Ուսումնասիրման օժանդակ նյութեր
15. Երիքով


15. Երիքով

Այս լուսանկարը պատկերում է ներկայիս Երիքովի բուսականությունը: Հնում այն պարսպապատ քաղաք էր Հորդանան գետի հովտում՝ ծովի մակարդակից 252 մետր ցածր: Այն գյուղատնտեսական հարուստ տարածք է, որտեղ լավ արմավենիներ ու ցիտրուսային ծառեր են աճում: Ետին պլանում ավանդական Գայթակղության սարն է (Մատ. Դ.1–11):

Նշանակալից իրադարձություններ. Մերձակա այս տարածքում Հեսուն և Իսրայելի զավակներն առաջին անգամ անցան Հորդանան գետը, մտնելով խոստումի երկիր (Հես. Բ.1–3; Գ.14–16): Տերը հրաշքով այնպես արեց, որ պարիսպները քանդվեցին Իսրայելացիների զորքերի առաջ (Հես. Զ; տե՛ս նաև Եբր. ԺԱ.30): Հեսուն անեծք դրեց քաղաքի վրա (Հես. Զ.26), որը կատարվեց (Գ Թագ. ԺԶ.34): Եղիսեն բուժեց Երիքովի ջրերը (Դ Թագ. Բ.18–22): Վերջին անգամ Երուսաղեմ այցելելիս Փրկիչն անցավ այստեղով, բժշկելով Բարտիմեոս կույրին՝ մնալով Զաքեոս մաքսավորի մոտ (Մար. Ժ.46–52; Ղուկ. ԺԸ.35–43; ԺԹ.1–10): Բարի Սամարացու առակում պատկերվել է Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհը (Ղուկ. Ժ.30–37):

Նկար
լուսանկար 15

15. Երիքով Սա առաջին քաղաքն էր, որ գրավել էր Հեսուն (տե՛ս Հես. Զ.2–20): Երիքովն ամենահին քաղաքներից մեկն է երկրի վրա: