«Դուք Աստծո թանկագին զավակներն եք», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց (2019)
«Դուք Աստծո թանկագին զավակներն եք», Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց
Դուք Աստծո թանկագին զավակներն եք
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ստեղծել են ամեն բան, գիտեն ամեն բան և հաղթահարել են ամեն բան։ Եվ Նրանք ցանկանում են, որ դուք նման լինեք Իրենց։ Երբ դուք ուխտեր կապեք և հետևեք Աստծո ծրագրին, կարող եք օգտագործել ձեր յուրահատուկ պարգևները, որպեսզի զարգանաք և ծառայեք ուրիշներին։
Դուք աշխարհ եք եկել երկնքից։ Դուք ընտանիքի մաս եք։
Դուք ուխտում եք հետևել Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվում եք, և երբ դուք ճաշակում եք հաղորդությունը։
Երբ դուք հաստատվում եք, դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը, որ առաջնորդի ձեզ։
Դուք կարող եք մասնակցել Աստծո աշխատանքին և ծառայել Եկեղեցում քահանայության բանալիների իշխանության ներքո։
Դուք կարող եք սովորել և զարգանալ, մինչ ուսումնասիրում, կիրառում և կիսում եք ավետարանը։
Դուք կարող եք ուրախություն գտնել, երբ Հիսուսի նման սիրում և ծառայում եք ուրիշներին։
Երկնային Հայրը ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, կատարյալ օրինակ ծառայելու համար և որպեսզի դուք հնարավորություն ունենաք ապաշխարելու և փոխվելու։
Տաճարում դուք կարող եք ծառայել և կապել ուխտեր, որոնք հավիտյան միավորում են Աստծո զավակներին։