Երեխաներ և երիտասարդներ
Օրինակ զարգացման համար


«Օրինակ զարգացման համար», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց (2019)

«Օրինակ զարգացման համար», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց

Օրինակ զարգացման համար

Զարգացումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է։ Ձեզ օգնելու համար Երկնային Հայրը առաջնորդում է ձեզ Սուրբ Հոգու, սուրբ գրությունների և ապրող մարգարեների միջոցով։ Դուք դասեր կքաղեք ձեր փորձառություններից, հատկապես, երբ ապավինեք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը։ Ահա մի օրինակ, որը կօգնի ձեզ կիրառել ավետարանը ձեր կյանքի բոլոր բնագավառներում։

Բացահայտեք, թե ինչի վրա պետք է աշխատեք։

Նկար
աղոթող և ուսումնասիրող Երիտասարդներ

Ծրագրեք, թե ինչպես եք դա անելու։

Նկար
Քարտեզի շուրջ հավաքված երիտասարդներ

Գործի դրեք ձեր ծրագիրը հավատքով։

Նկար
ծառայող երիտասարդներ

Խորհեք ձեր սովորածի շուրջ։

Նկար
խորհրդածող երիտասարդներ

Բացահայտեք

Ձեր կարիքները,պարգևները և տաղանդները

Նկար
մարդիկ միջոցառումներ են անցկացնում

Երկնային Հայրը տվել է ձեզ պարգևներ, տաղանդներ և ունակություններ։ Նա ցանկանում է, որ դուք բացահայտեք և զարգացնեք դրանք, որպեսզի ինքներդ ձեզ, ուրիշներին և նույնիսկ աշխարհը դարձնեք ավելի լավը։ Ինչպե՞ս կարող եք զարգանալ ու աճել։

Փորձեք տալ նմանատիպ հարցեր․

  • Ես ի՞նչ պետք է սովորեմ կամ փոխեմ իմ կյանքում։

  • Ի՞նչ տաղանդներ կամ հմտություններ եմ ցանկանում ձեռք բերել։

  • Հոգևոր ի՞նչ սովորություններ պետք է զարգացնեմ կամ բարելավեմ։

  • Ինչպե՞ս կարող եմ պահել ուխտերը, որոնք կապել եմ մկրտվելիս։

  • Ո՞ւմ կարող եմ ծառայել։

Երկնային Հայրը կպատասխանի այդ հարցերին, երբ դուք ապավինեք Իրեն։ Աղոթեք։ Ուսումնասիրեք սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը։ Կարդացեք ձեր հայրապետական օրհնությունը, եթե ունեք։ Սովորեք նկատել զգացողությունները և մտքերը, որ գալիս են Սուրբ Հոգուց։ Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչն է այս պահին ձեզ համար ամենակարևորը։ Եթե դուք վստահ չեք, թե ինչ անել, տես 58–63 էջերը։

Ծրագրեք

Բարելավել

Նկար
մարդիկ քաղաքում

Երբ որոշեք, թե ինչի վրա եք աշխատելու, ծրագրեք, թե ինչպես կարող եք անել դա։ Ձեր ծրագիրը կարող է ներառել հատուկ քայլեր կամ գործողություններ, կամ այն կարող է ներառել որևէ սովորություն կամ անձնական որակ զարգացնելու եղանակներ։

Փորձեք տալ նմանատիպ հարցեր․

  • Ինչո՞ւ է դա կարևոր ինձ համար։

  • Ինչպե՞ս դա կօգնի ինձ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ գործողություններ կարող եմ կատարել դրան հասնելու համար։

  • Կարո՞ղ եմ անել այդ գործողություններն ավելի փոքր քայլերի միջոցով։

  • Ի՞նչ ծրագրեր կարող եմ կազմել այժմ հետագա դժվարությունները հաղթահարելու համար։

Աղոթեք ձեր ծրագրի համար և ուշադրություն դարձրեք ձեզ համակող զգացողությունների և գաղափարների վրա։ Կարող եք խնդրել Սուրբ Հոգու, ձեր ընտանիքի և ձեր ղեկավարների օգնությունը։

Գործեք

Բարելավել հավատքը

Նկար
մարդիկ միջոցառումներ են անցկացնում

Հետևեք ձեր ծրագրին։ Պատրաստեք հիշեցումներ, որոնք կօգնեն ձեզ կենտրոնացած մնալ։ Դուք կարող եք նշում կատարել, զարթուցիչ միացնել կամ խնդրել մեկին աշխատել ձեզ հետ։ Երբեմն ձեր ծրագրի վրա աշխատելը դժվար կլինի։ Երբեմն դա ձեզ չի հաջողվի։ Դա խնդիր չէ։ Սովորելով, թե ինչն է ստացվում, ինչը՝ ոչ, օգնում եք ձեզ աճել։

Երբ փակուղի մտնեք, փորձեք տալ նմանատիպ հարցեր․

  • Ի՞նչն էր ստացվում։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչը չէր ստացվում։ Ինչո՞ւ ոչ։

  • Ուրիշ ի՞նչ կարող եմ փորձել։

  • Որտե՞ղ կարող եմ գտնել լրացուցիչ մտքեր։

  • Կարո՞ղ եմ բաժանել իմ նպատակը ավելի փոքր քայլերի կամ գործողությունների։

  • Ի՞նչ կարող եմ սովորել խոչընդոտներից։

Ինչ-որ բան լավ անելը պահանջում է պրակտիկա և համբերություն։ Օգնություն խնդրեք ձեր ընտանիքից, ընկերներից կամ ղեկավարներից։ Փրկիչը գիտի ձեզ և դժվարությունները, որոնց դուք հանդիպում եք։ Նա կարող է օգնել ձեզ դժվար գործեր կատարել։ Աղոթեք օգնության և առաջնորդության համար։

Խորհեք

այն բաների շուրջ, որոնք սովորել եք

Նկար
մարդիկ բարձրանում են աստիճաններով

Խորհեք ձեր նպատակների և ծրագրերի մասին, մինչ աշխատում եք դրանց վրա և երբ ավարտեք։ Ինչպե՞ս եք զգում։ Ի՞նչ սովորեցիք։ Մտքեր և տպավորություններ գրառելը կարող է օգնել ձեզ հետագայում։

Փորձեք տալ նմանատիպ հարցեր․

  • Ի՞նչ զարգացում եմ ես ապրել։

  • Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ սովորածը ուրիշներին ծառայելու համար։

  • Ինչպե՞ս են իմ գործողություններն օգնել ինձ ավելի մոտենալ Փրկիչին։

  • Ինչպե՞ս կարող եմ շարունակել զարգանալ այդ ասպարեզում։

Երբ ավարտեք նպատակի կամ ծրագրի վրա աշխատելը, շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը և նրանց, ովքեր օգնել են ձեզ։ Խորհեք ձեր կյանքում Փրկիչի դերի մասին, երբ ճաշակեք հաղորդությունից։ Մտածեք և աղոթեք այն մասին, թե ինչի վրա կարող եք աշխատել հաջորդիվ։