Ուսումնասիրման օժանդակ նյութեր
23. Գալիլեայի ծովը և Երանությունների սարը


23. Գալիլեայի ծովը և Երանությունների սարը

Տեսարանը նայում է հարավ-արևմուտք՝ Գալիլեայի ծովի քաղցրահամ ջրերի հյուսիս-արևմտյան անկյան ուղղությամբ: Տիբերեան գտնվում է ծովափի հեռավոր անկյունում և ձգվում է մինչև լուսանկարի հեռավոր ձախ անկյունը: Կենտրոնում երևացող բլուրը, առաջին պլանում, Երանությունների սարի ավանդական վայրն է: Կափառնայումը ձախ կողմում է՝ նկարից դուրս:

Նշանակալից իրադարձություններ. Իր մահկանացու ծառայության մեծ մասը Փրկիչն անցկացրել է այս տարածքում: Այստեղ նա կանչել է և կարգել Տասներկու Առաքյալներին (Մատ. Դ.18–22; Ժ.1–4; Մար. Ա.16–20; Բ.13–14; Գ.7, 13–19; Ղուկ. Ե.1–11), ուսուցանել է Սարի վրայի Քարոզը (Մատ. Ե–Է), և ուսուցանել է առակներով (Մատ. ԺԳ.1–52; Մար. Դ.1–34): Ահա այստեղ գործած նրա հրաշքներից մի քանիսը՝ նա բուժեց մի բորոտի (Մատ. Ը.1–4). հանդարտեցրեց փոթորիկը (Մատ. Ը.23–27). երիտասարդի միջից դևերի մի լեգեոն դուրս գցեց, որը մտավ խոզերի մեջ, որոնք վազելով լցվեցին ծովը (Մար. Ե.1–15). կենդանացրեց Հայրոսի մահացած դստերը (Մատ. Թ.18–19, 23–26; Մար. Ե.22–24, 35–43). 5000 մարդ կերակրեց, իսկ հետո՝ 4000 մարդ (Մատ. ԺԴ.14–21; ԺԵ.32–38). իր աշակերտներին պատվիրեց ցանցերը ծովը գցել, որի արդյունքում նրանք շատ ձուկ բռնեցին (Ղուկ. Ե.1–6), բժշկեց շատ մարդկանց (Մատ. ԺԵ.29–31; Մար. Գ.7–12). և հայտնվեց իր Հարությունից հետո, որպեսզի ուսուցանի իր աշակերտներին (Մար. ԺԴ.27–28; ԺԶ.7; Հովհ. ԻԱ.1–23):

Նկար
լուսանկար 23

23. Գալիլեայի Ծովը Եվ Երանությունների Սարը Այս սարալանջը Սարի վրայի Փրկչի Քարոզի ավանդական վայրն է (տե՛ս Մատ. Ե–Է):