«Ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների և կանչված ուսուցիչների համար», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)
«Ուսուցիչների խորհրդի ժողովներ», Ուսուցանել Փրկչի ձևով
Ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների և կանչված ուսուցիչների համար
Յուրաքանչյուր ծուխ պետք է անցկացնի ուսուցիչների խորհրդի եռամսյակային ժողովներ` ինչպես ծնողների, այնպես էլ կանչված ուսուցիչների համար։ Այս ժողովներում ծնողները և մյուս ուսուցիչները կարող են միասին խորհրդակցել քրիստոսանման ուսուցման սկզբունքների վերաբերյալ (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 13.4, 13.5, 17.4, 17.5, Ավետարանի գրադարան)։
Ուսուցիչների խորհրդի երկու տեսակի ժողովներն էլ տեղի են ունենում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կիրակի օրը՝ 50 րոպեանոց դասաժամի ընթացքում։
Ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների համար
Ո՞վ է վարում այդ ժողովները Սովորաբար, Կիրակնօրյա դպրոցի նախագահության անդամն է վարում ուսուցիչների խորհրդի ժողովները ծնողների համար։ Սակայն, երբեմն եպիսկոպոսությունը կարող է նշանակել ծխի այլ անդամների՝ վարելու ժողովները:
Ծխի խորհուրդը Կիրակնօրյա դպրոցի նախագահության օգնությամբ վերահսկում է ուսուցիչների խորհրդի ժողովները ծնողների համար: Նրանք միասին խորհրդակցում են ծնողների և ընտանիքների կարիքների վերաբերյալ և միասին աշխատում են՝ որոշելու, թե Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկի որ սկզբունքները լավագույնս կհոգան այդ կարիքները։
Ո՞վ պետք է մասնակցի Ծխի խորհուրդն է որոշում՝ արդյո՞ք պետք է հրավիրել հատուկ ծնողների, թե բաց դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել:
Ե՞րբ պետք է անցկացվեն այս ժողովները Ծնողների համար ուսուցիչների խորհրդի ժողովները կարող են անցկացվել ցանկացած կիրակի օր, ինչպես որոշում է ծխի խորհուրդը:
Ուսուցիչների խորհրդի ժողովներ կանչված ուսուցիչների համար
Ո՞վ է վարում այդ ժողովները Սովորաբար, Կիրակնօրյա դպրոցի նախագահության անդամն է վարում ուսուցիչների խորհրդի նիստերը կանչված ուսուցիչների համար: Սակայն, երբեմն եպիսկոպոսությունը կարող է նշանակել ծխի այլ անդամների՝ վարելու ժողովները:
Ծխի խորհուրդը Կիրակնօրյա դպրոցի նախագահության օգնությամբ վերահսկում է ուսուցիչների խորհրդի ժողովները կանչված ուսուցիչների համար: Նրանք միասին խորհրդակցում են ուսուցիչների և սովորողների կարիքների վերաբերյալ և միասին աշխատում են՝ որոշելու, թե Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկի որ սկզբունքները լավագույնս կհոգան այդ կարիքները։
Ո՞վ պետք է մասնակցի Բոլոր նրանք, ովքեր ուսուցանում են ծխի քվորումում կամ դասարանում, պետք է հաճախեն ուսուցիչների խորհրդի ժողովներին։ Քվորումների և կազմակերպությունների նախագահությունների անդամները նույնպես հրավիրված են։
Ե՞րբ պետք է անցկացվեն այս ժողովները Ուսուցիչները մասնակցում են ուսուցիչների խորհրդի ժողովներին կիրակի օրը, երբ չեն ուսուցանում իրենց կանոնավոր դասը։
-
Քահանայության քվորումի, Սփոփող միության և Երիտասարդ կանանց ուսուցիչները կարող են մասնակցել առաջին կամ երրորդ կիրակիներին, ինչպես որոշվում է տեղական ղեկավարների կողմից:
-
Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները կարող են մասնակցել երկրորդ կամ չորրորդ կիրակիներին, ինչպես որոշվում է տեղական ղեկավարների կողմից։
-
Երեխաների միության ուսուցիչները կարող են մասնակցել ցանկացած կիրակի, ինչպես որոշվում է ծխի Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցի նախագահության կողմից։ Ցանկության դեպքում Երեխաների միության ուսուցիչները կարող են հանդիպել այլ ուսուցիչներից առանձին, որպեսզի խորհրդակցեն երեխաների ուսուցման յուրահատուկ կողմերի մասին: Դա կարող է տեղի ունենալ 20 րոպեանոց երգեցողության ժամին, կիրակնօրյա ժողովներից առաջ կամ հետո, կամ շաբաթվա մեկ այլ օր: Երեխաների միության ուսուցիչների համար եռամսյակը մեկ կարող է անցկացվել ուսուցիչների խորհրդի մեկից ավելի ժողովներ, որպեսզի նրանք բոլորը բաց չթողնեն Երեխաների միության դասերը նույն շաբաթվա ընթացքում: (Նշում. Անհրաժեշտության դեպքում Երեխաների միության նախագահությունը հանձնարարում է փոխարինել ուսուցիչներին, միացնում է դասարանները կամ այլ միջոցներ ձեռնարկում՝ հնարավորություն տալով Երեխաների միության ուսուցիչներին մասնակցել ուսուցիչների խորհրդի ժողովներին։)
Ժողովների ձևաչափը
Ուսուցիչների խորհրդի ժողովները՝ ինչպես ծնողների, այնպես էլ կանչված ուսուցիչների համար, հետևում են այս ձևաչափին․
-
Կիսվեք և խորհրդակցեք միասին (մոտ 20 րոպե)։ Հրավիրեք ծնողներին և ուսուցիչներին կիսվել տանը կամ դասարանում ավետարանի ուսուցման արդյունավետ ձևերով։ Նրանք կարող են նաև կիսվել այն դժվարություններով, որոնց բախվում են, նաև, թե ինչն են ցանկանում բարելավել։
-
Սովորեք միասին (մոտ 15 րոպե)։ Ծնողների կամ ուսուցիչների հետ քննարկեք Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկից մեկ սկզբունք։ Եկ, հետևիր ինձ ձեռնարկի նյութերը նույնպես կարող են օգտագործվել այս քննարկումների ժամանակ։
-
Ծրագրեք և հրավիրեք (մոտ 10 րոպե)։ Հրավիրեք ծնողներին կամ ուսուցիչներին կիսվել, թե ինչ են սովորել ժողովի ժամանակ և ինչպես են ծրագրում կիրառել այն։