2021
Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն
Նոյեմբեր 2021


«Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Շաբաթօրյա երեկոյան նիստ

Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն

Հատվածներ

Նկար
տղամարդիկ գրկախառնվում են

Ոմանք սխալմամբ ստանում են այնպիսի հաղորդագրություն, որ ապաշխարությունն ու փոփոխությունը ավելորդություն են: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ դրանք կարևոր են։ …

Ոմանք սխալմամբ հաղորդագրություն են ստանում, որ ապաշխարությունը միանգամյա իրադարձություն է: Աստծո ուղերձը, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, հետևյալն է. «Ապաշխարությունը … գործընթաց է»: …

Ոմանք սխալմամբ ստանում են հաղորդագրություն, թե իրենք արժանի չեն ամբողջությամբ մասնակցելու ավետարանին, քանի որ լիովին ազատված չեն վատ սովորություններից: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն։ Արժանավորությունը ազնվորեն ջանք գործադրելն է։ Մենք պետք է ազնիվ լինենք Աստծո, քահանայության ղեկավարների և մեզ սիրողների առաջ, պետք է ձգտենք պահել Աստծո պատվիրանները և երբեք չհանձնվենք միայն այն պատճառով, որ սայթաքում ենք։ …

Ոմանք սխալ հաղորդագրություն են ստանում, որ Աստված սպասում է, որ ապաշխարենք, հետո օգնում է։ Աստծո ուղերձն այն է, որ Նա կօգնի մեզ երբ ապաշխարում ենք։ …

… Նրա շնորհը միայն արժանավորներին տրվող մրցանակ չէ: Նրա շնորհած «աստվածային օգնությունն» է, որ մեզ օգնում է արժանավոր դառնալ: Այն միայն արդարների վարձատրություն չէ: Նրա շնորհը Նրա պարգևած «զորության օժտումն» է, որ մեզ օգնում է արդար ապրել: Մենք ոչ միայն քայլում ենք դեպի Աստված և Քրիստոս։ Մենք քայլում ենք Նրանց հետ։ …

… Երբ զգաք, որ շատ անգամներ փորձել եք, բայց ձախողվել եք, հիշեք, որ Քրիստոսի Քավությունը և շնորհը, որը այն հնարավոր է դարձնում, իրական են: «[Նրա] ողորմության ձեռքերը պարզած են» դեպի ձեզ [3 Նեփի 9․14]։ Նա սիրում է ձեզ՝ այսօր, 20 տարի անց և ընդմիշտ: