2010–2019 թթ․
Ծոմի օրենքը աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու անձնական պատասխանատվություն է
Հոկտեմբեր 2014


Ծոմի օրենքը աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու անձնական պատասխանատվություն է

Որպես Փրկչի հետևորդներ մենք անձնական պարտավորություն ունենք հոգ տանելու աղքատներին և կարիքավորներին:

Իմ սիրելի եղբայրներ, ես սիրում եմ քահանայությունը, և ես սիրում եմ լինել ձեզ հետ: Ես այնքան խորապես երախտապարտ եմ, որ մենք կարող ենք ծառայել միասին այս հիանալի գործում:

Մենք ապրում ենք նշանավոր ժամանակներում: Բժշկության, գիտության և տեխնոլոգիայի զարմանահրաշ առաջընթացը բարելավել է շատերի կյանքի որակը: Սակայն կան նաև մարդկային տառապանքի և դժբախտության փաստեր: Բացի պատերազմներից և պատերազմների համբավներից, բնական աղետների աճը, ներառյալ ջրհեղեղները, հրդեհները, երկրաշարժերը և հիվանդությունը, ազդում են ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա:

Եկեղեցու ղեկավարությունը տեղյակ է և ուշադիր Աստծո զավակների բարօրության վերաբերյալ ամենուրեք: Երբ և որտեղ որ հնարավոր է Եկեղեցու շտապ օգնության ռեսուրսները տրվում են՝ արձագանքելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: Օրինակ՝ անցած նոյեմբերին Հայիյան թայֆունը զարկեց Ֆիլիպպինների կղզիաբնակներին:

Հայիյան 5-րդ կարգի թայֆունը վիթխարի ավերումներ առաջացրեց և տառապանք: Ամբողջական քաղաքներ կործանվեցին, շատ կյանքեր կորան, միլիոնավոր տներ խիստ վնասվեցին կամ ավերվեցին, և հիմնական ծառայությունները, ինչպես օրինակ՝ ջրի մատակարարումը, կոյուղին և էլեկտրականությունը դադարեցին գործել:

Եկեղեցու ռեսուրսները մատչելի դարձվեցին այս աղետին հաջորդող առաջին ժամերից: Ֆիլիպպիններում ապրող Եկեղեցու անդամները շտապեցին՝ փրկելու իրենց եղբայրներին և քույրերին՝ ապահովելով ուտելիքով, ջրով, հագուստով և հիգիենայի պարագաների պայուսակներով անդամներին և ոչ անդամներին ևս:

Եկեղեցու ժողովատները դարձան ապաստանավայրեր հազարավոր անտունների համար: Տարածքային Նախագահության և տեղական քահանության առաջնորդների ղեկավարության ներքո, որոնցից շատերը կորցրել էին այն ամենը ինչ ունեին, հետազոտություններ կատարվեցին բոլոր անդամների վիճակի և անվտանգության վերաբերյալ: Ոգեշնչված ծրագրեր սկսեցին ձևավորվել՝ օգնելու անդամներին վերականգնել բավարար ապրելու պայմաններ և ինքնապահովում:

Համեստ ռեսուրսներ տրամադրվեցին Եկեղեցու անդամներին՝ օգնելու վերակառուցել իրենց փայտյա օթևաններն ու տները: Սա ուղղակի ձրի նվիրատվություն չէր: Անդամները ստացել էին ուսուցում և կատարում էին անհրաժեշտ աշխատանքը իրենց համար և հետո՝ մյուսների:

Մի օրհնություն, որը եկավ, երբ անդամները զարգացնում էին ատաղձագործության, սանտեխնիկայի և այլ շինարարական հմտություններ, նրանք կարողացան ապահովել իմաստալի աշխատանքային հնարավորություններ, երբ մոտակա քաղաքներն ու համայնքները սկսեցին վերակառուցումը:

Աղքատներին ու կարիքավորներին հոգ տանելը ավետարանական հիմնական վարդապետություն է և փրկության հավերժական ծրագրում կարևոր մաս:

Իր մահկանացու ծառայությունից առաջ Եհովան հայտարարեց Իր մարգարեի միջոցով. «Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքավոր եղբօրդ»:1

Մեր օրերում աղքատներին և կարիքավորներին հոգ տանելը աստվածայնորեն նշանակված Եկեղեցու չորս պարտականություններից մեկն է, որն օգնում է անհատներին և ընտանիքներին արժանի դառնալ վեհացման համար:2

Աղքատներին և կարիքավորներին հոգ տանելը համարվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր փրկություն: Այն ներառում է Եկեղեցու անդամների անձնական ծառայությունը, երբ նրանք անձնապես հոգ են տանում աղքատին և կարիքավորին, ինչպես նաև Եկեղեցու պաշտոնական բարօրությանը, որը սպասավորվում է քահանայության իշխանության միջոցով:

Տիրոջ ծրագրում կենտրոնական տեղ է գրավում աղքատներին և կարիքավորներին հոգ տանելը ծոմի օրենքի միջոցով: «Տերը հաստատել է ծոմի օրենքը և ծոմի զոհաբերությունները՝ օրհնելու Իր ժողովրդին և ապահովելու նրանց համար մի ուղի ծառայելու նրանց, ովքեր կարիքի մեջ են»:3

Որպես Փրկչի հետևորդներ, մենք ունենք անձնական պատասխանատվություն հոգ տանելու աղքատներին և կարիքավորներին: Եկեղեցու հավատարիմ անդամներն ամենուրեք օգնում են ամեն ամիս ծոմ պահելով՝ 24 ժամ հրաժարվելով ուտելիքից և ջրից, իսկ հետո տալով Եկեղեցուն ֆինանսական ծոմի զոհաբերություն, որը հավասար է այն ուտելիքի արժեքին, որը նրանք կծախսեին ուտելու համար:

Եսայիայի խոսքերը պետք է աղոթքով մտածել և ուսուցանել ամեն տանը.

«Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները, և ջարդուածներին ազատ թող տուր. Եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք:

Այո, հացդ կտրիր տուր սովածի, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր»:4

Ապա Եսայիան շարունակում է թվել այն սքանչելի օրհնությունները, որոնք խոստացված են Տիրոջ կողմից նրանց, ովքեր հնազանդվում են ծոմի օրենքին: Նա ասում է.

«Այն ժամանակ քո լույսը արշալույսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից:

Այն ժամանակ դու կկանչես, եւ Տէրը կպատասխանէ, դու կաղաղակես, եւ նա կասէ. Ահա ես: …

Եւ կերակրես սովածին ախորժանոքդ, եւ կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կծագի խաւարումը, եւ քո խաւարը կլինի կէս օրուայ պէս:

Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդէ, եւ կշատացնէ քո անձը երաշտներումը»:5

Այս սուրբ գրության վերաբերյալ Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է հետևյալը. «Այն սքանչելի օրհնությունները, որոնք գալիս են [ծոմապահությունից] հստակեցվել են ամեն տնտեսությունում և այստեղ Տերն ասում է մեզ այս մեծ մարգարեի միջոցով, թե ինչու կա ծոմ և կան օրհնություններ, որոնք գալիս են ծոմից: … Եթե վերլուծեք … Եսայիայի գրքի ԾԸ գլուխը, ապա դուք կգտնեք պատճառը, թե ինչու է Տերը կամենում, որ մենք ծոմի զոհաբերություններ վճարենք, ինչու է նա ուզում, որ մենք ծոմ պահենք: Դա այն պատճառով է, որ մենք այսպես որակաորվելով կարողանանք կանչել և Տերը կարողանա պատասխանել: Մենք կարողանանք աղաղակել և Տերը ասի. «Ահա Ես»:

Նախագահ Լին ավելացնում է. «Մի՞թե մենք երբևէ ուզում ենք լինել մի վիճակում, երբ մենք կարող է կանչենք և Նա չպատասխանի: Մենք աղաղակենք մեր դժբախտության մեջ և Նա մեզ հետ չլինի: Կարծում եմ ժամանակն է, որ մենք մտածենք այս հիմնադրույթների մասին, որովհետև սրանք այն օրերն են, որոնք առջևում են, երբ մենք ավելի ու ավելի շատ ենք ունենալու Տիրոջ օրհնություների կարիքը, երբ դատաստանները դուրս կթափվեն անխառն ողջ երկրագնդի վրա»:6

Մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է իր վկայությամբ այս սկզբունքների վերաբերյալ՝ մի վկայությամբ, որը առաջացել է անձնական փորձառությունից: Նա ասել է. «Ոչ մի Եկեղեցու անդամ, ով օգնել է ապահովել նրանց, ովքեր կարիքի մեջ են, երբևէ չի մոռանում կամ զղջում այդ փորձառության համար: Աշխատասիրությունը, խնայողությունը, ինքնապահովումը և ուրիշների հետ կիսվելը նոր բան չեն մեզ համար»:7

Եղբայրներ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ուխտ կապող, պատվիրանները պահող ժողովուրդ են: Ես չեմ կարողանում մտածել մի որևէ օրենքի, որևէ պատվիրանի մասին, որը եթե հավատարմորեն պահվի, ավելի հեշտ լինի պահել և որը բերի ավելի մեծ օրհնություններ, քան ծոմի օրենքը: Երբ մենք ծոմ ենք պահում և տալիս ենք ազնիվ ծոմի զոհաբերություն, մենք ներդրում ենք անում Տիրոջ պահեստում, որը ծախսվելու էր ուտելիք գնելու համար: Դա չի պահանջում չափից ավելի փողային զոհաբերություն, նրանից ավելի ինչ սովորաբար կծախսվեր: Միևնույն ժամանակ, մեզ խոստացվում են արտասովոր օրհնություններ, ինչպես նախկինում նշվել է:

Ծոմի օրենքը վերաբերվում է Եկեղեցու բոլոր անդամներին: Նույնիսկ փոքր երեխաները կարող են ուսուցանվել ծոմ պահել, սկսելով մեկ ճաշից, իսկ հետ երկու, երբ նրանք կարողանան հասկանալ և ֆիզիկապես պահեն ծոմի օրենքը: Ամուսիններն ու կանայք, միայնակ անդամները, երիտասարդները և երեխաները պետք է սկսեն ծոմը աղոթքով, երախտագիտություն հայտնելով օրհնությունների համար իրենց կյանքում, մինչ որոնում են Տիրոջ օրհնությունները և ուժը ծոմի ժամանակահատվածում: Ծոմի օրենքի լիակատար կատարում է տեղի ունենում, երբ ծոմի զոհաբերություն է տրվում Տիրոջ գործակալին՝ եպիսկոպոսին:

Եպիսկոպոսներ, դուք ուղղորդեք բարօրությունը ծխում: Դուք ունեք աստվածային լիազորություն՝ հայտնաբերելու և հոգ տանելու աղքատներին: Սփոփող Միության նախագահի և Մելքիսեդեկյան քահանայության ղեկավարների օգնությամբ, ձեր նպատակն է օգնել անդամներին իրենք իրենց օգնելու և դառնալու ինքնապահովող: Դուք եք սպասավորում անդամների ֆիզիկական և հոգևոր կարիքները՝ խնամքով օգտագործելով ծոմի զոհաբերությունները որպես ժամանակավոր աջակցություն և որպես լրացում ընտանիքի անդամների և համայնքի ռեսուրսներին: Երբ դուք աղոթքով գործադրեք քահանայության բանալիները և զանազանելու պարգևը՝ օգնելով աղքատներին և կարիքավորներին, դուք կսկսեք հասկանալ, որ ծոմի զոհաբերությունների ճիշտ օգտագործումը նախատեսված է՝ կյանքի և ոչ թե կենսաոճի պահպանման համար:

Ահարոնյան քահանայության նախագահներ, դուք եք կրում բանալիները և զորությունը սպասավորելու արտաքին արարողությունները: Դուք աշխատում եք եպիսկոպոսի հետ և հրահանգում քահանյության քվորումի անդամներին իրենց պարտականությունների վերաբերյալ, և գտնելով Եկեղեցու անդամներին, նրանց հնարավորություն ընձեռում ծոմի համար նվիրաբերություն կատարել: Երբ դուք, Ահարոնյան Քահանայություն կրողներդ մեծարում եք ձեր քահանյության պարտականությունները և տարածում այդ հնարավորությունը Եկեղեցու բոլոր անդամների վրա, դուք հաճախակիորեն հեշտացնում եք ծոմի խոստացված օրհնությունները նրանց համար, ովքեր գուցե դրանց կարիքն ամենաշատն ունեն: Դուք վկա կլինեք, որ աղքատների և կարիքավորների համար հոգատարության ոգին ունի զորություն ինչ որ ձևով փափկացնելու կարծրացած սրտերը և օրհնում է նրանց կյանքը, ովքեր գուցե ոչ հաճախ են այցելում Եկեղեցի:

Նախագահ Մոնսոնն ասել է. «Այն եպիսկոպոսները, ովքեր կազմակերպում են իրենց Ահարոնյան Քահանայության քվորումները՝ մասնակցելու ծոմի նվիրատվություններ հավաքելուն, կգտնեն աճող հաջողություն այս սրբազան պարտականության մեջ»:8

Եպիսկոպոսներ, հիշեք, որ հանգամանքները մեծապես տարբերվում են տարածքից տարածք և երկրից երկիր: Դռնեդուռ շփումը Ահարոնյան Քահանալության քվորումի անդամների կողմից գուցե գործնական չլինի այն տարածաշրջանում, որտեղ դուք եք ապրում: Այնուամենայնիվ, մենք հրավիրում ենք ձեզ աղոթքով մտածել մարգարեի խորհրդի մասին և որոնել ոգեշնչում պատշաճ ուղիների վերաբերյալ, որոնցով Ահարոնյան Քահանայության կրողները ձեր ծխում կարող են մեծարել իրենց քահանայությունը՝ մասնակցելով ծոմի զոհաբերություններ հավաքելուն:

3 Նեփի 27 գլխում, հարություն առած Տերը հարցրեց. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել:» Նա պատասխանեց. «Ճիշտ ինչպես ես եմ»:9 Երբ մենք վերցնում ենք մեզ վրա Քրիստոսի անունը և ձգտում հետևել Նրան, մենք կստանանք Նրա պատկերը մեր դեմքին և ավելի շատ կդառնանք Նրա նման: Աղքատների և կարիքավորների համար հոգ տանելը անբաժանելիորեն կապված է Փրկչի ծառայության հետ: Դա այն բոլոր բաներում է, ինչ Նա անում է: Նա հասնում է բոլորին և բարձրացնում մեզ: Նրա լուծը հեշտ է և նրա բեռը թեթև: Ես կոչ եմ անում մեզանից յուրաքանչյուրին էլ ավելի նմանվել Փրկչին՝ հոգ տանելով աղքատների և կարիքավորների համար, հավատարմորեն պահելով ծոմի օրենքը և նվիրաբերելով առատ ծոմի զոհաբերություն: Ես խոնարհաբար վկայում եմ, որ հավատարմորեն աղքատներին և կարիքավորներին հոգ տանելը հոգևոր հասունության արտացոլումն է և կօրհնի ինչպես տվողին, այնպես էլ ստացողին: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Երկրորդ Օրինաց ԺԵ.11:

  2. Տես Handbook 2: Administering the Church (2010), 2.2:

  3. Handbook 2, 6.1.2:

  4. Եսայիա ԾԸ.6–7:

  5. Եսայիա ԾԸ.8–11:

  6. Harold B. Lee, “Listen, and Obey” (Welfare Agricultural Meeting, Apr. 3, 1971), copy of typescript, 14, Church History Library, Salt Lake City.

  7. Թոմաս Ս. Մոնսոն, «Արդյոք մենք պատրաստվա՞ծ ենք», Լիահոնա, սեպ. 2014, 4:

  8. Թոմաս Ս. Մոնսոնը Նախագահող Եպիսկոպոսության հետ մի ժողովում,Փետ. 28, 2014:

  9. 3 Նեփի 27.27: