Սեմինարիա
Հայտնություն 5


Հայտնություն 5

«Արժանի է Գառը»

Նկար
Painting of Jesus Christ in America, greeting Nephites.

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ եք կարծում, որ մենք երկրպագում ենք Նրանց: Հովհաննեսը տեսավ Աստծո գահը և տարբեր փառավորված էակների, որոնք գովաբանում և երկրպագում էին Նրան: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի մեծ սիրով և անկեղծությամբ երկրպագելու ձեր ցանկությունը:

Աստծո գահը

Գտեք օրհներգ, որը ձեզ հիշեցնում է Աստծո փառքի, զորության և սիրո մասին: Ինչպե՞ս է այդ օրհներգն արտացոլում ձեր սեփական զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեր սրտում առաջացնում է Նրանց երկրպագելու անկեղծ ցանկություն:

Երբ մենք երկրպագում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, նրանց ենք տալիս մեր սերը, ակնածանքը և ծառայությունը (տես Ավետարանական թեմաներ, «Երկրպագություն», topics.ChurchofJesusChrist.org): Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելը կարող է զգալի ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա և օգնել մեզ մոտ զգալ Նրանց:

  • Նշեք մի քանի հնարավորություններ, որոնք դուք ունեք՝ Հորը և Որդուն երկրպագելու համար:

Մի պահ մտածեք, թե որքան հաճախ եք անկեղծորեն երկրպագում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք, թե ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե ավելի հաճախ և իմաստալից երկրպագեիք Նրանց: Հայտնություն 5 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ավելի անկեղծ երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Արժանի է Գառը

Նկար
A modern replica of an ancient papyrus scroll, folded and sealed with multiple clay seals. Sealing an ancient document in this way identified its owner and his authority, made the document legally binding, and protected it from unauthorized disclosure. Jesus Christ’s role as the only person worthy to open and read the sealed book in Revelation 5 highlights His authority as the executor of God’s plan of salvation.

Իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ Աստծո գահը սելեստիալ արքայությունում: Գահի շուրջը կային տարբեր փառավորված էակներ և կենդանիներ, որոնք գովաբանում և երկրպագում էին Աստծուն (տես Հայտնություն 4.1–11): Նա տեսավ Երկնային Հորը՝ նստած Իր գահին, և ձեռքին յոթ կնիքներով կնքված գիրք (տես Հայտնություն 5․1)։ Գիրքը պարունակում էր Աստծո կամքը, խորհուրդները և գործերը երկրի աշխարհային գոյության 7000 տարիների ընթացքում (տես Վարդապետություն և Ուխտեր 77.6–7):

Կարդացեք Հայտնություն 5.2–4 հատվածները՝ փնտրելով Հովհաննեսի արձագանքը:

  • Ի՞նչ նկատեցիք:

  • Քանի որ կնիքներով գիրքը ներկայացնում է երկրի ժամանակավոր պատմությունը, Հովհաննեը կարող էր անհանգստանալ, որ եթե ոչ մի մարդ արժանի չլինի բացելու այն, ապա երկիրը ստեղծելու Աստծո նպատակը չի կատարվի։ Ի՞նչ կպատահեր Երկնային Հոր զավակներին, եթե նրանց փրկության համար Իր ծրագիրը չիրականանար։

Կարդացեք Հովհաննես 5.5-7 հատվածները՝ փնտրելով, թե Հովհաննեսն ինչու չպետք է արտասվեր: (Ուշադրություն դարձրեք, որ 6-րդ հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, յոթ թիվը փոխարինվել է տասներկուսով [ Հայտնություն 5․6 , ծանոթագրությունբ])։

Ուշադրություն դարձրեք Փրկչի մասին Հովհաննեսի նկարագրությանը: Հիշեք, որ Հովհաննեսը ուսուցանում է խորհրդանիշների միջոցով: Այս խորհրդանիշների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ծանոթագրություններում կամ «Ընտրովի. Ցանկանու՞մ եք ավելին իմանալ» բաժնում:

Կարդացեք Հայտնություն 5․8–14 հատվածները, փնտրելով, թե ինչպես արձագանքեցին տարբեր փառավորված էակները, երբ Հիսուս Քրիստոսը վերցրեց գիրքը Երկնային Հոր ձեռքից: Դուք կարող եք նաև կարդալ, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը նկարագրել Աստծո գահի շուրջը գտնվող էակներին Վարդապետություն և Ուխտեր 76.20–21 -ում։

  • Ձեր կարծիքով, փառավորված էակներն ինչո՞ւ այդպես արձագանքեցին։

  • Պատկերացրեք, որ դուք այնտեղ էիք։ Ձեր կարծիքով, դուք ի՞նչ կզգայիք: Իսկ ի՞նչ կանեիք։

  • Ի՞նչ կարող ենք սովորել նրանից, թե ինչպես էին փառավորված էակները երկրպագում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Սեղմեք այստեղ՝ մեր սովորած ճշմարտությունը տեսնելու համար

Մեր սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ երբ մենք ճանաչում և երախտագիտություն ենք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք ցանկանում ենք երկրպագել և գովաբանել Նրանց:

Երկրպագություն

Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսը (1951–2021) Նախագահող Եպիսկոպոսությունից ուսուցանել է երկրպագության մասին: Դուք կարող եք կարդալ ստորև բերված հայտարարությունը կամ դիտել «Երկրպագության օրհնությունները» տեսանյութը (3:34-4:45 և 8:54-11:14), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Official Portrait of Bishop Dean M. Davies. Photographed in March 2017.

Աստծուն երկրպագելիս մենք մոտենում ենք Նրան ակնածալից սիրով, խոնարհությամբ և խորը պաշտամունքով: Մենք ճանաչում և ընդունում ենք Նրան՝ որպես մեր ինքնիշխան Թագավոր, տիեզերքի Արարիչ, մեր սիրելի և անսահման սիրող Հայր:

Մենք հարգում և մեծարում ենք Նրան:

Մենք ենթարկվում ենք Նրան:

Հզոր աղոթքով մենք բարձրացնում ենք մեր սրտերը, փայփայում ենք Նրա խոսքը, ցնծում Նրա շնորհով և պարտավորվում նվիրված հավատարմությամբ հետևել Նրան: ․․․

Երկրպագելիս մենք սրտանց փառաբանում ենք մեր օրհնյալ Աստծուն առավոտյան, կեսօրին և երեկոյան:

Մենք մշտապես սրբացնում և պատվում ենք Նրան մեր հավաքատներում, տներում, տաճարներում և մեր բոլոր գործերում:

Երկրպագելիս մենք բացում ենք մեր սիրտը Հիսուս Քրիստոսի Քավության բուժիչ զորության հանդեպ:

Մեր կյանքը դառնում է մեր երկրպագության խորհրդանիշն ու մարմնավորումը:

(Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 94-95)

  • Ի՞նչ սովորեցիք երկրպագության մասին այս հայտարարությունից:

Խորհեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների մասին։ Մտածեք այն մասին, թե ինչ են Նրանք արել ձեզ համար, ինչը ձեզ ոգեշնչում է գովաբանել և երկրպագել Նրանց:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երեքին.

Պատասխանեք հետևյալ հարցերից երեքին․

  • Ի՞նչ եք կարծում, Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին անկեղծորեն երկրպագելը ինչպե՞ս կօրհնի ձեր կյանքը:

  • Ե՞րբ եք ավելի մոտ զգացել Երկնային Հորը կամ Հիսուս Քրիստոսին՝ անկեղծ երկրպագության միջոցով:

  • Ինչպե՞ս կարող է ձեր երկրպագությունն ավելի լավ արտացոլել այն զգացմունքները, որոնք դուք ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ընտրեք հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը և խորհեք, թե ինչպես կարող է անկեղծ երկրպագությունը այդ գործողությունները դարձնել ավելի իմաստալից․ աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, ընդունել հաղորդություն, պատվել Հանգստության օրը, ծոմ պահել, տաճար հաճախել:

  • Ինչո՞ւ է ձեզ մոտ ցանկություն առաջացել բարելավել կամ փոխել ձեր երկրպագության եղանակը:

Ընտրեք ուղարկման ձևը և սեղմեք Ուղարկել հանձնարարությունը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞վ է «Հուդայի ցեղի առյուծը» և «Դավթի արմատը»

Այս երկու արտահայտություններն էլ Հիսուս Քրիստոսի տիտղոսներն են: «Հուդայի ցեղի առյուծը» համապատասխան տիտղոս է, քանի որ առյուծը վեհ ու հզոր է, և Փրկիչը ծնվել է Հուդայի տոհմից (տես Ծննդոց 49.8–10 , Մատթեոս 1.3 , Եբրայեցիս 7.14): «Հուդայի առյուծ» տիտղոսը բացարձակ հակադիր է Հայտնություն 5.6 հատվածում նշված հեզ և զոհաբերական Գառին։ Այս երկու կերպարները ցույց են տալիս, որ Քրիստոսն ունի և՛ վեհություն, և՛ հեզություն:

Հիսուսին անվանում են նաև «Դավիթի արմատ»։ Արմատը մատակարարում է կենարար ջուր և սնուցում է բույսը․ այսպիսին է Հիսուս Քրիստոսի առաքելությունը բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են Նրան որպես իրենց Փրկիչ և Քավիչ (տես Հովհաննես 15․1–8 , տես նաև Եսայի 11․1 , 53․2). Հովհաննեսի հայտնության մեջ Քրիստոսն Ինքն է հայտարարել. «Ես Դավիթի արմատն ու սերունդն եմ» ( Հայտնություն 22․16)։ Ավետարանիչները հաճախ շեշտում են, որ Հիսուսը Դավիթ թագավորի ժառանգն է (տես Մատթեոս 1․1 ; Մարկոս 10․47 ; Ղուկաս 1.32 ; Հովհաննես 7․42

Ի՞նչ են խորհրդանշում աչքերն ու եղջյուրները Հայտնություն 56 -ում

Սուրբ գրություններում եղջյուրները հաճախ զորության կամ իշխանության խորհրդանիշ են, իսկ աչքերը կարող են խորհրդանշել լույսն ու գիտելիքը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ յոթ թիվը փոխարինվել է տասներկուսով (i Հայտնություն 5․6 -ում, ծանոթագրությունբ)։ Տասներկու թիվը կարող է խորհրդանշել աստվածային կառավարությունը և կազմակերպությունը կամ քահանայությունը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նաև նշում է, որ տասներկու եղջյուրներն ու աչքերը «Աստծո տասներկու ծառաներն են», որոնք կարող են խորհրդանշել Հիսուս Քրիստոսի Տասներկու Առաքյալներին:

Ո՞ւմ ենք մենք երկրպագում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն ու Հարությունը հավերժ փոխեցին մեր յուրաքանչյուրի կյանքը: Մենք սիրում ենք Նրան և երախտագիտությամբ երկրպագում Նրան ու մեր Երկնային Հորը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Մենք երկրպագում ենք Աստծուն՝ Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, ոչ թե Մարգարե Ջոզեֆին, ոչ էլ որևէ մահկանացու մարդու կամ կնոջ:

(Ջերիթ Վ. Գոնգ, «Բոլոր ազգերը, ցեղերը և լեզուները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 39)

Ինչպե՞ս կարող է երկրպագությունն օգնել ինձ նմանվել Աստծուն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915--85) ուսուցանել է.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Եկեք երկրպագե՛ք Տիրոջը: Ինչպե՞ս է դա արվում: Կատարյալ երկրպագությունը ընդօրինակում է: Մենք հարգում ենք նրանց, ում ընդօրինակում ենք։ Երկրպագության ամենակատարյալ միջոցը սուրբ լինելն է, ինչպես սուրբ է Եհովան։ Դա պետք է լինի մաքուր, ինչպես Քրիստոսն է մաքուր: Դա այնպիսի բաներ անելն է,որոնք մեզ հնարավորություն են տալիս նմանվել Հորը: …

Ինչպե՞ս ենք մենք երկրպագում Տիրոջը։ Մենք դա անում ենք՝ շնորհից շնորհ գնալով, մինչև ստանանք Հոր լիությունից և փառավորվենք լույսով և ճշմարտությամբ, ինչպես մեր Օրինակն ու Նախատիպն է՝ Խոստացված մեսիան:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, Խոստացված մեսիան․ Քրիստոսի առաջին գալուստը[1978], 568–69)