Սեմինարիա
Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7


Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7

Ակնարկ

Հիսուսը մեծ զորություն և գթություն ցուցադրեց՝ հրաշքներ գործելով, այդ թվում՝ մի այրու որդուն մեռելներից կենդանացնելով և անդամալույծ մարդուն բժշկելով: Նա Գալիլեայի ծովում նաև մի փոթորիկ հանդարտեցրեց և ներեց մի կնոջ մեղքերը, ով իր երախտագիտությունը ցուցաբերեց՝ Նրա ոտքերը լվալով և օծելով:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններում ուսուցիչներին առաջարկվում են գաղափարներ, թե նրանց ինչ կարող է անհրաժեշտ լինել՝ յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար:

Մատթեոս 8, Ղուկաս 7.11-17

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի՝ մեր ժամանակներում և իրենց կյանքում հրաշքներ գործելու զորության հանդեպ:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին, թե իրենց կյանքի կամ Եկեղեցու որ իրադարձություններն են նրանք համարում հրաշքներ: Հիշեցրեք նրանց, որ կան ինչպես ցայտուն, այնպես էլ աննկատ հրաշքներ:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ուսանողներին կարող եք առաջարկել քննարկման սենյակներում կիսվել այն հրաշքներով, որոնցով նրանք պատրաստվել են կիսվել ուսանողի պատրաստման վարժությոն ընթացքում։

Մարկոս 2.1-12

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, որ Փրկիչը կարող է բուժել բոլոր թուլությունները:

  • Ուսանողի պատրաստում. Հրավիրեք ուսանողներին մտածել մի փորձառության մասին, երբ որևէ մեկը, ում նրանք գիտեն, անհրաժեշտ օրհնություն է ստացել Փրկիչից: Ինչպե՞ս այդ մարդու օրհնությունն ազդեց ուրիշ մարդկանց, այդ թվում՝ ընկերների և ընտանիքի անդամների վրա: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ են նրանք սովորել՝ տեսնելով, թե ինչ է Փրկիչն արել այդ մարդու համար:

Ղուկաս 7.36–50

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը և ապաշխարել իրենց մեղքերի համար:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին կարդալ Ղուկաս 7.36-50 հատվածները և մտածել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար.Նոր Կտակարան 2023-ում գտնվող հետևյալ հարցերի մասին. «Խորհեք, թե որքանով եք նման Ղուկաս 7.36-50 հատվածներում նկարագրված կնոջը: Ե՞րբ եք զգացել այնպիսի մեղմություն և ողորմածություն, որ Փրկիչը ցուցաբերեց կնոջ հանդեպ։ Ի՞նչ եք դուք սովորում նրա հավատքի, սիրո և հնազանդության օրինակի մասին»: («Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հավատը փրկեց քեզ»):

  • Պատկեր. Պատրաստվեք ցուցադրել դասի սկզբում գտնված պատկերը:

  • Տեսաֆիլմ. His Grace—Am I Beyond Saving? (6:25): Անպայման նախորոք դիտեք այս տեսաֆիլմը՝ որոշելու համար, թե որքանով են քննարկված բովանդակությունը և թեմաները համապատասխանում ձեր դասարանի ուսանողներին կարիքներին:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար.Ղուկաս 7 -ի հատվածները կարդալիս կարգավորեք ձեր էկրանը «Սրահի ռեժիմին»՝ ամբողջ դասարանը տեսնելու համար: Խնրեք նախորդ հատվածը կարդացող ուսանողին մատնանշել, թե ով պետք է լինի հաջորդը: Ձեր էկրանին մատնանշված ուսանողը պետք է կարդա հաջորդ հատվածը:

Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ստանալ Փրկիչի խաղաղությունն ու հանգստությունը դժվարությունների հանդիպելիս:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին խնդրեք կատարել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ում գտնվող «Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41. Հիսուս Քրիստոսը ի զորու է խաղաղեցնել մեր կյանքի փոթորիկները» բաժնի վարժությունը: Ուսանողներին խնդրեք պատրաստված գալ՝ գաղափարներով կիսվելու համար: Նրանք կարող են խնդրել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին իրենց հետ մասնակցել այս վարժությանը:

  • Նյութեր ուսանողների համար. Համոզվեք, որ ուսանողներն ունեն գրելու պարագաներ և օրագիր կամ թղթի կտոր՝ պատկերացման վարժության ժամանակ օգտագործելու համար:

  • Տեսաֆիլմ. «Խաղաղություն Քրիստոսում» (4:09)

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ուսանողներին առաջարկեք տեսախցիկի մոտ պահել իրենց կողմից նկարված պատկերները, որպեսզի նրանք տեսնեն միմյանց աշխատանքները: Խնդրեք մի քանի ուսանողների դասարանին բացատրել իրենց նկարածը։

Վարդապետության սերտման կրկնություն 2

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետությունների սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածն իմանալը կարող է նրանց օգնել իրենց կյանքում:

  • Թերթիկ. Պատրաստվեք ցուցադրել վարդապետությունների սերտման հատվածների և դրանց հետ կապված հիմնական արտահայտությունների ցուցակը կամ դրանք տրամադրել ուսանողներին թերթիկի ձևով:

  • Նյութեր ուսանողների համար. Համոզվեք, որ ուսանողներն ունեն գրելու պարագաներ, օրագիր և թղթի կտոր՝ հուշաթերթիկի վարժության ժամանակ օգտագործելու համար:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Կարող եք օգտագործել առցանց խաղեր, որոնք նախատեսում են ընդհանուր մասնակցություն: Կարող եք օգտագործել տարբեր առցանց գործիքներ հիմնական արտահայտությունը հղման հետ համապատասխանեցնելու համար կամ ուսանողները կարող են կատարել «լրացնել բաց թողնված բառերը» վարժությունը։