2021
Եկեք Քրիստոսի մոտ, բայց մենակ մի եկեք
Նոյեմբեր 2021


«Եկեք Քրիստոսի մոտ, բայց մենակ մի եկեք», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Եկեք Քրիստոսի մոտ, բայց մենակ մի եկեք

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Երբևէ ունեցե՞լ եք այդ փնտրտուքի զգացողությունը, երբ մտածում եք՝ արդյո՞ք Երկնային Հայրը գիտի, թե ով եք դուք, և արդյո՞ք Նա ձեր կարիքն ունի: Իմ սիրելի՛ երիտասարդներ, ես վկայում եմ ձեզ բոլորիդ, պատասխանն է՝ այո՛: Տերը ծրագիր ունի ձեզ համար: Նա պատրաստել է ձեզ այս օրվա համար, հենց այս պահի համար, որ ուժ և ամրություն լինեք, օգտակար լինեք Իր հզոր գործին: Մենք ունենք ձե՛ր կարիքը: Պարզապես առանց ձեզ այդ նպատակն այնքա՛ն էլ մեծ չի լինի։ …

… Եկեք Քրիստոսի մոտ Եկեք հիմա, բայց մենակ մի՛ եկեք: …

Հիշեք, ձեզ համար աշխարհը բարելավելու լավագույն միջոցը աշխարհը Քրիստոսի համար նախապատրաստելն է՝ հրավիրելով բոլորին հետևել Նրան։ …

Նա գիտի նաև մեր տառապանքի ու մաքառումների մասին և կոչ է անում ի հայտ բերել անհանգիստներին ու ընկճվածներին, հոգնածներին, հպարտներին ու անվստահներին, սխալ հասկացվածներին, միայնակներին կամ նրանց, ովքեր «չարչարված են ինչ-որ ձևով»։

… Ո՞ւմ կբերեմ ես Քրիստոսի մոտ: Ո՞ւմ կբերեք դուք:

… Երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, սկսեք հիմա՝ ձեր սեփական ընտանիքից:

Ի՜նչ փառահեղ ժամանակ է Քրիստոսի գործով զբաղվելու համար։

Այո, դուք այստեղ եք մի մեծ նպատակի համար: Ես միանում եմ Նախագահ Նելսոնին, ով ասաց. «Տերը ձեր կարիքն ունի աշխարհը փոխելու համար: Երբ դուք ընդունեք ու հետևեք Նրա կամքին, դուք կկարողանաք անհնարինն իրականացնել»:… [Russell M. Nelson, Accomplishing the Impossible: What God Does, What We Can Do (2015), 147].