Երեխաներ և երիտասարդներ
Դուք կարող եք հետևել Փրկիչին


«Դուք կարող եք հետևել Փրկիչին», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց (2019)

«Դուք կարող եք հետևել Փրկիչին», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց

Դուք կարող եք հետևել Փրկիչին

Երկնային Հայրը կամենում է, որ Իր զավակները սովորեն և աճեն։ Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի բոլոր հարցերում կատարյալ օրինակ լինի բոլորիս համար։։

Հոգևոր

Հիսուսը զարգանում էր «շնորհքով Աստուծոյ մոտ»։ Դուք կարող եք զարգանալ հոգևորապես՝ ցուցադրելով սեր Աստծո հանդեպ և ըստ ավետարանի ապրելու պատրաստակամություն։

Սոցիալական

Հիսուսը զարգանում էր «շնորհքով …մարդկանց մօտ»։ Դուք կարող եք զարգանալ հասարակության մեջ՝ սեր ցուցաբերելով բոլոր մարդկանց հանդեպ։

Ֆիզիկական

Հիսուսը զարգանում էր «հասակով»։ Դուք կարող եք սովորել աշխատել և հոգ տանել ձեր մարմնի, մտավոր առողջության և Աստծո արարածների մասին։

Մտավոր

Հիսուսը զարգանում էր «իմաստութիւնով»։ Դուք կարող եք սովորել դպրոցում, սովորել նոր հմտություններ և զարգացնել ձեր տաղանդները։