Սեմինարիա
Մատթեոս 25․14-46


Մատթեոս 25․14-46

Պատրաստվեք Տիրոջ վերադարձին

Նկար
Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Փրկիչն ուսուցանել է տաղանդների մասին առակը և ոչխարների ու այծերի մասին առակը, որպեսզի օգնի Իր աշակերտներին հասկանալ, թե նրանք ինչպես պետք է պատրաստվեն Նրա Երկրորդ Գալուստին: Այս դասը կարող է օգնել ձեզ այս առակներում ճշմարտություններ բացահայտել և պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ՝ կա՛մ տաղանդների մասին առակը (տես Մատթեոս 25.14–30), կա՛մ ոչխարների ու այծերի մասին առակը (տես Մատթեոս 25.31–46), և պատրաստվել կիսվել սովորած դասերով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որպեսզի օգնեք ուսանողներին առակներն ուսումնասիրելիս հիշել իրենց անցյալ փորձառությունները, ցուցադրեք սերմի, դրամի և մարգարիտի նկարներ կամ, հնարավորության դեպքում, այդ առարկաներից մի քանիսը բերեք դասարան: Ուսանողներին առաջարկեք հիշել մի առակ, որը նրանք սովորել են Նոր Կտակարանից և համառոտ բացատրել դրա իմաստը: Օգտակար կլինի դադարներ անել, որպեսզի ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան՝ օրինակներ հիշելու համար: Անհրաժեշտության դեպքում տրամադրեք առակների հիշեցումներ (սերմի մասին պատմող առակ կա Մատթեոս 13.3-8, 18-23 հատվածներում, դրամը հիշատակվում է Ղուկաս 15.8-10 հատվածներում, իսկ մարգարիտը՝ Մատթեոս 13.45-46 հատվածներում):

Հիշեք Փրկիչի պատմած մի քանի առակներ: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ հիշել այս տարվա ընթացքում արդեն ուսումնասիրված առակները:

Նկար
Mustard seeds
Նկար
Stack of old silver coins.
Նկար
shell sand pearl
  • Ի՞նչ ուսմունքներ ենք հիշում այս առակները կարդալիս:

  • Այս տարվա ընթացքում առակներից սովորած ուսմունքներն ինչպե՞ս են ձեզ օգնում:

Եթե ուսանողները չեն կարողանում հիշել, թե ուսմունքներն ինչպես են իրենց օգնել, կարող եք կիսվել անձնական օրինակով:

  • Որքանո՞վ եք վստահ, որ Փրկիչի մասին կարող եք սովորել Իր առակներից:

Լսեք ուսանողների՝ նախորդ հարցերին տված պատասխանները և հարմարեցրեք հետևյալ նյութը իրենց կարիքներին:

Վերընթերցեք այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները

Օգտակար կլինի վերընթերցել այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները: Այս տարվա սկզբում դուք սովորեցիք առակներ հասկանալու չորս քայլեր: Եթե դուք դրանք չեք ուսումնասիրել կամ վերհիշելու կարիք ունեք, կարող եք անդրադառնալ «Մատթեոս 13» դասին:

Գրեք հետևյալ վերնագիրը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Վերնագրերի միջև տեղ թողեք՝ գտած նյութեր կամ գաղափարներ գրանցելու համար:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Այս դասի ընթացքում կիրառեք այդ չորս սկզբունքները Մատթեոս 25.14-46-ում ներկայացված առակների համար:

Գտեք կարևոր մանրամասներ

Երկրորդ Գալուստի և Դատաստանի մասին ուսուցանելիս Փրկիչը կիսվել է առակներով, որպեսզի ցուցադրի, թե մենք ինչ կարող ենք անել Իր վերադարձին պատրաստվելու համար: Ընտրեք և ուսումնասիրեք հետևյալ առակներից մեկը՝ ուշադրություն դարձնելով կարևոր մանրամասներին:

Անպայման ցուցադրեք կամ տրամադրեք հետևյալ թերթիկները, որպեսզի ուսանողները կարողանան դրանք օգտագործել ուսումնասիության ընթացքում: Թերթիկներն առաջարկում են, որ ուսանողները առակները նկարագրող մի պատկեր նկարեն: Ուսանողները կարող են դա անել թերթիկի հետևի մասում: Կախված նրանից, թե ինչը ավելի օգտակար կլինի դասարանի համար, բաժանեք դասարանը երկու խմբերի և առաջարկեք յուրաքանչյուր խմբի բեմադրել ուսումնասիրված առակը: Եթե դա արվեց, կարող եք ուսանողների միջև դերեր բաշխել (օրինակ՝ տնօրեն, ընթերցող և դերասան), որպեսզի նրանք ընդգրկվեն իրենց խմբի աշխատանքի մեջ:

Նկար
New Testament Seminary Teacher Manual - 2023

Տաղանդների մասին առակը

Կարդացեք Մատթեոս 25.14-30-ը կամ դիտեք «Տաղանդների մասին առակը» տեսանյութը (3:03), ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
shell sand pearl

Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․

  • Հին ժամանակներում «տաղանդը» նշանակում էր շատ մեծ գումար: Այս առակում այն խորհրդանշում է «շատ արժեքավոր մի բան», օրինակ՝ ավետարան կամ օրհնություններ, պարգևներ, կարողություններ և հնարավորություններ, որոնք Աստված պարգևում է մեզ (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Տաղանդ », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • «Վաշխը» նշանակում է վարկից գանձվող տոկոս կամ չափազանց բարձր տոկոսադրույք (տես Աստվածաշնչի բառարան, « Վաշխ »):

  • Տերը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:

  • Ծառաները խորհրդանշում են մեզանից յուրաքանչյուրին:

Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:

Ոչխարների ու այծերի առակը

Կարդացեք Մատթեոս 25.31-46, կամ դիտեք «Ինձ արիք» տեսանյութը (3:14) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
shell sand pearl

Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․

  • «Աջ ձեռքը». Հին ժամանակներում թագավորի աջ կողմում նստելը ամենապատվավոր դիրքն էր խնջույքի ժամանակ:

Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:

Հոգևոր համեմատություններ արեք և արժեքավոր դասեր հայտնաբերեք

Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի կարողանաք բացահայտել այն դասերը, որոնք Փրկիչն ուսուցանել է Իր առակների միջոցով: Հնարավորինս հստակ եղեք:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք յուրաքանչյուր հարցից հետո, որպեսզի խորիմաստ պատասխաններ մշակեն:

  • Ի՞նչ ճշմարտություններ կամ դասեր եք սովորել այս առակն ուսումնասիրելիս:

Ահա մի քանի ճշմարտություններ, որոնք ուսանողները կարող են բացահայտել. Եթե մենք հավատարմորեն օգտագործում ենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ, Նա գոհ կլինի մեր ջանքերից և կօրհնի մեզ ուրախությամբ և հավերժական կյանքով: Մենք կարող ենք ցուցադրել մեր սերը Տիրոջ հանդեպ՝ ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի միջոցով:

  • Իմանալով այս ճշմարտությունները և ապրելով դրանցով՝ ինչպե՞ս ենք օգնում մեզ պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ուսուցանել այս ճշմարտությունները:

  • Տերն ինչպե՞ս է արտահայտում Իր ողորմությունը և արդարությունը:

  • Ինչպե՞ս կարող եք զգալ Տիրոջ սերը այս առակում Իր կողմից ուսուցանած ճշմարտություններում:

  • Այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է ազդում Տիրոջը Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչին հանդիպելու ձեր ցանկության վրա:

Որոշեք անձնական կիրառումը

Օգնեք ուսանողներին իմաստալի կիրառել այս դասի ժամանակ իրենց սովորածը: Հետևյալ վարժությունները առաջարկներ են: Օգտագործեք կամ հարմարեցրեք այս վարժությունները ըստ ուսանողների կարիքների և կարողությունների:

  1. Եթե դուք ուսումնասիրեցիք տաղանդների մասին առակը, թվարկեք այն կարողություններն ու օրհնությունները, որոնք Տերը պարգևել է ձեզ: Հնարավորության դեպքում բացահայտեք այդ օրհնություններից մի քանիսը՝ օգնելով ծանոթ մարդկանց կամ կարդալով հայրապետական օրհնությունը՝ դրա առկայության դեպքում: Մտածեք, թե Տերն ինչպես կկամենար, որ դուք օգտագործեիք այս կարողություններն ու օրհնությունները:

  2. Եթե դուք ուսումնասիրել եք ոչխարների ու այծերի մասին առակը, մտածեք, թե ձեր հանգամանքներում որևէ մեկին ուտելիք, հագուստ և ընկերակցություն առաջարկելն ինչ կնշանակեր ձեզ համար: Մտածեք այն մարդկանց մասին, ում դուք սովորաբար տեսնում եք և բացահայտեք որևէ մեկին, ում Տերը կկամենար, որ դուք օգնեիք: Գրեք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Նրան:

  3. Կիսվեք այս դասի ժամանակ Փրկիչի առակից սովորած մի ճշմարտությունով և բացատրեք, թե դուք ինչպես կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր առօրյա կյանքում:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել կատարած վարժությունից իրենց մտքերով:

Օգտակար կլինի երգել «Հաշվիր քո օրհնությունները» օրհներգը ( Օրհներգեր, հ. 241):

Հրավիրեք ուսանողներին վկայել իրենց բացահայտած սկզբունքների մասին: Հորդորեք նրանց օգտագործել իրենց պարգևները և կարողությունները՝ ուրիշներին ծառայելու և Փրկիչի հետ հանդիպմանը պատրաստվելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ, եթե որևէ մեկը ստանում է ավելի շատ կամ քիչ, քան ես եմ ստանում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը ասել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

«Մեր տաղանդների զարգացումն անձնական զարգացման լավագույն չափորոշիչն է: … Գրեթե համոզված եմ, որ օրհնությունների համեմատումը դուրս է վանում ուրախությունը: Մենք չենք կարող միաժամանակ երախտապարտ լինել և նախանձել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք զգալ Տիրոջ Հոգին և ուրախ ու երջանիկ լինել, պետք է ցնծանք և երախտապարտ լինենք մեր օրհնությունների համար:

(ՔվենթինԼ. Քուք, «Ցնծա», Ensign, նոյեմբեր 1996, 29-30):

Ի՞նչ գործերի հիման վրա կդատի մեզ Փրկիչը

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Վերջին օրը Փրկիչը չի հարցնի մեր կոչումների բնույթի մասին: Նա չի հարցնի մեր նյութական ունեցվածքի կամ փառքի մասին: Նա կհարցնի, թե արդյոք մենք ծառայել ենք հիվանդներին, կերակրել ենք քաղցածներին, այցելել ենք նրանց, ովքեր բանտում են կամ օգնել ենք թույլերին [ Մատթեոս 25.31-40 ]: Երբ մենք փորձում ենք օգնել Երկնային Հոր զավակներից ամենափոքրին, մենք դա անում ենք Նրա համար [տես Մատթեոս 25.40 ]: Սա Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է։

(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Առատ կյանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 30)

Տերն ի՞նչ է ուզում, որ մենք անենք Իր կողմից տրվածների հետ

Երեց Ստենլի Ջ. Էլլիսը Յոթանասունի Քվորումից կիսվել է տաղանդների մասին առակի վերաբերյալ իր գաղափարներով.

Նկար
Official Portrait of Elder Stanley G. Ellis. Photographed in March 2017.

Այն ծառան, ով ստացավ հինգը և վերադարձրեց տասը, ինչպես նաև այն մեկն, ով վերցրեց երկուսը և հետ տվեց չորսը, հայտարարվեցին բարի և հավատարիմ ծառաներ: Սակայն իմ ուշադրությունը գրավեց այն ծառան, ով ստացավ մեկը, պահեց այն և վերադարձրեց տիրոջը: Ես զարմացած էի տիրոջ պատասխանով. «Չար եւ ծոյլ ծառայ… Արդ՝ առէք դորանից քանքարը… Եւ այն անպիտան ծառային հանեցէք հ դրսի խաւարը»: (Տես Մատթեոս 25․14-30.)

Դա կարող է թվալ դաժան արձագանք մեկի նկատմամբ, ով փորձում էր հոգ տանել ստացածի համար: Սակայն Սուրբ Հոգին ուսուցանել է ինձ հետևյալ ճշմարտությունը. Տերը ակնկալում է փոփոխություն:

(Ստենլի Ջ. Էլլիս, «Նա վստահում է մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 52)

Երեց Էլլիսն առաջարկել է, որ մենք կյանքում կատարենք այդ «փոփոխությունը»՝ «կենալով Տերով» (տես Հովհաննես 15.5), կատարելով մեր հոգևոր պարտականությունները և հետևելով Սուրբ Հոգուն և մեր Եկեղեցու ղեկավարներին:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի այլընտրանքային գաղափար. այրի կնոջ լուման

Եթե ուսանողներին օգտակար լինի իմանալ, թե Տերն ինչպես է վերաբերվում մեր առաջարկածին, կարող եք ուսանողներին խնդրել ուսումնասիրել այրի կնոջ լումայի մասին պատմությունը:

Երկու մետաղադրամ բերեք. Մեկը շատ չնչին արժեք ունեցող, իսկ մյուսը՝ անհամեմատ ավելի արժեքավոր: Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչ կարող են գնել յուրաքանչյուր մետաղադրամով: Եթե երկու մարդ նրանց պարգևեին այդ մետաղադրամները, ո՞ր պարգևը նրանց համար ավելի արժեքավոր կլիներ: Ինչո՞ւ։

Այնուհետև ուսանողները կարող են կարդալ Մարկոս 12.41-44-ը կամ Ղուկաս 21.1-4-ը կամ դիտել «Հիսուսն ուսուցանում է այրի կնոջ լումաների մասին» տեսանյութը (0.58) ChurchofJesusChrist.org կայքում՝ ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես է որոշում մեր նվիրատվությունների արժեքը: Ուսանողները կարող են թվարկել, թե իրենք ինչ են նվիրաբերել Տիրոջը (օրինակ՝ վճարել են փոքր, բայց լիարժեք տասանորդ, լուռ ծառայություն են մատուցել, ուսուցանել են կամ ելույթ են ունեցել նյարդայնացած վիճակում) և քննարկել, թե Տերն ինչու է գնահատում մեր նվիրատվությունները:

Ինչպես ծառայել ուրիշներին

Որպեսզի լուսաբանեք «տաղանդների» միջոցով ուրիշներին օգնելու գաղափարը, (տես Մատթեոս 25․35–40) կարող եք ցուցադրել «Վերարկու» (2:07) տեսանյութը, որը պատկերում է մի իրադարձություն Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտի մանկությունից: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Հրավիրեք ուսանողներին դիտել տեսանյութը և ուշադրություն դարձնել, թե ում էր տղան ծառայում։