազմաթիվ լավ կանայք (որոնց մեջ հաճախ կա հոգևորության այնպիսի ներքին զգացում) կգան Եկեղեցի: Դա տեղի կունենա այնպիսի չափերով, որ Եկեղեցու կանայք իրենց կյանքով արդարակեցություն և պարզություն կարտացոլեն, և դա այնքան վառ կարտահայտվի, որ Եկեղեցու կանայք առանձնահատուկ ձևով կտարբերվեն աշխարհի կանանցից։1

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն․ Իմ սիրելի քույրե՛ր, դուք, որ մեր կարևոր գործընկերներն եք այս վերջին օրերին, այսօրն էր նախագահ Քիմբալը կանխատեսել: Դուք եք նրա կանխատեսած կանայք: Ձեր առաքինությունը, լույսը, սերը, գիտելիքը, քաջությունը, բնավորությունը, հավատքը և արդարակյաց կյանքը աներևակայելի թվով աշխարհի լավ կանանց իրենց ընտանիքների հետ միասին կգրավեն դեպի Եկեղեցին:

Մենք ձեր ուժի, ձեր դարձի, ձեր համոզմունքի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության և ձեր ձայների կարիքն ունենք: Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, որոնք սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, որոնք կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ: …

Ինչպիսին էլ որ լինի ձեր կոչումը, հանգամանքները, մենք ձեր տպավորությունների, մտքերի և ոգեշնչման կարիքն ունենք: Մենք ուզում ենք, որ դուք խոսեք և արտահայտվեք ծխի ու ցցի խորհուրդներում: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ամուսնացած քույր խոսի որպես «իր ավանդը բերող և լիարժեք գործընկեր», երբ միանաք ձեր ամուսնուն` ձեր ընտանիքի կառավարման գործում: Լինեք ամուսնացած, թե ամուրի, քույրե՛ր, դուք ունեք առանձնահատուկ ունակություններ և հատուկ ներըմբռնում, որ ստացել եք Աստծուց՝ որպես պարգև: Մենք՝ եղբայրներս չենք կարող ընդօրինակել ձեր յուրահատուկ ազդեցությունը:

Մենք գիտենք, որ ողջ արարման գագաթնակետը կնո՛ջ արարումն էր: Մենք ձե՛ր ուժի կարիքն ունենք:…

Ես շնորհակալություն եմ ասում ձեզ իմ սիրելի քույրեր, և օրհնում եմ ձեզ որ հասնեք ձեր լիարժեք ներուժին, որպեսզի իրագործեք ձեր ստեղծման նպատակը, երբ ձեռք ձեռքի քայլենք այս սրբազան աշխատանքում: Միասին մենք կօգնենք նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալստյան համար:2

Հղումներ

  1. Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ (2006), 222–23։

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 96, 97։