Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ղեկավարների համար․ ինչպես օգնել ուսուցիչներին հաջողության հասնել


«Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում», Ուսուցանել Փրկչի ձևով

Նկար
Կիրակնօրյա դպրոցի դասարան

Ղեկավարների համար․ ինչպե՞ս օգնել ուսուցիչներին հաջողության հասնել

Երկանձնյա շփումներ

Հաճախ ուսուցիչների յուրահատուկ կարիքները բավարարելու լավագույն միջոցը անձնական շփումներն են: Օրինակ՝ դուք՝ որպես ղեկավար, դասից առաջ կամ հետո կարող եք կարճ քննարկում ունենալ ուսուցչի հետ և քննարկել Փրկչի ձևով ուսուցանելու սկզբունքները Ուսուցանել Փրկչի ձևով: Դուք կարող եք պատրաստվել այս քննարկմանը, երբ տեսնեք, թե ինչպես է ուսուցանում ուսուցիչը։ Փորձեք ավելի լավ հասկանալ ուսուցչի ուժեղ կողմերը և բացահայտել ուղիներ, որոնցով կարող եք աջակցել:

Ուսուցչի ուժեղ կողմերի վրա հիմնվելը նույնքան կարևոր է, որքան կատարելագործման հնարավորությունների բացահայտումը: Օգտակար է քննարկումները ուսուցիչների հետ սկսել՝ խնդրելով նրանց ինքնուրույն գնահատել, թե ինչն է լավ ընթանում, և որտեղ են նրանք զգում, որ կարող են պակասը լրացնել։

Երբ հանդիպում եք ուսուցիչների հետ, մտածեք նրանց զորացնելու ուղիների մասին, և բարությամբ ու երախտագիտությամբ խրախուսեք նրանց՝ մատուցած ծառայության համար:

Ուսուցիչների խորհրդի ժողովներ

Յուրաքանչյուր ծուխ պետք է անցկացնի ուսուցիչների խորհրդի եռամսյակային ժողովներ, որոնց ժամանակ ուսուցիչները կարող են միասին խորհրդակցել քրիստոսանման դասավանդման սկզբունքների մասին: Ուսուցիչների խորհրդի ժողովները կարող են նաև անցկացվել ծնողների համար (տես Ընդհանուր Ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 13.5, ChurchofJesusChrist.org

Ե՞րբ պետք է անցկացվեն այս ժողովները

Ուսուցիչների խորհրդի ժողովները տեղի են ունենում կիրակի օրը՝ 50 րոպեանոց դասաժամի ընթացքում։

  • Քահանայության, Սփոփող միության և Երիտասարդ կանանց ուսուցիչները կարող են մասնակցել առաջին կամ երրորդ կիրակիներին, ինչպես որոշվում է տեղական ղեկավարների կողմից:

  • Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները կարող են մասնակցել երկրորդ կամ չորրորդ կիրակիներին, ինչպես որոշվում է տեղական ղեկավարների կողմից։

  • Երեխաների միության ուսուցիչները կարող են մասնակցել ցանկացած կիրակի, ինչպես որոշվում է ծխի Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցի նախագահության կողմից։ Ցանկության դեպքում Երեխաների միության ուսուցիչները կարող են հանդիպել այլ ուսուցիչներից առանձին, որպեսզի խորհրդակցեն երեխաների ուսուցման յուրահատուկ կողմերի մասին: Դա կարող է տեղի ունենալ 20 րոպեանոց երգեցողության ժամին, կիրակնօրյա ժողովներից առաջ կամ հետո, կամ շաբաթվա մեկ այլ օր: Երեխաների միության ուսուցիչների համար եռամսյակը մեկ կարող է անցկացվել ուսուցիչների խորհրդի մեկից ավելի ժողովներ, որպեսզի նրանք բոլորը բաց չթողնեն Երեխաների միության դասերը նույն շաբաթվա ընթացքում: (Նշում. Անհրաժեշտության դեպքում Երեխաների միության նախագահությունը հանձնարարում է փոխարինել ուսուցիչներին, միացնում է դասարանները կամ այլ միջոցներ ձեռնարկում, հնարավորություն ստեղծելով Երեխաների միության ուսուցիչների համար՝ մասնակցելու ուսուցիչների խորհրդի ժողովներին։)

  • Ծնողների համար ուսուցիչների խորհրդի ժողովները կարող են անցկացվել ցանկացած կիրակի օր, ինչպես որոշում է ծխի խորհուրդը:

Ո՞վ պետք է մասնակցի

Յուրաքանչյուր ոք, ով ուսուցիչ է ծխի քվորումում կամ դասարանում, պետք է մասնակցի՝ քահանայության կամ օժանդակ կազմակերպությունների ղեկավարներից առնվազն մեկի հետ, ով պատասխանատու է այդ քվորումների կամ դասերի համար: Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են բաժանվել խմբերի, հաշվի առնելով նրանց կարիքները, ում ուսուցանում են: Օրինակ՝ երեխաների և երիտասարդների ուսուցիչները կարող են երբեմն օգուտ քաղել առանձին ժողովներից, որոնց ժամանակ կքննարկեն խնդիրները, որոնք առանձնահատուկ են երիտասարդների կամ երեխաների ուսուցմանը:

Ուսուցիչների խորհրդի ժողովներին ծնողների մասնակցության համար ծխի խորհուրդն է որոշում՝ արդյո՞ք պետք է հրավիրել հատուկ ծնողների, թե բաց դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել:

Ո՞վ է վարում այդ ժողովները

Ծխի խորհուրդը Կիրակնօրյա դպրոցի նախագահության օգնությամբ վերահսկում է ուսուցիչների խորհրդի ժողովները: Նրանք միասին խորհրդակցում են ուսուցիչների և սովորողների կարիքների մասին՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ իրենք նկատել են դասերի և ժողովների ժամանակ: Նրանք աշխատում են միասին՝ որոշելով, թե Ուսուցանել Փրկչի ձևով նյութի ո՞ր սկզբունքներն ու կիրառությունները լավագույնս կբավարարեն իրենց նշած կարիքները:

Սովորաբար, Կիրակնօրյա դպրոցի նախագահն է վարում ուսուցիչների խորհրդի նիստերը: Սակայն, ծխի այլ անդամներ երբեմն կարող են նշանակվել վարելու ժողովները: Քվորումների և կազմակերպությունների նախագահություններն իրենց ուսուցիչների հետ ամրապնդում են ժողովում քննարկված սկզբունքներն ու գործելակերպը:

Ինչպե՞ս պետք է ընթանա ուսուցիչների խորհրդի ժողովը

Ուսուցիչների խորհրդի ժողովը պետք է ընթանա հետևյալ ձևաչափով.

  • Կիսվեք և խորհրդակցեք միասին Սկսեք՝ հրավիրելով ուսուցիչներին կիսվել դասավանդման վերջին շրջանի փորձառություններով, ուսուցմանն առնչվող հարցեր տվեք և կիսվեք գաղափարներով, թե ինչպես հաղթահարել դժվարությունները: Ժողովի այս մասը պետք է ներառի նախորդ ժողովներին քննարկված սկզբունքների վերանայում:

  • Սովորեք միասին Հրավիրեք ուսուցիչներին քննարկել այս աղբյուրում ներկայացված հետևյալ սկզբունքներից մեկը. կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա, սիրեք նրանց, ում ուսուցանում եք, ուսուցանեք Հոգով, ուսուցանեք վարդապետությունը և ջանասիրաբար սովորելու կոչ արեք: Սկզբունքներին կարելի է անդրադառնալ ցանկացած հերթականությամբ, և եթե այլ բան ծխի խորհրդի կողմից չի հանձնարարված, ժողովի մասնակիցները կարող են ընտրել, թե որ սկզբունքը պետք է քննարկվի: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք մեկից ավելի ժողովներ անցկացնել տվյալ սկզբունքն ուսուցանելու նպատակով:

  • Ծրագրեք և հրավիրեք Օգնեք ուսուցիչներին ծրագրել, թե ինչպես կկիրառեն իրենց քննարկած սկզբունքը: Եթե տեղին է, դուք կարող եք նաև միասին կիրառել ձեր քննարկած հմտությունը: Հրավիրեք նրանց գրի առնել և գործել ըստ ստացած տպավորության, թե ինչպես կիրառել այդ սկզբունքն իրենց ուսուցման մեջ, ներառյալ՝ իրենց տներում ուսուցանելու ջանքերում: Քաջալերեք նրանց սկսել ուսումնասիրել հաջորդ սկզբունքը, որը քննարկելու են:

Որքանով որ հնարավոր է, ուսուցիչների խորհրդի ժողովներում պետք է օրինակ ծառայեն քննարկվող սկզբունքները:

Նկար
երիտասարդ կանայք գրկախառնվում են

Ուսուցիչների խորհրդի ժողովները կարող են օգնել ուսուցիչներին ավելի լավ հասկանալ և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները:

Նոր կանչված ուսուցիչների կողմնորոշում

Դուք՝ որպես ղեկավար, պատասխանատվություն ունեք «հանդիպելու նոր կանչված ուսուցիչների հետ» ձեր կազմակերպությունում և «օգնել նրանց պատրաստվել իրենց կոչումներին» (Ընդհանուր ձեռնարկ, 17.3, ChurchofJesusChrist.org)։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս նոր ուսուցիչներին ծանոթացնել իրենց սուրբ կոչման հետ և ոգեշնչել նրանց այն տեսլականով, թե ինչ է նշանակում ուսուցանել Փրկչի ձևով: Դուք՝ որպես ղեկավար, կարող եք օգնել նոր ուսուցիչներին ծառայել, անելով հետևյալը.

  • Վստահություն հայտնեք, որ Փրկիչը կօգնի նրանց իրենց կոչման մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․78

  • Նոր ուսուցիչներին տվեք այս նյութի պատճենը և խրախուսեք նրանց ուղիներ փնտրել՝ կիրառելու դրա սկզբունքներն իրենց ուսուցման մեջ:

  • Նոր ուսուցիչների հետ կիսվեք ձեր կազմակերպության մասին այն ամենով, ինչը նրանց համար օգտակար կլինի իմանալ:

  • Անհրաժեշտության դեպքում ասեք նոր ուսուցիչներին, թե որ դասասենյակում պետք է ուսուցանել և որ դասից սկսել։ Դասարանի և դասարանի անդամների մասին տվեք ցանկացած տեղեկություն, որ հարկավոր է ուսուցչին:

  • Բացատրեք նոր ուսուցիչներին, որ դուք կարող եք օգնել նրանց իրենց կոչման հանձնարարություններում: Առաջարկեք օգնել դասարանում և անհրաժեշտության դեպքում ուսուցման նյութերի հասանելիություն ապահովեք:

  • Առաջարկեք ժամանակ առ ժամանակ լսել ուսուցիչների դասերը և տրամադրեք հետադարձ կապ, ինչպես հուշում է Հոգին:

  • Հրավիրեք ուսուցիչներին մասնակցել ուսուցիչների խորհրդի եռամսյա ժողովներին: