2021
Ամենօրյա վերականգնում
Նոյեմբեր 2021


«Ամենօրյա վերականգնում», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Ամենօրյա վերականգնում

Հատվածներ

Նկար
աղջիկը դաշտում սանդուղքով, ձգտում է հասնել վերևում գտնվող լույսին

Հետաքրքիր է, թե փոքր, աննշան թվացող գործոններն ինչպես կարող են մեծ փոփոխություն առաջացնել մեր կյանքում: …

Մեր հոգևոր կյանքի թե՛ դրական և թե՛ բացասական փոփոխությունների մեծ մասը տեղի է ունենում աստիճանաբար, քայլ առ քայլ: …

… Մենք ունենք հուսալի, տեսանելի ուղենիշներ, որոնցով կարող ենք գնահատել մեր ընթացքը։

Իսկ որո՞նք են այդ ուղենիշները:

Իհարկե, դրանց թվում են ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների մասին խորհրդածությունը և ոգեշնչված գործիքների օգտագործումը, օրինակ՝ Եկ, հետևիր ինձ ձեռնարկը: Ամեն օր մենք կարող ենք խոնարհ և ազնիվ պահվածքով մոտենալ Աստծո գահին: Մենք կարող ենք խորհել մեր գործողությունների շուրջ և վերանայել մեր օրվա պահերը՝ ուշադրություն դարձնելով, որ մեր կամքն ու ցանկությունները համապատասխանեն Նրա կամքին ու ցանկություններին: …

Ընդունեք դա որպես ձեր անձնական, ամենօրյա վերականգնում: Լինելով փառքի ճանապարհի ուխտավորներ՝ մեր ճամփորդության մեջ մենք գիտենք, թե որքան հեշտ է մոլորվելը: Բայց ինչպես փոքր շեղումները կարող են մեզ հեռացնել Փրկիչի ուղուց, այնպես էլ վերադասավորման փոքր և հասարակ գործողությունները կարող են մեզ անկասկած հետ բերել: …

… Մենք կարող ենք անցնել մեր ուղին այս կյանքի խավարի և փորձությունների միջով և գտնել մեր սիրելի Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը, եթե փնտրենք և ընդունենք Նրա տված հոգևոր ուղենիշները, ընդունենք անձնական հայտնությունը և ձգտենք ամենօրյա վերականգնման: Այսպես ենք դառնում մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ: