Ուսումնասիրման օժանդակ նյութեր
24. Կափառնայում


24. Կափառնայում

Կափառնայումը, որը գտնվում էր Գալիլեայի ծովի հյուսիսային ափին, Հիսուսի Գալիլեայի ծառայության կենտրոնն էր (Մատ. Թ.1–2; Մար. Բ.1–5): Կարևոր և զարգացած ձկնորսական և առևտրական կենտրոն լինելով՝ այն հարազատ բնակավայր էր թե՛ հեթանոսների և թե՛ հրեաների համար: Բնակչությունն առաջին դարում, հավանաբար, չի գերազանցել 1000 մարդուց: Կափառնայումը գտնվում էր կարևոր առևտրական ճանապարհների խաչմերուկում և շրջապատված էր բերրի հողերով: Այստեղ Հռոմեական զինվորները կառուցում էին բաղնիքներ և պահեստային շինություններ՝ լավ կառուցված հասարակական կառույցներով մեծ ներդրում անելով կազմակերպված հասարակության կառուցվածքի գործում: Չնայած այստեղ գործված շատ հրաշքներին՝ մարդիկ, հիմնականում, մերժում էին Փրկչի ծառայությունը: Այդ պատճառով Հիսուսն անիծեց այդ քաղաքը (Մատ. ԺԱ.20, 23–24): Ժամանակի ընթացքում, Կափառնայումը վերածվեց ավերակների և ներկայումս բնակեցված չէ:

Նշանակալից իրադարձություններ. Կափառնայումը հայտնի էր, որպես Փրկչի՝ «իր քաղաքը» (Մատ. Թ.1–2; Մար. Բ.1–5): Այստեղ նա շատ հրաշքներ է գործել: Օրինակ՝ նա բժշկեց շատ մարդկանց (Մար. Ա.32–34), այդ թվում՝ հարյուրապետի ծառային (Ղուկ. Է.1–10), Պետրոսի զոքանչին (Մար. Ա.21, 29–31), անդամալույծին, որի մահիճն իջեցրին տանիքի միջով (Մար. Բ.1–12) և չորացած ձեռքով մարդուն (Մատ. ԺԲ.9–13): Այստեղ Հիսուսը նաև բազում չար ոգիներ դուրս գցեց (Մար. Ա.21–28, 32–34), կենդանացրեց Հայրոսի մահացած դստերը (Մար. Ե.22–24, 35–43) և կարդաց կյանքի հացի քարոզը Կափառնայումի ժողովարանում (Հովհ. Զ.24–59): Փրկիչը Պետրոսին կարգադրեց ձուկ բռնել Գալիլեայի ծովից, բացել առաջինի բերանը և վերցնել մի մետաղադրամ, որով կարող էր հարկ վճարել (Մատ. ԺԷ.23–26):

Նկար
լուսանկար 24

24. Կափառնայում Միայն մի քանի ավերակներ են մնացել այն քաղաքից, որտեղ Փրկիչը կատարել է իր հրաշքներից շատերը: