Սեմինարիա
Հայտնություն 1


Հայտնություն 1

«Հիսուս Քրիստոսի հայտնությունը»

Նկար
Actor portraying Jesus Christ is standing on a hillside as the sun rises over the horizon.

Խորհրդանիշների օգտագործման պատճառով Հայտնության գիրքը երբեմն կարող է տարօրինակ կամ շփոթեցնող թվալ: Ճիշտ է, որ Հայտնության գիրքը լի է խորհրդանիշներով, որոնք դժվարացնում են դրա որոշ մասերի ընկալումը։ Այնուամենայնիվ, Հայտնության գրքի շատ ուղերձներ պարզ ճշմարտություններ են այնպիսի բաների մասին, ինչպիսիք են՝ Հիսուս Քրիստոսի դերերը, Երկրորդ Գալուստի հետ կապված իրադարձությունները և չարի նկատմամբ բարու վերջնական հաղթանակը: Գիրքը գրվել է Հովհաննես առաքյալի կողմից և հասցեագրված է Եկեղեցու յոթ համայնքներին Փոքր Ասիայում (ժամանակակից Թուրքիա): Ինչպես շատերն այսօր, Հիսուս Քրիստոսի այս հավատարիմ հետևորդները ևս տառապեցին առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքի պատճառով և մխիթարվեցին Հովհաննեսի գրած ուղերձներով ու պատկերներով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ Հայտնության գրքի որոշ խորհրդանիշներ, նաև, թե դրանք ինչ կարող են ուսուցանել ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: 

Հովհաննեսի տեսիլքը

Նկար
Book of Revelation Transparencies
  • Ի՞նչ է կատարվում այս նկարում:

  • Ի՞նչ հարցեր ունեք դրա վերաբերյալ:

Որպես «Հիսուս Քրիստոսի հայտնությունը» ( Հայտնություն 1․1), այս գիրքը երբեմն կոչվում է Ապոկալիպսիս, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «հայտնված կամ բացահայտված» (տես Աստվածաշնչի բառարան (Bible Dictionary), «Հովհաննեսի հայտնությունը»

Այս գիրքը բացահայտում է Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա իշխանությունը, զորությունը և Հոր փրկության ծրագրում Նրա դերը։ Գիրքը նաև կարևոր տեղեկություն է տրամադրում Երկրորդ Գալուստին և Հազարամյակին նախորդող իրադարձությունների մասին։

Հովհաննես առաքյալը՝ Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտը, այս գրքի հեղինակն է: Հովհաննեսը գիրքը գրել է Պատմոս կղզում այն ժամանակ, երբ քրիստոնյաները բախվում էին կեղծ ուսմունքների, անտարբերության և դաժան հալածանքների (տես Հայտնություն 1․9 , 2․4, 10, 14–15 , 3․16 , 6․9

Մորմոնի Գիրքը հաստատում է, որ նախասահմանված է եղել, որ Հովհաննեսը կգրի Հայտնության գրքի մեջ տեղ գտած բաները (տես 1 Նեփի 14․18–27 , Եթեր 4․16

Կարդացեք Հայտնություն 1․1–3 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ է ուսուցանել Հովհաննեսը իր ստացած հայտնության մասին: (Նկատի առեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ ասվում է. «Երանի նրանց, ովքեր կարդում են և նրանց, ովքեր լսում և հասկանում են այս մարգարեության խոսքերը»:)

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածներում։

  • Ըստ Հովհաննեսի, մարդը ինչ պետք է անի՝ Հայտնության գրքի բովանդակությամբ օրհնվելու համար:

Կարդացեք Հայտնություն 1.4–8 -ի՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և փնտրեք, թե Հովհաննեսն ինչ էր ուզում, որ այդ Սրբերն իմանան և զգան Հիսուս Քրիստոսի մասին:

Տես «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժինը՝ «արքայության անդամների և քահանաների» և «Ալֆայի և Օմեգայի» մասին պատկերացումներ ստանալու համար։

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ գտաք Հայտնություն 1.4–8 -ում, որ Հովհաննեսը ցանկանում էր, որ Սրբերն իմանային և զգային Հիսուս Քրիստոսի մասին:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտություններից ո՞րն օգտակար կլիներ այս Սրբերին, որոնք տառապում էին հալածանքներից:

  • Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն օգտակար լինել ձեզ, երբ դուք կյանքում դժվարությունների եք հանդիպում:

Հովհաննեսի խորհրդանշական տեսիլքը

Իր տեսիլքում Հովհաննեսը լսեց Քրիստոսի ձայնը (տես Հայտնություն 1.10–11): Երբ նա շրջվեց դեպի Փրկչի ձայնը, տեսավ դասի սկզբում ցուցադրված նկարի նման խորհրդանշական պատկերներ:

Բոլոր սուրբ գրություններում մարգարեներն օգտագործում են խորհրդանիշներ՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի ընկալումը խորացնելու համար: Խորհրդանիշները կարող են ուսուցման արդյունավետ գործիք լինել, քանի որ դրանք կարող են հասկանալի լինել տարբեր լեզուների, մշակույթների և սերունդների մարդկանց համար: Խորհրդանիշները կարող են նաև տարբեր ուղերձներ հաղորդել։ Բացի այդ, խորհրդանիշները կարող են հարստացնել ընկալումը՝ ներշնչելով գաղափարներ և զգացմունքներ, որոնք դժվար է միայն բառերով հաղորդել։

  • Որքանո՞վ եք վստահ սուրբ գրությունների խորհրդանիշների իմաստը հասկանալու ձեր կարողության մեջ:

  • Խորհեք որոշ խորհրդանիշների շուրջ, որոնք օգտագործվում են Նոր Կտակարանում՝ Հիսուս Քրիստոսին նկարագրելու համար (օրինակ՝ գառ, հաց, ջուր, քար և հովիվ): Այս խորհրդանիշներն ինչպե՞ս են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Նրան:

Կարդացեք Հայտնություն 1.12–18 հատվածները և լրացուցիչ մանրամասներ ու խորհրդանիշներ փնտրեք Հովհաննեսի՝ Հիսուս Քրիստոսի մասին տեսիլքում:

Հետևյալ աղյուսակում դուք կտեսնեք Հովհաննեսի տեսիլքում նշված որոշ խորհրդանիշներ: Սուրբ գրություններում խորհրդանիշները հասկանալու արժեքավոր միջոցներից մեկը այլ սուրբ գրությունների օգտագործումն է:

Պատճենեք աղյուսակը ձեր օրագրում (մի անհանգստացեք սուրբ գրությունները գրելու վերաբերյալ): Այնուհետև կարդացեք աղյուսակի աջ կողմում գտնվող սուրբ գրությունները և գրեք ձեր գտած խորհրդանիշների հնարավոր իմաստները:

Հովհաննեսի տեսլիքների խորհրդանիշները

Խորհրդանիշ

Հնարավոր նշանակությունը

1. Յոթ ոսկե ճրագակալներ ( Հայտնություն 1.12)

1. Տես Հայտնություն 1.20 , 3 Նեփի 18.24

2. Փրկչի աջ ձեռքը ( Հայտնություն 1.16–17)

2. Տես Ելից 15.16, ; Եսայի 41.10

3. Յոթ աստղեր ( Հայտնություն 1.16)

3. Տես Հայտնություն 1.20 , Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 1.20 ( Հայտնություն 1.20 , ծանոթություն բ)

4. Սրած երկսայրի սուր ( Հայտնություն 1.16)

4. Տես Եբրայեցիներին 4.12 ; Հելաման 3.29-30

5. Դժոխքի և մահվան բանալիները ( Հայտնություն 1.18)

5. Տես 2 Նեփի 9.10–13

Մտածելով Հիսուսի փառքի և Հովհաննեսի տեսիլքի խորհրդանիշների հնարավոր իմաստների մասին՝ նորից նայեք դասի սկզբում ցուցադրված պատկերին:

  • Ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է ներկայացնում այս պատկերը:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա հավատարիմ հետևորդների միջև փոխհարաբերությունների մասին:

Սեղմեք այստեղ՝ մեր սովորած ճշմարտությունը տեսնելու համար

Այս խորհրդանիշներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը հետևում ու հոգ է տանում Իր հավատարիմ հետևորդների մասին:

Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ մի քանիսին.

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ մի քանիսին.

  • Այս ճշմարտությունը և այս խորհրդանիշները ինչպե՞ս կարող էին օրհնություն լինել յոթ եկեղեցիների Սրբերի համար:

  • Այս ճշմարտությունը կամ Քրիստոսի խորհրդանշական պատկերը ի՞նչ հանգամանքներում կարող է այսօր մխիթարության աղբյուր լինել դեռահասի համար:

  • Այս գլխի խորհրդանիշներն ինչպե՞ս են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Փրկիչը և ինչպիսին է Նա:

  • Ի՞նչ սովորեցիք խորհրդանշականության մասին, որ կարող է օգնել ձեզ Հայտնության գիրքի ուսումնասիրությունը շարունակելիս:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հայտնություն 1․6 ։ Ի՞նչ նկատի ուներ Հովհաննեսը՝ ասելով, որ Հիսուսը մեզ «արքայության անդամներ և քահանաներ» է դարձրել

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) ուսուցանել է․

Նկար
Portrait of Joseph F. Smith

Մեր երկրային գոյության նպատակն այն է, որ մենք կարողանանք ունենալ ուրախության լիություն, և կարողանանք դառնալ Աստծո որդիներն ու դուստրերը՝ բառի ամբողջական իմաստով՝ լինելով Աստծո ժառանգորդներ և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ [տես Հռոմեացիներին 8.14–17 ], լինել արքայության անդամներ և քահանաներ Աստծո համար, ժառանգել փառքը, տիրապետությունը, վեհացումը, գահերը և ցանկացած զորություն ու հատկանիշ, որ մշակել և տիրապետում է մեր Երկնային Հայրը: Սա է մեր գոյության նպատակը այս երկրի վրա: Այս վեհ դիրքին հասնելու համար անհրաժեշտ է, որ մենք անցնենք այս մահկանացու փորձառությունը կամ փորձաշրջանը, որով մենք կարող ենք ապացուցել, որ արժանավոր ենք մեր ավագ եղբոր՝ Հիսուսի միջոցով:

(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 150)

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն (1876–1972) ուսուցանել է.

Նկար
Portrait of President Joseph Fielding Smith sitting in a black leather chair in front of a book shelf. He is holding a copy of the scriptures in his hands.

[Հավատարիմներին] խոստացվել է, որ նրանք կդառնան Աստծո որդիներն ու դուստրերը, Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները, և եթե նրանք հավատարիմ լինեն պատվիրաններին ու ուխտերին, որ Տերը տվել է մեզ, լինեն արքայության անդամներ և քահանաներ, թագուհիներ և քրմուհիներ, կստանան սելեստիալ արքայության բոլոր օրհնությունները:

(Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, Ավետարանի հարցերի պատասխաններ համ. Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսեր [1963], 4:61)

Հայտնություն 1․8 ։ Ի՞նչ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի «Ամենազոր» տիտղոսից

«Ամենազոր» տիտղոսը հունարեն Pantokrator բառի թարգմանությունն է, որը նշանակում է «նա, ով կառավարում և կարգավորում է ամեն ինչ»: Հայտնության գրքի թեմաներից մեկն այն է, որ չնայած Աստծո ժողովուրդը բոլոր դարերում բախվում է հալածանքների և դժվարությունների, Աստված իսկապես կառավարում է ամեն ինչ, և մի օր վերջ կդնի բոլոր չարիքներին: Հայտնության առաջին գլուխներից մի քանի պատկերներ հաստատում են Փրկչի դերը՝ որպես «Ամենազոր» ( Հայտնություն 1․8): Նրա խոսքը ներկայացված է որպես «սրած երկսայրի սուր» ( Հայտնություն 1․16), Նա կրում է «դժոխքի և մահվան բանալիները» ( Հայտնություն 1․18), և Նա գիտի մարդկանց գործերը (տես Հայտնություն 2.2, 9, 13, 19):

Հայտնություն 1․8 ։ Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը «Ալֆան և Օմեգան» է

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915--1985) ուսուցանել է.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Այս բառերը՝ հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերը, օգտագործվում են փոխաբերական իմաստով՝ ուսուցանելու մեր Տիրոջ գոյության հավերժական բնույթը, այն է՝ «հավերժությունից հավերժություն նա նույնն է, և նրա տարիները երբեք չեն դադարում» [ Վարդապետություն և Ուխտեր 76.4

(Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1973], 3:439):

Ի՞նչ իմաստ կա Հովհաննեսի տեսիլքում երևացող մոմակալների մեջ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915--1985) ուսուցանել է.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Ճրագակալները պահում են լույսը, դրանք չեն ստեղծում լույս։ Դրանց գործառույթը կայանում է լույսը կրելու, ոչ թե այն վառելու մեջ։ Այսպիսով, օգտագործելով յոթ ճրագակալներ և պատկերելով յոթ եկեղեցիները, որոնց այժմ Հովհաննեսը պետք է խորհուրդ տա, Տերը ցույց է տալիս, որ երկրի վրա գտնվող իր համայնքները պետք է իր լույսը տանեն աշխարհին: Քրիստոսն աշխարհի լույսն է ( Հովհաննես 8․12)։ «Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս» ( 3 Նեփի 18․24 , Մատթեոս 5․14–16

(Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1990], 3:442):