Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 20


Վարդապետության սերտման կրկնություն 20

Հասկացեք և բացատրեք

Նկար
Young Men reading scriptures

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման տարբեր հատվածների ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածները և ընտրել այն, որը նրանք ցանկանում են ավելի լավ հասկանալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին

Կարող եք ցուցադրել հետևյալ պատկերը և ուսանողներին առաջարկել զուգընկերոջ հետ քննարկել, թե պատկերված իրադարձությունն ինչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

Նկարագրեք, թե դուք ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին՝ օգտագործելով միայն Նրա կյանքի այն մասը, որը ներկայացված է հետևյալ պատկերում.

Նկար
Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.

Այնուհետև ցուցադրեք հետևյալ երեք պատկերները (կամ Փրկչի տարբեր պատկերներ) և ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը:

Այժմ նայեք այս պատկերներին և պատասխանեք հետևյալ հարցերին.

Նկար
Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.
Նկար
Jesus Christ standing and placing His hands on the eyes of a blind man who kneels before him. A group of men, women and children are gathered around Christ. The people are witnessing Christ heal the man of blindness. Stone arches are in the background.
Նկար
Jesus Christ standing and placing His hands on the eyes of a blind man who kneels before him. A group of men, women and children are gathered around Christ. The people are witnessing Christ heal the man of blindness. Stone arches are in the background.
  • Ի՞նչ իրադարձություններ են պատկերված այս նկարներում:

  • Այս իրադարձություններից յուրաքանչյուրն ի՞նչ է ավելացնում Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության ձեր ընկալմանը:

Որպեսզի իրականում իմանաք, թե ով է Փրկիչը, և Նա ինչու է կարևոր ձեզ համար, օգտակար է ուսումնասիրել Նրա կյանքի բազմաթիվ պատմությունները և ավելի քան մեկ մարգարեի գրությունները:

Նմանապես, վարդապետության սերտման բազմաթիվ հատվածներում ներկայացված ճշմարտությունների ուսումնասիրությունն ու համեմատությունը կարող է ձեզ օգնել ավելի լիարժեքհասկանալ Փրկչի վարդապետությունը, քան եթե դուք հիմնվեք միայն մեկ հատվածի վրա:

Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը իրենց զուգընկերոջ հետ: Յուրաքանչյուր համեմատության համար նրանք կարող են ունենալ նոր զուգընկեր:

Կարդացեք և մտածեք, թե Եբրայեցիս 12.9 , Հակոբոս 1.5-6 և Հակոբոս 2.17-18 հատվածները ինչ են ուսուցանում մեզ Երկնային Հոր և Նրա հետ մեր հարաբերությունների մասին:

  • Վարդապետության սերտման այս երեք հատվածները միասին ուսումնասիրելն ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ ձեր հարաբերությունները Աստծո հետ:

Կարդացեք և մտածեք, թե Ա Պետրոս 4.6 և Հայտնություն 20.12 հատվածներն ինչ են մեզ ուսուցանում Երկնային Հոր ծրագրում Վերջին Դատաստանի դերի մասին:

  • Վարդապետության սերտման այս երեք հատվածները միասին ուսումնասիրելն ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Վերջին Դատաստանը:

Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այն հատվածների միջև, որոնք կցանակնայիք միասին ուսումնասիրել ապագայում:

Հղումներ ստեղծեք վարդապետության սերտման հատվածների միջև

Եթե ուսանողների համար ավելի լավ կլինի այս վարժությունը դասարանով կատարել, դասարանին առաջարկեք ընտրել, թե Նոր Կտակարանի վարդապետության սերտման որ հատվածների մասին նրանք կցանկանային ավելի շատ բան իմանալ: Գրատախտակին գրեք հղումը և հիմնական արտահայտությունը:

Այնուհետև ուսանողներին առաջարկեք աշխատել փոքր խմբերով և տրված ժամանակահատվածում գտնել որքան կարելի է շատ նմանատիպ հատվածներ: Եթե ուսանողներին չափազանց դժվար թվա բոլոր 96 հատվածների որոնումը, կարող եք դրանց որոնումը սահմանափակել Մորմոնի Գրքում զետեղված հատվածներով (կամ օգտագործել դրանց որոնման ընտրանքները նեղացնելու այլ եղանակ): Ուսանողները կարող են գրատախտակի հղման տակ նշել գտած հատվածները:

Վերջում ուսանողներին առաջարկեք բացատրել, թե գտած լրացուցիչ հատվածներն ինչպես են նրանց օգնում ավելի լավ հասկանալ Նոր Կտակարանի ընտրված հատվածները:

ա. Ընտրեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից այն մեկը, որը դուք ցանկանում եք ավելի լավ ուսումնասիրել և ձեր օրագրում գրեք դրա հղումը և հիմնական արտահայտությունը:բ. Գտեք և կարդացեք վարդապետության սերտման մի ամբողջական հատված և գրեք, թե դուք ինչ եք հասկանում այնտեղ ուսուցանվող վարդապետության մասին:

գ. Գտեք վարդապետության սերտման հատվածների և հիմնական արտահայտությունների ամբողջական ցանկը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) վերջում:

դ. Գտեք և կարդացեք վարդապետության սերտման առնվազն երկու հատվածներ սուրբ գրությունների այլ դասընթացներից, որոնք առնչություն ունեն Նոր Կտակարանից ձեր ընտրած հատվածի հետ:

ե. Ձեր օրագրում գրեք, թե այս լրացուցիչ հատվածներն ինչպես են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Նոր Կտակարանի հատվածը:

Եթե ուսանողները անհատապես են կատարել նախորդ վարժությունը, խնդրեք նրանց կիսվել մյուս ուսանողների հետ Նոր Կտակարանի իրենց ընտրած հատվածով և բացատրել, թե նրանք ինչ են սովորել լրացուցիչ հատվածներից:

Եթե ժամանակը ների, կարող եք կրկնել այս վարժությունը մեկ ուրիշ հատվածի հետ: Կամ կատարեք նմանատիպ վարժություն՝ խնդրելով ուսանողներին իրենց օրագրում գրել մի հարց կամ մտահոգություն և գտնել վարդապետության սերտման մի հատված, որը կարող է պատասխանել այդ հարցին կամ ցրել այդ մտահոգությունը:

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե նրանք ինչպես կարող են կիրառել այս վարժությունը իրենց տնային ուսումնասիրության ժամանակ և դա ինչպես կարող է օրհնել նրանց՝ ավետարանն ուսումնասիրելիս: