Նախագահների ուսմունքները
Գլուխ 8. Եկեղեցին և Աստծո արքայությունը


Գլուխ 8

Եկեղեցին և Աստծո արքայությունը

«Թող բոլոր մարդիկ իմանան, որ սա է Տիրոջ Եկեղեցին և Նա է ղեկավարում նրա գործերը: Ինչպիսի արտոնություն է անդամակցություն ունենալ այսպիսի աստվածային հաստատությունում»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ծառայությունը որպես Եկեղեցու Նախագահ՝ 1970թ. հունվարի 23–ից մինչև 1972թ. հուլիսի 2-ը Տիրոջ թագավորությանը կյանքի մի ողջ ժամանակահատվածի նվիրաբերման գագաթնակետը եղավ: Նա կատակում էր, որ իր առաջին հանձնարարությունը եղավ, երբ նա մանուկ էր: Երբ նա ինն ամսեկան էր, նա և իր հայրը՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուղեկցեցին Նախագահ Բրիգամ Յանգին, գնալով Սենթ Ջորջ, Յուտա՝ մասնակցելու Սենթ Ջորջի Տաճարի նվիրագործմանը:1

Որպես երիտասարդ տղամարդ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը լիաժամկետ միսիա ծառայեց և ավելի ուշ կանչվեց լինելու քահանայության քվորումի նախագահ և Երիտասարդ Տղամարդկանց Փոխադարձ Բարելավման Ընկերության անդամ (Երիտասարդ տղամարդկանց կազմակերպության նախատիպը): Նա նաև աշխատեց Եկեղեցու Պատմաբանական գրասենյակում որպես գործավար և նա համեստորեն օգնում էր իր հորը՝ որպես ոչ պաշտոնական քարտուղար, երբ նրա հայրը Եկեղեցու նախագահն էր: Ծառայելու այս առիթները թույլ տվեցին Ջոզեդ Ֆիլդինգ Սմիթին գնահատել Եկեղեցու ոգեշնչված կազմակերպությունը և դրա դերը անհատներին և ընտանիքներին դեպի հավերժական կյանք առաջնորդելիս:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կարգվեց որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ 1910թ. ապրիլի 7-ին: Նա ծառայեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ մոտ 60 տարի, ներառյալ 20 տարի որպես Քվորումի Նախագահ: Որպես Առաքյալ՝ նա օգնեց ղեկավարել Եկեղեցին ողջ աշխարհում: Նա շատ ուղիներով մասնակցեց Եկեղեցու առաքելությանը, ծառայելով որպես Եկեղեցու Պատմաբան, Սոլթ Լեյքի Տաճարի Նախագահ, Յուտայի Ծագումնաբանական Ընկերության նախագահ և Առաջին Նախագահության Խորհրդական:

Նկար
Joseph Fielding Smith holding open scriptures.

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Տիրոջ թագավորության նվիրյալ ծառա

Լինելով հասարակ և իրեն չերևակայող մարդ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը երբեք չէր ձգտում այս պաշտոններին: Բայց երբ Տերը կանչեց նրան ծառայելու, նա պատրաստակամորեն և խանդավառորեն հնազանդվեց: Մի օր նա հանդարտորեն ցույց տվեց այդ նվիրաբերումը, երբ 89 տարեկանում նա գնոմ էր ժողով: Քայլելով իր տնից, նա սայթաքեց և ընկավ աստիճաններից: Չնայած նա ցավացրեց իր ոտքը, նա մոտ մեկ քառորդ մղոն քայլեց՝ «կաղալով ծեր մարդու նման», ասաց նա, որպեսզի կատարեր իր պարտականությունները: Ժողովից հետո նա քայլելով ետ գնաց տուն, որտեղ ի վերջո թույլ տվեց բժշկին զննել իրեն: Բժիշկը հայտնաբերեց, որ Նախագահ Սմիթի ոտքը մի քանի տեղից կոտրվել էր: Նախագահ Սմիթը հետագայում այդ փորձառության մասին ասաց. «Ժողովը մի քիչ երկար տևեց», ասաց նա: «Բայց այդ ժամանակ ժողովների մեծ մասը երկար էին տևում»:2

Վերջին Օրերի Սրբերի երիտասարդներին ուղղված մի ուղերձում Նախագահ Սմիթը կիսվեց Եկեղեցու աշխատանքին այդքան նվիրված լինելու իր պատճառի վերաբերյալ:

«Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Հոր Միածին Որդին է մարմնում: Ես կատարյալ հավատք ունեմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության վերաբերյալ և նրանց վերաբերյալ, ովքեր հաջորդել են նրան:

Ես գիտեմ, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի ճշմարտությունը, ճիշտ այնպես վստահ, ինչպես գիտեմ, որ ես ապրում եմ: Եթե ես չգիտենայի դա, ես չէի կամենա այստեղ լինել կամ որևէ բան ունենալ այս աշխատանքի հետ: Բայց ես գիտեմ դա իմ մարմնի ամեն ջիղով: Աստված այն հայտնի է դարձրել ինձ:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Հոգևոր խավարի և ուրացության դարերից հետո, Տերը վերականգնել է Իր ավետարանը և կազմակերպել Իր Եկեղեցին երկրի վրա:

Տերը վերականգնել է ավետարանը և կրկին կազմակերպել Իր Եկեղեցին երկրի վրա: Այսպիսի կազմակերպության և վերականգման պատճառն այն փաստն է, որ դարեր շարունակ աշխարհը հոգևոր խավարում էր գտնվում, առանց իշխանության և առանց հասկացողության, նրանք չգիտեին թե ինչպես երկրպագեին կենդանի Աստծուն: …

Հավիտենական ուխտը խախտվել էր. ավետարանի սկզբունքների ճիշտ հասկացողությունն անհետացել էր՝ ուրացության պատճառով. ավետարանի արարողությունները պաշտոնավարելու իրավունքը դադարել էր մարդկանց մեջ: Անհրաժեշտ դարձավ, որ այս բոլորը վերականգվեր և որ հավատքն աճեր մարդկանց մեջ երկինքների բացվելու և ավետարանը վերականգվելու միջոցով:

Այսպիսով, Տերը սուրհանդակներ ուղարկեց իր ներկայությունից, ավետարանի լրիվությունը և քահանայության զորությունն ու իշխանությունը շնորհելու մարդկանց, և տվեց նրանց պատվիրաններ… որովհետև Տերը գիտեր այն աղետները, որոնք պետք է գային աշխարհի վրա և նրա կամքն էր, որ մի պատշաճ նախազգուշացում և ավետարանն ընդունելու հնարավորություն տրվեր մարդկանց, որ նրանք ապաշխարեին և իրենց չար ուղիներից ետ դառնային և ծառայեին Տիրոջը [տես ՎևՈւ 1.17–23]:4

Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա՝ միակ վայրը, որտեղ մարդիկ կարող են գալ սովորելու փրկության ճշմարիտ վարդապետություններ և գտնելու սուրբ քահանայության իշխանությունը:5

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես անչափ երախտապարտ եմ արտահայտելու երախտագիտությունը այն օրհնությունների համար, որոնք Տերը տվել է ինձ և իր եկեղեցու հավատարիմ անդամներին տարբեր ազգերում աշխարհի և բոլոր իր զավակներին ամենուրեք:

Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան իմ կյանքի ամեն օրը, որ Նա վերականգնել է այս վերջին օրերում Իր հավիտենական ավետարանը՝ բոլորի փրկության համար, ովքեր կհավատան և կհնազանդվեն դրա օրենքներին:6

2

Տերն Ինքն է ղեկավարում Եկեղեցու աշխատանքը և մեր արտոնությունն է անդամակցություն ունենալ դրանում:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իրականում տառացիորեն Աստծո թագավորությունն է երկրի վրա:7

Ես կամենում եմ ասել, որ ոչ մի մարդ ինքնուրույն չի կարող ղեկավարել այս եկեղեցին: Սա Տեր Հիսոս Քրիստոսի Եկեղեցին է, նա է գլխավորում այն: Եկեղեցին կրում է Նրա անունը, ունի Նրա քահանայությունը, սպասավորում է Նրա ավետարանը, քարոզում է Նրա վարդապետությունը և կատարում Նրա աշխատանքը:

Նա ընտրում է մարդկանց և կանչում նրանց գործիքներ լինելու Իր ձեռքում իրականացնելու Իր նպատակները, և նա առաջնորդում է և ուղղություն տալիս նրանց իրենց գործերում: Բայց մարդիկ ընդամնեը գործիքներ են Տիրոջ ձեռքում, և պատիվն ու փառքը այն ամենի համար, որ Նրա ծառաներն արել են, պիտի Նրան վերագրվեն հավիտյանս:

Եթե սա մարդու աշխատանքը լիներ, այն կձախողվեր, բայց սա Տիրոջ աշխատանքն է, իսկ նա չի ձախողվում: Եվ մենք ունենք համոզվածություն, որ եթե մենք պահենք պատվիրանները և քաջարի լինենք Հիսուսի վկայության մեջ և հավատարիմ լինենք այն ամենում ինչ Նա վստահել է մեզ, Տերը կառաջնորդի և կղեկավարի մեզ և Իր եկեղեցին արդարության ուղիներում, բոլոր Իր նպատակների իրականացման համար:8

Եկեղեցու բոլոր անդամներին ողջ աշխարհում ես կկամենայի ասել, որ այս եկեղեցին Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի ուղղորդմամբ և ղեկավարությամբ աստվածայնորեն նշանակված առաքելություն ունի կատարելու և որ ոչինչ չի կանգնեցնի Նրա ծրագրերը դրա հետ կապված: Դա կիրականացնի մեր Երկնային Հոր նախագծերը: Հուսով եմ, որ Սրբերը ողջ աշխարհում ամեն օր շնորհակալություն են հայտնում Տիրոջը Իր եկեղեցու անդամները լինելու համար և մեր ուրախության և երջանկության համար՝ ավետարանը վերականգնելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության համար:9

Բոլոր ազգերում սրտով ազնիվներին մենք ասում ենք. Տերը սիրում է ձեզ: Նա ուզում է, որ դուք ստանաք ավետարանի լրիվ օրհնությունները: Նա այժմ հրավիրում է ձեզ հավատալ Մորմոնի Գրքին, ընդունել Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե և գալ իր երկրային թագավորություն և այդ ձևով Իր երկնային թագավորությունում հավերժական կյանքի ժառանգներ դառնալ:10

Եկեղեցու կազմակերպվելուց սկսած երբեք չի եղել մի ժամանակ, երբ Եկեղեցին որևէ մարդ ղեկավարի: Դա չի եղել նաև ոչ Ջոզեֆ Սմիթի ոչ էլ Բրիգամ Յանգի օրերին, դա այդպես չի եղել այդ ժամանակից մինչև այժմ: Դա Տիրոջ աշխատանքն է և մի մոռացեք, որ Ամենազորն է, ով պատրաստվում է անել այս աշխատանքը և ոչ թե մարդը:11

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա և այժմ ինչպես որ կազմակերպված է և ղեկավարվում է, այն ունի Տիրոջ հավանությունը և շարժվում է այն ուղով, որով ուղղորդվում է:

Թող բոլոր մարդիկ իմանան, որ սա Տիրոջ Եկեղեցին է և Նա է ղեկավարում դրա գործերը: Ինչպիսի արտոնություն է ունենալ անդամակցություն այսպիսի աստվածային հաստատությունում:12

3

Եկեղեցին կազմակերպված է օգնելու անդամներին ուրախություն և երջանկություն գտնել այս կյանքում և հավերժական կյանք եկող կյանքում:

Տերը հաստատել է բոլոր բաները կարգով, և տվել է մեզ կատարյալ համակարգ: Մարդիկ չեն կարող բարեփոխել այն: Եթե մենք ի կատար ածենք այն, ինչ Տերը հայտնի է դարձրել, ինչպես Նա է բացահայտել դա, ապա բոլոր բաները կատարյալ կլինեն, քանզի կազմակերպությունը կատարյալ կազմակերպություն է, դրա տեսությունը, դրա ծրագիրն անբիծ է:13

Տերը հիմնադրել է Իր եկեղեցում քահանայության կազմակերպությունը, որը ղեկավարվում է առաքյալների և մարգարեների կողմից: Եվ Նա տվել է նաև այլ կազմակերպություններ… քահանայությանն օգնելու և աջակցելու համար:

Յուրաքանչյուր ավետարանի տնտեսությունում կան բավարարելու հատուկ կարիքներ, լուծելու խնդիրներ և օգնություն, որը պետք է տրվի աջակցելու և օգնելու Եկեղեցու անդամներին իրենց փրկությունը «ահով եւ դողալով» գործելու Տիրոջ առաջին (Տես Փիլ. Բ.12): Այդ պատճառով մենք ունենք օժանդակ կազմակերպություններ [Սփոփող Միությունը, Երիտասարդ տղամարդիկ, Երիտասարդ Կանայք, Երեխաների Միությունը և Կիրակնօրյա դպրոցը] օգնելու և աջակցելու քահանայությանը: Դրանք այնպես են կազմակերպված, որպեսզի բավարարեն մարդկանց կարիքները ինչպիսի սոցիալական պայմաններ էլ, որ գոյություն ունենան: Դրանք Աստծո կառավարման մասն են կազմում և հիմնադրվել են օգնելու Եկեղեցու անդամներին կատարելագործելու իրենց կյանքը և անելու այն բաները, որոնք ապահովում են նրանց ուրախություն և երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք եկող կյանքում: …

Եկեղեցին և նրա ծրագրերը ծառայողական կազմակերպություն են՝ ընտանիքներին ու անհատներին օգնելու համար: Տնային ուսուցիչները, քահանայության առաջնորդներն ու եպիսկոպոսները նշանակված են առաջնորդելու նրանց, ում հետ նրանք ջանք են թափում դեպի հավերժական կյանք Հոր արքայությունում, և օժանդակ կազմակերպությունները նշանակցած են օգնելու և աջակցելու փրկության այս մեծ աշխատանքին:

Հնարավոր չէ չափից շատ ուժգնորեն շեշտել բոլոր այս ծրագրերը բոլոր մեր Հոր զավակների օգտի և օրհնության համար օգտագործելու մեծ անհրաժեշտության մասին: …

Եթե մեզանից բոլորն անեն բոլոր բաները, ինչ մենք պետք է անենք Եկեղեցու ծրագրերն առաջ տանելու համար, Տերը կօրհնի և կբարգավաճեցնի մեզ այնքան լիովին, որ հաջողությունը կուղեկցի մեր գործերին և այդ բոլորից խաղաղությունն ու ուրախությունը կլինի մեր ճակատագիրն այստեղ և հավերժական փառք այստեղից հետո:14

4

Մեր ծառայությունը Եկեղեցում արտահայտում է սեր մյուսների հանդեպ և երախտագիտություն Տիրոջ անսահման ծառայության համար:

Տերը Եկեղեցու հետ է: Նա մեզ առաջնորդում է: Նրա հոգին հանգչում է այս ժողովրդի վրա: Այն, ինչ Նա պահանջում է մեզանից, խոնարհությամբ ծառայելն է և սրտով ու հոգով մեկ լինելը:15

Մեր Փրկիչը եկավ աշխարհ ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ, և երբ այդ մեծ դասը ցույց տրվեց իր մեծ տառապանքով և մահվամբ, որ մենք կարողանայինք ապրել, միթե՞ մենք չպետք է արտահայտենք մեր սերը մեր մերձավորների հանդեպ ծառայություն մատուցելով ի օգուտ նրանց: Միթե՞ մենք չպետք է ցույց տանք երախտագիտություն այն անսահման ծառայության համար, որ Նա մատուցեց մեզ, ծառայություն մատուցելով Իր գործում:

Մարդը, որն անում է միայն այն բաները Եկեղեցում, որը միայն իրեն է վերաբերում, երբեք չի հասնի վեհացման: Օրինակ՝ մարդը, որ կամենում է աղոթել, վճարել իր տասանորդները և նվիրատվությունները և կատարել սովորական պարտականությունները, որոնք վերաբերում են իր անձնական կյանքին և ոչ մի ավելի բան, երբեք չի հասնի կատարելության:16

Երբեք մի հրաժարվեք ծառայել: Երբ նախագահող պաշտոնյան խնդրում է ձեզ օգնել, ուրախ եղեք ընդունել և ներդնել լավագույնը, որ դուք ունեք այդ աշխատանքի համար: Տերը մեզանից ակնկալում է այս, և մենք ուխտի ներքո ենք այդ անելու համար: Այս ուղին բերում է ուրախություն և խաղաղություն և միևնույն ժամանակ, նրանք ովքեր ծառայում են, ստանում են մեծագույն պարգևը: Ուսուցիչը ստանում է ավելին, քան նրանք, ում նա ուսուցանում է, օրհնությունը, որը վերադառնում է մեզ, երբ մենք ընդունում ենք Եկեղեցում ծառայելու կոչումը, շատ ավելի մեծ է, քան այն օրհնությունը, որ մենք կարող ենք տալ ուրիշներին: Նա, ով հրաժարվում է կատարել որևէ աշխատանք կամ խուսափում պարտականությունից, երբ այն տրված է նրան Եկեղեցում, Հոգու առաջնորդությունը կորցնելու մեծ վտանգի տակ է: Ի վերջո, նա դառնում է գաղջ և անտարբեր բոլոր պարտականությունների հանդեպ, և բույսի նման, որը չի մշակվում և ջրվում, նա թառամում է և մահանում հոգևոր մահով:17

Ձեր կարողունակ ծառայությունն աննկատ չի անցնում այն Աստծո կողմից, որին դուք ծառայում եք և ում աշխատանքով դուք զբաղված եք:18

Նկար
A young man and his mother working in a flower garden as an elderly woman looks on.

«Ձեր կարողունակ ծառայությունն աննկատ չի անցնում այն Աստծո կողմից, որին դուք ծառայում եք և ում աշխատանքով դուք զբաղված եք»:

Իմ աղոթքն է, որ մեզանից բոլորը, միասին աշխատելով որպես իսկական եղբայրներ և քույրեր Տիրոջ թագավորությունում, այնպես աշխատեն որպեսզի իրականացնեն այն մեծ աշխատանքը, որը գտնվում է առջևում:19

5

Այս տնտեսությունում Աստծո թագավորությունը և Տիրոջ աշխատանքը կտարածվի ողջ աշխարհով մեկ:

Ավետարանի տնտեսությունը բնորոշվում է որպես աստվածայնորեն ընտրված պաշտոնյաներին զորության և իշխանության Աստծո կողմից հանձնարարության շնորհում՝ տարածելու Աստծո խոսքը և սպասավորելու բոլոր դրա արարողությունները: …

Եղել են ժամանակներ, երբ Ավետարանը վերցվել է մարդկանցից նրանց օրինազանցության պատճառով: Այդպիսին էր դեպքը Նոյի օրերում: Իսրայելը շրջվեց Տիրոջից և թողվեց խավարում շատ սերունդների ընթացքում նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը, և երբ Նա եկավ մարդկանց մեջ, Նա վերականգնեց Ավետարանի լրիվությունը: Նա ուղարկեց Իր աշակերտներին հայտարարելու Իր ուղերձը ողջ աշխարհում, բայց շատ դարեր չէին անցել, մինչև մարդիկ նորից ընկան սխալի մեջ և կորցրեցին Տիրոջ անունով գործելու իշխանությունը: Սա անհրաժեշտ դարձրեց բացել երկինքները և ներկայացնել նոր տնտեսությունը՝ նախապատարաստելու երկնքի ամպերով մեր Տիրոջ երկրորդ գալուստը՝ թագավորելու երկրի վրա փառքով՝ հազար տարի, իրադարձություն, որը մոտ է, նույնիսկ մեր դռներին:20

Ավետարանը ինքը նույնն է եղել բոլոր տնտեսություններում, փրկության ծրագիրը նույնն է մեր Հոր բոլոր զավակների համար ամեն դարում: Ժամանակ առ ժամանակ այն կորել է ուրացության պատճառով, բայց երբ էլ որ Տերը ժողովուրդ է ունեցել երկրի վրա, նրանց առաջարկվել է փրկության նույն օրենքներն ու ճշմարտությունները, որը նա հայտնի է դարձրել մեզ:

Բայց կա մի մեծ հավելյալ բան, որը մենք ենք ստացել այս դարում, որը երբեք չի եղել նախկինում: Այս տնտեսությունում Տերը հայտնել է, որ Եկեղեցին այլևս երբեք չի շեղվի, այս անգամ ավետարանը մնալու է այստեղ: Այս անգամ բացահայտված ճշմարտությունը կանխորոշված է պատրաստել մի ժողովուրդ Մարդու Որդու երկրորդ գալուստի համար, և Եկեղեցին կհաստատվի երկրագնդի բոլոր մասերում, երբ Տերը գա խաղաղության և արդարության հազարամյա ժամանակաշրջանի մուտքը բացելու:21

Մենք համաշխարհային եկեղեցու անդամներ ենք, եկեղեցի, որն ունի կյանքի և փրկության ծրագիրը, եկեղեցի, որը հիմնադրվել է հենց Տիրոջ կողմից այս վերջին օրերում՝ տանելու Իր փրկության ուղերձը բոլոր Իր զավակներին ողջ աշխարհում: …

Մենք ձեռք ենք բերել դիրք և ուժ, որոնք հնարավոր են դարձնում մեզ համար կատարել հանձնարարությունը, որը տրվել է մեզ Տիրոջ կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ մենք պետք է տանենք վերականգման ուրախ լուրերը ամեն ազգի և բոլոր մարդկանց:

Եվ մենք ոչ միայն պետք է քարոզենք ավետարանը ամեն ազգում, նախքան Մարդու Որդու երկրորդ գալուստը, բայց մենք պետք է ուխտ կապենք և հիմնադրենք համայնքներ նրանց մեջ:22

Աստծո թագավորությունը և Տիրոջ աշխատանքն ավելի ու ավելի կտարածվի, այն ավելի բուռն առաջընթաց կունենա աշխարհում ապագայում, քան այն ունեցել է անցյալում: Տերն է ասել դա և Հոգին հաստատում է, և ես բերում եմ վկայություն այս մասին, քանզի ես գիտեմ, որ դա ճշմարիտ է: Աստծո թագավորությունը այստեղ է՝ աճելու, ամենուրեք տարածվելու, արմատներ գցելու հողում և բնակվելու, որտեղ Տերն է տնկել այն՝ Իր իսկ զորությամբ և Իր իսկ խոսքով, երբեք այլևս չկործանվելու, այլ շարունակելու մինչև Ամենազորի նպատակները իրականանան՝ յուրաքանչյուր սկզբունք, որ խոսվել է մարգարեների կողմից աշխարհի սկզբից ի վեր: Սա Աստծո աշխատանքն է, որն Ինքն Իր իսկ իմաստությամբ և ոչ թե մարդու իմաստությամբ, վերականգել է երկրի վրա վերջին օրերում:23

Ավետարանը բոլոր մարդկանց համար է, և Եկեղեցին պիտի հաստատվի ամենուրեք, բոլոր ազգերի մեջ, նույնիսկ մինչև երկրի ծայրերը, նախքան Մարդու Որդու երկրորդ գալուստը:24

Ես գիտեմ և վկայում եմ, որ Տիրոջ նպատակները երկրի վրա պիտի գերիշխեն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մնալու է այստեղ: Տիրոջ աշխատանքը պիտի հաղթանակի: Ոչ մի ուժ երկրի վրա չի կարող խանգարել ճշմարտության տարածմանը և ամեն ազգում ավետարանի քարոզմանը:25

Ես թողնում եմ իմ օրհնությունը ձեզ հետ և իմ համոզմունքը, որ Աստված Իր ժողովրդի հետ է, և որ այն աշխատանքը, որով մենք զբաղվում ենք, կհաղթանակի և առաջ կգլորվի մինչև որ Տիրոջ հավերժական նպատակներն իրագործվեն:26

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Նախագահ Սմիթի օրինակին Եկեղեցու մեր ծառայությունում (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը):

  • Խորհեք Նախագահ Սմիթի ուսմունքները ավետարանի Վերկանգման մասին (տես բաժին 1): Ինչպիսի՞ն են ձեր զգացումները, երբ դուք մտածում եք մի ժամանակում ապրելու մասին, երբ Տիրոջ Եկեղեցին վերականգվել է երկրի վրա:

  • Նախագահ Սմիթը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլխին է (տես բաժին 2): Ինչպե՞ս կկիսվեիք ձեր վկայությամբ այս ճշմարտության մասին մեկի հետ, ով Եկեղեցու անդամ չէ:

  • Ինչպե՞ս են Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերն օգնել ձեզ ստանալ բաժին 3-ում նշված օրհնությունները: Ինչե՞ս են դրանք օգնել ձեր ընտանիքին:

  • Նախագահ Սմիթն ասել է. «Մեր Փրկիչը եկավ աշխարհ ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ» (բաժին 4): Ի՞նչ ուղիներով կարող ենք հետևել Փրկչի սիրո օրինակին, երբ մենք ծառայում ենք որպես տնային ուսուցիչներ կամ այցելող ուսուցիչներ:

  • Երբ վերընթերցեք 5–րդ բաժինը, նկատեք թե ինչպես է այս տնտեսությունը տարբերվում մյուսներից: Ինչպե՞ս կարող է այս ըմբռնումն ազդել Եկեղեցում մեր ծառայության վրա: Որո՞նք են ձեր զգացումները, երբ մտածում եք Փրկչի Երկրորդ Գալստին աշխարհը նախապատրաստելու մասին:

Առնչվող սուրբ գրություններ

Մոսիա 18.17–29, ՎևՈՒ 1.30, 65.1–6, 115.4, 128.19–22

Օգնություն ուսուցչին

«Երբ օգտագործում եք ուսանելու տարբեր վարժություններ, ուսանողները միտում ունեն ավելի լավ հասկանալու ավետարանի սկզբունքները և ավելի լավ հիշելու դրանք: Ուշադիր ընտրված մեթոդը կարող է դարձնել սկզբունքը ավելի պարզ, ավելի հետաքրքիր և ավելի լավ հիշվող» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 89):

Հղումներ

  1. See Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 16.

  2. In The Life of Joseph Fielding Smith, 4.

  3. “My Dear Young Fellow Workers,” New Era, Jan. 1971, 5.

  4. In Conference Report, Oct. 1944, 140–41.

  5. “Out of the Darkness,” Ensign, June 1971, 4.

  6. In Conference Report, Apr. 1970, 4.

  7. “Use the Programs of the Church,” Improvement Era, Oct. 1970, 3.

  8. In Conference Report, Apr. 1970, 113.

  9. “For Thus Shall My Church Be Called,” Improvement Era, Apr. 1970, 3.

  10. “Counsel to the Saints and to the World,” Ensign, July 1972, 27.

  11. In Conference Report, Oct. 1968, 123.

  12. In Conference Report, Oct. 1970, 8.

  13. “The One Fundamental Teaching,” Improvement Era, May 1970, 3.

  14. “Use the Programs of the Church,” 2–3.

  15. “The One Fundamental Teaching,” 3.

  16. In Conference Report, Apr. 1968, 12.

  17. In Conference Report, Apr. 1966, 102.

  18. In Conference Report, Apr. 1970, 59.

  19. In Conference Report, Apr. 1970, 114.

  20. “A Peculiar People: Gospel Dispensations,” Deseret News, Dec. 5, 1931, Church section, 6.

  21. “A Call to Serve,” New Era, Nov. 1971, 5.

  22. In Conference Report, British Area General Conference 1971, 5.

  23. In Conference Report, Oct. 1968, 123.

  24. In Conference Report, British Area General Conference 1971, 176.

  25. “Counsel to the Saints and to the World,” 28.

  26. In Conference Report, Apr. 1970, 148–49.