Սեմինարիա
Բ Կորնթացիս 11-12


Բ Կորնթացիս 11-12

Փորձություններին դիմակայեք Հիսուսի հանդեպ հավատքով

Նկար
A young woman sitting down. A woman (possibly her mother) has her hand on the girl’s shoulder. The girl has a sad expression on her face.

Հիսուս Քրիստոսի նույնիսկ ամենահավատարիմ աշակերտները դժվարությունների էին հանդիպում իրենց կյանքում: Պողոսը կիսվել է, թե ինչ տառապանքներով է ինքն անցել ևինչպես է ուրախություն գտել այդ փորձառությունների մեջ՝ Փրկիչի օգնությամբ: Այս դասը կօգնի ձեզ ապավինել Տիրոջը, երբ ձգտում եք հավատարմորեն դիմակայել ձեր սեփական խնդիրներին:

Աղոթեք ուսանողների համար՝ նշելով անունը Երկնային Հորից օգնություն խնդրեք հասկանալով ուսանողների կարիքները, և թե ինչպես կարելի է դրանք հոգալ: Այնուհետև ուշադրութույն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են գալ դասի ընթացքում կամ դասին պատրաստվելու ժամանակ՝ ի պատասխան ձեր աղոթքների:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու, թե, նրանց կարծիքով, հետևյալ հայտարարությունն ինչու է սխալ. «Եթե մենք աղոթենք բավարար հավատքով առ Հիսուս Քրիստոս, Երկնային Հայրը կվերացնի ցանկացած փորձություն»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքի փորձությունները

Հնարավորության դեպքում դասարան բերեք փշոտ ցողունով մի վարդ կամ ցուցադրեք դրա նկարը:

Նկար
Spring rose bush thorns.
  • Ձեր կարծիքով, ո՞րն է վարդի թփի փշերի նպատակը:

Կյանքում մենք ունենում ենք բազմաթիվ հիանալի փորձառություններ, որոնք կարող են համեմատվել վարդի հետ; Սակայն մենք նաև ունենում ենք փորձություններ և մարտահրավերներ, որոնք կարող են համեմատվել փշերի հետ:

  • Որո՞նք են այն փորձություններն ու մարտահրավերները, որոնց մարդիկ կարող են հանդիպել կյանքում:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցին: Նրանց պատասխանները կարող են օգնել բացահայտել այն ամենակարևոր ճշմարտությունը, որի վրա դուք կկենտրոնանաք դասի ընթացքում:

  • Ի՞նչ մտքեր կամ հարցեր կարող են մարդիկ ունենալ Աստծո մասին՝ փորձություններով անցնելիս: Նրանք ի՞նչ կարող են մտածել իրենց մասին:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հավատարմորեն դիմակայել այն փորձություններին, որոնք Աստված՝ Իր սիրուց և իմաստությունից մղված, որոշում է չվերացնել: Մտածեք, թե ինչու ունեք Աստծո օգնության կարիքը՝ դրանց դիմակայելիս:

Պողոսի փորձությունները

Կարդացեք Բ Կորնթացիս 11.24-28-ը՝ փնտրելով մի քանի փորձություններ, որոնց Պողոսը դիմակայել է իր ծառայության ընթացքում:

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ Պողոսի տառապանքների լրջությունը, կարող եք նրանց առաջարկել կիսվել, թե, իրենց կարծիքով, Պողոսի փորձություններից որն էր ամենադժվարը:

  • Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք հիշել սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից, երբ նույնիսկ ամենաարդար մարդիկ փորձություններով են անցել: Փրկիչի կյանքն ինչպե՞ս է դա ապացուցում:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչու է թույլ տալիս, որ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները այսքան տառապեն:

Չնայած Աստված Պողոսին օրհնեց հրաշալի հայտնություններով, այդ թվում՝ սելեստիալ արքայության տեսիլքով (տես Բ Կորնթացիս 12․1-4), Պողոսը դեռևս ստիպված էր դիմակայել փորձությունների և ապացուցել իր հավատքը: Կարդացեք Բ Կորնթացիս 12.7-ը և գտեք, թե ինչի հետ է Պողոսը համեմատել իր փորձությունները:

  • Ինչպե՞ս կարող է «մարմնի խայթը» լավ նկարագրություն լինել մարդու որոշ փորձությունների համար:

Հետևյալ հարցը ուղղակի տալու փոխարեն կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրում կամ գրատախտակին նկարել այն, ինչի հետ նրանք կարող են համեմատել իրենց անձնական փորձությունները:

  • Ինչ համեմատություն կարող եք օգտագործել, որպեսզի նկարագրեք ձեր կամ ձեր սիրելի մարդու որևէ փորձություն: Ինչո՞ւ։

Կարդացեք Բ Կորնթացիս 12.8-10-ը՝ տեսնելով, թե Պողոսն ինչպես է աղոթել իր «մարմնի խայթը» վերացնելու համար: Կարդալիս հիշեք, որ շնորհք բառը նշանակում է «Աստծո ողորմածությունից և սիրուց եկող աստվածային օգնություն և զորություն» (Սուրբ գրությունների ուղեցույց, « Շնորհ », scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Եթեր 12.27):

Պողոսի փորձությունից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Տերը միշտ չէ, որ վերացնում է մեր խնդիրները, բայց մենք կարող ենք ուժ ստանալ Նրա շնորհից, եթե հավատքով ենք դիմակայում դրանց:

  • Ինչպե՞ս է այս ճշմարտությունը արտահայտվում Փրկիչի կյանքում (տես Ղուկաս 22.41-44):

Հետևյալ վարժության համար ուսանողներին առաջարկեք աշխատել զույգերով և խնդրեք յուրաքանչյուրին կարդալ մի հատված և դրանով կիսվել զուգընկերոջ հետ:

Գտեք և կարդացեք առնվազն մեկ պատմություն, որը ցուցադրում է, թե Տերն ինչպես կարող է օրհնել նրանց, ովքեր Նրա հանդեպ հավատքով են դիմակայում փորձություններին: (Ստորև կարող եք գտնել համապատասխան պատմություններ):

Վարդապետություն և Ուխտեր 121.1–8, 122.7–9 (Ջոզեֆ Սմիթը աղոթում էր՝ Լիբերթիի բանտում տառապելիս):

Մոսիա 24.8–15 : (Ալմայի ժողովուրդը գերի էր լամանացիներին և կառավարվում էր Ամուլոն անունով մի չար քահանայի կողմից):

  • Ի՞նչ եք սովորել Տիրոջ մասին և այն մասին, թե Նա ինչ է առաջարկում նրանց, ովքեր հավատքով են դիմակայում փորձություններին:

  • Նրա օրհնություններից որո՞նք են ձեզ ամենից շատ անհրաժեշտ փորձությունների ժամանակ: Ինչո՞ւ։

  • Ո՞ւմ եք անձամբ ճանաչում, ով հավատքով է դիմակայել որևէ մարտահրավերի: Նա ի՞նչ արեց՝ հավատքով դիմակայելու համար: Տիրոջ շնորհն ինչպե՞ս օգնեց նրանց:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչ կկամենար, որ դուք անեիք՝ ձեզ փորձություններին հավատքով դիմայակելու համար:

Դիտեք «Բարձունքներ, որ պետք է հաղթահարենք» տեսանյութը (5:05) ChurchofJesusChrist.org կայքում՝ փնտրելով, թե մենք ինչ կարող ենք անել փորձություններին հավատքով դիմակայելու համար:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով փորձություններին դիմակայելու մասին:

Հիմնվելով Բ Կորնթացիս 12 գլխում սովորածի վրա, լրացրեք կամ նոր ձևով գրեք հետևյալ հայտարարությունը՝ այն ավելի հստակ դարձնելու նպատակով:

Գրատախտակին գրեք հետևյալ հայտարարությունը և ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով քննարկել, թե նրանք ինչպես կփոխեին այն: Այնուհետև խնդրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և նոր ձևով գրել հայտարարությունը՝ հիմնվելով իրենց խմբի քննարկման արդյունքների վրա: Խնդրեք այս ուսանողներին դասարանին բացատրել, թե իրենց խումբն ինչու է կատարել այդ փոփոխությունները:

«Եթե մենք աղոթենք Հիսուս Քրիստոսի հանդեպ բավարար հավատքով, Երկնային Հայրը կվերացնի մեր բոլոր փորձությունները»:

Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսր մեզ սեր և շնորհ են պարգևում, եթե մենք հավատքով ենք դիմակայում փորձություններին: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե Աստված ինչպես է օրհնել նրանց, և նրանք ինչ են սովորել, երբ փորձությունների էին դիմակայում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Փրկիչն ինչպե՞ս է այս դասում ուսուցանվող ճշմարտությունների օրինակ հանդիսանում

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է հետևյալը Ղուկաս 22.41–44 հատվածների մասին:

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Այստեղ մենք տեսնում ենք Փրկիչի կատարյալ հավատքը և վստահությունը Հոր հանդեպ: Նա ասաց. «Բայց ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»: Հոր պատասխանն էր՝ մերժել Իր միածին Որդու աղերսը: Այդ անբիծ անարատ գառը պետք է կատարեր Քավությունը: Բայց, չնայած Որդու խնդրանքը մերժվեց, նրա աղոթքը պատասխան ստացավ: Սուրբ գրությունում գրված է. «Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան» ( Ղուկաս 22.43):

(Dallin H. Oaks, “Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 100)

Փրկիչն ի՞նչ է առաջարկում մեզ մեր փորձությունների ժամանակ

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը, անկախ նրանից, հեռացնում է մեր բեռը, թե ուժեղացնում մեզ, որ դիմանանք և ապրենք այդ բեռով՝ ինչպես Պողոս Առաքյալը, հասանելի է մահկանացու կյանքի ցանկացած դժվարության դեպքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 8)

Մեր տառապանքներն ինչպե՞ս են մեզ օգնում օրհնել մեզ շրջապատող մարդկանց

Քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն՝ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Ձեր տառապանքները չեն որոշում ձեր էությունը, բայց դրանք կարող են զտել ձեզ: «Մարմնի խայթի» շնորհիվ դուք գուցե կարողանաք ավելի շատ կարեկցանք զգալ ուրիշների հանդեպ։

(Ռեյնա Ի․ Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 59)

Կարո՞ղ են արդյոք քահանայություն կրողները բժշկել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ կբժշկվեն

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.

Նկար
Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Չնայած Փրկիչը կարող է բժշկել բոլոր նրանց, ում Նա ցանկանում է բժշկել, դա չի վերաբերում նրանց, ովքեր կրում են Նրա քահանայության իշխանությունը: Այդ իշխանության մահկանացու կիրառումները սահմանափակված են Նրա կամքով: Ուստի մեզ ասվում է, որ նրանք, ում երեցները օրհնում են, չեն բժշկվում, քանի որ նրանք «նշանակված են մահվան» [ Վարդապետություն և Ուխտեր 42․48 ]: Նմանապես, երբ Պողոս Առաքյալը փորձում էր բժշկվել իրեն տանջող «մարմնի խայթից» ( Բ Կորնթացիս 12.7), Տերը հրաժարվեց բժշկել նրան:

(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 7)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փորձությունները կարող են զտել և հղկել

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարները կամ դասարան բերել անմշակ քար և մշակված քար: Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչ է պետք անել՝ քարը մշակելու և հղկելու համար, և դա ինչպես է առնչվում մեր կյանքում հղկման կարիքի հետ: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե Տերն ինչո՞ւ է երբեմն թույլ տալիս, որ մենք շարունակենք տառապել, նույնիսկ, երբ մենք բժշկվելու համար բավարար հավատք ենք գործադրում Նրա հանդեպ:

Նկար
A heart shaped rounded edge rock.
Նկար
Stones laid out on a white background.

Հավատք, որ չես բուժվելու

Կարող եք օգտագործել այս պատմությունը և այս լրացուցիչ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, որը անհրաժեշտ է ընդունելու Նրա կամքը, երբ այն տարբերվում է մեր կամքից:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը պատմել է իրական պատմություն մի երիտասարդ տղամարդու մասին, որը տառապում էր քաղցկեղից և այն դասը, որը նա և ուրիշները սովորեցին չբուժվելու հավատքի մասին: Այս պատմությունը կարող եք գտնել «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը», Ensign օգոստոս 2016, 29-35:

Ի՞նչ է ձեզ համար նշանակում «Դուք արդյոք ունե՞ք հավատք, որ չեք բուժվելու»:

Այս հարցն ինչպես է առնչվում Պողոսի՝ Բ Կորնթացիս 12.7-10 հատվածներում նկարագրված իրավիճակին:

Ձեր կյանքում կա՞ն արդյոք իրավիճակներ, երբ դուք հավատք եք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, նույնիսկ, եթե դուք չեք ստանում օրհնություն ձեր սպասված ձևով և ժամանակ:

Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը օգնում է ձեզ վստահել Նրան նույնիսկ այդպիսի իրավիճակներում: