Ուսումնասիրման օժանդակ նյութեր
2. Սինայ սարը (Քորեբ) և Սինայ անապատը


2. Սինայ սարը (Քորեբ) և Սինայ անապատը

Աչքի ընկնող սարերից են Ջեբել Մուսա (Մովսեսի սար) լեռնագագաթները: Սինայ սարի մի քանի հնարավոր տեսարաններ կան: Ջեբել Մուսան նախընտրելի տեղանքներից մեկն է:

Նշանակալից իրադարձություններ. Աստված հայտնվեց Մովսեսին և տվեց նրան Տասը Պատվիրանները (Ել. ԺԹ–Ի): Մովսեսը, Ահարոնը, Ահարոնի որդիներից երկուսը և 70 երեցներ տեսան և հաղորդակցվեցին Աստծո հետ (Ել. ԻԴ.9–12): Աստված Մովսեսին հրահանգներ տվեց խորանը կառուցելու համար (Ել. ԻԵ–ԻԸ; Լ–ԼԱ): Իսրայելացիները երկրպագեցին ոսկե հորթին, որը նրանք համոզեցին Ահարոնին, որ շինի (Ել. ԼԲ.1–8): Եղիան փախավ այստեղ Հեզրայելի հովտից, որտեղ ապրում էր Հեզաբել թագուհին (Գ Թագ. ԺԹ.1–18): Սա նաև այն տեղն է, որտեղ Եղիան խոսեց Աստծո հետ (Գ Թագ. ԺԹ.8–19):

Նկար
լուսանկար 2

2. Սինայ (Քորեբ) Սարը Եվ Սինայ Անապատը Համաձայն պատվիրանի՝ Մովսեսն Իսրայելացիներին բերեց այս սարը, որպեսզի նրանք ստանան Աստծո օրենքը: Այս լուսանկարը պատկերում է Սինայ սարի ավանդական տեսքը: