Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հայտնություն 20.12


Վարդապետության սերտում. Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Նկար
A teenage girls sits on her loft bed in her room. She has her feet hanging over the side of the bed. She appears to be reading her scriptures. This is in Maine.

Նախորդ դասում՝ «Հայտնություն 20.11–15», դուք սովորեցիք Վերջին Դատաստանի և Փրկչի՝ որպես մեր Դատավորի դերի մասին: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Հայտնություն 20.12-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:

Լսեք ուսանողների պատասխանները Խուսափեք դասի պլանի հաջորդ մասի մասին մտածելու միտումից, մինչ ուսանողները հարցեր են տալիս կամ պատասխանում: Ուշադիր լսեք, թե ինչով են նրանք կիսվում, և անհրաժեշտության դեպքում տվեք լրացուցիչ հարցեր՝ նրանց հարցերն ու մեկնաբանությունները խորապես հասկանալու համար: Երբեմն ավելի կարևոր է քննարկել ուսանողներին հետաքրքրող թեմա կամ օգնել նրանց ավելի լավ հասկանալ վարդապետությունը, քան անցնել դասի պլանի ամբողջ նյութը:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին կրկնել Հայտնություն 20.12 հատվածը և պատրաստվեք կիսվել դասարանի հետ, թե նրանք ինչ են սովորել Վերջին Դատաստանի մասին և այն մասին, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել դրան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս պարբերությունը նախատեսված է անցկացնել «Հայտնություն 20.11-15» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Հայտնություն 20.12 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Երեք ուսանողի խնդրեք, որ դասից առաջ նրանցից յուրաքանչյուրը վերանայի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը և պատրաստվի կիսվել այդ սկզբունքի ամփոփմամբ դասի ընթացքում:

Մտապահեք և բացատրեք

Օգնեք ուսանողներին անգիր անել և բացատրել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը Հայտնություն 20.12 -ի համար՝ օգտագործելով իրենց համար ամենից արդյունավետ եղանակները:

Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ նախորդ դասում նրանք ուսումնասիրեցին վարդապետության սերտման հատվածը Վերջին Դատաստանի մասին: Առաջարկեք նրանց տեսնել, թե արդյոք նրանք կարող են գտնել այս հատվածը սուրբ գրություններում երկու րոպեից պակաս ժամանակում՝ կա՛մ հիշելով, կա՛մ օգտագործելով այլ աղբյուրներ:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ անգիր անել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրության հետևյալ հիմնական արտահայտությունը «մեռելները դատուեցան … իրանց գործերի համեմատ» ( Հայտնություն 20.12):

  • Բարձրաձայն կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը հինգ անգամ:

  • Այնուհետև երեք անգամ անգիր գրեք սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը թղթի վրա: Յուրաքանչյուր փորձից հետո ստուգեք ձեր գրածի ճշգրտությունը և կատարեք անհրաժեշտ ուղղումներ հաջորդ փորձի ժամանակ:

Հարցրեք, թե արդյոք դասարանի անդամներից մեկը կարող է հիշել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, կամ առաջարկեք դասարանին միասին արտասանել դրանք:

Հետևյալ վարժությունն օգտագործելու փոխարեն կարող եք գրատախտակին գրել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը և առաջարկել կամավորներին դրանց շուրջ գրել այն ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են Վերջին Դատաստանի մասին: Ապա առաջարկեք մի քանի ուսանողների բացատրել դասարանին իրենց գրածը:

Հիշեք, որ անցյալ դասին դուք սովորել եք հետևյալ ճշմարտությունը. Աստված մեզ կդատի այն գրքերի համաձայն, որոնք գրվել են մեր գործերին համապատասխան։ Որպեսզի կարողանաք գնահատել, թե որքան լավ եք հասկանում այս ճշմարտությունը, պատկերացրեք, որ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը ձեզ տալիս է հետևյալ հարցերը: Պատասխանեք այնքան հարցերի, որքան կարող եք:

Եթե ուսանողներին առաջարկվում է պատասխանել հետևյալ հարցերին, ցուցադրեք նրանց հարցերը և առաջարկեք նրանց քննարկել իրենց պատասխանները դասընկերոջ հետ: Քայլեք սենյակով և լսեք նրանց պատասխանները: Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն, հիշեցրեք նրանց այն նյութը, որը նրանք ուսումնասիրել են «Հայտնություն 20.11–15» դասում:

  • Ո՞վ է դատվելու:

  • Ո՞վ է լինելու մեր դատավորը և ինչու:

  • Ինչի՞ համար ենք դատվելու։

  • Որո՞նք են այն գրքերը, որոնց հիման վրա մենք դատվելու ենք: (Տես Հայտնություն 20․12):

  • Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել դատաստանի։

Այժմ, երբ արդեն մի քանի րոպե է, ինչ աշխատել եք Հայտնություն 20.12 -ի հիմնական արտահայտությունը անգիր անելու վրա, տեսեք՝ արդյոք դեռ կարող եք այն անգիր արտասանել: Անհրաժեշտության դեպքում ստուգեք ձեր իմացածի ճշգրտությունը:

Կիրառեք գործնականում

Եթե դասից առաջ երեք ուսանողների խնդրել եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքի ամփոփագիր պատրաստել, առաջարկեք նրանց այս պահին կիսվել դասարանի հետ իրենց ամփոփումներով: Եթե ուսանողներին նախօրոք չեք խնդրել պատրաստվել, հրավիրեք երեք կամավոր, որպեսզի յուրաքանչյուրն ամփոփի սկզբունքներից մեկը: Անպայման գովեք յուրաքանչյուր ուսանողի, որն ամփոփում է սկզբունքներից մեկը:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը կարող է օգնել մեզ իրական իրավիճակներում: Ձեր իսկ խոսքերով համառոտ ամփոփեք հոգևոր գիտելիքների ձեռքբերման սկզբունքները: Այնուհետև կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022), փնտրելով ցանկացած լրացուցիչ ճշմարտություն, որը կարող եք ներառել ձեր ամփոփման մեջ:

Հետևյալ վարժության համար առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սեփական սցենարներով, որոնցում ինչ-որ մեկը պետք է ավելի լավ հասկանա Վերջին Դատաստանի մասին ճշմարտությունները: Այնուհետև դասի սցենարներից որևէ մեկը կամ երկուսը փոխարինեք ուսանողների սցենարով (սցենարներով):

Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք, թե որի վրա եք կենտրոնանալու հաջորդ վարժության ժամանակ: Մտածեք, թե այդ իրավիճակում գտնվող մարդը ինչու կարող է այդպիսի զգացմունքներ ունենալ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ են զգում այս երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը: Խորհեք, թե ինչ կարող են նրանք դեռ չհասկանալ Վերջին Դատաստանի մասին, որը կարող է օգնել իրենց:

1. Ստեֆանին ունի մի քանի ընկերներ, որոնք ապրում են աշխարհիկ ապրելակերպով: Նա խոստովանում է, որ չնայած նրանք խախտում են պատվիրանները, այն, ինչ նրանք անում են, երբեմն զվարճալի է թվում: Նա չի կարծում, որ նրանց ընտրությունը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ, և մտածում է նրանց միանալու մասին:

2. Քայլան արդար երիտասարդ կին է, որը խոնարհաբար զղջում է, երբ սխալներ է գործում, բայց նա դեռ վախենում է, երբ մարդիկ խոսում են Վերջին Դատաստանի մասին Նա փորձում է չմտածել այդ մասին։

Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը անհատապես կամ դասընկերոջ հետ:

Նամակ գրեք՝ կա՛մ Ստեֆանիին, կա՛մ Քայլային, որը, ձեր կարծիքով, կարող է օգնել նրանց խուսափել ապագա ափսոսանքից կամ անհարկի վախից: Որպես այլընտրանք, դուք կարող եք գրել մեկին, որին ճանաչում եք և որի կյանքը կարող է օրհնվել, եթե նա ավելի լավ հասկանա Վերջին Դատաստանը: Ձեր նամակում նշեք, թե ինչպես է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը կիրառվում իրենց իրավիճակի համար: Դուք կարող եք հաշվի առնել հետևյալը, երբ որոշում եք, թե ինչ գրել:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել Ստեֆանիին կամ Քայլային տեսնել իրերը հավերժական տեսանկյունից: Դա ինչպե՞ս կարող է օգնել նրանց:

  • Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի մասին, որը կարող է օգնել Ստեֆանիին կամ Քայլային: Ինչպե՞ս սովորեցիք այս ճշմարտությունները:

  • Աստվածայնորեն նշանակված ի՞նչ աղբյուրներ կառաջարկեիք նրանց՝ վերջնական դատաստանի մասին ճշմարտությունն իմանալու համար: Ինչպե՞ս կարող էին նրան օգնել Հայտնություն 20.12 հատվածում ուսուցանված ճշմարտությունները:

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրան հավատքով գործել հիմա և ապագայում:

Ուսանողներին հնարավորություն տվեք դասարանի կամ փոքր խմբի հետ բարձրաձայն կիսվել, թե ինչ են նրանք գրել երիտասարդ կնոջը իրենց ընտրած սցենարում: Ուշադիր լսեք, երբ նրանք կիսվում են, և տվեք հետևյալ հարցերը՝ օգնելով խորացնել նրանց ընկալումը. «Կա՞ն սուրբ գրությունների հատուկ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգնել նրան: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել»։ «Ի՞նչն է օգնել ձեզ հասկանալ և պատրաստվել Վերջին Դատաստանին: Ստեֆանիին կամ Քայլային խորհուրդ կտա՞ք նման բան անել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ»:

Եթե դա կօգնի ուսանողներին ավելի լավ հիշել սուրբ գրության հիմնական արտահայտությունը Հայտնություն 20.12 -ի համար, առաջարկեք նրանց ևս մեկ անգամ փորձել հիշել այն մինչև դասի ավարտը:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասի սկզբում կամ վերջում հատկացրեք 3-5 րոպե՝ վարդապետության սերտման Հայտնություն 20.12 հատվածը կրկնելու համար: Դա անելու եղանակներից մեկն է ցուցադրել սուրբ գրության հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը՝ երկու կամ երեք բառերը դատարկ տողերով փոխարինելով: Այն բանից հետո, երբ ուսանողները ճիշտ լրացնեն դատարկ տողերը, կրկին ցուցադրեք հղումը և հիմնական արտահայտությունը տարբեր դատարկ տողերով: Սա կարող է կրկնվել մի քանի անգամ՝ ամեն անգամ տարբեր դատարկ տողերով: