Սեմինարիա
Գործք Առաքելոց 22-28


Գործք Առաքելոց 22-28

Ակնարկ

Այս շաբաթվա դասերի ընթացքում դուք կուսումնասիրեք Տիրոջ խոստումները Իր Առաքյալներին, և կիմանաք, թե դրանք ինչպես են իրագործվել Պողոսի կյանքում: Նույնիսկ շղթայակապ վիճակում և ղեկավարների ու թագավորների առջև Պողոսը հավատարմորեն կիսվում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի իր զորեղ վկայությամբ: Երբ Պողոսը հանդիպեց հուժկու փոթորիկների, նավաբեկության և այլ փորձությունների, նա ոգեշնչված խորհուրդ տվեց և նախազգուշացումներ արեց՝ իր ընկերակիցներին փրկելու համար: Այս շաբաթը ներառում է մի դաս, որի նպատակն է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները, ինչպես նաև հնարավորություն է տալիս գնահատել ձեր նպատակները և Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում արձանագրված անձնական աճը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Գործք Առաքելոց 22-23, 26-28

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ամրապնդել ուսանողների վստահությունը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կկատարեն Իրենց խոստումները, եթե ուսանողները ձգտեն ծառայել Նրանց:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Տիրոջ կողմից տրված խոստումների շուրջ: Օրինակ՝ նրանք կարող են մտածել խոստումների մասին հաղորդության աղոթքների ժամանակ (տես Մորոնի 4.3 , 5.2) կամ այլ սուրբ գրությունները կարդալիս: Այն ուսանողները, ովքեր ստացել են իրենց հայրապետական օրհնությունները, կարող են կարդալ դրանք և փնտրել Տիրոջ խոստումները:

  • Տեսանյութ. «Քաջ եղեք» (1:32)

  • Աղյուսակ. Աղյուսակ, որը ցուցադրում է Տիրոջ խոստումները, և Նա ինչպես է կատարում դրանք

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն առաքյալներին տված Տիրոջ խոստումները, խնդրեք նրանց օգտվել զրուցարանի գործառույթից՝ բացահայտված խոստումը գրելու համար: Այնուհետև, երբ նրանք շարունակեն իրենց ուսումնասիրությունը, խնդրեք նրանց զրուցարանում կիսվել, թե Տերն ինչպես է կատարել իրենց բացահայտած խոստումը:

Գործք Առաքելոց 22-26

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել ավելի մեծ ցանկություն ունենալ՝ հետևելու Պողոսի օրինակին՝ իրենց առօրյա կյանքում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին վկայելիս:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել և պատրաստ լինել կիսվելու փորձառությամբ, երբ նրանց վրա ազդեցություն է թողել որևէ մեկի վկայությունը:

  • Աղյուսակ. Աղյուսակ, որը ցուցադրում է, թե մարդիկ ինչպես են արձագանքել Պողոսի վկայությանը

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում կարող եք ուսանողներին ուղարկել քննարկման սենյակներ, որպեսզի նրանք քննարկեն իրենց վկայություններն ու գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող են սովորական և բնական ձևերով կիսվել դրանցով:

Գործք Առաքելոց 27–28

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ, թե որքան կարևոր է հետևել մարգարեի խորհրդին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել ժամանակակից մարգարեների ներկա ուսմունքներից մի քանիսը: Օրինակ՝ նրանք կարող են կարդալ կամ դիտել վերջին գերագույն համաժողովի ելույթներից մեկը, կարդալ մարգարեի կամ առաքյալի հոդվածը Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում կամ կարդալ մի քանի թեմաներ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչ են զգում մարգարեների խորհրդին արձագանքելու մասին:

  • Թերթիկ. «Պողոսի ճամփորդությունը Հռոմ»

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ցուցադրեք ուսանողների համար նախատեսված թերթիկի օրինակը, որպեսզի նրանք կարողանան օգտվել դրանից՝ իրենց օրագրում տվյալ վարժությունը կատարելիս: Այնուհետև, օգտագործելով վիրտուալ գրատախտակը, տարբեր ուսանողների հանձնարարեք կամ նկարել, կամ տպել այն, թե ինչ է տեղի ունեցել չորս վանդակներից մեկում: Այնուհետև ուսանողներին խնդրեք բացատրել, թե նրանք ինչ են նկարել կամ գրել:

Վարդապետության սերտման կրկնություն 16

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ վարդապետության սերտման ուսումնասիրած հատվածներից մեկը կամ երկուսը: Հորդորեք նրանց անգիր անել հղումը և հիմնական արտահայտությունը կամ, եթե հնարավոր է, ամբողջ հատվածը:

  • Տեսանյութ. «Նա կենդանի է» (17:03, դիտեք 5:27-6:05-ը)

  • Նյութեր ուսանողների համար. Թուղթ պատկերներով քարտերի համար

  • Աղյուսակ. Վարդապետության սերտման աղյուսակ՝ ցուցադրելու կամ բաժանելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները փորձեն մտապահել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները, դասարանին հայտարարեք հիմնական արտահայտություններից մեկը և խնդրեք նրանց (օրինակ՝ հինգ վայրկյանի ընթացքում) ցուցադրել արտահայտությանը համապատասխանող քարտը:

Գնահատեք ձեր գիտելիքները 7

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչպիսի մասնագիտական և անձնական աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել պատմելու Գործք Առաքելոց գրքում նկարագրված մարդկանց մասին, որոնք դարձի էին եկել դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին տրամադրեք Վարժություն Ա-ի և Վարժություն Բ-ի ակնարկները և դրանց օրինակները ուղարկեք ուսանողներին: Այնուհետև ուսանողներին ուղարկեք քննարկման սենյակներ և նրանց թույլ տվեք ընտրել, թե որ վարժությունն են ցանկանում միասին կատարել: Երբ նրանք դասարան վերադառնան, խնդրեք նրանց կիսվել իրենց քննարկածով և սովորածով: