Երեխաներ և երիտասարդներ
Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար


«Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց (2019)

«Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց

Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար

Կան շատ եղանակներ, որոնցով դուք կարող եք զարգանալ։ Կարող եք գաղափարներ վերցնել հետևյալ էջերից կամ կարող եք ունենալ ձեր սեփականը։ Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչի վրա պետք է աշխատեք այժմ։

Լրացուցիչ գաղափարներ կարող եք գտնել ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org կայքում և Gospel Living հավելվածում։

Հոգևոր

Նկար
Երիտասարդները կարդում են սուրբ գրություններ
  • Անկեղծ աղոթեք։

  • Ուսումնասիրեք սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը։

  • Հնարավորություններ փնտրեք կիսվելու ավետարանով։

  • Բացահայտեք և զարգացրեք ձեր հոգևոր պարգևները։

  • Նախապատրաստվեք ձեր հայրապետական օրհնությանը։

  • Արժանիորեն ստացեք և պահեք տաճարային երաշխավորագիրը։

  • Աշխատեք ձեր ընտանեկան պատմության վրա և ծառայեք տաճարում։

  • Երախտագիտություն հայտնեք ամեն օր։

  • Ավելի լիարժեք պահեք որևէ պատվիրան։

  • Ուսումնասիրեք Քրիստոսի կյանքը։

  • Արժանիորեն ընդունեք հաղորդությունը ամեն շաբաթ։

  • Մասնակցեք սեմինարիային։

Սոցիալական

Նկար
պատանին ողջունում է չափահասին
  • Ավելի ուշադիր եղեք ուրիշների կարիքների հանդեպ։

  • Սովորեք ուշադիր լսել և պարզ արտահայտել գաղափարները։

  • Սիրեք և ծառայեք ձեզ շրջապատող մարդկանց։

  • Ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ։

  • Նախապատրաստվեք լինելու ամուսին և ծնող։

  • Զարգացրեք կայունություն՝ հարմարվելու և տոկալու ունակություն, երբ դժվարության կհանդիպեք։

  • Ներգրավվեք դպրոցի կամ համայնքի միջոցառումներում։

  • Աղքատների համար հոգ տանելու ուղիներ գտեք։

  • Սովորեք ներողություն խնդրել։ Սովորեք ներել։

  • Խոսեք և գործեք բարյացակամորեն և խուսափեք բամբասանքից։

Ֆիզիկական

Նկար
հեծանիվ վարող երիտասարդներ
  • Հետևեք ձեր առողջությանը և ուժերին։

  • Սովորեք կամ կատարելագործեք ֆիզիկական որևէ հմտություն, ինչպես օրինակ՝ սպորտաձևեր կամ պար։

  • Սովորեք կամ կատարելագործվեք որևէ արվեստի կամ արհեստի ճյուղում։

  • Կառավարեք ֆիզիկական ցանկություններն ըստ առողջ ապրելակերպի։

  • Սովորեք, թե ինչպես պաշտպանեք ինքներդ ձեզ ֆիզիկական հարձակումներից և անհրաժեշտության դեպքում օգնություն փնտրեք։

  • Խուսափեք պոռնոգրաֆիայից։

  • Պատշաճ ուղիներ գտեք, թե ինչպես կառավարել էմոցիաները և ստրեսը։

  • Սովորեք խնամել երեխաներին։

  • Սովորեք պատշաճորեն հոգ տանել հիգիենայի մասին։

  • Սովորեք ապահովությամբ օգտագործել այգու և տան հիմնական գործիքները։

  • Սովորեք առաջին օգնության և բացօթյա գոյատևման ունակություններ։

  • Օգտագործեք պատշաճ լեզու և մի՛ հայհոյեք։

Մտավոր

Նկար
երիտասարդները սովորում են
  • Բարելավեք կարդալու և գրելու ձեր ունակությունները։

  • Զարգացրեք սովորելու լավ հմտություններ։

  • Մտածեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի լավ աշխատանք ունենաք, և սկսեք քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։

  • Ավելին սովորեք մի բանի մասին, ինչը հետաքրքրում է ձեզ։

  • Խոսեք մարդկանց հետ, ում հարգում եք, որպեսզի պարզեք, թե ինչպես են նրանք զարգացրել այն հատկանիշները, որոնք դուք ցանկանում եք ձեռք բերել։

  • Սովորեք, թե ինչպես իմաստությամբ տնօրինեք փողը։

  • Ուսումնասիրեք պարտքի վերաբերյալ ավետարանական թեման։

  • Սովորեք պարզ աշխատանքային հմտություն, որը կարող եք կիրառել այժմ և ապագայում։

  • Մասնակցեք մշակութային միջոցառումների։

  • Սովորեք մեկ այլ լեզու։

  • Դարձեք ավելի ինքնապահով։

  • Սովորեք և կիրառեք ինքնատիրապետման սկզբունքները։