Սեմինարիա
Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս


Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս

Սպասեք Տիրոջ Գալուստին

Նկար
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Ձիթենյաց սարի վրա մասնավոր զրույցի ժամանակ Հիսուս Քրիստոսը պատասխանեց Իր աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Իր Երկրորդ Գալուստին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Փրկիչն ինչ է ուսուցանել Իր գալուստի նշանների մասին և սպասել այն օրվան, երբ Նա կվերադառնա երկիր:

Օգնեք ուսանողներին իմաստալի փորձառություններ ունենալ Հիշեք, որ ձեր ուսուցման նպատակը դասավանդումը կամ բովանդակության մատուցումը չէ: Դուք պետք է օգնեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրություններն այնպես, որ նրանք կարողանան ճանաչել և հետևել Փրկիչին:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22-55-ը և խորհել Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին իրենց մտքերի և զգացումների շուրջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատկերացրեք Հիսուս Քրիստոսի գալուստը

Եթե ուսանողներին առաջարկվել է դասից առաջ կարդալ Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22-55-ը և խորհել Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին իրենց մտքերի և զգացումների շուրջ, կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց մտքերով և զգացումներով: Ցուցադրեք վերևում ներկայացված նկարը և հարցեր տվեք, որոնք կարող են օգնել ուսանողներին արտահայտել իրենց մտքերն ու զգացումները: Լսեք, թե ուսանողներն ինչ են պատմում և կարող եք օգտագործել հետևյալ նյութը՝ նրանք փորձառությունը խթանելու համար:

Մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի և դրան նախորդող նշանների մասին: Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի այն:

  • Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին:

  • Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին:

Ուշադիր լսեք, թե ուսանողներն ինչ են ասում: Եթե ուսանողները նյարդայնանում կամ վախենում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին խոսելիս, դասի ընթացքում հնարավորություններ փնտրեք՝ օգնելով նրանց խաղաղություն զգալ: Օգնեք նրանց հասկանալ Փրկիչի գալուստի նշանները և անհամբեր սպասել Նրա վերադարձին:

Այսօր ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումներն այն մասին, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստն ակնկալելու համար:

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող նշանները

Երբ աշակերտները հարցրին Փրկիչին. «Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին»: ( Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.4), Նա ուսուցանեց նրանց, թե ինչ իրադարձություններ կնախորդեն Իր Երկրորդ Գալուստին: Չնայած Երկնային Հորից բացի ոչ ոք չգիտի, թե որ օրը կամ որ ժամին է դա տեղի ունենալու, Հիսուսը բացատրել է Իր կողմից տրված տարբեր նշանների կարևորությունը (տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․40 46):

Տիրոջ գալուստի նշանները նկարագրվում են է Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս -ում: Դա Ջոզեֆ Սմիթի Մատթեոս 24 գլխի թարգմանությունն է կամ վերանայումը, որը գտնվում է Թանկագին Մարգարիտում:

  • Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող ի՞նչ նշաններ գիտեք:

Կարող եք ուսանողներին առաջարկել թվարկել նշանները գրատախտակին: Երբ ուսանողները կիսվեն իրենց իմացածով, կարող եք խնդրել նրանց դրանք գտնել սուրբ գրություններում և ուրիշ նշաններ փնտրել:

Որպեսզի գտնեք Տիրոջ կողմից հայտնված նշանները և դրանք հայտնելու պատճառը, կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22-23, 28–36 48 հատվածները: Կարող եք նաև ուսումնասիրել « Ժամանակների նշանները » Սուրբ գրքերի ուղեցույցում scriptures.ChurchofJesusChrist.org. կայքում:

  • Փրկիչի Երկրորդ Գալուստի նշաններից ո՞րն է նշանակալից ձեզ համար:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, երբ իմանում ենք, որ Նա հայտնեց այդ նշանները Իր Երկրորդ Գալուստից դարեր առաջ:

  • Ի՞նչ եք զգում, երբ պատկերացնում եք, որ ավետարանը «կքարոզվի ողջ աշխարհում» ( Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31), և Փրկիչը կհայտնվի «երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած․ բոլոր սուրբ հրեշտակների հետ» ( Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.36): Ինչո՞ւ։

Կարող եք ուսանողներին առաջարկել վերընթերցել այս դասի ընթացքում ուսումնասիրած հատվածները և նշել կարևոր մանրամասներ Փրկիչի և նրանց վերաբերյալ Նրա ցանկությունների մասին: Երբ նրանք կիսվեն իրենց նշածով, օգտակար կլինի կատարել հետևյալ վարժությունը: Կարող եք ավելացնել նրանց կողմից բացահայտված արտահայտությունները՝ Փրկիչի և նրանց վերաբերյալ Նրա ցանկությունների մասին:

Ընտրեք հետևյալ արտահայտություններից առնվազն մեկը և նշեք դրանք ձեր սուրբ գրություններում: Բառերը նշելիս մտածեք Հիսուս Քրիստոսի ուղերձի մասին: Ուշադիր եղեք, թե Փրկիչի խոսքերը ձեզ ինչ կարող են սովորեցնել Նրա մասին և ձեր վերաբերյալ Նրա ցանկությունների մասին: «Տեսեք, որ դուք չշփոթվեք» ( Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.23):«Նա ով անսասան է մնում և չի հաղթվում, նա կփրկվի» ( Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.30):«Իմ խոսքերը չեն անցնի, այլ բոլորը կկատարվեն» ( Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.35):«Դուք էլ պատրաստ եղեք» ( Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.48):

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս կուզեր, որ դուք վերաբերվեք Իր գալուստին:

  • Հիսուս Քրիստոսի ո՞ր խոսքերն են օգնում ձեզ սիրել և վստահել Նրան:

Այս շաբաթվա ընթացքում դուք ավելի շատ բան կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին և այն մասին, թե ինչպես կարող եք պատրաստվել դրան:

Ակնկալեք Տիրոջ վերադարձը

Կարող եք ուսանողներին խնդրել երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ նկարագրությունը լսելիս նայել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի իրադարձությունները պատկերող նկարին կամ փակել աչքերը և պատկերացնել դրանք:

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հայտարարությունը, պատկերացրեք, թե նա ինչ է ասում, և մտածեք Երկրորդ Գալուստին ձեր սեփական մոտեցման մասին:

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Նրա գալու միտքը արթնացնում է իմ հոգին։ Դա հափշտակիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բան, ինչ մահկանացու աչքերը տեսել կամ զգացել են։

Այդ օրը … Նա կհայտնվի «երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած․ բոլոր սուրբ հրեշտակների հետ» [ Վարդապետություն և Ուխտեր 45․44 ]: … Արևը և լուսինը կխավարեն, և «աստղերը կնետվեն իրենց տեղերից» [ Վարդապետություն և Ուխտեր 133․49 ]: …

… Մենք ակնածանքով ծնկի կիջնենք, «և Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն» [ Վարդապետություն և Ուխտեր 45․49 ]: …

Այդ օրը թերահավատները կլռեն, «քանզի ամեն ականջ պիտի լսի … , և ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի» [ Վարդապետություն և Ուխտեր 88․104 ], որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչը և Քավիչը։

… Թող որ մենք պատրաստվենք Նրա գալուստին, վերհիշելով այս փառահեղ իրադարձությունները կրկին ու կրկին մեր մտքում և նրանց հետ, ում սիրում ենք:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 122)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացումներ ունեցաք, երբ պատկերացրիք երեց Անդերսենի նկարագրածը:

  • Այս դասն ինչպե՞ս ազդեց դասի սկզբում Երկրորդ Գալուստի մասին ձեր ունեցած մտքերի կամ զգացմունքների վրա:

  • Ի՞նչը ձեզ օգնեց պատկերացնել Տիրոջ գալուստը՝ որպես փառահեղ իրադարձություն:

  • Ո՞ւմ հետ կարող եք խոսել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին:

Հնարավորության դեպքում կարող եք ուսանողների համար գնել Փրկիչի Երկրորդ Գալուստի փոքր պատկերները: Ուսանողներին կարող եք առաջարկել տեղադրել նկարները այնպիսի տեղում, որ դրանք հաճախ հիշեցնեն նրանց Տիրոջ փառահեղ վերադարձի մասին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.36-37 : Ի՞նչ տեղի կունենա, երբ Փրկիչը կրկին վերադառնա

Մի ուրիշ առիթով երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է իր մտքերով այն մասին, թե Հիսուս Քրիստոսը երբ է փառահեղ կերպով վերադառնալու երկիր:

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան Նրա վերադարձը պատկերացնելը: Չնայած մենք չգիտենք, թե Նա երբ է գալու, Նրա վերադարձի իրադարձությունները ցնցող կլինեն: Նա կգա երկնքի ամպերի մեջ՝ վեհությամբ ու փառքով, Իր բոլոր սուրբ հրեշտակներով: Ոչ թե մի քանի հրեշտակ, այլ Նրա բոլոր սուրբ հրեշտակները: Մենք չենք խոսում Ռաֆայելի նկարած վարդագույն այտերով քերովբեների մասին, որոնք կան «Վալենտինի» օրվա քարտերի վրա: Սրանք դարերի հրեշտակներն են. հրեշտակներ, որոնք ուղարկվել են՝ առյուծների բերանը փակելու [տես Դանիել 6.22 ], և բանտի դռները բացելու համար [տես Գործք Առաքելոց 5.19 ], ազդարարելու Նրա երկար սպասված ծնունդը [տես Ղուկաս 2.2–14 ], և Գեթսեմանիում Նրան սփոփելու համար [տես Ղուկաս 22:42–43 ], հավաստիացնելու աշակերտներին Նրա Համբարձման ժամանակ [տես Գործք 1.9–11 ], և բացելու ավետարանի փառահեղ վերականգնումը:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք կհափշտակվենք վեր, որ դիմավորենք Նրան` վարագույրի այս կամ այն կողմում [տես Ա Թեսաղոնիկեցիս 4.16–17 , Վարդապետություն և Ուխտեր 88․96-98 ]: Դա Նրա խոստումն է արդարներին: Այդ փորձառությունը հավերժ ազդեցություն կթողնի մեր հոգիների վրա:

(Նիլ Լ. Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 91):

Իսկ ի՞նչ, եթե ես մտահոգված եմ Փրկիչի Երկրորդ Գալուստի նշանների պարճառով

«Որ դուք չշփոթվեք» տեսանյութը (5.10) օգնում է մեզ հասկանալ, որ մենք չպետք է վախենանք վերջին օրվա նշաններից: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

//media.ldscdn.org/webvtt/scripture-and-lesson-support/doctrine-and-covenants-visual-resource/2010-07-038-be-not-troubled-en.vtt

Օժանդակ ուսումնական վարժություններ

Նախապատրաստեք աշխարհը Փրկիչի վերադարձին

Կարող եք խնդրել մի քանի երիտասարդի Ահարոնյան Քահանայությունից գալ դասարան և կարդալ կամ բացատրել Ահարոնյան Քահանայության քվորումի թեմայի այն մասը, որը պատմում է, թե ինչպես պատրաստել աշխարհը Փրկիչի վերադարձին: Երիտասարդները կարող են նաև կիսվել, թե իրենք ինչ են անում՝ աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստելու համար:

Առակներ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին

Օգնեք ուսանողներին սովորել Երկրորդ Գալուստին մեզ պատրաստ տեսնելու Տիրոջ ցանկության մասին՝ ուսումնասիրելով Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս-ում Նրա կողմից ներկայացված կարճ առակները: Կարող եք ցուցադրել հետևյալ հղումները, որպեսզի ուսանողները կարողանան ընտրել դրանցից կամ կարող եք դրանք հավասարապես բաժանել ուսանողմերի միջև: Հղումները բաշխելիս ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր առակի երկարությանը կամ դժվարությանը: Երբ ուսանողները կարդան առակները, խնդրեք նրանց, որ բացատրեն դրանք զուգընկերոջը կամ փոքր խմբի: Օգտագործեք առաջին հղումը և բացատրությունը որպես օրինակ:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․25-26

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը չի լինելու գաղտնի: Ինչպես արևի լույսն է ծածկում ողջ աշխարհը, բոլորը կիմանան դրա մասին:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.27

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.38-39

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.41-43

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.46-48

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.49-54

Երբ ուսանողները կիսվեն, նրանց համար օգտակար կլինի ամփոփել Տիրոջ առակներում ներկայացված այս ուղերձը՝ պատասխանելով հետևյալ հարցին. Հիմնվելով այս առակներից ձեր սովորածի վրա, ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում ասել ձեզ Իր Երկրորդ Գալուստի մասին: