Սուրբ գրություններ
Վերատպում 2


ՎԵՐԱՏՊՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻ ԳՐՔԻՑ

Թիվ 2

Նկար
Վերատպում 2

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Պատկեր 1: Կոլաբ՝ նշանակում է առաջին ստեղծումը, ամենամոտը սելեստիալին, կամ Աստծո բնակավայրը: Առաջինը՝ կառավարման մեջ, վերջինը՝ ինչ վերաբերում է ժամանակի հաշվարկմանը: Հաշվարկումն ըստ սելեստիալ ժամանակի, սելեստիալ ժամանակ, որի մեկ օրը նշանակում է մի կանգուն: Կոլաբի մեկ օրը հավասար է հազար տարվա՝ ըստ այն երկրի հաշվարկման, որը եգիպտացիների կողմից կոչվում է Ե-օհ-էհ:

Պատկեր 2: Կոլաբի մոտակա աստղը, որը Եգիպտացիների կողմից կոչվում է Օլիբլիշ, որը հաջորդ գլխավոր կառավարող արարչագործությունն է, սելեստիալին, կամ այն տեղին մոտ, որտեղ բնակվում է Աստված. կրելով նաև զորության բանալին, որը վերաբերում է մյուս մոլորակներին. ինչպես հայտնվել է Աստծո կողմից Աբրահամին, երբ նա զոհ էր մատուցում զոհասեղանի վրա, որը պատրաստել էր Տիրոջ համար:

Պատկեր 3: Պատկերված է Աստծուն ներկայացնելու համար, իր գահին նստած, զորությամբ ու իշխանությամբ հանդերձավորված. հավերժական լույսի թագն իր գլխին. ներկայացնելով նաև Սուրբ Քահանայության գլխավոր Բանալի-բառերը, ինչպես որ Եդեմի պարտեզում հայտնի էր դարձվել Ադամին, ինչպես նաև Սեթին, Նոյին, Մելքիսեդեկին, Աբրահամին, և բոլորին, ում հայտնի էր դարձվել Քահանայությունը:

Պատկեր 4: Համարժեք է Եբրայերեն Ռաուքիյանգ բառին, որը նշանակում է տարածություն կամ երկինքների հաստատություն. նաև թվային պատկեր, որը եգիպտերեն նշանակում է հազար. համարժեք լինելով Օլիբլիշի ժամանակաչափին, որն իր պտույտով ու իր ժամանակաչափով հավասար է Կոլաբին:

Պատկեր 5: Եգիպտերեն կոչվում է Էնիշ-գո-օն-դոշ. սա նույնպես կառավարող մոլորակներից է, և Եգիպտացիների կողմից ասվում է, որ դա արևն է, որն իր լույսը վերցնում է Կոլաբից, Կա-է-վանրաշի միջոցով, որը գլխավոր Բանալին է, կամ, այլ խոսքով, կառավարող զորությունը, որը կառավարում է տասնհինգ այլ ամրացված մոլորակներ կամ աստղեր, ինչպես նաև Ֆլոիսը կամ Լուսինը, Երկիրը և Արևն իրենց ամենամյա պտույտի մեջ: Այս մոլորակն իր զորությունն ընդունում է Կլի-ֆլոս-իս-էսի կամ Հա-կո-կո-բիմի միջոցով, այն աստղերի, որոնք ներկայացված են 22 և 23 թվերով, լույս ստանալով Կոլաբի պտույտներից:

Պատկեր 6: Ներկայացնում է երկիրն իր չորս կողմերով:

Պատկեր 7: Ներկայացնում է Աստծուն՝ իր գահի վրա նստած, երկինքների միջոցով հայտնելով Քահանայության գլխավոր Բանալի-բառերը. ինչպես նաև Սուրբ Հոգու նշանն Աբրահամին՝ աղավնու տեսքով:

Պատկեր 8: Պարունակում է գրություն, որը չի կարող հայտնի դարձվել աշխարհին. բայց հնարավոր է ձեռք բերել Աստծո Սուրբ Տաճարում:

Պատկեր 9: Չպետք է հայտնի դարձվի ներկայումս:

Պատկեր 10: Սա նույնպես:

Պատկեր 11: Սա նույնպես: Եթե աշխարհը կարողանա հայտնաբերել այս թվերը, թող այդպես լինի: Ամեն:

Պատկերներ 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 և 21՝ կտրվեն Տիրոջը հարմար ժամանակ:

Վերոհիշյալ թարգմանությունը տրվել է այնքանով, որքանով ներկայումս մեզ իրավունք է վերապահված: