Նախագահների ուսմունքները
Գլուխ 1. Մեր Երկնային Հայրը


Գլուխ 1

Մեր Երկնային Հայրը

«Իմ ցանկությունն է հիշեցնել ձեզ այն էության և բնույթի մասին ինչպիսին Աստված է, որպեսզի դուք երկրպագեք Նրան հոգով և ճշմարտությամբ և դրա միջոցով հասնեք Նրա ավետարանի բոլոր օրհնություններին»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հիանում էր իր օրերի տեխնոլոգիական առաջխաղացումներով: «Մեծ առաջընթաց էր կատարվել մեքենաշինության, քիմիայի, ֆիզիկայի, վիրաբուժության և այլ բնագավառներում, – ասել է նա: – Մարդիկ սարքել են մեծ հեռադիտակներ, որոնք բացահայտում են աչքից թաքնված համաստեղությունները: Մանրադիտակի օգնությամբ հայտնաբերել մանրէների վիթխարի աշխարհներ… Հայտնաբերվել են միջոցներ հիվանդությունը վերահսկելու համար: … Հայտնագործվել են մեքենաներ, որոնք ավելի զգայուն են, ավելի հեռուն տեսնող, քան մարդկային աչքը: Մարդիկ վերահսկում են տարերքը և սարքում մեխանիզմներ, որոնք կարող են լեռներ շարժել և էլի շատ ուրիշ բաներ են անում, որոնք խիստ բազմաթիվ են նշելու համար: Այո, սա սքանչելի դարաշրջան է»: Սակայն նա մտահոգվում էր մեկ ուրիշ միտումի համար, որը նա տեսնում էր աշխարհում: Նա ողբում էր. «Բոլոր այս հայտնագործությունները և նորարարությունները մարդկանց չեն մոտեցրել Աստծուն: Ոչ էլ նրանց սրտերում համեստության և ապաշխարության ոգի են ստեղծել, այլ ընդհակառակը, դատապարտում են դարձել իրենց համար… Հավատքը չի աճել աշխարհում, ոչ էլ արդարակեցությունը, ոչ էլ հնազանդությունն առ Աստված»:1

Ի տարբերություն աշխարհի աճող անտարբերությանն առ Աստված, Նախագահ Սմիթը դրսևորում էր մտերմություն իր Երկնային Հոր հանդեպ: Նրա թոռներից մեկը հիշում է. «Մայրս գերազանց խոհարար էր և պապիկս հաճախ էր ճաշում մեր տանը: Շատ հաճախ հայրս նրան հրավիրում էր ասել ուտելիքի օրհնության աղոթքը: Նրա աղոթքները միշտ շատ անձնական էին՝ կարծես թե նա խոսում էր ընկերոջ հետ»:2

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից սկսած, Աստծո մասին ճշմարիտ գիտելիքը վերականգվել է մեր օրերում:

Ես շատ երախտապարտ եմ առաջին տեսիլքի համար, որի ժամանակ Հայրն ու Որդին հայտնվեցին պատանի մարգարեին և կրկին վերականգնեցին մարդու համար՝ ճշմարիտ գիտելիքը Աստծո մասին:3

Նկար
Joseph Smith in the Sacred Grove looking up at a light.

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի միջոցով «Աստծո մասին ճշմարիտ գիտելիքը» վերականգվել է:

Հարկ է հիշել, որ ողջ Քրիստոնյա աշխարհը 1820 թվականին կորցրել էր Աստծո վերաբերյալ ճշմարիտ վարդապետությունը: Պարզ ճշմարտությունը, որն այնպես հստակորեն հասկացվել էր առաքյալների և սրբերի կողմից հնում, կորել էր ուրացած աշխարհի խորհուրդների մեջ: Բոլոր հնադարյան մարգարեները և Հիսուս Քրիստոսի առաքյալները հստակ ըմբռնում էին, որ Հայրն ու Որդին առանձին անձնավորություններ էին, ինչպես մեր սուրբ գրություններն են հստակորեն ուսուցանում: Այս գիտելիքը ուրացության հետևանքով կորավ… Աստված դարձավ մի առեղծված և ինչպես Հայրն, այնպես էլ Որդին, համարվեցին անըմբռնելի մեկ ոգեղեն անձնավորություն, առանց մարմնի կամ մարմնի մասերի կամ էլ զգացմունքների: Հոր և Որդու գալը երկրի վրա մի ականատես թողեց, որը կարողացավ գիտելիքով վերականգնել Աստծո ճշմարիտ էությունն աշխարհի համար:4

Ջոզեֆ Սմիթի [առաջին] տեսիլքը հստակեցրին, որ Հայրն ու Որդին առանձին անձնավորություններ են, ունենալով մարմին՝ այնպես շոշափելի, ինչպես մարդունը: Հետագայում նրան հայտնի դարձվեց, որ Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է, որոշակի և առանձին Հոր և Որդու անձնավորություններից [տես ՎևՈւ 130.22]: Այս ամենակարևոր ճշմարտությունը ցնցեց աշխարհը, սակայն, երբ մենք մտածում ենք սուրբ գրության հստակ արտահայտությունների մասին, ամենաապշեցուցիչ և զարմանալի փաստն այն է, թե որքան հեռու կարող է շեղվել մարդը: Փրկիչն ասաց. «Իմ Հայրը մեծ է ինձանից» [Հովհաննես ԺԴ.28], և նա հրավիրեց իր աշակերտներին, Իր հարությունից հետո, շոշափել Իրեն և տեսնել, որ Ինքն էր, քանի որ Նա ասաց. «ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» [Ղուկաս ԻԴ.39]: Առաքյալները հստակորեն հասկանում էին Հոր, Որդու և Սուրբ Հոգու առանձին անձնավորություններ լինելը, որին նրանք անընդհատ անդրադառնում էին իրենց թղթերում և Պողոսը տեղեկացրեց Կորնթացիներին այն փաստի մասին, որ երբ բոլոր բաները հնազանդվեն Հորը «այն ժամանակ ինքը Որդին էլ կհնազանդի նորան, որ ամենը հնազանդեցրեց նորան, որ Աստուած լինի ամենը ամենում» [Ա Կորնթացիս ԺԵ.28]:

Ջոզեֆ Սմիթը տեսավ Հորը և Որդուն, այդ պատճառով նա կարողացավ վկայել անձնական գիտելիքով, որ սուրբ գրությունները ճշմարիտ էին, որտեղ մենք կարդում ենք. «Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» [Ծննդոց Ա.27]: Սա պետք է հասկանալ տառացիորեն, և ոչ թե ինչ-որ խորհրդավոր կամ փոխաբերական իմաստով:5

2

Առ Աստված հավատք գործադրելու և Նրան երկրպագելու համար, մենք պետք է հասկացողություն ունենանք Նրա բնորոշ հատկանիշների մասին:

Մեր հայտնություններից մեկն ասում է, որ եթե մենք պետք է փառավորվենք Քրիստոսում, ինչպես Նա է՝ Հորում, մենք պետք է հասկանանք և գիտենանք, թե ինչպես երկրպագենք և ինչ երկրպագենք (Տես ՎևՈւ 93.19–20):

Իմ ցանկությունն է հիշեցնել ձեզ Աստծո էությունը և թե ինչպիսի էակ է Նա, որպեսզի դուք կարողանաք երկրպագել Նրան հոգով և ճշմարտությամբ և այդպիսով ձեռք բերեք Նրա ավետարանի բոլոր օրհնությունները:

Մենք գիտենք, որ Աստված ճանաչվում է միայն հայտնությամբ, որ մենք կարող ենք ճանաչել Նրան միայն մեզ տրված հայտնություններով կամ մնալ հավիտյան անհայտ: Մենք պետք է դիմենք սուրբ գրություններին, ոչ թե գիտնականներին կամ փիլիսոփաներին, եթե մենք պետք է սովորենք ճշմարտությունը Աստվածության վերաբերյալ: Իսկապես Հովհաննեսի մեծ մարգարեությունը ավետարանի վերականգման մասին մի հրեշտակի կողմից, որը պետք է թռչի երկնքի մեջ, ասում է, որ դա պետք է տեղի ունենար, որպեսզի մարդիկ կարողանային գալ ճշմարիտ Աստծո գիտությանը և ուսուցանվեին.« Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան… եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին» (Հայտ. ԺԴ.7: Այլ խոսքով, ավետարանի վերականգնումից սկսած այս ժամանակաշրջանում մարդկանց կրկին կոչ կարվի երկրպագել և ծառայել իրենց Ստեղծողին և ոչ թե Աստվածության վերաբերյալ կեղծ տեսակետների, որոնք գերակշռում են աշխարհում:

Ամեն դարում Տիրոջ մարգարեները կանչվել են պայքարելու կեղծ պաշտամունքի դեմ և հռչակելու ճշմարտությունը Աստծո մասին: Հնադարյան Իսրայելում կային այնպիսիք, ովքեր պաշտում էին պատկերներ և հեթանոսական աստվածներ և Եսայիան հարցնում է. «Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարեցնում նորան:

Մի՞թե չգիտես, կամ չե՞ս լսել, որ յավիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յօգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է» (Եսայիա Խ.18, 28):

Աշխարհի մեծ մասն այսօր չունի Աստծո մասին այս գիտելիքը, և նույնիսկ [Եկեղեցում] կան այնպիսիք, ովքեր չեն կատարելագործել իրենց հասկացողությունը այդ փառահեղ էակի մասին, որը մեր Հավերժական Հայրն է: Նրանց, ովքեր առանց այս գիտելիքի են, մենք կարող ենք ասել. «Ինչո՞ւ եք սահմանափակում Աստծո փառքը: Կամ ինչո՞ւ եք ենթադրում, որ Նա ավելի փոքր է, քան կա: Չե՞ք ճանաչել: Չե՞ք լսել, որ հավիտենական Աստվածը՝ Տերը՝ Արարիչը երկրի ծայրերի, անսահման է և հավերժական, որ նա ունի ողջ ուժը, ողջ զորությունը, ողջ գերիշխանությունը, որ նա գիտի բոլոր բաները, և որ բոլոր բաները ներկա են նրա երեսի առաջին»:

Վարդապետություն և Ուխտերի 20–րդ բաժնում, որը կարգադրում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին կրկին կազմակերպել Եկեղեցին այս տնտեսությունում, մենք փրկության հիմնական որոշ վարդապետությունների հայտնի դարձված շարադրանք ունենք: Ինչ վերաբերում է Աստվածությանը՝ հայտնությունն ասում է. «… երկնքում կա Աստված, որն անսահման է և հավերժական, հավիտենականությունից հավիտենականություն, նույն անփոփոխ Աստվածը, ձևավորողը երկնքի և երկրի և բոլոր բաների, որոնք դրանց մեջ են» (ՎևՈւ 20.17): …

Աստված մեր Հայրն է, Նա է այն էակը, որի պատկերով ստեղծվել է մարդը: Նա ունի մսից և ոսկորից մարմին այնպես շոշափելի ինչպես մարդունը (ՎևՈւ 130.22), և Նա է բոլոր մարդկանց հոգիների տառացի և անձնական Հայրը: Նա ամենազոր է և ամենագետ, Նա ունի ողջ ուժն ու ողջ իմաստությունը և Նրա կատարելությունները բաղկացած են ողջ գիտությունը տիրապետելուց, ողջ հավատքը կամ ուժը, ողջ արդարադատությունը, ողջ դատաստանը, ողջ ողորմածությունը, ողջ ճշմարտությունը և բոլոր աստվածային հատկանիշների լրիվությունը… Եթե մենք պետք է ունենանք այն կատարյալ հավատքը, որով մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք, մենք պետք է հավատանք Աստծուն որպես այս բոլոր հատկանիշների տեր: Ես ասում եմ նաև, որ Նա անսահման և հավերժական էակ է, և որպես անփոփոխ էակ, նա ունի այս կատարելացված զորությունները և հատկանիշները հավիտենականությունից հավիտենականություն, որը նշանակում է հավերժությունից հավերժություն:6

Մենք գիտենք, որ մեր Երկնային Հայրը փառավորված, վեհացած անձնավորություն է, ով ունի ողջ ուժը, ողջ զորությունը և ողջ գերիշխանությունը, և որ Նա գիտի բոլոր բաները: Մենք վկայում ենք, որ Նա, Իր Միածին Որդու միջոցով, այս երկրի և անթիվ աշխարհների Արարիչն է:7

3

Աստված անձնական էակ է և մեր հոգիների Հայրը:

Մենք Աստծո՝ մեր Երնային Հոր հոգեղեն զավակներն ենք… Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք… Մենք երկար դարեր ապրել ենք Նրա հետ մեր նախամահկանացու կյանքում… Նա կարգել է առաջընթացի և փրկության ծրագիր, որը մեզ համար հնարավոր կդարձնի, եթե հավատարիմ և ճշմարիտ մնանք բոլոր բաներում, զարգանանք և առաջադիմենք, մինչև որ նմանվենք Իրեն:8

Մենք ուսուցանվել ենք Սուրբ գրություններում, որ Աստված տառացիորեն և ոչ թե փոխաբերական իմաստով, մեր իսկ հավերժական Հայրն է: Մեր Քավիչի խոսքերը, որոնք ասվել են Մարիամին գերեզմանի մոտ, որից Նա բարձրացել էր և հաղթանակ ձեռք բերել մահվան վրա, շատ վեհ են և լցված փառահեղ իմաստով. «Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. Բայց դու գնա իմ եղբայրների մօտ եւ նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մոտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ» [Հովհաննես Ի.17]: Այս խոսքերում Աստծո Հայրության ճշմարտությունը արտահայտիչ ձևով արտասանվեցին Նրա միակ Միածին Որդու կողմից, որը հայտարարեց, որ Նա մեր Եղբայրն է և որ մենք ունենք նույն հավերժական Հայրը:9

Ես երախտապարտ եմ, որ Աստծո գիտելիքը և Նրա օրենքները վերականգվել են մեր օրերում և որ մենք, ովքեր Եկեղեցու անդամներ ենք, գիտենք, որ Նա անհատական էակ է և ոչ թե ինչպես որոշ աղանդավորներ են ասում «[անկարգ հավաքված] օրենքների զանգված, որը մառախուղի նման լողում է տիեզերքում: Ես երախտապարտ եմ, որ մենք գիտենք, որ նա մեր երկնային Հայրն է՝ մեր հոգիների Հայրը, և որ նա կարգել է օրենքներ, որոնց շնորհիվ կարող ենք զարգանալ և առաջադիմել մինչև որ նմանվենք նրան: Եվ ես երախտապարտ եմ, որ մենք գիտենք, որ նա անսահման և հավերժական էակ է, որը գիտի բոլոր բաները և ունի ողջ զորությունը և նրա առաջընթացը նրանում չէ, որ ձեռք բերի ավելի շատ գիտություն կամ զորություն, կամ որ Իր աստվածային հատկանիշները կատարելագործի, այլ նրանում, որ իր արքայությունը աճեցնի ու բազմացնի:10

4

Երկնային Հայրը սիրում է մեզ և հետաքրքրվում է մեզանիից յուրաքանչյուրով:

Միտքս է գալիս մի արտահայտություն Թանկագին Մարգարիտից Մովսեսի տեսիլքում, որը տրվեց այն ժամանակ, երբ Մովսեսը տարվեց չափազանց բարձր մի սար և տեսավ Աստծուն դեմ առ դեմ և խոսեց Նրա հետ: Տերը ցույց տվեց Մովսեսին «իր ձեռքերի ստեղծագործությունը» և Մովսեսը տեսավ աշխարհը և բոլոր մարդկանց զավակներին մինչև ամենավերջին սերունդները [տես Մովսես 1.1–8, 27–29]:

Եվ Տերն ասաց Մովսեսին.

«Քանզի ահա, բազում աշխարհներ կան, որ անցել են իմ զորության խոսքով: Եվ շատերը կան, որոնք այժմ կանգուն են, և դրանք անհաշվելի են մարդու համար. Բայց ինձ համար բոլոր բաները հաշվելի են, քանզի դրանք իմն են, և ես գիտեմ դրանց:

Եվ եղավ այնպես, որ Մովսեսը խոսեց Տիրոջ հետ՝ ասելով. Ողորմած եղիր քո ծառայի հանդեպ, ով Աստված, և ասա ինձ այս երկրի և նրա բնակիչների և նաև երկինքների վերաբերյալ, և քո ծառան կգոհանա:

Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Երկինքները շատ են, և դրանք անհաշվելի են մարդու համար, բայց ինձ համար դրանք հաշվելի են, քանզի դրանք իմն են» [Մովսես 1.35–37]:

… Միտք է ծագում, որ չնայած անհամար աշխարհներին և դրանցից շատերի հսկայական չափսերին, դրանք միջոցներ են՝ նպատակի համար և ոչ թե ինքնին նպատակ: Հայրը ստեղծում է աշխարհներ դրանք մարդկանցով բնակեցնելու համար՝ դնելով դրանց վրա Իր որդիներին և Իր դուստրերին: Մեզ տեղեկացվում է Վարդապետություն և Ուխտերի 76 բաժնում, որ Աստծո Որդով և Նրա միջոցով է. «որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո» (ՎևՈւ 76.24):

Մենք սովորում ենք այս սուրբ գրություններից, որոնցից ես կարդացի և Տիրոջից ստացած այլ հայտնություններից, որ մարդը մեր Հոր բոլոր ստեղծագործություններից ամենակարևորն է: Մովսեսին տրված նույն տեսիլքում Հայրն ասաց. «Եվ ինչպես մի երկիրը և նրա երկինքները կանցնեն, ճիշտ այդպես կգա մեկ ուրիշը. Եւ չկա վերջ իմ գործերին, ոչ էլ իմ խոսքերին: Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1.38–39]:

Սրանից և մյուս սուրբ գրությունից, ես ասում եմ, մենք սովորում ենք, որ Հոր մեծ աշխատանքը պետք է իրականացնի Նրա զավակների փրկությունը՝ տալով յուրաքանչյուրին այն վարձքը, որին յուրաքանչյուրն արժանի է՝ համաձայն իր գործերի: Ես միանգամայն համոզված եմ զգում, որ մեր Երկնային Հայրը շատ ավելի է հետաքրքրված Իր զավակներից մեկի հոգով, քան դա հնարավոր է որևէ երկրային հոր համար հետաքրքրված լինել իր զավակներից մեկով: Նրա սերը մեր հանդեպ շատ ավելի մեծ է, քան կարող է լինել երկրային ծնողի սերը իր զավակի հանդեպ:11

Նկար
One oil painting depicting Moses late in his life with a white beard, holding a staff, and shielding his eyes, as he stands on a peet on Mr. Nebo looking at the promised land provided for the children of Israel. Signed on the lowere right corner. Signed and dated on the back along with the title.

Այստեղ Մովսեսը պատկերված է խոստացված երկրին նայելիս, որի ժամանակ նա տեսավ տեսլիքը, որից իմացավ Աստծո գործն ու փառքը :

5

Երկնային Հայրն արտասվում է Իր անհնազանդ զավակների համար:

Մեզ տեղեկացվում է, որ երբ Տերը խոսեց Ենովքի հետ և ցույց տվեց նրան երկրի ազգերը և բացատրեց նրան, թե ինչպիսի պատիժ է տրվում նրանց իր պատվիրաններն օրինազանցելու համար, որ Տերը արտասվեց և ցույց տվեց Իր վիշտը՝ արտասվելով նրանց անհնազանդության համար: Այդ պատճառով Ենովքը զարմացավ և մտածեց, որ տարօրինակ է, որ Տերն արտասվում է:

Ահա հատվածը.

«Եվ եղավ այնպես, որ երկնքի Աստվածը նայեց մնացած մարդկանց վրա, և լաց եղավ. Եվ Ենովքը վկայեց այդ մասին՝ ասելով. Ինչպե՞ս է, երկինքները լաց են լինում, և իրենց արցունքներն անձրևի պես թափում են սարերի վրա:

Եվ Ենովքն ասաց Տիրոջը. Ինչպե՞ս է, որ դու լաց ես լինում, տեսնելով, որ դու սուրբ ես և ողջ հավերժությունից ողջ հավերժություն ես:

Եվ եթե հնարավոր լիներ, որ մարդը կարողանար հաշվել երկրի մասնիկները, այո, սրա նման միլիոնավոր երկրները, դա չէր լինի քո արարչագործությունների թվի սկիզբը. Եւ քո վարագույրները դեռ տարածված են. Եւ դու, այնուամենայնիվ, այնտեղ ես և այնտեղ քո ծոցն է. Եւ նաև դու արդար ես. դու հավիտյան ողորմած ես և բարի» [տես Մովսես 7.28–30]:

Եվ Տերը պատասխանեց. «… Նայիր քո այս եղբայրներին. Նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց գիտելիքը, այն օրը, երբ ես ստեղծեցի նրանց. Եվ Եդեմի պարտեզում ես մարդուն տվեցի իր կամքի ազատությունը,

Եվ քո եղբայրներին ես ասել եմ, և նաև տվել պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը. Բայց ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին» [Մովսես 7.32–33]:

Սրանք են պատճառները, թե ինչու էր Տերն արտասվում և ինչու էր երկինքն արտասվում:

Մի անգամ մի եղբայր ինձ հարցրեց, թե արդյոք մարդ կարող է կատարելապես երջանիկ լինել սելեստիալ արքայությունում, եթե իր երեխաներից մեկին չթույլատրվի մտնել այնտեղ: Ես ասացի նրան, որ ես ենթադրում էի, որ որևէ մարդ, որն այնքան դժբախտ է, որ նրա երեխաներից մեկին արգելվում է սելեստիալ արքայությունը, իհարկե կունենա վշտի զգացումներ, այդ վիճակի պատճառով և դա հենց այն վիճակն է, որում գտնվում է մեր Հայրը, որ երկնքում է: Նրա ոչ բոլոր երեխաներն են, որ արժանի են սելեստիալ փառքին և շատերը ստիպված են տանել Նրա ցասումը իրենց օրինազանցությունների պատճառով և այն ստիպում է Հորը և ողջ երկինքներին վշտանալ և արտասվել: Տերն աշխատում է համաձայն բնական օրենքի: Մարդը պետք է փրկագնվի համաձայն օրենքի և նրա վարձքը պետք է հիմված լինի արդարադատության օրենքի վրա: Այդ պատճառով Տերը չի տա մարդկանց այն, ինչին նրանք արժանի չեն, այլ կպարգևատրի բոլոր մարդկանց համաձայն իրենց գործերի:

… Ես գոհ եմ, որ մեր Հայրը երկնքում կկամենար, եթե հնարավոր լիներ, փրկել բոլոր մարդկանց և տալ նրանց սելեստիալ փառք, նույնիսկ վեհացման լրիվություն: Բայց նա տվել է մարդուն իր կամքի ազատությունը և մարդը անհրաժեշտության տակ է հնազանդվելու ճշմարտությանը համաձայն նրա, ինչ հայտնի է դարձվել որպեսզի ձեռք բերեն արդարների վեհացումը:12

6

Երկնային Հայրն ուղի է նախապատրաստել փրկագնման համար, որպեսզի մենք կարողանանք ետ բերվել Նրա ներկայությունը:

Երբ Ադամը Եդեմական Պարտեզում էր, նա Աստծո՝ մեր Հոր ներկայության մեջ էր… Եդեմական պարտեզից դուրս քշվելուց հետո տեսարանը փոխվեց: Ադամը վտարվեց իր օրինազանցության պատճառով Հոր ներկայությունից: Սուրբ գրություններն ասում են, նա հոգեպես մահացավ, այսինքն, նա մեկուսացվեց Աստծո ներկայությունից:13

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և որ նա ստացավ իր Հորից ուժ՝ ազատելու մարդկանց հոգևոր և ֆիզիկական մահից, որն աշխարհ բերվեց Ադամի անկման միջոցով:14

Կար փրկագնման միայն մեկ ուղի, մի ուղի, որով կարող էր փրկագնում կատարվել և մարմինը վերականգվեր կրկին հոգու հետ, որն անսահման քավության միջոցով էր և դա պետք է արվեր անսահման էակի կողմից, մեկը որ ենթակա չէր մահվան, բայց և այնպես մեկը, ով ուներ զորություն մեռնելու և ով նաև զորություն ուներ մահվան վրա: Եվ այսպես՝ մեր Հայրը, որ երկնքում է, Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ուղարկեց մեզ աշխարհ՝ Իր իսկ մեջ կյանք ունենալով: Եվ քանի որ Նա [Հիսուս Քրիստոսը] մայր ուներ, ով արյուն ուներ իր երակներում, նա զորություն ուներ մեռնելու: Նա կարող էր հանձնել իր մարմինը մահվան և հետո կրկին վերցնել: Թույլ տվեք կարդալ նրա իսկ խոսքերը. «Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձեալ առնեմ նորան:

Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. Ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. Այս պատուէրն առայ իմ Հորիցը» (Հովհաննես Ժ.17–18):15

Երբեք մեր Երկնային Հոր մտադրությունը չի եղել թողնել մարդկանց խարխափելով և շոշափելով գտնել իրենց ուղին խավարում և առանց որևէ լույսի նրանց առաջնորդելու համար և սպասել նրանցից, որ այդ պայմաններում գտնեն իրենց ուղին ետ՝ դեպի Իր արքայություն և դեպի Իր սուրբ ներկայություն: Դա Տիրոջ ուղին չէ: Բոլոր դարերի ընթացքում սկզբից ի վեր մեր Հայրը երկնքում ցույց է տվել իր բարությունը իր երեխաների հանդեպ և կամեցել է նրանց ուղղություն ցույց տալ: Ամենավաղ ժամանակներից երկինքները բաց են եղել, Տերը սուրհանդակներ է ուղարկել իր ներկայությունից աստվածայնորեն նշանակված ծառաների, մարդկանց, ովքեր կրել են քահանայություն, ովքեր ուղարկվել են ուսուցանելու Ավետարանի սկզբունքները, նախազգուշացնելու մարդկանց և ուսուցանելու նրանց արդարակեցություն և այդ մարդիկ ստացել են այս գիտելիքը, այս ոգեշնչումը և առաջնորդությունը Աստծո ներկայությունից ուղարկված այս սուրհանդակներից: Սա ճշմարիտ է մեր իսկ տնտեսության համար: Կարիք չկա, որ մարդիկ փակեն իրենց աչքերը և զգան որ լույս չկա և իրենք կարող են միայն վստահել իրենց դատողությանը, քանի որ Տերը միշտ կամեցել է առաջնորդել և ուղղոդել և ցույց տալ ուղին: Նա ուղարկել է, ինչպես ասացի, սուրհանդակներ Իր ներկայությունից: Նա հայտնություն է ուղարկել: Նա պատվիրել է, որ Իր խոսքը գրվի, որ այն հրատարակվի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան իմանալ այն:16

Ես ասում եմ ձեզ և ողջ Եկեղեցուն և այդ հարցով ողջ աշխարհին, որ գթառատ և սիրառատ Հայրը այս վերջին օրերին խոսել է կրկին երկնքից իր ծառաների՝ մարգարեների հետ:

Նրա ձայնը եղել է բոլոր մարդկանց հրավիրող՝ գալու դեպի Իր Սիրելի Որդին, սովորելու Նրանից, ճաշակելու Նրա բարությունից, վերցնելու Նրա լուծը իրենց վրա և գործելու իրենց փրկությունը Նրա ավետարանի օրենքներին հնազանդվելով:17

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչ եք կարծում, ի՞նչն է մարդուն առաջնորդում Աստծուն աղոթելու համար կարողանալ «խոսել ինչպես ընկերոջ հետ» (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Մտածեք ուղիներ որոնցով կարող եք ամրացնել ձեր հարաբերությունը ձեր Երկնային Հոր հետ:

  • Նախագահ Սմիթն արտահայտել է իր երախտագիտությունը Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի համար, որը վերականգնեց «Աստծո մասին ճշմարիտ գիտելիքը» (բաժին 1): Որո՞նք են որոշ ճշմարտությունները, որոնք գիտեք Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին Առաջին Տեսիլքի շնորհիվ:

  • 2–րդ բաժնում Նախագահ Սմիթի կողմից նշված Աստծո բնորոշ հատկանիշներից որո՞նք են ամենաիմաստալիցը ձեզ համար: Ինչո՞ւ: Երբ հավատք եք գործադրում ձեր Երկնային Հոր հանդեպ, ինչպե՞ս է այն օգնում ձեզ իմանալ Նրա բնորոշ հատկանիշները:

  • Նախագահ Սմիթը վկայել է. «Մենք Աստծո՝ մեր Երկնային Հոր հոգեղեն զավակներն ենք… Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք (բաժին 3): Ինչպե՞ս է այս ճշմարտությունն ազդել ձեզ վրա:

  • 4–րդ և 5–րդ բաժիններում ո՞ր արտահայտություններն են օգնում ձեզ զգալ Երկնային Հոր սերը ձեր հանդեպ: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Աստված սիրում է մեզ և անձնապես հետաքրքրվում է մեզանով: Ինչպե՞ս կարող ենք օգնել ընտանիքի անդամներին և ընկերեներին զգալ Նրա սերը:

  • Մտածեք այն մասին, թե ինչ է Երկնային Հայրն արել օգնելու ձեզ վերադառնալ Իր ներկայությունը (տես բաժին 6): Ինչպիսի՞ն են ձեր զգացումները, երբ դուք մտածում եք Երկնային Հոր մասին, ով ուղարկեց Իր Սիրելի Որդուն: Ի՞նչ ուղիներով է Երկնային Հայրն ուղարկել «լույս [ձեզ] առաջնորդելու համար»:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես Գ.16, ԺԷ.3, 1 Նեփի 11.17, Ալմա 30.44

Օգնություն ուսուցչին

«Ուսուցման մի մասը, որը կատարվում է Եկեղեցում, արվում է կարծր տեսքով՝ դա բանախոսությունն է: Դասարանային միջավայրում մենք այնքան էլ լավ չենք արձագանքում բանախոսություններին: Հաղորդության ժողովներին և համաժողովներին մենք լավ ենք արձանքում բանախոսությանը, բայց ուսուցումը կարող է լինել երկկողմանի, այնպես որ կարող եք հարցեր տալ: Դուք կարող եք հեշտորեն հարցեր խրախուսել դասարանում» (Boyd K. Packer, “Principles of Teaching and Learning,” Ensign, June 2007, 87):

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1943, 15–16:

  2. Unpublished manuscript by Hoyt W. Brewster Jr.

  3. In Conference Report, Apr. 1930, 90.

  4. Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 3: 117.

  5. “Origin of the First Vision,” Improvement Era, Apr. 1920, 496–97; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 2–3.

  6. “The Most Important Knowledge,” Ensign, May 1971, 2–3.

  7. “Out of the Darkness,” Ensign, June 1971, 2.

  8. Sealing Power and Salvation, Brigham Young University Speeches of the Year (Jan. 12, 1971), 2.

  9. “Purpose and Value of Mortal Probation,” Deseret News, Church section, June 12, 1949, 21; տես նաև Doctrines of Salvation, 1: 1.

  10. “The Most Important Knowledge,” 3.

  11. In Conference Report, Apr. 1923, 135–36. Նկատեք, որ Մովսեսի տեսիլքը, որ նկարագրված է Մովսես 1 գլխում, նրա օրինակն է, թե ինչպես է Փրկիչը աստվածային լիազորությամբ խոսում Հոր խոսքերը (տես “The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Twelve,” Improvement Era, Aug. 1916, 939; reprinted in Ensign, Apr. 2002, 17). Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կողմից այս գլխում մեջվերված սուրբ գրությունները և դրանց մեկնաբանությունը ցույց են տալիս, որ Մովսես 1 գլխի խոսքերը ներկայացնում են Հայր Աստծո միտքը և կամքը:

  12. In Conference Report, Apr. 1923, 136–37, 139. Տես նաև note 11 in this chapter, which applies also to Enoch’s vision recorded in Moses 7.

  13. In Conference Report, Oct. 1953, 58.

  14. “A Witness and a Blessing,” Ensign, June 1971, 109.

  15. In Conference Report, Apr. 1967, 122.

  16. In Conference Report, Oct. 1931, 15

  17. “A Witness and a Blessing,” 109.