Սեմինարիա
Բ Թոսաղոնիկեցիս 2


Բ Թոսաղոնիկեցիս 2

Մեծ Ուրացությունը

Նկար
A group of New Testament era people gathered around a man. The people are listening to the man speak. The image illustrates the development of false beliefs and apostasy occuring in the early Christian church following the deaths of the original apostles of Jesus Christ.

Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: Պողոսն ուսուցանել է թեսաղոնիկեցի Սրբերին, որ մարդկանց ամբարշտությունը, ի վերջո, կբերի ավետարանի դեմ ապստամբության (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.1-7): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել Նոր Կտակարանի Եկեղեցու ուրացությունը, և մենք ինչու պետք է վերականգնենք Փրկչի Եկեղեցին վերջին օրերում:

Կիրառեք խաչաձև հղումներ Խաչաձև հղումը սուրբ գրություն է, որը լրացուցիչ տեղեկություն կամ գաղափար է տալիս ուսումնասիրվող նյութի մասին: Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել խաչաձև հղումներ ստեղծել ուսումնասիրվող և այլ հատվածների միջև՝ ավետարանի իրենց ընկալումը խորացնելու նպատակով:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք գտնել «Ուրացություն» հոդվածը Ավետարանի թեմաներում ChurchofJesusChrist.org. կայքում: Խնդրեք նրանց պատրաստ լինել կիսվելու իրենց սովորածով կամ տալու իրենց ունեցած հարցերը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեծ Ուրացությունը

Ուսանողներին հիշեցրեք, որ հետևյալ սցենարներին արձագանքելիս նրանք կարող են օգտվել նախօրոք պատրաստված նյութերից:

Ցուցադրեք և բացատրեք հետևյալ սցենարն ու հարցերը և ուսանողներին առաջարկեք պատասխանել իրենց օրագրերում՝ նախքան դասարանի հետ իրենց պատասխաններով կիսվելը:

Կարող եք նաև ուսանողներին բաժանել երկու կամ երեք հոգանոց խմբերի, որտեղ մեկը կամ երկուսը միսիոներների դեր կխաղան, իսկ մեկը՝ ունկնդրի: Միսիոներների դեր կատարող ուսանողները կարող են փորձել բացատրել, թե ինչ է Մեծ Ուրացությունը:

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, և սա ձեր միսիայի առաջին օրն է: Դուք պետք է որևէ մեկին ուսուցանեք Մեծ Ուրացության մասին:

  • Ինչպե՞ս կբացատրեիք այս թեման:

  • Դա ինչո՞ւ կարող է դժվար լինել:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մեծ Ուրացությունը:

Օրագրում գրեք Մեծ Ուրացությանը վերաբերող ձեր հարցերը կամ այլ հնարավոր հարցեր, որ ունկնդիրը կարող է ունենալ: Թեման ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր օգնությունը՝ այս հարցերին պատասխաններ գտնելու համար:

Առաջարկեք կամավորների գրատախտակին գրել հարցեր, որոնք նրանք կամ ուրիշները կարող են ունենալ Մեծ Ուրացության վերաբերյալ: Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում անդրադառնալ այդ հարցերին:

Պողոսը մարգարեանում է Եկեղեցու անկման մասին

Թեսաղոնիկեցի Սրբերը բազմաթիվ մտահոգություններ ունեին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ և մտածում էին, որ այն շատ շուտ տեղի կունենա: Նրանց ուղղված իր նամակում Պողոսը բացատրեց, որ ևս մի բան տեղի կունենա Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ:

Կարդացեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3-ը , ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչ կպատահի Երկրորդ Գալուստից առաջ։ Օգտագործեք ծանոթագրությունները՝ Պողոսի խոսքերը ավելի լավ հասկանալու համար:

  • Ըստ Պողոսի, ի՞նչ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ:

Պողոսի կողմից նկարագրված այս «ապստամբությունը» Մեծ Ուրացությունն էր, որը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի առաքյալների մահից հետո: Այս Մեծ Ուրացությունը տարբերվում է անձնական ուրացությունից, երբ մարդը ապստամբում է ճշմարտության դեմ կամ հեռանում է դրանից (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուրացություն» , scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Պողոսի խոսքերն ինչպե՞ս են ցուցադրում Աստծո հոգատարությունն ու մտահոգությունը թեսաղոնիկեցի Սրբերի հանդեպ:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Հին ժամանակների մարգարեությունն ասում է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու Ուրացությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք այս ճշմարտությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է, թե ինչու է ժամանակ առ ժամանակ ուրացություն տեղի ունենում:

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է, որ բոլորն էլ իրենց կյանքում ունենան ավետարանի օրհնությունները։ Հոգևոր լույսը չի կորսվում այն բանից հետո, երբ Աստված Իր զավակներից երես է թեքում։ Ավելի շուտ, հոգևոր խավար է առաջանում, երբ Նրա զավակները երես են թեքում Նրանից: Դա՝ անհատների, համայնքների, երկրների և ամբողջ քաղաքակրթությունների վատ ընտրությունների բնականոն հետևանք է։

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Անցյալի դասերը սովորելիս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 32)

  • Այդ հայտարարության մեջ ի՞նչն է առանձնանում ձեզ համար։ Ինչո՞ւ։

Քանի որ Երկնային Հայրը գիտի բոլոր բաները ( 2 Նեփի 9.20), Մեծ Ուրացությունը անակնկալ չէր Նրա համար: Նա սիրում է Իր բոլոր զավակներին (տես Հովհաննես 3.16), այնպես որ Նա հնարավորություն տվեց հաղթահարել Մեծ Ուրացությունը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և ավետարանի Վերականգման միջոցով (տես Գործք Առաքելոց 3.19-21 , Եփեսացիս 1.10):

Խորացրեք ձեր հասկացողությունը Մեծ Ուրացության մասին

Հետևյալ վարժությունը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես տեղի ունեցավ Մեծ Ուրացությունը, և մենք ինչու պետք է վերականգնենք Փրկչի Եկեղեցին վերջին օրերում:

Եթե ուսանողներին մատչելի է Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցը (2019), կարող եք նրանց խնդրել ուսումնասիրել «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը»-ի «Մեծ ուրացությունը» բաժինը (էջեր 35–36): Կարող եք անել դա թերթիկն ուսումնասիրելու փոխարեն:

Ցուցադրեք հետևյալ թերթիկը կամ տպեք այն և բաժանեք ուսանողներին:

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը, ապա պատասխանեք ստորև տրված հարցերին:

  1. 1 Նեփի 13.24–28 . Նեփին տեսիլքում տեսնում է, թե ինչ է տեղի ունենալու Աստվածաշնչի կարևոր ճշմարտությունների հետ:

  2. Ամովս 8.11–12 . Ամովսը մարգարեանում է գալիք հոգևոր սովի մասին:

  3. Գործք Առաքելոց 20.29–30 . Պողոսը զգուշացնում է, որ Փրկչի Եկեղեցու անդամները շեղվելու են ավետարանից:

  4. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

    Նկար
    The official portrait of Russell M. Nelson.

    «Մեր ապրող Աստվածը սիրո՛ղ Աստված է։ Նա ցանկանում է, որ Իր զավակները ճանաչեն Իրեն և Հիսուս Քրիստոսին, ում Նա է ուղարկել: Նա ցանկանում է, որ Իր զավակները ձեռք բերեն անմահությո՛ւն և հավերժական կյա՛նք:

    Այս փառահեղ նպատակի համար մեր միսիոներները ուսուցանում են Վերականգնման մասին: Նրանք գիտեն, որ մոտ 2000 տարի առաջ Տերը հիմնեց Իր Եկեղեցին: Նրա Խաչելությունից և Նրա առաքյալների մահից հետո մարդիկ փոխեցին Եկեղեցին և դրա վարդապետությունը: Այնուհետև, հոգևոր խավարի սերունդներից հետո, և ինչպես կանխագուշակվել էր նախորդ մարգարեների կողմից, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերականգնեցին Եկեղեցին, դրա վարդապետությունը և քահանայության իշխանությունը: Այդ Վերականգնման շնորհիվ գիտելիքը և փրկության ու վեհացման կարևոր արարողությունները կրկին հասանելի են բոլոր մարդկանց: Ի վերջո, այդ վեհացումը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին մեր ընտանիքների հետ հավերժ ապրել Աստծո և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ»:

    Ռասսել Մ․ Նելսոն, «Բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 46

  • Ի՞նչ սովորեցիք Մեծ ուրացության մասին:

  • Այդ ուսմունքներից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ձեր սովորածի վրա հիմնվելով՝ ասեք, թե ինչո՞ւ էր Վերականգնումը անհրաժեշտ:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Այլ աղբյուրներից են «Մեծ Ուրացությունը» բաժինը Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցում (2019) «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը» դասում կամ «Ի՞նչ է Վերականգնումը» (5:13) և «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (1:27) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում: Ցանկության դեպքում դրանք կարող են օգտագործվել ուսանողների ըմբռնումը խորացնելու համար:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք և առաջարկեք նրանց կիսվել թերթիկի հարցերի իրենց պատասխաններով: Խնդրեք նրանց կիսվել, թե իրենց հարցերից որոնք են պատասխան ստացել, իսկ որոնք՝ դեռ ոչ: Առաջարկեք մնացած ուսանողներին կիսվել գաղափարներով, որոնք կարող են օգնել պատասխանել այս հարցերին:

Ավարտեք դասը հետևյալ վարժությամբ և հարցերով:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հարցերով, որոնք նա և իր կինը կունենային, եթե ապրեին Մեծ Ուրացության ժամանակ. «Ի՞նչ է պակասում այստեղ: Ի՞նչ կցանկանայինք, որ լիներ։ Մենք ինչի՞ հույս ունենք, որ Աստված կտա մեզ՝ ի պատասխան մեր հոգևոր ձգտումների» (A Perfect Brightness of Hope,” Ensign or Liahona, May 2020, 81)։ Խորհեք, թե ինչ մտքեր ու զգացմունքներ կունենայիք, եթե ապրեիք այդ ժամանակներում:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:

  • Ինչի՞ համար եք ամենից շատ երախտապարտ Փրկչի վերականգնված Եկեղեցու վերաբերյալ: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ է ցանկանում, որ դուք իմանաք, զգաք կամ անեք այս դասի արդյունքում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Արդյո՞ք Վերականգնումից առաջ ապրած քրիստոնյաները նկատել են Ուրացությունը:

Բարեփոխիչ Մարտին Լյութերը (1483–1546) ուսուցանել է.

Ես ոչ մի բանի չեմ ձգտել, բացի, համաձայն Սուրբ Գրքերի, Եկեղեցին բարեփոխելուց: … Ես պարզապես ասում եմ, որ քրիստոնեությունը դադարել է գոյություն ունենալ նրանց մեջ, ովքեր պարտավոր էին պահպանել այն:

(In E. G. Schwiebert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 509)

Ամերիկայի վաղ քրիստոնյա առաջնորդ Ռոջեր Ուիլյամսը (1603–83) բացատրել է.

Ուրացությունը … այնպես է փչացրել ամեն ինչ, որ չի կարող լինել ապաքինում այդ ուրացությունից, մինչև Քրիստոսը չուղարկի նոր առաքյալներ՝ նորից եկեղեցիներ հիմնելու համար:

(In Philip Schaff, The Creeds of Christendom, 3 vols. [1877], 1:851)

Հոլանդացի փիլիսոփա Էրազմուսը (1466–1536) ուուցանել է.

Այժմ ամեն ինչ այնպես է խճճվել [վարդապետության]» և որոշումների այս հարցերի հետ կապված, որ մենք չենք համարձակվում նույնիսկ հուսալ աշխարհը հետ կանչել դեպի ճշմարիտ քրիստոնեություն:

(The Praise of Folly, trans. Clarence H. Miller, 2nd ed. [2003], 155–56)

Արդյո՞ք կար միայն մեկ ուրացություն

Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ տնտեսություններ, որոնք ավարտվել են ուրացությամբ: Այնուհետև Տերը գթասրտորեն վերականգնեց Իր ավետարանը երկրի վրա մարգարեների միջոցով: Այս օրինաչափության մասին ավելին իմանալու համար դիտեք «Տնտեսություններ՝ Ուրացության և Վերականգնման օրինաչափությունը» տեսանյութը» (6:52) ChurchofJesusChrist.org կայքում:

Մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք այլ հավատք դավանող լավ մարդկանց

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք հավատում ենք, որ կրոնական ղեկավարների և նրանց հետևորդների մեծամասնությունը անկեղծ հավատացյալներ են, որոնք սիրում են Աստծուն և հնարավորինս հասկանում ու ծառայում են Նրան: Մենք պարտք ենք այն տղամարդկանց և կանանց, ովքեր մինչ օրս վառ են պահել հավատքի և ուսուցման լույսը: Հերիք է միայն համեմատել այդ լույսն այն թույլ լույսի հետ, որը վառվում է այն մարդկանց մեջ, որոնք ծանոթ չեն Աստծո և Հիսուս Քրիստոսի անունների հետ, և մենք կհասկանանք, թե ինչ մեծ ներդրում են կատարել քրիստոնյա ուսուցիչները դարերի ընթացքում: Մենք պատվում ենք նրանց՝ որպես Աստծո ծառաների:

(Դալլին Հ․ Օուքս, «Ուրացությունը և Վերականգնումը», Ensign, մայիս 1995, 85)

Օժանդակ ուսումնական վարժություն

Գտեք դասը սկսելու այլընտրանքային եղանակ

Ցուցադրեք կենդանի բույս և մահացած կամ մահացող որևէ բույս (կամ հողոտ, մեռած ճյուղ): Ուսանողներին հանձնարարեք պատասխանել հետևյալ հարցերին․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ բույսերն իրարից տարբերվում։

  • Այդ բույսերն ինչպե՞ս կարող են տարբեր հոգևոր վիճակներ ներկայացնել:

Այնուհետև ուսանողներին առաջարկեք մտածել, թե այս համեմատությունն ինչ առնչություն ունի Մեծ Ուրացության հետ: Անհրաժեշտության դեպքում առաջարկեք նրանց նախ ուսումնասիրել Ամովս 8.11-12 հատվածները՝ Բ Թեսաղոնիկեցիս 2.1-4 հատվածներն