Սեմինարիա
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21


Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21

Ակնարկ

Ձիթենյաց սարի վրա գաղտնի զրույցի ժամանակ Հիսուս Քրիստոսը պատասխանել է Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ աշակերտների հարցերին: Նա նրանց պատվիրել է՝ «չշփոթվեք» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.23): Նա նաև ուսուցանել է, թե ինչպես պատրաստվել Իր վերադարձին՝ կիսվելով տասը կույսերի, տաղանդների և ոչխարների ու այծերի մասին առակներով: Այս շաբաթը ներառում է վարդապետության սերտման կրկնություն, որը ձեզ կօգնի հասկանալ և բացատրել վարդապետության սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե Փրկիչն ինչ է ուսուցանել Իր գալուստի նշանների մասին և անհամբեր սպասել այդ օրվան, երբ Նա կրկին կվերադառնա երկիր:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ջոզեֆ ՍմիթՄատթեոս 1.22-55-ը և խորհել Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին իրենց մտքերի և զգացումների շուրջ:

  • Նյութեր. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մեկական փոքր նկար յուրաքանչյուր ուսանողի համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին խնդրել թղթի վրա գրել հնարավորինս շատ բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են օգնել պատասխանել այս դասի առաջին երկու հարցերին: Նրանցից մի քանիսին առաջարկեք կիսվել այդ բառերով կամ արտահայտություններով և բացատրել, թե ինչու են դրանք գրել:

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.21-37, Ղուկաս 21.25-36

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին խուսափել մոլորությունից և հաղթահարել վերջին օրերի իրադարձությունների հանդեպ վախը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գնահատել, թե իրենց ինչպես են օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակները: Ուսանողները կարող են նաև գնահատել, թե ինչ դժվարությունների են հանդիպում իրենց նպատակները կատարելիս, և ինչպես են պատրաստվում բարելավել իրավիճակը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք սահիկաշարի միջոցով ցուցադրել սուրբ գրությունների հղումները Ղուկաս 21 գլխից, ինչպես նաև համապատասխան հայտարարությունները: Բարձրաձայն կարդացեք հղումը, հարցրեք, թե որ հայտարարությունն է լավագույնս ամփոփում այն և առաջարկեք զրուցարանի գործառույթում պատասխանել ա, բ կամ գ:

Մատթեոս 25․1-13

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ, թե որքան կարևոր է պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գնահատել իրենց՝ ըստ մեկից տասը սանդղակի (որտեղ մեկը նշանակում է համաձայն չեմ, իսկ 10՝ համաձայն եմ) հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Ես պատրաստ եմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են իրենց այդպես գնահատել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները գրեն տասը կույսերի առակի իրենց ժամանակակից տարբերակը, նրանցից մեկին խնդրեք ընտրել, թե ում առակն է ցանկանում լսել: Կամ, ցանկության դեպքում, նրանք կարող են ուղղակի ցույց տալ վերև, ներքև, ձախ կամ աջ և խնդրել ուսուցչի համակարգչում այդ կողմում գտնվող ուսանողին կիսվել իր տարբերակով: (Նշում. Ուսանողները կարող են տարբեր համակարգիչներում տարբեր հերթականությամբ ցուցադրվել): Ցանկության դեպքում, կարող եք կրկնել այս վարժությունը:

Մատթեոս 25․14-46

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ճշմարտություններ բացահայտել տաղանդների և ոչխարների ու այծերի առակներից: Դա նույնպես կարող է օգնել ուսանողներին պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ կա՛մ տաղանդների մասին առակը (տես Մատթեոս 25.14-30), կա՛մ ոչխարների ու այծերի մասին առակը (տես Մատթեոս 25․31-46), և պատրաստվել կիսվել սովորած դասերով:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք քննարկման սենյակների միջոցով ուսանողներին խմբերի բաժանել՝ երկու առակները ուսումնասիրելու համար: Այնուհետև, դասարանով քննարկեք դրանք: Եթե տեխնոլոգիաները թույլ են տալիս, կարող եք այցելել տարբեր խմբերը՝ նրանց քաջալերելու և ուղղորդելու համար:

Վարդապետության սերտման կրկնություն 9

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները: Այն նաև կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես այդ ճշմարտությունները բացատրել ուրիշներին:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման սուրբ գրությունների վերջերս սովորած մի հատված և բացատրել այն որևէ մեկին:

  • Նյութեր. Վարդապետության սերտման համապատասխանեցման վարժությունը՝ գրատախտակին ցուցադրված

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասից առաջ կարող եք չորս ուսանողների առաջարկել բացատրության վարժության շրջանակներում խաղալ ընկերների դերերը: Խնդրեք նրանց հերթով հարցնել, թե վարդապետության սերտման հատվածներն ինչ են նշանակում և թույլ տվեք մնացած ուսանողներին պատասխանել այդ հարցերին: