2021
Աստծո սերը
Նոյեմբեր 2021


«Աստծո սերը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Աստծո սերը

Հատվածներ

Նկար
արևը ծառերի միջով շողում է խոտի ցողունների վրա

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ խորը ու կատարյալ սիրով։ …

Հիսուս Քրիստոսը Հոր հետ կիսում է այս նույն կատարյալ սերը։ …

Այս աստվածային սերը մեզ կտա առատ մխիթարություն և վստահություն, երբ մենք աղոթենք Հորը Քրիստոսի անունով։ …

… Ոմանք հաճախ ասում են․ «Փրկիչը սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ», և դա իսկապես ճիշտ է։ Սակայն նա չի կարող մեզանից որևէ մեկին տանել Իր արքայությունը այնպիսին, ինչպիսին կանք, «քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» [Մովսես 6․57]։ …

… Հստակեցնելով, որ Ինքը չի կարող ներել կամ անտեսել մեղքը, Տերը հավաստիացնում է մեզ․

«Նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի» [Վարդապետություն և Ուխտեր 1․32]։ …

… Մեր կրոնը կատարելագործման կամ կատարելության կրոն չէ, այլ փրկագնման կրոն է՝ փրկագնում Հիսուս Քրիստոսի միջոցով։ …

Երկար տարիներ ինձ վրա մեծ տպավորություն է գործել և նաև զգացել եմ մարգարեների մեծ սերը, մինչ նրանք նախազգուշացրել են մեղքի մասին։ Նրանք չեն ցանկանում մեղադրել։ Նրանց իրական ցանկությունն արտացոլում է Աստծո սերը, ի դեպ, դա է Աստծո սերը։ …

Ընդունելով, որ Աստված մեզ սիրում է կատարելապես, յուրաքանչյուրս կարող ենք հարցնել. «Որքա՞ն եմ ես սիրում Աստծուն։ Կարո՞ղ է Նա ապավինել իմ սիրուն, ինչպես ես եմ ապավինում Նրա սիրուն»։ …

Ես վկայում եմ մեր Երկնային Հոր և մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի իրական լինելու և Նրանց մշտական, հավերժ սիրո մասին։