Սուրբ գրություններ
Մորոնի 1


Մորոնիի գիրքը

Գլուխ 1

Մորոնին գրում է Լամանացիների բարօրության համար – Այն Նեփիացիները, որոնք չեն կամենում ուրանալ Քրիստոսին, մահվան են դատապարտվում: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Այժմ ես՝ Մորոնիս, ավարտելով Հարեդի ժողովրդի հիշատակարանի կրճատելը, չէի կարծում, որ կգրեմ ավելին, բայց ես դեռ չեմ մահացել. և ես ինձ հայտնի չեմ դարձնում Լամանացիներին, որ չլինի թե նրանք կործանեն ինձ:

2 Քանզի ահա, նրանց պատերազմները խիստ կատաղի են միմյանց միջև. և իրենց ատելության պատճառով, նրանք մահվան են դատապարտում յուրաքանչյուր Նեփիացու, որը չի կամենում ուրանալ Քրիստոսին:

3 Եվ ես՝ Մորոնիս, չեմ կամենում ուրանալ Քրիստոսին. ուստի, ես իմ իսկ կյանքի ապահովության համար թափառում եմ, ուր որ կարող եմ:

4 Ուստի, ես գրում եմ մի քանի բան ևս, հակառակ նրա, ինչ ես կարծում էի. քանզի ես կարծում էի, որ այլևս չեմ գրելու. բայց ես գրում եմ մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք ինչ-որ մի օր՝ ապագայում, արժեքավոր լինեն իմ եղբայրների՝ Լամանացիների համար, Տիրոջ կամքի համաձայն: