Նախագահների ուսմունքները
Գլուխ 15. Հավերժական ամուսնություն


Գլուխ 15

Հավերժական ամուսնություն

«Քահանայության և Ավետարանի օրհնությունների լրիվությունը գալիս է Սելեստիալ ամուսնությունից: Սա Ավետարանի բարձրագույն արարողությունն է և տաճարի բարձրագույն արարողությունը»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Տասնութամյա Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին ասվեց, որ Լյուի Էմիլի Շուրթլիֆ անունով մի երիտասարդ կին էր գալու ապրելու Սմիթների ընտանիքում և հաճախելու էր քոլեջ: Բայց նա միևնույն է զարմացած էր և գոհ, երբ մի օր աշխատանքից տուն գալով տեսավ, որ Լյուին նվագում էր մի օրհներգ դաշնամուրի վրա: Այդ օրվանից սկսած՝ 1894թ. ուշ ամռանից, Ջոզեֆը և Լյուին զարգացրեցին իրենց ընկերությունը, որն աստիճանաբար խորացավ, մինչև որ նրանք սիրահարվեցին: Նրանք կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1898թ. ապրիլի 26-ին:1

Լյուին և Ջոզեֆը վայելում էին իրենց սիրո փոխհարաբերությունը: Երբ նա կանչվեց ծառայելու երկամյա միսիա Անգլիայում իրենց ամուսնությունից ոչ շատ անց, նա սկսեց աշխատել իր հոր մոտ նրան ֆինանսապես օգնելու համար: Նա աջակցում էր նրան նաև էմոցիոնալ առումով և հոգեպես նրան ուղարկելով քաջալերող նամակներ: Նրա վերադարձից հետո նրանք հիմնեցին երջանիկ տուն և ունեցան երկու դուստր իրենց ընտանիքում: Բայց 10 տարվա ամուսնությունից հետո, Լյուին ծանր հիվանդացավ իր երրորդ հղիության ընթացքում և մահացավ 31 տարեկանում:

Ջոզեֆը սփոփանք էր գտնում այն համոզմունքում, որ Լյուին հեռացել էր «ավելի լավ աշխարհ», և նա իր օրագրում մի աղոթք գրեց, որ «արժանի լիներ հանդիպելու նրան հավերժական փառքում, նրա հետ կրկին միասին լինելու համար:2 Բայց չնայած մխիթարությանը և հույսին, որ նա գտնում էր ավետարանում, նա սոսկալի կարոտում էր Լյուիին: Նա նաև անհանգստանում էր տանն առանց մոր մնացած իր դուստրերի համար: Լյուիի մահից ոչ շատ անց Ջոզեֆը հանդիպեց Էթել Ջորջինա Ռեյնոլդսի հետ: Չնայած նրա սերը Լյուիի նկատմամբ չէր նվազել, նա սկսեց սիրել Էթելին և նրա դուստրերը՝ ևս: Իր ծնողների և նաև Լյուիի ծնողների ու Էթելի ծնողների հավանությամբ՝ Ջոզեֆը խնդրեց Էթելին իր հետ ամուսնանալ: Նրանք կնքվեցին 1908թ. նոյեմբերի 2-ին: Նրանք միասին ունեցան ուրախալի և իրադարձություններով հարուստ կյանք, քանի որ ունեցան ևս ինը երեխա: Նրանց տանը բնորոշ էր կարգ ու կանոն, տքնաջան աշխատանք, հարգանք, մաքրասիրություն, մեղմ կարգապահություն, սեր և առողջ զվարճանք:3

29 տարվա ամուսնությունից հետո Էթելը մահացավ վտանգավոր հիվանդությունից, որը ուժասպառ արեց նրան 4 տարի շարունակ: Եվ մեկ անգամ ևս Ջոզեֆը միայնակ էր, բայց սփոփվում էր հավերժական ամուսնության համոզմունքով:4 Եվ մեկ անգամ ևս նա հանդիպեց մեկին, որի հետ նա կարողացավ կիսել իր կյանքը: Նա և Ջեսսի Էվանսը կնքվեցին 1938թ. ապրիլի 12-ին: «Իրենց 33 տարվա համատեղ կյանքում նա ամենուրեք՝ մոտիկ թե հեռու, ուղեկցում էր նրան»: Նա իր հերթին օգնում էր նրան մթերքներ գնելիս, չորացնում էր ընթրիքի ափսեները և աշնանը պահածոյացնում միրգը: Նրան չէր մտահոգում գոգնոց կապած առաքյալ լինելը»:5 Ջեսսին հաճախ էր ասում իր ամուսնու մասին. «Նա ամենաբարի մարդն է, որ ես երբևէ հանդիպել եմ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ անգութ խոսք ասի»: Նա, սովորաբար, պատասխանում էր ժպիտով. «Ես որևէ անգութ խոսք չգիտեմ»:6

Ջոն Ջ. Ստյուարտը՝ Նախագահ Սմիթի կենսագիրը, գրել է Ջեսսի հանդեպ նրա հեզահամբույր և կարեկից վերաբերմունքի մասին. «Ամբիոնից նա հորդորում էր ամուսիններին լինել սիրող և նվիրված իրենց կանանց: Բայց քարոզը, որը հուզում է ինձ, այն է, երբ 1971թ. հուլիսի մի շոգ օր նա Սոլթ Լեյք Սիթիի զառիվեր հյուսիսիային փողոցներով ինը թաղամաս բարձրացավ՝ դեպի Վերջին Օրերի Սրբերի Հիվանդանոց, և անցկացրեց իր 95–րդ տարեդարձը իր հիվանդ կնոջ՝ Ջեսսի մահճակալի կողքին: Երբ կնոջ վիճակը վատթարացավ, նա մնաց նրա հետ գիշեր, թե ցերեկ, մի քանի շաբաթ ուշադիր խնամք տանելով, որքան կարող էր՝ նրան սփոփանք և խրախուսանք տալով մինչև վերջ»:7

Ջեսսին մահացավ 1971թ. օգոստոսի 3-ին: Երկու ամիս անց Նախագահ Սմիթը գերագույն համաժողովում բացման խոսք ասաց: Նրա վկայությունը ցույց տվեց, որ նրա տխրությունը հանդարտվել էր Տիրոջը վստահելուց և հավերժական կյանքի հույսից:

«Ես ուզում եմ ասել հին օրերի Հոբի նման, որի գիտելիքը գալիս էր նույն աղբյուրից, որից իմն է գալիս. «Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ, և որ, իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն, Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան … (Յոբ ԺԸ.25–27):

Եվ միացնելով իմ վկայությունը Հոբի վկայությանը, թույլ տվեք ես նաև միանամ նրա հետ շնորհակալությամբ, այն աղաղակի համար, որ արտաբերվել էր նրա հուգու տվայտանքից ու ցավից. «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի» (Յոբ Ա.21):

Աղոթում եմ, որ մենք բոլորս առաջնորդվենք Սուրբ Հոգու զորությամբ, որ մենք ուղիղ քայլենք Տիրոջ առաջին, և որ մենք կարողանանք ժառանգել հավերժական կյանք ապարանքներում և թագավորություններում, որոնք պատրաստված են հնազանդների համար:8

Նախագահ Սմիթի ելույթից հետո, Նախագահ Հարոլդ Բ. Լին, որը վարում էր ժողովը, ասաց. «Համոզված եմ, որ բոլոր Եկեղեցու անդամները, ամենուրեք, գիտակցելով հանգամանքները, որի ներքո նա հաղորդեց այս հզոր ուղերձը, մեծապես կբարձրանան այն զորությամբ և ուժով, որ նա դրսևորեց մեր առջև այստեղ այս առավոտ: Մեր սրտի խորքից շնորհակալություն, Նախագահ Սմիթ»:9

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Սելեստիալ ամուսնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի բարձրագույն արարողությունն է:

Հիսուս Քրիստոսի Ավետարանի հետ կապված չկա ոչ մի արարողություն, որն ավելի մեծ կարևորություն ունենա, ավելի հանդիսավոր և սրբազան լինի բնույթով և ավելի անհրաժեշտ [մեր] հավերժական ուրախության համար… քան ամուսնությունը:10

Քահանայության և ավետարանի օրհնությունների լրիվությունը գալիս է Սելեստիալ ամուսնությունից: Սա տաճարի բարձրագույն արարողությունն է:11

Ես ուզում եմ աղերսել իմ հիանալի եղբայրներին և քույրերին, Եկեղեցու լավ անդամներին, գնալ տաճար՝ ամուսնանալու ժամանակի և հավերժության համար:12

2

Ի տարբերություն աշխարհի սովորությունների, ավետարանի ծրագրում ամուսնությունը տևում է հավերժ:

Ամուսնությունը մեծ թվով մարդկանց համար համարվում է ուղղակի պայմանագիր կամ համաձայանգիր տղամարդու և կնոջ միջև, որ նրանք կապրեն միասին ամուսնական կապի մեջ: Դա, փաստորեն, հավերժական սկզբունք է, որի վրա է հիմնված հենց մարդկության գոյությունը: Տերը տվել է այս օրենքը մարդուն հենց աշխարհի սկզբից, որպես Ավետարանի օրենքի մաս, և առաջին ամուսնությունը պետք է տևեր հավերժ: Համաձայն Տիրոջ օրենքի՝ յուրաքանչյուր ամուսնություն պետք է հավերժ տևի: Եթե ողջ մարդկությունն ապրի խիստ հնազանդությամբ ավետարանին և այն սիրուն, որը ծնվում է Տիրոջ Հոգու միջոցով, բոլոր ամուսնությունները հավերժական կլինեն: …

… Ամուսնությունը, ինչպես հասկացվում է Վերջին Օրերին Սրբերի կողմից, ուխտ է, որը կարգվում է հավերժական լինելու համար: Այն հիմքն է հավերժական վեհացման համար, քանի որ առանց դրա չի կարող լինել հավերժական առաջընթաց:13

Նկար
A black couple. The man is sitting in a chair and looking back at his wife who is behind the chair. She has her arms on his shoulders.

«Ամուսնությունը, ինչպես հասկացվում է Վերջին Օրերին Սրբերի կողմից, ուխտ է, որը կարգվում է հավերժական լինելու համար»:

Բոլորիս համար ակնհայտ է, ովքեր կարդում են լրագրերը, ովքեր լսում են նորությունները ռադիոյով և ովքեր դիտում են հեռուստացույց, որ խիստ շատերը չեն պահպանում ամուսնությունը և ընտանեկան միավորը այն ձևով, ինչպես Տերն է նախատեսել:14

Ամուսնությունը սրբազան ուխտ է, սակայն շատ դեպքերում այն դառնում է գռեհիկ կատակների առարկա, ժեստ, անցողիկ երևույթ գռեհիկ և անմաքուր մարդկանց կողմից և նաև շատերի կողմից, ովքեր կարծում են իրենք բարեկիրթ են, բայց չեն հասկանում այս մեծ սկզբունքի սրբազան լինելը:15

Տերը տվել է մեզ Իր հավիտենական ավետարանը լինելու լույս և դրոշ մեզ համար և այս ավետարանը ներառում է ամուսնության Նրա սուրբ կարգը, որը հավերժական է իր բնույթով: Մենք կարիք չունենք և չպետք է հետևենք աշխարհի ամուսնական սովորություններին: Մենք ունենք ավելի շատ լույս, քան աշխարհը, և Տերը սպասում է մեզանից ավելին, քան նրանցից:

Մենք պետք է իմանանք, թե ինչ է ամուսնության ճշմարիտ կարգը: Մենք գիտենք ընտանեկան միավորի տեղը փրկության ծրագրում: Մենք գիտենք, որ պետք է ամուսնանանք տաճարում և պետք է մեզ մաքուր և անարատ պահենք, որպեսզի ձեռք բերենք Սուրբ Հոգու հավանության խոստումի կնիքը մեր ամուսնության միության վրա:

Մենք մեր Երկնային Հոր հոգեղեն զավակներն ենք, ով կարգել է փրկության ծրագիրը, որի միջոցով մենք կարող ենք գալ երկիր և առաջադիմել և զարգանալ և նմանվել Նրան, այսինքն՝ Նա տվել է ավետարանական ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա ունենալ մեր իսկ հավերժական ընտանեկան միավորները և վայելել հավերժական կյանք:16

Ամուսնությունը երբեք չի նախատեսվել Տիրոջ կողմից վերջանալ մահկանացու մարմնի մահով, այլ որ ավելացնի պատիվ, իշխանություն, զորություն ուխտի մեջ մտնող զույգերին և ընտանիքի շարունակվող ու հավերժական միություն Աստծո արքայությունում: Այդպիսի օրհնությունները պահվում են պահուստում նրանց համար, ովքեր հոժար են մնալ այս ուխտում, ինչպես որ Տերն է բացահայտել այն: Դա պարզապես տղամարդու և կնոջ միջև ընկերակցություն չէ, քանի որ ինչպես Տերն է ասել՝ ամուսնանալով նրանք դառնում են մեկ մարմին և մտնում են ընկերակցության մեջ Աստծո հետ:17

3

Հավատարմությունը ամուսնության ուխտին բերում է երջանկություն և տանում դեպի հավերժական փառքի օրհնությունները:

Ես շնորհակալ եմ Տիրոջը ամուսնության ուխտի հավերժական լինելու գիտելիքի համար, որն իրավունք է տալիս ամուսնուն պահանջելու իր կնոջը, իսկ կնոջը իրավունք՝ պահանջելու իր ամուսնուն գալիք աշխարհում, տալով նրանց Տիրոջ Տունը գնալու և ժամանակի և ողջ հավերժության համար միավորվելու հնարավորություն մեկի կողմից, ով կրում է այս կնքող զորությունը, քանի որ ուրիշ ոչ մի ձևով այս մեծ օրհնությունը չի կարող ձեռք բերվել: Ես նաև շնորհակալ եմ այն գիտելիքի համար, որ ընտանեկան կապերը և ընտանիքի միասնությունը պիտի շարունակվի, երբոր պատշաճորեն կազմակերպված է, արդարակեցության մեջ՝ գալիք կյանքում:18

Ես ուզում եմ աղերսել նրանց, ովքեր եղել են տաճարում և ադպես են ամուսնացել, որ հավատարիմ և ճշմարիտ լինեն իրենց ուխտերին և իրենց պարտականություններին, քանի որ Տիրոջ Տանը նրանք հանդիսավոր ուխտեր են կապել:19

Ոչ մի բան մարդկությանը չի պատրաստի փառքի համար Աստծո արքայությունում այնպես հեշտորեն, ինչպես ամուսնության ուխտին հավատարմությունը: …

Պատշաճ ընդունվելու դեպքում այս ուխտը դառնում է մեծ երջանկության միջոց: Մեծագույն պատիվը այս կյանքում և գալիք կյանքում, պատիվ, իշխանություն և զորություն կատարյալ սիրով այն օրհնություններն են, որոնք բխում են դրանից: Հավերժական փառքի այս օրհնությունները պահվում են պահուստում նրանց համար, ովքեր հոժար են մնալ սրանում և Ավետարանի բոլոր մյուս ուխտերում:20

Նկար
Family looking at photo albums.

«Ընտանեկան կապերը և ընտանիքի միասնությունը պետք է շարունակվեն, երբ պատշաճորեն կազմակերպված են, արդարակեցության մեջ՝ եկող կյանքում»:

Ի՞նչ է նշանակում ամուսնությունը Եկեղեցու անդամների համար: Դա նշանակում է, որ այդ արարողությունով նրանք ստանում են մեծագույն, բարձրագույն օրհնությունը՝ հավերժական կյանքերի օրհնությունը: Արդ, այդպես է Տերը անվանում դա՝ «հավերժական կյանքեր», որը նշանակում է, որ ոչ միայն ամուսինն ու կինը կմտնեն հավերժական կյանք, այլ նրանց երեխաները, ովքեր ծնվել են ուխտի ներքո, նմանապես իրավունք կստանան հավերժական կյանքերի՝ իրենց հավատարմության միջոցով: Եվ ապագայում, որ ամուսինն ու կինը մեռելների հարությունից հետո չեն ունենա վերջ: Դրանով Տերն ի նկատի ունի, որ նրանք կունենան սերնդի հավերժական շարունակություն և ընտանեկան կազմակերպությունը չի ունենա վախճան [Տես ՎևՈւ 132.19–24]:21

Որպեսզի մեր Երկնային Հոր նպատակներն իրականանան, պետք է միություն լինի, ամուսիններն ու կանայք ստանալով խոստացված օրհնությունները նրանց, ովքեր հավատարիմ են և ճշմարիտ, որը կվեհացնի նրանց դեպի Աստվածություն: Տղամարդը չի կարող ստանալ Աստծո արքայության օրհնությունների լրիվությունը մենակ, ոչ էլ կինը կարող է, բայց երկուսով միասին կարող են ստանալ բոլոր օրհնություններն և արտոնությունները, որոնք վերաբերում են Աստծո արքայության լրիվությանը:22

4

Յուրաքանչյուր հոգի, ում սիրտը ուղիղ է, կունենա հնարավորություն հավերժական ամուսնության օրհնություններ ստանալու՝ լինի այս կյանքում, թե հաջորդ կյանքում:

Փրկության մեծ ծրագրում ոչ մի բան անտեսված չէ: Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենագեղեցիկ բանն է աշխարհում: Այն ներառում է ամեն մի հոգու, որի սիրտն ուղիղ է, և որը ջանասիրաբար որոնում է Իրեն և ցանկանում հնազանդվել Նրա օրենքներին և ուխտերին: Ուստի, եթե մարդը, որևէ պատճառով մերժել է ուխտերից որևէ մեկին հետևելու արտոնությունը, Տերը կդատի նրան սրտի միտումից ելնելով: Կան Եկեղեցու հազարավոր անդամներ, որոնց [տաճարները հասանելի չեն], ովքեր ամուսնացել են և ընտանիքներ մեծացրել Եկեղեցում, ովքեր զուրկ են եղել ժամանակի և ողջ հավերժության համար «կնքվելու» արտոնությունից: Նրանցից շատերը հեռացել են կյանքից և նրանց օրհնությունները նրանց փոխարինաբար են տրվում: Ավետարանը փոխարինաբար կատարվող աշխատանք է: Հիսուսը փոխարինաբար կատարեց մեզ բոլորիս համար աշխատանքը, որովհետև մենք չէինք կարող կատարել դա մեզ համար: Նմանապես, Նա շնորհել է Եկեղեցու ապրող անդամներին, որ նրանք գործեն որպես փոխանորդներ մահացածների համար, ովքեր մահացել են՝ առանց իրենց համար գործելու հնարավորություն ունենալու:

Բացի այդ, կան հազարավոր երիտասարդ տղամարդիկ ինչպես նաև երիտասարդ կանայք, ովքեր անցել են հոգիների աշխարհ առանց այդ օրհնությունների հնարավորության: Նրանցից շատերը վար են դրել իրենց կյանքը ճակատամարտում, շատերը մահացել են իրենց վաղ երիտասարդ հասակում և շատերն էլ մահացել են մանուկ հասակում: Տերը չի մոռանա նրանցից ոչ մեկին: Վեհացմանը պատկանող բոլոր օրհնությունները կտրվեն նրանց, քանի որ սա է արդարության և ողորմածության ուղին: Այսպիսով, նրանք, ովքեր ապրում են Սիոնի ցցերում և մեր տաճարներին մոտիկ, եթե նրանք զրկված են օրհնություններից այս կյանքում, այս օրհնությունները կտրվեն նրանց հազարամյակի օրոք:23

Ոչ ոք չի զրկվի վեհացումից, ով հավատարիմ կմնա… Անարժան ամուսինը չի կարող արգելել հավատարիմ կնոջ վեհացմանը և ընդհակառակը:24

5

Երեխաները և երիտասարդները պատրաստվում են հավերժական ամուսնության համար, երբ նրանք սովորում են ամուսնության ուխտի մասին, զարգացնում մնայուն հավատք և պահում իրենց մաքուր և անարատ:

Թող բոլոր Վերջին Օրերի Սուրբ հայրերը և մայրերը հոգ տանեն, որ նրանք ուսուցանեն իրենց երեխաներին ամուսնական ուխտի սրբազանության մասին: Թող նրանք խորապես տպավորեն իրենց զավակների մեջ, որ ոչ մի այլ ուղով, բացի Աստծո ուխտերը հարգելուց, որոնց շարքում է հավերժական ամուսնության ուխտը, որը մեծագույն և ամենահիմնական ուխտերից մեկն է, նրանք կարող են ձեռք բերել հավերժական կյանքի օրհնությունները:25

Այս կյանքը կարճ է, իսկ հավերժությունը՝ երկար: Երբ մտածում ենք, որ ամուսնության ուխտը կտևի հավերժ, լավ է, որ մենք դրան մեծ ուշադրություն դարձնենք: Ճիշտ խորհուրդ է մեր երիտասարդներին՝ ուշադիր մտածել նպատակ ունենալով՝ ընտրել Ավետարանում մնայուն հավատքով զուգընկեր: Այդպիսի անձնավորությունը ավելի հավանական է, որ հավատարիմ մնա ամեն երդման և ուխտի: Երբ երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը խորապես հիմնավորված են մեր Տիրոջ աստվածային առաքելությունում, հավատում են Ավետարանին, ինչպես որ այն հայտնի է դարձվել Ջոզեֆ Սմիթի՝ Մարգարեի միջոցով, ամեն հավանականություն կա ի օգուտ երջանիկ միության են, որը կտևի հավերժ:26

Ես աղերսում եմ ձեզ՝ Սիոնի երիտասարդներիդ, ամենուրեք ձեզ մաքուր պահել և անարատ, որպեսզի դուք իրավունք ունենաք գնալու Տիրոջ տունը և ձեր ընտրած զուգընկերոջ հետ միասին վայելեք բոլոր այս մեծ օրհնությունները, որոնք Տերն առաջարկում է ձեզ:27

Մեկ բան… որի վրա կկամենայի երիտասարդների ուշադրությունը հրավիրել, այն է, որ երբ նրանք ամուսնանում են, չեն բավարարվում՝ սկսելով փոքրից և համեստորեն, այլ ցանկանում են ստանալ գրեթե ճիշտ նույնքան, որքան նրանց ծնողներն ունեն՝ իրենց երեխաների ամուսնանալու պահին… Նրանք ուզում են սկսել հնարավոր ամեն մի հարմարությամբ իրենց հարմարավետ դարձնելու համար: Կարծում եմ սա սխալ է: Իմ կարծքիով նրանք պետք է սկսեն համեստորեն, դնելով իրենց հավատքը Տիրոջ վրա, կառուցելով մի քիչ այստեղ մի քիչ այնտեղ, ինչքան կարող են, կուտակելով աստիճանաբար, մինչև որ կարողանան հասնել բարգավաճ մի դիրքի, ինչպիսին որ իրենք ուզում են:28

6

Երբ ամուսինն ու կինը հավատարմորեն հետևում են ավետարանի բոլոր արարողություններին և սկզբունքներին նրանց ուրախությունը ամուսնությունում դառնում է ավելի քաղցր:

Ամուսնությունը կարգվել է Աստծո կողմից: Դա արդար սկզբունք է, երբ այն ընդունվում է և կիրառվում սրբության մեջ: Եթե տղամարդիկ և կանայք այսօր կամենան մտնել այս ուխտի մեջ համեստության ոգով, սիրով և հավատքով, ինչպես նրանց պատվիրվում է անել, արդար քայլելով հավերժական կյանքի ուղիներում, ամուսնալուծություն չի լինի, ոչ քանդված տներ, այլ երևակայությունից վեր երջանկություն, ուրախություն:29

Ես ուզում եմ օգնել բոլոր իմ հիանալի եղբայրներին և քույրերին, ովքեր ամուսնացել են տաճարում, որ նրանք երբեք չմոռանան այն մեծ օրհնությունները, որոնք շնորհվել են իրենց: Որ Տերը նրանց, իրենց հավատարմութան շնորհիվ իրավունք է տվել՝ դառնալու Իր որդիներն ու Իր դուստրերը, ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսի հետ, տիրանալով, ինչպես նշվեց այստեղ, բոլորը, ինչ Հայրն ունի [տես Հռովմայեցիս Ը.13–19 և Վարդապետություն և Ուխտեր 76.54–60]:

Եվ, այնուամենայնիվ, դեռ կան Եկեղեցու անդամներ, ովքեր դժվարանում են հասկանալ սա և ժամանակի և ողջ հավերժության համար ամուսնանալուց հետո… ընդունելով Հոր արքայության խոստումի լրիվությունը, նրանք թույլ են տալիս, որ իրենց կյանք մտնեն բաներ, որոնք առաջացնում են խառնակություններ և բաժանում նրանց: Եվ նրանք մոռանում են, որ իրենք ուխտ են կապել ժամանակի և ողջ հավերժության համար միմյանց հետ, և ոչ միայն դա, այլ որ ուխտ են կապել իրենց Հոր հետ, որ երկնքում է:30

Նկար
An older couple sitting together outdoors on a bench. They are smiling and laughing.

Եթե տղամարդը և կինը հավատարմորեն միասին հետևում են ավետարանին, ամուսնության մեջ ուրախությունն ու երջանկությունը «դառնում է ավելի քաղցր»:

Եթե տղամարդը և կինը լրջորեն և հավատամորեն հետևում են ավետարանի բոլոր արարողություններին և սկզբունքներին, չի կարող որևէ պատճառ ծագել ամուսնալուծության համար: Ամուսնական հարաբերությանը վերաբերող ուրախությունն ու երջանկությունը կդառնա ավելի քաղցր և ամուսինն ու կինն ավելի մոտիկ կլինեն միմյանց, երբ օրերն անցնեն: Ոչ միայն ամուսինը կսիրի կնոջը և կինն ամուսնուն, այլ իրենցից ծնված երեխաները կապրեն սիրո և ներդաշնակության մթնոլորտում: Միմյանց հանդեպ սերը չի խամրի և դեռ ավելին, բոլորի սերը մեր Երկնային Հոր և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի խորապես կարմատավորվի նրանց հոգիներում:31

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Այս գլուխը սկսում է ուրախության և տխրության օրինակներով, որոնք կարող են ամուսնության և ընտանիքի մասը կազմել: Ինչպե՞ս կարող է հավերժական ընտանիքների վարդապետությունը հաստատել մեզ մեր կյանքի երջանիկ և տխուր ժամանակներում:

  • Ի՞նչն է սելեստիալ ամուսնության մեջ, որ դարձնում է այն «բարձրագույն արարողությունը տաճարում» (տես բաժին 1):

  • Նախագահ Սմիթը հակադրել է ամուսնության Տիրոջ տեսակետը ամուսնության աշխարհիկ տեսակետին (տես բաժին 2): Ի՞նչն է էական ձեզ համար այս հակադրության մեջ: Ինչպե՞ս կարող ենք պահպանել և ամրացնել ամուսնությունը և ընտանիքը աշխարհում այսօր:

  • Բաժին 3-ում, Նախագահ Սմիթը թվում է առնվազն հինգ օրհնություններ, որոնք գալիս են նրանց, ովքեր «հավատարիմ են և ճշմարիտ» ամուսնության ուխտին: Ի՞նչ է նշանակում ձեզ համար հավատարիմ և ճշմարիտ լինել ամուսնության ուխտին:

  • Որոնք են այն բաները, որոնք կարող են ծնողներն անել «ուսուցանելու իրենց զավակներին ամուսնության ուխտի սրբազանության մասին»: (Մի քանի գաղափարների համար տես բաժին 5:)

  • Բաժին 6-ում Նախագահ Սմիթը բացատրում է, թե ինչպես ամուսնական հարաբերությունը կարող է «ավելի քաղցր դառնալ»: Այս սկզբունքի ի՞նչ օրինակներ եք տեսել: Եթե դուք ամուսնացած եք, մտածեք, թե ինչ կարող եք անել ավելի մեծ ուրախություն և սեր բերելու ձեր ամուսնություն:

Առնչվող սուրբ գրություններ

Ա Կորնթացիս ԺԱ.11, ՎևՈՒ 42.22, 131.1–4, Մովսես 3.18–24

Օգնություն ուսուցչին

Օգնություն ուսուցչին. «Դասից առաջ գրատախտակին գրառված հարցերը կօգնեն սովորողներին սկսել մտածել այդ թեմաների շուրջ, նույնիսկ մինչև դասը սկսելը» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում 93):

Հղումեր

  1. Տես Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 65–75; Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), 51–55.

  2. In The Life of Joseph Fielding Smith, 162.

  3. Տես The Life of Joseph Fielding Smith, 214–41.

  4. Տես The Life of Joseph Fielding Smith, 249.

  5. The Life of Joseph Fielding Smith, 12–13.

  6. In The Life of Joseph Fielding Smith, 268.

  7. John J. Stewart, in The Life of Joseph Fielding Smith, 11; although this book was coauthored by John J. Stewart and Joseph Fielding Smith Jr., this comment is a personal observation by John J. Stewart.

  8. “I Know That My Redeemer Liveth,” Ensign, Dec. 1971, 27.

  9. In Conference Report, Oct. 1971, 7.

  10. “The Law of Chastity,” Improvement Era, Sept. 1931, 643; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 2: 58.

  11. In “Lay Cornerstone at Provo Temple,” Deseret News, May 22, 1971, B2.

  12. In Conference Report, Oct. 1951, 120.

  13. “The Perfect Marriage Covenant,” Improvement Era, Oct. 1931, 704.

  14. “President Joseph Fielding Smith Speaks to 14,000 Youth at Long Beach, California,” New Era, July 1971, 7–8.

  15. The Restoration of All Things (1945), 259.

  16. “President Joseph Fielding Smith Speaks to 14,000 Youth at Long Beach, California,” 8.

  17. The Restoration of All Things, 259

  18. In Conference Report, Apr. 1915, 119.

  19. In Conference Report, Oct. 1951, 120.

  20. “The Law of Chastity,” 643; տես նաև Doctrines of Salvation, 2: 58–59.

  21. In Conference Report, Oct. 1951, 120–21.

  22. “Obedience to the Truth,” Relief Society Magazine, Jan. 1960, 6.

  23. Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 2: 37–38.

  24. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 2: 65.

  25. In Conference Report, Oct. 1965, 30.

  26. “Marriage Ordained of God,” Young Woman’s Journal, June 1920, 307–8; տես նաև Doctrines of Salvation, 2: 77–78.

  27. “President Joseph Fielding Smith Speaks to 14,000 Youth at Long Beach, California,” 10.

  28. In Conference Report, Apr. 1958, 30.

  29. The Restoration of All Things, 259.

  30. In Conference Report, Apr. 1949, 135.

  31. In Conference Report, Apr. 1965, 11.