Սեմինարիա
Հայտնություն 15-19


Հայտնություն 15-19

«Գառը կհաղթի»

Նկար
“He Comes Again to Rule and Reign” by Mary R. Sauer. Jesus Christ is descending to Earth at his Second Coming. There are men, women, and children surrounding him. He is wearing a red robe and is looking down at those who are gathering.

Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք վերջին օրերի մասին: Հովհաննես Հայտնիչը նկարեց աշխարհը լցնող ավերածությունների և չարության մի վառ պատկեր: Բայց այս հանգամանքները երկար չեն տևի: Հիսուս Քրիստոսը «կ’յաղթէ …, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր» (Հայտնություն 17.14): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի վստահորեն ապավինել Հիսուս Քրիստոսին՝ վերջին օրերի մարտահրավերներին դիմակայելիս:

Կենտրոնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա Ոչինչ այնքան չի օրհնի ուսանողներին, որքան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելն ու սիրելը: Դասեր պատրաստելիս և ուսուցանելիս անընդհատ ոգեշնչում փնտրեք՝ օգնելով նրանց դա անել:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ գիտեն վերջին օրերի փորձությունների մասին և ինչու կարող են ապավինել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատուհասներ, փորձություններ և հավատք առ Տերը

Նկար
Illustration of angels pouring out the bowls of wrath onto the earth from the book of Revelation.

Հովհաննեսի տեսիլքում Տերը ցույց տվեց Հովհաննեսին յոթ հրեշտակների, որոնք վերջին օրերին ամբարիշտների վրա տարբեր պատուհասներ կթափեն: Այս պատուհասները ներառում էին խոցեր, արյան վերածվող ջուր, կիզիչ ջերմություն, խավար, ցավ, որոտ և կայծակ, երկրաշարժ և մեծ կարկուտ (տես Հայտնություն 16):

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ուրիշ ի՞նչ գիտեք վերջին օրերի փորձությունների և չարության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փորձություններին:

  • Որքանո՞վ եք վստահ, որ Տերը կարող է օգնել ձեզ ցանկացած փորձությունների ժամանակ: Ինչո՞ւ։

Մինչ Հովհաննեսը գրում էր կործանումների և փորձությունների մասին, որոնք պատուհասելու են երկրի մարդկանց վերջին օրերում, նա նկարագրեց մեկ այլ բան։ Կարդացեք Հայտնություն 15.2–4 հատվածները և փորձեք պատկերացնել, թե ինչ էր տեսնում Հովհաննեսը:

Ուսանողների համար օգտակար կլինի համեմատել այն, ինչ Հովհաննեսը ուսուցանում է «ապակե ծովի» մասին հատված 2 -ում և այն, ինչ Ջոզեֆ Սմիթն է ուսուցանում դրա մասին Վարդապետություն և Ուխտեր 130.6–7 հատվածներում:

  • Ինչո՞ւ կարող է օգտակար լինել իմանալ Աստծո ներկայության մեջ բնակվող վեհ Սրբերի մասին՝ նախքան Հովհաննեսի նկարագրած պատուհասների մասին կարդալը:

Ուսումնասիրության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ իմանալ և հասկանալ, որ դուք կարող եք դիմել Տիրոջ օգնությանը վերջին օրերի դժվարությունների ժամանակ: Որպեսզի կարողանաք ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում ձեր ուսումնասիրած յուրաքանչյուր գլխում, նախքան հատվածները կարդալը կարդացեք գլուխների վերնագրերը:

Պատճենեք և ուսանողներին բաժանեք հետևյալ թերթիկները: Պարտադիր չէ, որ ուսանողները կատարեն առաջարկվող բոլոր վարժությունները: Ուսանողները կարող են հանձնարարություններ ստանալ, կամ նրանք կարող են ընտրել այն վարժությունները, որոնք առավել հետաքրքրում են իրենց: Ուսանողները կարող են աշխատել մենակ կամ փոքր խմբերով՝ ըստ իրենց ուսումնական կարիքների:

Մինչ ուսանողներն ուսումնասիրում են, քայլեք սենյակով, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դժվար հատվածները կամ պատասխանել դժվար հարցերին: Հիշեք, որ մենք չգիտենք Հովհաննեսի տեսածի բոլոր մեկնաբանությունները: Սենյակով մեկ շարժվելիս ուսումնասիրեք նյութը ուսանողների հետ և տվեք նրանց հետևյալ հարցերը. «Չնայած մենք կարող ենք չհասկանալ բոլոր մանրամասները, ձեր կարծիքով ո՞րն է ընդհանուր գաղափարը կամ սկզբունքը, որը Հովհաննեսը ցանկանում էր մեզ փոխանցել այս հատվածներում»: «Ուրիշ ի՞նչ եք սովորել Հայտնություն գրքից, որը կարող է օգնել այս հարցում»: Լրացուցիչ տեղեկությունների համար տես 55 և 56 գլուխները Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկում [2014]:

Տարբերակ Ա. Հրեշտակներ և պատուհասներ

Մտորումներն այն պատուհասների մասին, որոնք Հովհաննեսը տեսավ Հայտնություն 16 -ում, կարող են անհանգստացնել մեզ: Այնուամենայնիվ, մեծացնելով մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ մենք կարող ենք հաղթահարել մեր անհանգստությունները: Կարևոր է նշել, որ երբ հրեշտակները թափում էին իրենց պատուհասները, նրանք վկայում էին Տիրոջ բնավորության մասին: Նրա բնավորությունն իմանալը կօգնի մեզ մեծացնել մեր հավատքը Նրա հանդեպ:

Կարդացեք Հայտնություն 16.5, 7 հատվածները և գտեք, թե ինչպես են հրեշտակները նկարագրել Տիրոջը և Նրա դատաստանները: Խոսքի պղպջակում գրեք, թե ըստ ձեզ, ինչ են ասում հրեշտակները։

  • Մեզ համար ինչո՞ւ է օգտակար հասկանալ Տիրոջ բնավորությունը, երբ մենք իմանում ենք Նրա դատաստանների մասին։

  • Ձեր կյանքում ե՞րբ է դա օգնել ձեզ հասկանալ, թե ինչպիսին է Աստված: Հիսուս Քրիստոսի բնավորությունը հիշելով՝ ինչպե՞ս կարող ենք ապավինել Նրան:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Տարբերակ Բ. Ամբարշտությունը և Փրկչի զորությունը

Հիշեք ամբարշտության օրինակներ և ասեք, թե դրանք ինչպես են ազդում մեզ վրա:

  • Եթե մտածեիք որևէ բանի մասին, որը կներկայացներ աշխարհի ամբարշտությունը, ի՞նչը կլիներ դա: Ինչո՞ւ։

  • Եթե հիշեիք որևէ ակնածալից խորհրդանիշ կամ տիտղոս, որը կներկայացներ Փրկչին և այն, թե Նա ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարել այդ ամբարշտությունը, ո՞րը կլիներ դա: Ինչո՞ւ։

Ձեր օրագրի էջը կիսեք երկու մասի: Կարդացեք Հայտնություն 17.3-7, 14 հատվածները՝ պատկերացնելով այն խորհրդանիշները, որոնք Հովհաննեսը օգտագործել է այս հատվածներում: Էջի մի մասում գրեք ամբարշտությունը նկարագրող հիմնական բառերն ու արտահայտությունները: Մյուս կողմում գրեք Հիսուս Քրիստոսին և արդարներին ներկայացնող խորհրդանիշները: Հետևյալ հուշումները կարող են օգտակար լինել.

Պոռնկություն ( Հայտնություն 17.4). անբարոյական սեռական գործողություններ: Դա կարող է նաև «ուրացության խորհրդանիշ» լինել (Սուրբ գրքերի ուղեցույց, « Պոռնկություն »,scriptures.ChurchofJesusChrist.org)

Բաբելոն ( Հայտնություն 17.5). Ամբարիշտ քաղաքի անունը, որը օգտագործվում է որպես ամբարշտության և նյութապաշտության խորհրդանիշ

Պոռնիկ ( Հայտնություն 17.5). նա, ով անաբորյական սեռական գործողություններ է կատարում դրամի կամ արևտրի դիմաց:

Հիացմունք ( Հայտնություն 17.6): Զարմանք (տես հատված 6 , ծանոթագրություն գ)

  • Ի՞նչ եք սովորել ձեր ընթերցած խորհրդանիշներից:

  • Հիսուս Քրիստոսի՝ հատված 14 -ում ներկայացված տիտղոսները ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ Նրա մասին:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե Գառը կամ Հիսուս Քրիստոսը ինչպես է հաղթահարել ամբարշտությունը: (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստծո գառը », scriptures.ChurchofJesusChrist.org.) Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Տարբերակ Գ. Գառան ամուսնությունը

  • Ինչո՞ւ են ընտանիքները հաճախ տոնում ամուսնությունը:

Հովհաննեսը օգտագործեց ամուսնության գաղափարը՝ վերջին օրերի մասին ուսուցանելու համար: Այդ ամուսնությունը խորհրդանշում է Փրկչի Երկրորդ Գալուստը:

Նկարեք հարսնացուին և փեսային և գրեք, թե ինչ եք սովորել նրանց մասին ուսումնասիրության ընթացքում:

Կարդացեք Հայտնություն 19.7-9 հատվածները՝ տեսնելով, թե Տերն ինչ է ցանկանում, որ մենք զգանք այդ ամուսնության հանդեպ: Հարսը այս հատվածներում խորհրդանշում է Տիրոջ Եկեղեցու անդամներին, որոնք պատրաստվում են Քրիստոսի վերադարձին:

  • Ըստ հատված 8 -ի, մենք ինչպե՞ս պետք է պատրաստվենք այդ ամուսունությանը: Դա ի՞նչ կարող է նշանակել ձեզ համար:

  • Ինչպե՞ս է ամուսնությունը խորհրդանշում մեր ուխտի փոխհարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ:

  • Փրկչի վերադարձը ինչպե՞ս կարող է ուրախ օր լինել ձեզ համար:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություննները և մտածեք, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Կարող եք նշել ձեր գտածը կամ գրել այն ձեր օրագրում:

Հայտնություն 7.13–14

3 Նեփի 27․19-21

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Հիսուս Քրիստոսին, և ինչ է Նա արել՝ նախապատրաստելու ձեզ Իր գալուստի համար:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով, հատկապես Հիսուս Քրիստոսի մասին: Եթե նրանք չհասկացան իրենց ուսումնասիրածի դրսևորումները, քաջալերեք նրանց և առաջարկեք կիսվել սովորածով: Խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամեն օր և վստահություն կառուցել իրենց Փրկչի հանդեպ: Օգնեք նրանց տեսնել, որ սուրբ գրություններում իրենց ուսումնասիրած խորհրդանիշները, տիտղոսները և առանձնահատկությունները ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ հաղթահարել վերջին օրերի ամբարշտությունը:

  • Ի՞նչ եք ցանկանում հիշել կամ անել:

  • Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ վերջին օրերի փորձությունների ժամանակ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հայտնություն 17 ։ Ի՞նչ կարող եմ սովորել գազանի վրա նստած կնոջ խորհրդանշականությունից

Գազանի վրա հեծած կնոջը նկարագրելու համար օգտագործվող եզրույթները վկայում են այն մեծ քաղաքական և կործանարար զորության մասին, որը նա կունենա ազգերի, թագավորությունների և մարդկանց նկատմամբ:… Նրա հագուստը պատկերում է իշխանություն և հարստություն (տես հատված 4); նա «պոռնիկների մայրն է», ինչը ցույց է տալիս, որ նա ծնում է այլ մարմնավաճառներ՝ կազմակերպություններ, կառավարություններ և գաղափարախոսություններ, որոնք ամբարշտություն են ցայտում ( հատված 5): Հովհաննեսն արձանագրեց, որ ինքը զարմացած էր կնոջ ամբարշտության մեծությունից (տես հատված 6 , ծանոթագրություն գ): Այնուամենայնիվ, ի վերջո, նրան կտապալեն նրանք, ում վրա նախկինում իշխում էր (տես հատված 16 , 1 Նեփի 22.13): …

Այս հատվածներում Հովհաննեսի նկարագրության հնարավոր իմաստներից մեկն այն է, որ վերջին օրերում սեռական անբարոյականության, հարստության և բռնության կենսակերպը կթափանցի աշխարհ (տես նաև 1 Նեփի 13.5–9): Հաստատությունները, կառավարությունները և մարդկանց, որոնք ընդունում են այս ապրելակերպը, կարելի է դիտարկել որպես Բաբելոնի մի մաս: (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [2014], 560)

Որտեղի՞ց կարող եմ ավելին իմանալ Հայտնություն 15–19-ի խորհրդանշականության մասին:

Այս գլուխների խորհրդանշականության վերաբերյալ մեկնաբանությունների համար կարող եք ծանոթանալ 55-րդ և 56-րդ գլուխներին Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկում (2014), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Սահմանափակենք Բաբելոնի ազդեցությունը մեզ վրա

Եթե ուսանողները օգուտ քաղեն Բաբելոնի հաղթահարման վրա ավելի մեծ շեշտադրումից, կարող եք օգտագործել երեց Դեյվիդ Ռ. Սթոունի ելույթը «Սիոնը Բաբելոնի մեջտեղում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 90–93: Նրա կողմից տրված Մանհեթենի տաճարի նմանությունը կարող է օգտագործվել՝ օգնելու ուսանողներին հասկանալ Փրկչի հետ իրենց անցկացրած ժամանակը ավելացնելու կարևորությունը՝ միաժամանակ սահմանափակելով Բաբելոնի ազդեցությունը իրենց վրա: Ուսանողները կարող են նաև օգուտ քաղել իրենց համար Տիրոջ չափանիշները ուսումնասիրելուց և քննարկելուց Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից (գրքույկ, 2011):

Հայտնություն 19.10 : «Հիսուսի մասին վկայությունը մարգարեության հոգին է»

Ուսանողները կարող են օգուտ քաղել Հիսուս Քրիստոսի մասին վկայության զորությունը հասկանալուց: Առաջարկեք ուսանողներին կարդալ Հայտնություն 19.10 հատվածը «Հիսուսի վկայության» սահմանման համար: Օգնեք ուսանողներին բացահայտել, որ «մարգարեության հոգին» ( հատված 10) վերաբերում է Աստծուց եկող հայտնության և ոգեշնչման պարգևին, որը թույլ է տալիս մարդուն ստանալ և խոսել Նրա խոսքը (տես սուրբ Գրքերի Ուղեցույց, « Մարգարեություն, Մարգարեանալ »,scriptures.ChurchofJesusChrist.org)։ Առաջարկեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչպես կարող են օրհնել ուրիշներին և պատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության միջոցով:

Հիսուս Քրիստոսի խորհրդանշականությունը Իր Երկրորդ Գալուստի ժամանակ

Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին, ցույց տվեք հետևյալ նկարը և առաջարկեք ուսանողներին կարդալ Հայտնություն 19.11–16 հատվածները: Առաջարկեք նրանց կիսվել իրենց գտած խորհրդանիշներով:

Նկար
Book of Revelation Transparencies

Հուշումները և այլ սուրբ գրությունները կարող են օգնել բացահայտել խորհրդանիշների նշանակությունը: Օրինակ, ավելի լավ հասկանալու համար, թե ինչու է սուրը դուրս գալիս Հիսուս Քրիստոսի բերանից կամ ինչու է Նա «հովվում է… երկաթե գավազանով» ( Հայտնություն 19.15), կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.2 և 1 Նեփի 11.25 :