2021
Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը
Նոյեմբեր 2021


«Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը

Հատվածներ

Նկար
թիավարող անձնակազմ

Հիսուս Քրիստոսը բացատրեց, որ Իր վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ [Իր] վարդապետությունն [է], որ այդպիսի բաները պիտի վերացվեն» [3 Նեփի 11․28–30]։ …

Փրկիչի՝ Ամերիկա մայրցամաք կատարած այցելությունից հետո ժողովուրդը միավորվեց։ … Նրանց տարբերությունները խամրեցին՝ Փրկիչի հանդեպ ունեցած ընդհանուր սիրո համեմատ, և նրանք միավորվեցին՝ որպես «Աստծո արքայության ժառանգներ» [4 Նեփի 1․17]։ Արդյունքն այն էր, որ «ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, … որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» [4 Նեփի 1․16

Միասնությունը ջանքեր է պահանջում։ Այն զարգանում է, երբ մեր սրտերում սեր ենք զարգացնում Աստծո հանդեպ, և կենտրոնանում ենք մեր հավերժական ճակատագրի վրա: Մենք միավորված ենք լինում մեր գլխավոր ընդհանուր ինքնությամբ՝ որպես Աստծո զավակներ, և վերականգնված ավետարանի ճշմարտություններին մեր նվիրվածությամբ: Մեր սերն առ Աստված և Հիսուս Քրիստոսի մեր աշակերտությունն առաջացնում է անկեղծ մտահոգություն ուրիշների հանդեպ: …

Երբ սերն առ Քրիստոս պարուրում է մեր կյանքը, անհամաձայնություններին մոտենում ենք հեզությամբ, համբերությամբ և բարությամբ: Մենք ավելի քիչ ենք մտահոգվում մեր սեփական զգացողություններով և ավելի շատ՝ մեր մերձավորով: Մենք «ձգտում ենք չափավոր լինել և միավորվել: Մենք չենք մասնակցում «կասկածելի վիճաբանությունների», դատում նրանց, ում հետ համաձայն չենք, կամ փորձում ստիպել նրանց սայթաքել: Փոխարենը, մենք ենթադրում ենք, որ նրանք, ում հետ մենք համաձայն չենք, անում են այն ամենը, ինչ կարող են՝ իրենց կյանքի փորձառությունների հետ: …

… Եկեք քաջ լինենք և Աստծո հանդեպ մեր սերը և Փրկիչի մեր աշակերտությունը բոլոր մյուս նկատառումներից վեր դնենք: Եկեք պահպանենք մեր աշակերտությանը բնորոշ ուխտը՝ մեկ լինելու ուխտը: