2010–2019 թթ․
Պատրաստված մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել
Հոկտեմբեր 2014


Պատրաստված մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել

Թող որ մենք արժանիորեն կաթիլ առ կաթիլ ստանանք փրկարար արարողությունները և ամբողջ սրտով պահենք հարակից ուխտերը:

Երբ մեր ամենափոքր աղջիկը վերադարձավ տուն դպրոցի առաջին օրվանից հետո, ես հարցրեցի. «Ինչպե՞ս այն ընթացավ»:

Նա պատասխանեց. «Լավ էր»:

Սակայն հաջորդ առավոտ, երբ ես նրան արթնացրեցի դպրոցի համար, նա ծալեց ձեռքերը և վճռականորեն ասաց. «Ես արդեն գնացել եմ դպրոց»: Ակնհայտորեն ես նրան չէի նախապատրաստել կամ բացատրել, որ դպրոց գնալը մեկ անգամյա իրադարձություն չէր, այլ որ ակնկալվում էր, որ նա դպրոց գնար շաբաթվա հինգ օրը շատ շատ տարիների ընթացքում:

Երբ խորհրդածենք նախապատրաստված լինելու սկզբունքի մասին, ինձ հետ պատկերացրեք հետևյալ տեսարանը: Դուք նստած եք տաճարի սելեստիալ սենյակում և նկատում եք մի քանի հարսնացուների և փեսացուների, ում ակնածալի ներս և դուրս են առաջնորդում, մինչ նրանք սպասում են, որ ամուսնանան ժամանակի և ողջ հավերժության համար: Մի հարսնացու է մտնում սելեստիալ սենյակ ձեռք ձեռքի տված իր սիրեցյալի հետ: Նա կրում է պարզ, բայց գեղեցիկ տաճարային զգեստ և հանգիստ, խաղաղ ժպիտ ունի իր դեմքին: Նա լավ հարդարված է, բայց ոչ վանող: Նա զբաղեցնում է իր տեղը, նայում է շուրջը և հանկարծ հուզվում է: Թվում է, թե նրա արցունքները գալիս են այն հարգանքի կամ ակնածանքի պատճառով, որ նա զգում է ինչպես այդ տեղի հանդեպ, որտեղ նա գտնվում է, այնպես էլ այն սրբազան արարողության հանդեպ, որը նրան է սպասում և նրա կյանքի սիրեցյալին: Նրա կեցվածքը թվում է, թե ասում է. «Որքան երախտապարտ եմ լինել Տիրոջ տանն այսօր, պատրաստ սկսելու հավերժական ճանապարհորդությունը սիրեցյալ հավերժական զուգընկերոջ հետ»: Նա թվում է պատրաստված է ավելի շատ բանի համար, քան ուղղակի այդ իրադարձությունն է:

Մեր դեռահաս սիրունիկ թոռնուհին վերջերս մի երկտող էր թողել ինձ համար իմ բարձի վրա, որը մասնավորապես ասում էր. «Մի բան, որն ինձ ապշեցնում է, երբ տաճար եմ մտնում, խաղաղ սիրո հոգին է, որը բնակվում է այնտեղ: … Մարդիկ կարող են տաճար գնալ և այնտեղ ոգեշնչում ստանալ»:1 Նա ճիշտ է: Մենք կարող ենք ստանալ ոգեշնչում և հայտնություն տաճարում և նաև ուժ՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները: Այն, ինչ նա սովորում է տաճարի մասին, երբ հետևողականորեն հաճախում է՝ տանելով իր սեփական ընտանիքի անունները՝ կատարելու տաճարային մկրտություններ և հաստատումներ, կնախապատրաստի նրան լրացուցիչ տաճարային արարողությունների՝ ուխտեր և օրհնություններ ստանալուն, ինչպես իր համար, այնպես էլ նրանց համար, ովքեր վարագույրի մյուս կողմում են:

Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Ինչպես տաճարները պատրաստված են մարդկանց համար, այնպես էլ մարդիկ պետք է պատրաստվեն տաճարների համար»:2

Երբ ես կրկին կարդում եմ Զորավար Մորոնիի մասին Մորմոնի Գրքում, ես հիշում եմ, որ Մորոնիի մեծագույն ձեռքբերումներից մեկը Նեփիացիներին խնամքով նախապատրաստելն էր՝ դիմադրելու լամանացիների սոսկալի բանակին «Նա այքնան լավ էր նախապատրաստել իր ժողովրդին, որ մենք կարդում ենք. «Ահա ի մեծագույն զարմանս [լամանացիների], [նեփիացիները] պատրաստված էին իրենց համար, մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել»:3

Այդ արտահայտությունը, «Պատրաստված … մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել», իսկապես գրավեց իմ ուշադրությունը:

Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ պատրաստվել տաճարային սրբազան օրհնությունների համար: Տերն ուսուցանել է. «Եվ բացի այդ, ես ձեզ կտամ մի օրինակ, բոլոր բաների համար»:4 Եկեք մտածենք սուրբգրքյան մի օրինակ, որը կօգնի մեզ լավ նախապատրաստվել: Մորոնիի պատրաստվելը թշնամու դեմ պահանջեց հետևողական և հավատարիմ ջանասիրություն և այս օրինակը կպահանջի նույնը:

Թվում է, ես երբեք չեմ ձանձրանում այն գեղեցիկ առակից, որը Փրկիչը պատմեց հինգ իմաստուն կույսերի և հինգ հիմար կույսերի մասին: Չնայած այս առակը վերաբերվում է մեր Փրկչի Երկրորդ Գալստին նախապատարստվելուն, մենք կարող ենք նմանեցնել այն նաև տաճարային օրհնություններին նախապատրաստվելուն, որը կարելի է նմանեցնել հոգևոր խրախճանքի նրանց համար, ովքեր լավ են պատրաստված:

Մատթեոսի ԻԵ գլխում մենք կարդում ենք.

«Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմավորելու:

Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար: …

[Նրանք, ովքեր] իմաստուն էին «իրենց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մեկտեղ:

Եվ երբոր փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին:

Եվ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմավորելու:

Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան՝ եւ իրանց լապտերները պատրաստեցին:

Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են:

Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ եւ ձեզ բաւական չլինի. Բայց ավելի լաւ՝ գնացէք ծախողների մոտ եւ գնեցէք ձեզ համար:

Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկավ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան և դուռն փակուեցաւ:

Եւ յետոյ այն միուս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ:

Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, [Դուք չեք ճանաչում ինձ]»:5

Չեմ կարծում, թե կա մեկը, հատկապես նրանց մեջ, ովքեր զգայուն սիրտ ունեն, ովքեր տխուր չեն զգում հիմար կույսերի համար: Իսկ մեզանից ոմանք ուզում են ասել մյուս կույսերին. «Չէի՞ք կարող հենց մի քիչ տալ, որպեսզի բոլորն էլ կարողանային երջանիկ լինել»: Բայց մտածեք այդ մասին: Սա պատմություն է, որը Փրկիչն է պատմել, և Նա է այն մեկը, ով նրանցից հինգին կոչում է «իմաստուն» և նրանցից հինգին կոչում է «յիմար»:

Եթե համարենք այս առակը որպես տաճարային նախապատրաստության օրինակ, մտածեք վերջին օրերի մարգարեի խոսքերի մասին, ով ուսուցանել է, որ «հոգևոր պատրաստվածության յուղով հնարավոր չէ կիսվել»:6 Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն օգնել է պարզաբանել, թե ինչու հինգ «իմաստուն» կույսերը չէին կարող կիսվել իրենց լամպերի միջի յուղով, նրանց հետ, ովքեր «հիմար» էին, երբ նա ասել է. «Հաղորդության ժողովներին հաճախելը յուղ է ավելացնում մեր լամպերին, կաթիլ առ կաթիլ տարիների ընթացքում: Ծոմապահությունը, ընտանեկան աղոթքը, տնային ուսուցումը, մարմնական ախորժակի վերահսկումը, ավետարանը քարոզելը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, նվիրվածության և հնազանդության յուրաքանչյուր գործ մի կաթիլ է ավելացնում մեր պաշարի վրա: Բարության գործերը, նվիրատվությունների և տասանորդների վճարումը, մաքուր մտքերն ու գործերը … սրանք ևս կարևոր հավելում են յուղի վրա, որով մենք կարող ենք կեսգիշերին լցավորել մեր մարող լամպերը:»7

Տեսնո՞ւմ եք պատրաստվածության օրինակը՝ կաթիլ առ կաթիլ, որը կարող է օգնել մեզ, երբ մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք ավելի ջանասեր լինել մեր նախապատրաստության մեջ՝ ստանալու սրբազան արարողություններ մեզ և ուրիշների համար: Էլ ի՞նչ փոքր և հասարակ բաներ կարող ենք մենք անել՝ ավելացնելու թանկարժեք յուղի հոգևոր կաթիլներ մեր պատրաստվածության լամպերին:

Մենք իմանում ենք Երեց Ռիչարդ Սքոթից, որ «անձնական արժանավորությունը կարևոր պահանջ է՝ տաճարային օրհնությունները վայելելու համար: … Արժանավոր բնավորությունը լավագույն ձևով է կոփվում Տիրոջ ուսմունքների վրա կենտրոնացած հետևողական կյանքի ճիշտ ընտրություններից»:8 Ես սիրում եմ հետևողական բառը: Հետևողական լինել նշանակում է լինել կայուն, հաստատուն և վստահելի: Արժանավորության սկզբունքի ինչպիսի հիանալի նկարագրություն:

Աստվածաշնչյան բառարանը մեզ հիշեցնում է. «Միայն տունը կարող է համեմատվել Տաճարի հետ սրբազանության առումով»:9 Արդյոք մեր տներն ու բնակարանները համապատասխանու՞մ են այդ նկարագրությանը: Մի սիրելի երիտասարդ կին մեր ծխից վերջերս եկավ մեր տուն: Իմանալով, որ նրա եղբայրը հենց նոր էր վերադարձել իր միսիայից, ես հարցրեցի, թե ինչպես էր նրա վերադարձը զգացվում տանը: Նա ասաց, որ դա հիանալի էր, բայց նա երբեմն խնդրում էր, որ երաժշտությունն անջատվի: Նա ասաց. «Բայց դա նույնիսկ վատ երաժշտություն չէր:» Կարող է մեզ համար կարևոր լինել այժմ մեզ ստուգել և ապա հավաստիանալ, թե արդյոք մեր տները այն վայրերն են, որտեղ մենք նախապատրաստված ենք զգալու Հոգին: Երբ մենք պատարստում ենք մեր տները լինելու վայրեր, որտեղ Հոգին ողջունելի է, մենք պատրաստված կլինենք ավելի շատ զգալ «տանը», երբ մենք մտնենք Տիրոջ տունը:

Երբ մենք պատրաստվում ենք արժանի մտնել տաճար և հավատարիմ ենք տաճարային ուխտերին, Տերը կշնորհի մեզ «օրհնությունների բազմազանությամբ»:10 Իմ լավ ընկերուհի Բոննի Օսկարսոնը վերջերս հակադարձ ուղղությամբ շրջեց սուրբ գրության մի հատված, երբ նա ասաց. «Որտեղ շատ է պահանջվում, շատ ավելին կտրվի»:11 Ես լիովին համաձայն եմ: Քանի որ մենք տաճար ենք գալիս ստանալու հավերժական օրհնություններ, դա չպետք է մեզ զարմացնի, որ ավելի բարձր չափանիշ է պահանջվում այդ օրհնություններին արժանանալու համար: Երեց Նելսոնն ուսուցանել է կրկին. «Քանի որ տաճարը Տիրոջ տունն է, ընդունման չափանիշները դրվում են Նրա կողմից: Մարդ մտնում է այնտեղ որպես Նրա հյուր: Տաճարային երաշխավորագիր կրելը անգին արտոնություն է և Աստծուն և Նրա մարգարեներին հնազանդվելու տեսանելի նշան»:12

Համաշխարհային կարգի մարզիկներն ու համալսարանի դոկտորական աստիճանի ուսանողներն անցկացնում են ժամեր և օրեր, և շաբաթներ ու ամիսներ և, նույնիսկ, նախապատրաստության տարիներ: Նրանցից պահանջվում է նախապատարաստության ամենօրյա կաթիլներ՝ գագաթին հասնելու համար: Նմանապես, նրանք, ովքեր կամենում են արժանանալ վեհացման սելեստիալ արքայությունում, ակնկալվում է, որ ապրեն հնազանդության ավելի բարձր չափանիշով, որը գալիս է հնազանդության արժանիքը օրեցօր և կաթիլ առ կաթիլ գործադրելուց:

Երբ մենք հետևողականորեն և ջանասիրաբար յուղ ենք ավելացնում կաթիլ առ կաթիլ մեր հոգևոր լամպերին, կատարելով այս փոքր և հասարակ բաները, մենք կարող ենք ապշեցուցիչ պատրաստությամբ մեր լամպերը «պատրաստ և վառ»13 պահել: Իմ սիրելի ամուսինը, ով ցցի նախագահ է, վերջերս նշեց, որ կարող է գրեթե միշտ ասել, երբ ինչ որ մեկը պատրաստված է և արժանի տաճար մտնելու, որովհետև «նրանք լուսավորում են սենյակը», երբ գալիս են տաճարային երաշխավորագիր ստանալու:

Կիրթլանդի Տաճարի նվիրաբերման աղոթքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջից. «որ բոլոր մարդիկ, ովքեր ոտք կդնեն Տիրոջ տան շեմքին, կարողանան զգալ քո զորությունը, … որ նրանք կարողանան աճել քեզանում և ստանան Սուրբ Հոգու լիությունը, … պատրաստվեն ստանալու ամեն անհրաժեշտ բան»:14

Իմ աղոթքն է, որ մեզ համար, տաճար գնալը լինի ավելի մեծ մի բան, քան մեկանգամյա իրադարձություն: Թող որ մենք արժանիորեն պատրաստվենք ստանալու փրկող արարողություններ կաթիլ առ կաթիլ և ամբողջ սրտով պահենք հարակից ուխտերը: Երբ անենք այդպես, ես գիտեմ մենք կորակաորվենք ստանալու Սուրբ Հոգու լիության և Տիրոջ զորության խոստացված օրհնությունները մեր տներում և անձնական կյանքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: