Սեմինարիա
Ա Թեսաղոնիկեցիս 1-3


Ա Թեսաղոնիկեցիս 1-3

Հետևեք Հիսուս Քրիստոսին՝ սիրով սպասավորելով

Նկար
Young woman socializing with other youth

Ե՞րբ է որևէ մեկի ծառայությունը հիշեցրել ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Պողոսը և նրա ընկերակիցները սպասավորում էին թեսաղոնիկեցի Սրբերին Քրիստոսանման ուղիներով՝ ոգեշնչելով նրանց շարունակել հավատարմորեն ապրել ավետարանով, չնայած հալածանքին: Այս դասը կարող է օգնել ձեզ օրհնել ուրիշներին և ազդել նրանց վրա՝ ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով սպասավորելու շնորհիվ:

Օգնեք ուսանողներին կատարել իրենց դերը ուսումնական գործընթացում Հոգևոր ուսումը ուսանողներից պահանջում է ջանքերի գործադրում և ազատ կամքի դրսևորում: Երբ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են դասարանական վարժություններին, նրանք բացում են իրենց սրտերը Սուրբ Հոգու ազդեցության համար: Այդպիսի ուսանողների համար փնտրեք մասնակցության տարբեր եղանակներ՝ ըստ նրանց կարիքների և կարողությունների:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել մի դեպք, երբ նրանք զգացել են Փրկչի սերը, քանի որ ինչ-որ մեկը սպասավորել է իրենց: Քաջալերեք նրանց պատրաստ լինել կիսվելու, թե այդ անձի ծառայությունն ինչպես է ոգեշնչել իրենց՝ հետևել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի օրինակը

Ցուցադրեք, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը ծառայում ուրիշներին կամ ուսանողներին առաջարկեք սուրբ գրություններից օրինակներ բերել: Եթե նկարները գրատախտակին են, կարող եք ուսանողներին խնդրել բառեր գրել յուրաքանչյուր նկարի կողքին:

Նայեք Հիսուս Քրիստոսի այս նկարներին կամ հիշեք այլ սուրբ գրություններ, որոնք պատմում են ուրիշների հետ Նրա շփումների մասին: Ձեր օրագրում նշեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Փրկիչն ինչ է անում այն մարդկանց համար, ում հետ նա շփվում է:

Նկար
Jesus is sitting with a young boy on his lap. Outtakes include people inside the house at Capernaum, Philip, Jesus, John, Peter, Matthew, Jesus sitting at a table with some of the disciples shown and Mary Magdalene.
Նկար
Blind man gains sight. Outtakes include Jesus anointing his eyes, and going to the pool of Siloam.
Նկար
Jesus Christ is teaching in the temple and being approached by the chief priests, elders and scribes who ask Him the source of his authority. Christ questions them whether the baptism of John the Baptist was of heaven or of man. Outtakes include closeups of people in the crowd and of Caiaphas.
Նկար
Depiction of Jesus and the woman taken in adultery. They are both kneeling and she is holding his hand. Outtakes include angry men bringing the woman and throwing her to the ground, the woman huddled on the ground, the savior kneeling beside her, Jesus lifting her up to her feet, and the savior standing with her.
  • Եթե դուք լինեիք Փրկչի հետ շփում ունեցող մարդկանցից մեկը, ձեր կարծիքով, ինչ կզգայիք Նրա գործողությունների արդյունքում: Ինչո՞ւ։

  • Նայելով ձեր ցուցակին, ո՞ր բառերը կամ արտահայտությունները կցանկանայիք կիրառել՝ ուրիշներին ծառայելիս: (Կարող եք նշել կամ ընդգծել այն բառերը, որոնք իմաստալից են ձեզ համար)

Եկեղեցում մենք հաճախ նկարագրում ենք հետևյալ գործողությունները՝ որպես սպասավորություն:

Գրատախտակին գրեք սպասավորություն բառը: Օգտակար կլինի ուսանողներին ցուցադրել հետևյալ հայտարարությունը:

Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը՝ Երիտասարդ տղամարդկանց նախկին նախագահը, ուսուցանել է.

Նկար
Final official portrait of David L. Beck, general president of the Young Men, April 2009. Released at the April 2015 general conference.

Սպասավորել նշանակում է՝ սիրել և հոգ տանել ուրիշների համար: Դա նշանակում է հոգալ նրանց ֆիզիկական և հոգևոր կարիքները: Պարզ ասած, դա նշանակում է անել այն, ինչ Փրկիչը կաներ, եթե լիներ այստեղ:

(Դեյվիդ Լ. Բեք, «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 56)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ եղբայր Բեքի խոսքերում:

  • Նկատի ունենալով եղբայր Բեքի հայտարարությունը և ձեր ցուցակում նշված խոսքերը, ձեր կարծիքով, ինչպե՞ս եք դուք սպասավորում ուրիշներին:

Գուցե դուք հարցեր կամ մտահոգություններ ունենաք ուրիշներին սպասավորելու գործում: Կարող եք գրանցել դրանք ձեր օրագրում և այսօր պատասխաններ փնտրել Ա Թեսաղոնիկեցիս 1-3 գլուխներում: Կարող եք նաև հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի նա օգնի ձեզ օրհնել ուրիշներին և ազդել նրանց վրա, մինչ դուք ջանում եք սպասավորել այնպես, ինչպես մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր սպասավորում: Գրանցեք ձեր մտքերը և տպավորությունները, որպեսզի կարողանաք աղոթքով գործել:

Պողոսը սպասավորում է թեսաղոնիկեցիներին

Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում Պողոս առաքյալը և նրա ընկերակիցները հաջողությամբ քարոզեցին Սալոնիկի բնակիչներին, սակայն հրեա ղեկավարները ստիպեցին նրանց լքել քաղաքը (տես Գործք Առաքելոց 17.1-9): Ավելի ուշ Պողոսն իմացավ, որ թեսաղոնիկեցի Սրբերը հավատարիմ մնացին և կիսվեցին ավետարանի ուղերձով, չնայած նրանց հալածում էին դա անելու համար ( Ա Թեսաղոնիկեցիս 1.6-8): Ի երախտագիտություն նրանց հավատքի և հույսի՝ Պողոս գրեց իր առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (տես Ա Թեսաղոնիկեցիներին 1.2-3):

Ուշադիր կարդացեք Ա Թեսաղոնիկեցիներին 2.7-14 , 3.9-13 հատվածները: Կարող եք նշել այն բառերը և արտահայտությունները, որոնք ձեզ հիշեցնում են Փրկչի սիրո և հոգատարության մասին: Կարող եք ձեր ցուցակին նոր գաղափարներ ավելացնել:

Մինչ ուսանողները քննարկեն հետևյալ հարցերը, ուշադիր լսեք նրանց պատասխանները: Կարող եք այլ կերպ ձևակերպել կարդացածը կամ լրացուցիչ հարցեր տալ, որպեսզի համոզվեք, որ նրանք հասկացել են նյութը:

  • Ինչպե՞ս են Պողոսը և ուրիշները սպասավորել Փրկչի օրինակով:

  • Ինչպե՞ս կօրհնվեր ձեր կյանքը, եթե ուրիշներին սպասավորեիք Հիսուս Քրիստոսի օրինակով: Դա ինչպե՞ս կօրհներ այն մարդկանց կյանքը, ում դուք կծառայեիք:

Սպասավորության օրհնությունները

Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք սիրով ենք սպասավորում ուրիշներին, ապա կարող ենք օգնել նրանց դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ (տես Ա Թեսաղոնիկեցիներին 2.10-14):

Նկար
Photograph of actor portraying Jesus Christ in the Bible Videos.

Հետևյալ վարժությունը հիմնված է ուսանողի նախապատրաստության վարժության վրա: Ուսանողները կարող են կիսվել զուգընկերոջ հետ, նաև մեկ կամ երկու կամավորներ կարող են դասարանի հետ համառոտ կիսվել իրենց փորձառություններով: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել իրենց փորձառությունները:

Մտածեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը սիրով սպասավորել է ձեզ:

  • Ինչպե՞ս է այդ մարդը հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ սպասավորել է ձեզ:

  • Այդ մարդու ջանքերն ինչպե՞ս օգնեցին ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ:

Ծառայեք հավատքով և սիրով

Երբեմն Եկեղեցու հանձնարարությունները սպասավորելու պաշտոնական հնարավորություններ կտրամադրեն ձեզ: Ավելի հաճախ դուք հնարավորություն կունենաք սպասավորել ընտանիքի անդամներին, ընկերներին և ուրիշներին՝ նրանց հետ ամենօրյա շփումների ընթացքում:

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, կիսվել է որոշ գաղափարներով, թե ինչպես սպասավորել Հիսուս Քրիստոսի օրինակով: Դիտեք «Սպասավորել Փրկչի օրինակով» տեսանյութը 0:45-1:54 կամ կարդացեք նախագահ Բինգհեմի խոսքերը: Նրա առաջարկներից մի քանիսը ավելացրեք ձեր ցուցակին:

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայում ենք մեր մերձավորներին: Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա և ուրիշների վրա: Ի՞նչ էր անում Փրկիչը: Քավության և Հարության Նրա գերագույն պարգևների շնորհիվ … «ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա» [« Կենդանի Քրիստոսը », ChurchofJesusChrist.org]. Բայց Նա նաև ժպտում էր, խոսում, քայլում, լսում, ժամանակ հատկացնում, խրախուսում, ուսուցանում, կերակրում և ներում: Նա ծառայեց ընտանիքներին և ընկերներին, հարևաններին ու օտարներին, և Նա հրավիրեց ծանոթներին ու սիրելիներին վայելել Իր ավետարանի առատ օրհնությունները: Ծառայության և սիրո այդ «պարզ» գործերը օրինակ են հանդիսանում, թե ինչպես սպասավորենք այսօր:

(Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 104)

  • Քույր Բինգհեմի խոսքերն ի՞նչ են ձեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի օրինակով սպասավորելու մասին:

  • :Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ սպասավորումը կարող է իրականացվել ծառայության պարզ գործողությունների միջոցով:

Հետևյալ վարժությունը կատարելու համար ուսանողները կարող են օգտվել գրատախտակին տրված սպասավորության ցուցակից կամ իրենց անձնական ցուցակից:

Վերանայեք ձեր ցուցակն այն մասին, թե ինչ է նշանակում սպասավորել, և ավելացրեք ցանկացած միտք, որը կարող է գալ այսօրվա դասի արդյունքում: Բացահայտեք երկու կամ երեք բառեր, որոնք կօգնեն ձեզ սպասավորելիս ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Աղոթքով խնդրեք Երկնային Հոր օգնությունը՝ իմանալով, թե Նա ում կուզեր, որ դուք այսօր սպասավորեիք, և ինչպես կկամենար, որ դուք դա անեիք: Հնարավոր է, որ դուք արդեն հուշումներ եք ստացել Սուրբ Հոգուց, և կարող եք հենց հիմա գործել ըստ դրանց

Հորդորեք ուսանողներին գործել ըստ դասարանում ստացած հուշումների, եթե դրանք տեղին են: Նրանք կարող են գրել տեքստային հաղորդագրություն, էլեկտրոնային կամ հասարակ նամակ: Հորդորեք նրանց խոսել իրենց ծխի կամ ճյուղի ղեկավարների հետ, եթե նրանք դեռևս չեն ստացել ծառայության հանձնարարություն՝ որպես սպասավորող եղբայր կամ քույր:

Եթե դուք չեք կարող հիշել որևէ մեկին, աղոթեք Երկնային Հորը, որպեսզի նա ձեզ օգնի ճանաչել սպասավորելու և գործելու հնարավորությունը, երբ այն գա: Վստահեք, որ Նա ձեզ կուղղորդի, եթե դուք ձգտեք սպասավորել Փրկչի օրինակով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ անել, եթե ես վստահ չեմ, թե ինչպես սպասավորել ուրիշներին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նշել է.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Բարեսիրտ մարդը կարող է օգնել մեկին ամրացնել անվադողը, սենյակակցին տանել բժշկի, ճաշել մեկի հետ, ով տխուր է, կամ օրն ավելի պայծառ դարձնելու համար ժպտալ ու բարևել։

Սակայն առաջին պատվիրանի հետևորդը [որն ողջ սրտով սիրում է Աստծուն] բնականորեն կավելացնի ծառայության այս կարևոր գործերը՝ քաջալերելով նրան, ով հավատարմորեն պահում է պատվիրանները և կիսվում է իմաստուն խորհուրդներով՝ զորացնելու ինչ-որ մեկի հավատքը, ով սայթաքում է կամ ով օգնության կարիք ունի՝ վերադառնալու այն ուղու վրա, որից մեկ անգամ շեղվել է:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ավելի սուրբ մոտեցում սպասավորությանը» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր երեկո, ապրիլ 10, 2018], 3, speeches.byu.edu)

Նախագահող Եպիսկոպոսությունից եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը հայտարարել է.

Նկար
Bishop W. Christopher Waddell, second counselor in the Presiding Bishopric, official portrait 2017

Գուցե մենք մտածում ենք, թե ինչպես լավագույնս ծառայել, սակայն Տերը գիտի, և Նրա Հոգու միջոցով մենք կառաջնորդվենք մեր ջանքերում … մինչ մենք կձգտենք գործիք դառնալ Տիրոջ ձեռքում՝ օրհնելու Նրա զավակներին։ Երբ փնտրենք Հոգու առաջնորդությունը և վստահենք Տիրոջը, մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում և իրավիճակներում, որտեղ կարող ենք գործել և օրհնել, այլ կերպ ասած՝ սպասավորել։

(Վ. Քրիստոֆեր Վադել «Ինչպես Նա արեց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 21)

Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը՝ Երիտասարդ տղամարդկանց նախկին գերագույն նախագահը, հիշեցրել է մեզ.

Նկար
Final official portrait of David L. Beck, general president of the Young Men, April 2009. Released at the April 2015 general conference.

Սպասավորելը ոչ միայն այն է, ինչ մենք անում ենք. այն որոշում է, թե ով ենք մենք:

Սպասավորեք ամեն օր: Հնարավորություններն ամենուր են: Որոնեք դրանք: Խնդրեք Տիրոջը, որ օգնի ձեզ ճանաչել դրանք: Դուք կտեսնեք, որ մեծ մասը բաղկացած են փոքր, անկեղծ գործերից, որոնք օգնում են ուրիշներին դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

(Դեյվիդ Լ. Բեք, «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 57)

Սպասավորության մասին ավելի շատ գաղափարների կամ օրինակների համար տես այս երկու հոդվածները Եկեղեցու ամսագրերից.

  • «Նպատակը, որը կփոխի մեր սպասավորությունը», Ensign, հունվար 2019, 8-11

  • Երիկ Բ. Մըրդոք, «Ծառայել Փրկչի օրինակով», New Era, դեկտեմբերի 2018, 32-35

Գուցե ցանկանաք տեսնել նաև «Սա է սպասավորությունը» էջը ChurchofJesusChrist.org կայքում:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Սպասավորման օրինակներ

Օգտագործեք հետևյալ նյութերից մեկը՝ սպասավորման լրացուցիչ օրինակներ տրամադրելու համար:

  • Տեսանյութ. «Ծպտված հրեշտակներ» [4:52]Հատուկ կարիքներ ունեցող և ամեն օր ծաղր ու ծանակի ենթարկվող ուսանողի մասին վկայելուց հետո երիտասարդ տղամարդը և իր ողջ ֆուտբոլային թիմը համախմբվեցին նրա շուրջը:

  • Տեսանյութ. «Դեմ առ դեմ (Սպասավորել սիրով)» [13:02]Երբ Ռասելի ընտանիքի որդին՝ Օստինը, մահացավ տանը տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, նրանց սպասավորող եղբայրը ընկերական աջակցություն ցուցաբերեց և ամբողջ համայնքի օգնությամբ ընտանիքի անդամները կարողացան հաղթահարել ցավը:Եթե ժամանակ չունեք՝ ցուցադրելու ամբողջ տեսանյութը, կարող եք ամփոփել իրադարձությունները և ցուցադրել տեսանյութը 10:07-ից մինչև վերջ: