Սեմինարիա
Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3


Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Նկար
Image of man at a desk writing on parchment

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք հին ժամանակների մարգարեությունը, որն ասում է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու Ուրացությունը («Բ Թեսաղոնիկեցիս 2»): Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Օգնեք ուսանողներին հավատքով մոտենալ հարցերին: «Մեր ուսանողներից շատերն են օրհնվել հավատացող սրտի պարգևով։ Մեր ուսանողների մեծ մասն ունեն հարցեր և չունեն կասկածներ: Եղանակը, որով մենք մոտենում ենք Վարդապետության սերտմանը, պետք է հաստատի հավատքը և օգնի ուսանողներին պատասխանել իրենց հարցերին և պատրաստի նրանց՝ օգնելու ուրիշներին: Բայց այն երբևէ չպիտի արվի այնպիսի եղանակով, որը կստեղծի կասկած կամ կթուլացնի հավատքը» (Չադ Հ. Վեբ, «Վարդապետությունների սերտում» [Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Տարեկան Ուսուցման հեռարձակման ժամանակ արված ուղերձ, հունիսի 14, 2016թ.]):

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ և բացատրել, թե նրանք ինչպես կպատասխանեին դրան. «Աստծուն ինչո՞ւ էր պետք հայտնվել Ջոզեֆ Սմիթին՝ Իր Եկեղեցին վերականգնելու համար, եթե Քրիստնեությունն արդեն հիմնադրված էր, և բազմաթիվ մարդիկ արդեն հավատում էին Աստվածաշնչին»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը պետք է ուսուցանվի «Բ Թեսաղոնիկեցիս 2» դասից հետո, որը համատեքստային դաս է Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածի համար: Եթե դասացուցակի հարմարեցման նպատակով կարիք լինի այս դասն անցկացնել մի ուրիշ շաբաթ, անպայման տեղափոխեք նաև համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ցուցադրեք միայն Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հղումը և ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցին:

Հիշեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Դա անելու ձևերից մեկն է կատարել հետևյալ վարժությունը (կամ նմատատիպ մի վարժություն Վարդապետության սերտում բջջային հավելվածի միջոցով):

Ուսանողները կարող են ինքնուրույն կատարել հետևյալ վարժությունը կամ այն կարող է գրվել գրատախտակի վրա ամբողջ դասարանի համար:

Ձեր օրագրում կամ բջջային սարքում գրեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3. «Քրիստոսի օրը … չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Մի քանի անգամ կրկնեք այս արտահայտությունը բարձրաձայն կամ մտքում:

Ջնջեք արտահայտության մի մասը, օրինակ՝ «առաջ չգայ ապստամբությունը» և փորձեք կրկնել ամբողջ հղումը և արտահայտությունը:

Շարունակեք ջնջել լրացուցիչ մասեր, մինչև կարողանաք անգիր կրկնել ամբողջ հղումը և հիմնական արտահայտությունը:

Դուք հավանաբար հիշում եք, որ Բ Թեսաղոնիկեցիս 2 հատվածն ուսումնասիրելիս դուք սովորեցիք, որ ըստ հին ժամանակների մարգարեների, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու ուրացությունը:

Որպես այս վարժության մաս, Մեծ Ուրացությունը գրավոր բացատրելու փոխարեն ուսանողները կարող են զույգերի բաժանվել և միմյանց բացատրել Մեծ Ուրացությունը: Եթե այս վարժությունից առաջ ուսանողները կարիք ունեն ավելի լավ հասկանալու Ուրացության և Վերականգման վարդապետությունը, կարող եք մի քանի րոպեի ընթացքում կրկնել նախորդ դասի նյութերը:

Գրավոր բացատրեք, թե ինչ է Մեծ Ուրացությունը, և ինչու է այն տեղի ունեցել: Գրեք այնպես, կարծես երեխայի եք բացատրում: Օգտագործեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածների ճշմարտությունները և ներառեք գաղափարներ այն մասին, թե ինչու է անհրաժեշտ Քրիստոսի Եկեղեցու ամբողջական Վերականգնումը:

Գործնական կիրառում

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հնարավորություն ընձեռեք՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու համար: Դա անելու ձևերից մեկն է ցուցադրել հետևյալ համապատասխանեցման ստուգարքը և խնդրեք նրանց կատարել այն ինքնուրույն, զույգերով կամ փոքր խմբերով: Սուգարքը կարող է նաև կատարվել էլեկտրոնային եղանակով՝ որպես առցանց խաղ, եթե ուսանողներին մատչելի են համապատասխան սարքերը: Ճիշտ պատասխաններն են` (1) գ, (2) ա, (3) բ:

Այս դասը շարունակելիս դուք հնարավորություն կունենաք օգնել որևէ մեկին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Որպեսզի տեսնեք, թե որքան լավ եք հիշում այս սկզբունքները, փորձեք համապատասխանեցնել հետևյալ հայտարարություները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:

  1. «Ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից»:

  2. «Վստահեք Աստծուն և ամենից առաջ դարձեք դեպի Նա՝ անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով»:

  3. «Մենք պիտի դիտարկենք մեր հարցերը փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում»:

Ա. Գործենք հավատքով:Բ. Քննենք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով Գ. Ձգտենք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Եթե կրկնության կարիք ունեք, նայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 5–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

Գործնական կիրառման հետևյալ վարժությունը կատարելիս առաջարկեք ուսանողներին խորհել դասին պատրաստվելու մասին:

Պատկերացրեք, որ դուք հաղորդագրություն եք ուղարկում ձեր ընկեր Քիշոնին, որը ուրիշ Քրիստոնեական եկեղեցու անդամ է: Նա շատ է նվիրված Հիսուս Քրիստոսին և հաճախ է ուսումնասիրում Աստվածաշունչը: Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ Քիշոնը ասել է. «Այսօր հովիվն ուսուցանեց, որ ձեր եկեղեցու անդամները հավատում են, որ ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է, և որ բոլոր այլ եկեղեցիները կեղծ են»: Դա ճի՞շտ է: Իմ եկեղեցու շնորհիվ ես ինձ ավելի մոտ եմ զգում Աստծուն: Ինչպե՞ս կարող է այն Աստծուց չլինել:

  • Ինչո՞ւ է ուրիշ եկեղեցիների անդամների համար բնական այսպիսի հարցեր ունենալը:

  • Ինչպե՞ս կարող եք պատասխանել Քիշոնին Քրիստսանման ձևով:

Պատասխանեք Քիշոնին՝ նրան շնորհակալություն հայտնելով իմաստալից հարցի համար: Դուք հարցնում եք՝ արդյոք կարող եք նրա հետ կիսվել ձեր պատասխանով հաջորդ օրը, և նա համաձայնում է:

Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Քիշոնին պատասխան պատրաստելիս: Համոզվեք, որ օգտագործում եք բոլոր երեք սկզբունքները: Օգտագործեք հետևյալ հարցերը և վարժությունները՝ օգնելով ձեզ պատրաստել ձեր պատասխանը:

Պատասխանները ինքնուրույն գրելուց առաջ ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցերը զույգերով կամ փոքր խմբերով:

Ուսանողների համար օգտակար կլինի քննել իրենց պատասխանների օրինակը: Համոզվեք, որ ուսանողները ճիշտ են հասկանում Ուրացության և Վերականգնման վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Ինչպես կարող եք օգտագործել Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածներում ուսուցանված ճշմարտությունները:

Գտեք առնվազն երեք լրացուցիչ սուրբ գրություններ, ելույթներ կամ հոդվածներ, որոնք կարող են օգնել տվյալ իրավիճակում: Կարող եք օգտագործել հետևյալ նյութերը.

  1. Կարդացեք « Ուրացություն » և « Ավետարանի Վերականգնում » հոդվածները Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմատիկ ուղեցույցում: Այս հղումները կարող եք գտնել scriptures.ChurchofJesusChrist.org կայքում:

  2. Տեսեք « Ուրացություն » հոդվածը Ավետարանական Թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org):

  3. Անդրադարձեք «Բ Թեսաղոնիկեցիս 2» և «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը» դասերի սուրբ գրություններին և հայտարարություններին, որոնք կարող եք գտնել Քարոզիր իմ ավետարանը ուղեցույցում (2018), 31–46:

  • Սուրբ գրություններից ո՞ր հատվածները կամ ի՞նչ այլ նյութեր կարող են ձեզ օգնել պատասխանել Քիշոնին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել Քիշոնի հետ, որոնք կարող են նրան օգնել հասկանալ Վերականգնման անհրաժեշտությունը:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ հատուկ քայլեր կարող եք առաջարկել Քիշոնին կատարել, որպեսզի ինքնուրույն սովորի, թե ինչու է անհրաժեշտ Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը:

  • Քիշոնը ինչպիսի՞ փորձառություններ կարող է ունենալ, եթե կատարի այդ գործողությունները:

  • Նրան քայլեր կատարելու հրավիրելը ինչպե՞ս է ձեր կողմից հավատքի դրսևորում հանդիսանում:

Մի կամավորի առաջարկեք դասարանի հետ կիսվել իր պատասխանով, այդ թվում՝ օգտակար հատվածներով, ելույթներով կամ հոդվածներով: Ժամանակի առկայության դեպքում կարող եք կամավորներին առաջարկել կիսվել, թե նրանք ինչպես են ձեռք բերել Վերականգնման մասին իրենց վկայությունը:

Վարդապետության սերտման կրկնություն

Մոտակա դասի սկզբում կամ վերջում երեքից հինգ րոպե հատկացրեք վարդապետության սերտման այս հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Օգտագործեք մտապահելու նույն վարժությունը, որն ուսանողները կատարել են այս դասի սկզբում: