Սեմինարիա
Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41


Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Նկար
Jesus Christ on a ship with some of His Apostles. Christ has His arms extended as He calms a storm at sea. The Apostles are looking at Christ as He performs the miracle. (Matthew 8:23-27 Mark 4:35-41 Luke 8:22-25.)

«Տէր, հոգդ չէ՞, որ կորչում ենք», - գոչեցին աշակերտները՝ դիմելով Փրկիչին, երբ ալիքներն ու քամին սկսեցին ուժգին խփել նրանց նավակին (տես Մարկոս 4.37-38): Հուսահատության պահին մենք կարող ենք մոլեգնաբար օգնություն փնտրել և կասկածի տակ դնել մեր նկատմամբ ունեցած Փրկիչի հոգատարությունը: Բայց որքան էլ անհույս թվա իրավիճակը, Հիսուս Քրիստոսը ունակ է և ի զորու է թեթևացնել մեր բեռը, նախատել մեզ մեր մտահոգությունների համար և ասել մեզ. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր» (Մարկոս 4.39): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ստանալ Տիրոջ խաղաղությունն ու հանգստությունը՝ դժվարություններին հանդիպելիս:

Ուսանողներին հորդորեք մտովի պատկերացնել սուրբ գրությունների իրադարձությունները Պատկերացումը լավ է աշխատում, երբ ուսանողները մտովի երևակայում են սուրբ գրությունների իրադարձությունները: Իրադարձությունների պատկերացումը սուրբ գրությունների պատմություններն ավելի վառ ու իրական կդարձնի նրանց համար:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կատարել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ի «Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41. Հիսուս Քրիստոսը ի զորու է խաղաղեցնել մեր կյանքի փոթորիկները» դասի փետրվար 27-մարտ 5-ի համար նախատեսված համառոտ շարադրության այս վարժությունը և գալ պատրաստ՝ կիսվելու իրենց մտքերով։ Ուսանողները կարող են խնդրել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին իրենց հետ մասնակցել այս վարժությանը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչից եք վախենում:

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և հարցերը, որպեսզի ուսանողները դրանք տեսնեն դասարան մտնելիս:

Մեր կյանքում պահեր են լինում, երբ մենք կարծես հայտնվում ենք ուժգին փոթորիկի մեջտեղում: Երբեմն կյանքի այդ փոթորիկները կարող են վախեցնել մեզ:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է այդպիսի վախերի օրինակներով: Մտածեք, թե ինչ նմանատիպ վախեր կարող եք ունենալ:

Նկար
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Մեր չափահաս ամուրիները վախենում են պարտավորություններ ստանձնելուց, ինչպես օրինակ՝ ամուսնությունից: … Նորապսակները կարող են վախենալ երեխաներ ունենալուց հարաճուն չարացող աշխարհում: Միսիոներները վախենում են շատ բաներից, հատկապես, անծանոթների հետ խոսելուց: Այրիները վախենում են միայնակ ապրելուց: Դեռահասները վախենում են իրենց հասակակիցների կողմից ընդունված չլինելուց, տարրական դասարանի աշակերտները վախենում են դպրոցի առաջին օրվանից, համալսարանի ուսանողները վախենում են թեստի արդյունքները ստանալուց: Մենք վախենում ենք ձախողումից, մերժումից, հիասթափությունից և անհայտությունից: Մենք վախենում ենք փոթորիկներից, երկրաշարժերից, հրդեհներից, որոնք կործանում են երկիրն ու մեր կյանքը: Մենք վախենում ենք, երբ մեզ չեն ընտրում, մեկ այլ իրավիճակում վախենում ենք, որ մեզ կընտրեն: Վախենում ենք, որ բավականաչափ լավը չենք լինի, վախենում ենք, որ Տերը մեզ համար օրհնություններ չունի: Մենք վախենում ենք փոփոխությունից և մեր վախերը կարող են վերածվել խուճապի:

(Ռոնալդ Ա․ Ռասբանդ, «Մի խռովվեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 18):

Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին։

Ուսանողները կարող են պատասխանել հետևյալ հարցերին անանուն հարցման միջոցով: Օգտագործեք նրանց պատասխանները՝ իմանալու համար, թե ինչպես զարգացնել այս ուսումնական փորձառությունը:

  • Արդյոք ունե՞ք վախեր, որոնք նման են Երեց Ռասբանդի կողմից նշված վախերին:

  • Այդ վախերն ինչպե՞ս կարող են ազդել ձեր հավատքի վրա: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Փրկիչի՝ այդ վախերը հաղթահարելու համար անհրաժեշտ օգնությունը:

Այսօր սովորելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ստանալ Տիրոջ՝ ձեր վախերը հանդարտեցնող խաղաղությունը:

Վախենալու փորձառություն

Սուրբ գրություններում նկարագրված իրադարձությունները պատկերացնելը մի հմտություն է, որը կարող է ձեր ուսումնասիրությունը շատ ավելի արդյունավետ դարձնել: Ուսումնասիրեք Մարկոս 4.35-38 հատվածները և փորձեք պատկերացնել, թե ինչ էին զգում աշակերտները:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք Մարկոս 4.35-38 հատվածներում նկարագրված տեսարանի մի հասարակ պատկեր: Ավելացրեք մանրամասներ, որոնք ձեր կարծիքով օգտակար կլինեն: Դուք կարող եք օգտագործել այս նկարը դասի ընթացքում՝ այս պատմությունը ձեր կյանքի հետ համեմատելու համար: Նկարելիս կարող եք ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերը.

Կարող եք օգտվել ուսուցչի հուշումից և տալ հետևյալ հարցերը: Դրանք կօգնեն ուսանողներին պատկերացնել Մարկոս 4.35-38 հատվածներում նկարագրված պատմությունը:

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր նավակը:

  • Ձեր կարծիքով, աշակերտներն ի՞նչ արեցին, երբ ալիքները սկսեցին խփել նավակին:

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր փոթորիկը:

Մտածեք, թե ինչպես այս հատվածներում նկարագրված իրադարձությունները կարող են խորհրդանշել այն իրադարձությունները, որոնք կատարվել են, կատարվում են կամ կարող են կատարվել ձեր կյանքում:Ձեր նկարի տարբեր հատվածների կողքին գրեք ձեր կյանքի երևույթները, որոնք կարող են ներկայացվել այս պատմության որոշ տարրերի կողմից: Օրինակ՝ նավակը կարող է ներկայացնել Փրկիչին ձեր կողքին պահող բաները: Ալիքները կամ փոթորիկը կարող են ներկայացնել գայթակղությունները կամ փորձությունները, որոնց դուք հանդիպում եք և որոնք սպառնում են հեղեղել ձեզ:

  • Աշակերտների ո՞ր հնարավոր զգացմուքները կարող են ձեզ ծանոթ թվալ:

  • Ե՞րբ կարող է մարդ մտածել, որ Փրկիչը «քնած» է իր կյանքի փոթորիկների ժամանակ: Ինչո՞ւ:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց նկարները, առաջարկեք նրանց կիսվել դրանցով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Խնդրեք ուսանողներին հիշել Եկ, հետևիր Ինձ բաժնի այն հարցերը, որոնք նրանք ուսումնասիրեցին՝ դասին պատրաստվելիս:

Վերընթերցեք Մարկոս 4.38 հատվածը և գտեք աշակերտների կողմից տրված հարցը:

  • Փրկիչի մասին ո՞ր ճշմարտություններն էին նրանք մոռացել փոթորիկի ժամանակ:

Ուսումնասիրեք Մարկոս 4.39-41 հատվածները և փնտրեք Հիսուս Քրիստոսի էությունն ու բնավորությունը նկարագրող արտահայտությունները:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցերին և գրատախտակին գրեք պատասխանները: Կարող եք ստուգիչ հարցեր տալ, օրինակ՝ «Ինչո՞ւ է դա կարևոր հասկանալ»:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի էության և բնավորության մասին:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս պատմությունից Փրկիչի՝ մեր կյանքի փոթորիկները հանդարտեցնելու ունակության մասին:

Այս պատմությունից մենք կարող ենք տեսնել, որ Երբ մենք փնտրում ենք Փրկիչի օգնությունը կյանքի փոթորիկների ժամանակ, Նա կարող է մեզ խաղաղություն և հանգստություն բերել: Կարող եք այս և այլ տեսած ճշմարտությունները գրել ձեր սուրբ գրություններում և ձեր նկարի վրա:

Դիտեք «Խաղաղություն Քրիստոսում» տեսաֆիլմը (4:09) և մտածեք այն պահերի մասին, երբ Փրկիչը ձեզ խաղաղություն է բերել ձեր կյանքի փոթորիկերի ժամանակ:

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեցաք, երբ լսեցիք այս երգը:

  • Փրկիչը ե՞րբ է ձեզ խաղաղություն և հանգստություն բերել «կյանքի փոթորիկի» ժամանակ:

Նայեք ձեր նկարին և կողքին գրված նշումներին: Այժմ նկարին ավելացրեք ձեր պատկերը, որը ցուցադրում է, թե ինչպես եք դուք դիմակայում ձեր կյանքի փոթորիկերին: Օրինակ՝ դուք սարսափո՞վ եք բռնվել նավակի կողքից: Թե՞ դուք կանգնած եք Փրկիչի կողքին՝ խաղաղությամբ լցված:

Ձեր պատկերի տակ գրեք, թե ինչու եք ձեզ պատկերել հենց այս կերպով: Ապա մտածեք, թե Տերն ի՞նչ հատուկ գործողություններ է ուզում, որ դուք կատարեք, որպեսզի ստանաք կամ շարունակեք ստանալ Իր օգնությունը: Ապագա որևէ դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք վերանայել ձեր պատկերը և մտածել, թե արդյոք գտել եք ավելի մեծ խաղաղություն Փրկիչի մեջ:

Կարող է օգտակար լինել խնդրել ուսանողներին պարբերաբար վերանայել իրենց նկարը: Գնահատել ձեր գիտելիքները 3 դասը վերադառնում է այս վարժությանը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչպե՞ս կարող եր այսպիսի սաստիկ փոթորիկ տեղի ունենալ այսպիսի փոքր ջրային տարածքում:

Գալիլեայի ծովը… գտնվում է Հորդանան գետի հովտում: Այն ծովի մակարդակից 213 մետրցածր է և արևմուտքից, հյուսիսից և արևելքից շրջապատված է լեռներով: Ժամանակ առ ժամանակ քամիները կարող են փչել արևմտյան լանջերին և այս փոքր ջրային տարածքում հանկարծակի, բարձր ալեկոծությամբ ուժգին փոթորիկներ առաջացնել:

(Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2018], 108)

Հիսուսն ինչո՞ւ մեղմ նախատինքն ուղղեց աշակերտներին՝ հավատք չունենալու համար:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–95) կիսվել է․

Նկար
Howard W. Hunter

Մենք բոլորս հանկարծահաս որոշ փոթորիկներ ենք տեսել մեր կյանքում: Դրանցից մի քանիսը, չնայած ժամանակավոր, ինչպես Գալիլեայի ծովի վրա էին, կարող են լինել դաժան ու երկյուղալի և հնարավոր է` կործանարար: Որպես անհատներ, որպես ընտանիքներ, որպես համայնքներ, որպես ազգեր, նույնիսկ`որպես եկեղեցի, մենք ունեցել ենք հանկարծահաս բարձրացող փոթորիկներ, որոնք ստիպել են մեզ հարցնել այսպես թե այնպես. «Վարդապետ, հոգդ չէ՞, որ կորչում ենք» Եվ այսպես թե այնպես մենք միշտ լսում ենք փոթորիկից հետո լռության մեջ. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չունիք»

Մեզանից ոչ ոք չի կամենա մտածել, որ մենք հավատք չունենք, բայց կարծում եմ Տիրոջ մեղմ նախատինքն այստեղ շատ տեղին է: Այս մեծ Եհովան, ում մենք ասում ենք, որ վստահում ենք և որի անունը մենք վերցրել ենք մեզ վրա, Նա է, ով ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի մեջտեղը, և ջրերը ջրերից բաժանի» ( Ծննդ. 1.6): Եվ Նա էր այն մեկը, ով ասաց. «Թող երկնքի տակի ջրերը միասին հավաքվեն մեկտեղ, և թող երկիրը ցամաք լինի» ( Ծննդ. 1:9): Բացի այդ, այդ Նա էր, ով բաժանեց Կարմիր ծովը` թույլ տալով Իսրայելացիներին անցնել միջովը չոր գետնի վրայով (Տես Ել. 14.21–22): Անշուշտ, չպետք է զարմանալի լիներ, որ նա կարող էր հրամայել մի քանի տարրերի, որոնք գործում էին Գալիլեայի ծովի վրա: Եվ մեր հավատքը պետք է հիշեցնի մեզ, որ Նա կարող է հանդարտեցնել մեր կյանքի անհանգիստ ջրերը:

(Հովարդ Վ. Հանթեր, «Տեր, փոթորիկ է բարձրանում», Ensign, նոյեմբեր 1984, 33)

Այս պատմությունը ի՞նչ առնչություն ունի ինձ հետ:

Քույր Լիզա Լ․ Հարկնեսը, նախկինում Երեխաների Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, կիսվել է.

Նկար
Lisa Harkness, Primary General Presidency First Counselor. Photo taken in April 2018. Official Portrait.

Կա մի մահկանացու միտում. երբ մենք գտնվում ենք փորձությունների, վշտերի և չարչարանքների մեջ, գայթակղվում ենք աղաղակել. «Տէր, հոգդ չէ՞, որ կորչում եմ: Փրկիր ինձ»:…

Կարող եմ պատկերացնել, որ Հիսուսի աշակերտները փոթորկից քշված նավում անհրաժեշտությունից ելնելով, զբաղված էին իրենց տախտակամածին փլվող ալիքներին նայելով և ջուրը դուրս թափելով: Ես պատկերացնում եմ, թե նրանք ինչպես էին կառավարում թիակներով և փորձում պահպանել որոշ վերահսկողության հավասարակշռություն իրենց փոքրիկ նավի վրա: Նրանց ուշադրությունը կենտրոնացած էր այդ պահին գոյատևման վրա, և նրանց անհապաղ օգնության աղերսն անկեղծ էր:

Մեզանից շատերը մեր օրերում ոչնչով չենք տարբերվում: … Խառնաշփոթ իրավիճակներում մեր հավատքը կարող է ձգվել` մեր տոկունության և հասկացողության սահմանների մինչև վերջին կետը: Վախի ալիքները կարող են շեղել մեզ՝ ստիպելով մեզ մոռանալ Աստծո բարությունը, այդպիսով կարճատես թողնելով մեր հեռանկարը և կիզակետից դուրս: Այնուամենայնիվ, մեր ճանապարհի այս կոպիտ հատվածներում է, որ մեր հավատքը կարող է և՛ փորձվել, և՛ ամրացվել:

(Լիզա Լ․ Հարկնես, «Լռիր, պապանձվիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 81):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Բացման օրհներգի գաղափար

Դասի սկզբում կարող եք երգել Master, the Tempest Is Raging օրհներգը (Օրհներգեր, հ. 105 անգլերեն հիմնարանում):

Մորմոնի Գրքի վարժություն

Կարող եք ուսանողներին առաջարկել փնտրել Եթեր 6.1-12 հատվածներում ներկայացված հարեդացիների ճամփորդությունների մասին պատմությունը՝ հարեդացիների և փոթորիկի մեջ ընկած Առաքյալների միջև զուգահեռներ գտնելու համար: Ուսանողներին հորդորեք կենտրոնանալ յուրաքանչյուր պատմության սիմվոլիկայի վրա: Ուսանողները կարող են բացահայտել Փրկիչի մասին ճշմարտություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց իրենց կյանքի ճանապարհորդությունների և փոթորիկների ընթացքում: