Սեմինարիա
Մատթեոս 6․19-34


Մատթեոս 6․19-34

«Առաջ Աստուծոյ արքայութիւնը … խնդրեցէք»

Նկար
Christ teaches that all things shall be added unto those who seek the kingdom of God.

Որպես Լեռան քարոզի մաս՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ «առաջ Աստուծոյ արքայութիւնը … խնդրեցէք» (Մատթեոս 6.33): Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կստանաք խորհել Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորության մասին և կիսվել այդ գաղափարով:

Կարդացեք հետևյալ իրական սցենարները.

  • ԱՄՆ-ի Կալիֆորնիայից մի երիտասարդ տղա տաղանդավոր սերֆեր է, սակայն սեմինարիայի դասացուցակը համընկնում է նրա ավագ դպրոցի սերֆինգի թիմի մարզումների հետ:

  • Բրազիլիայում ապրող մի երիտասարդ աղջիկ հրավիրվել է պատվավոր տեղ զբաղեցնել իր ընկերոջ 15-ամյակի տոնակատարությանը, սակայնպետք է կրի մի զգեստ, որը չի համապատասխանում իր չափանիշներին:

  • Նոր Զելանդիայում ապրող մի երիտասարդ տղա տաղանդավոր ռեգբիստ է, ում կանխագուշակում են մասնագիտական կարիերա, սակայն նա լիաժամկետ միսիոներ ծառայելու տարիքում է:

Ահա մի քանի օրինակներ, որտեղ երիտասարդները կարող են ընտրել և Աստծուն իրենց կյանքում դնել առաջին տեղում, չնայած դա դժվար ընտրություն է:

  • Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ այդ երիտասարդները:

  • Դուք կամ ձեր ընկերները ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող եք ունենալ այսպիսի իրավիճակում:

Այս դասը սովորելիս խնդրեք Տիրոջն օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները և զգալ Նրան ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորությունը:Ուսումնասիրեք հետևյալ հատվածների խմբերից մեկը: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի կարողանաք գտնել և հասկանալ Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ` Աստծուն առաջին տեղում դնել ձեր կյանքում:

Ուսանողները կարող են ընտրել, թե որ հատվածներն են ուսումնասիրելու կամ կարող եք նրանց հանձնարարել Տարբերակ Ա-ն կամ Տարբերակ Բ-ն: Օգտակար կլինի գրատախտակին ցուցադրել հետևյալ տարբերակները:

Տարբերակ Ա.Մատթեոս 6.19-24: Այս հատվածներում Փրկիչն օգտագործեց գանձեր բառը, որը նշանակում է այն, ինչ մենք շատ ենք գնահատում և աչք բառը՝ որը խորհրդանշում է մեր տեսակետը կյանքում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, թե Տերն ինչ է ուսուցանել հատված 22 -ում. «Ուստի եթե աչքդ պարզ է Աստծուն փառաբանելու համար, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.22 [ Մատթեոս 6.22 , ծանոթագրություն բ], տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.67): Օգտակար կլինի նշել նաև, որ մամոնա բառը նշանակում է նյութապաշտություն կամ հարստություն (տես Մատթեոս 6.24 , ծանոթագրություն ե):

Տարբերակ Բ.Մատթեոս 6.25-34: Այս հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Տերը խոսում էր Իր առաքյալների հետ «աշխարհ գնալու … և մարդկանց ուսուցանելու» իրենց պարտավորության մասին (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.25-26 [Աստվածաշնչի հավելվածում]): Այդ պահին Տիրոջ հրահանգն ուղղված էր մասնավորապես Տասներկու Առաքյալներին, բայց Նրա ուսուցանած սկզբունքը վերաբերում է նաև մեզ: Նկատեք, թե Աստված ինչպես է հոգ տանում Իր արարչագործությունների, այդ թվում՝ մեր մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք հատված 33 -ին. այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը այսպես է սկսվում. «Առաջ Աստուծոյ արքայությունը և նորա արդարությունը խնդրեցեք» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.38 [Աստվածաշնչի հավելվածում]):

  • Երբ կարդացիք Փրկիչի այս խոսքերը և հրավիրեցիք Սուրբ Հոգու առաջնորդությունը, ի՞նչ գտաք, որ կարևոր էր ձեզ համար: Ինչո՞ւ էր այն կարևոր:

Այս հատվածներում Փրկիչն ուսուցանել է մի քանի ճշմարիտ սկզբունքներ, այդ թվում՝ մենք չենք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (կամ նյութապաշտությանը), և եթե մենք նախ ձգտենք կառուցել Աստծո արքայությունը, ապա Նա մեզ կօրհնի այն ամենով, ինչի կարիքն, Իր կարծիքով, մենք ունենք:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ մղում է Նրանց առաջին տեղում դնել ձեր կյանքում:

Հնարավորության դեպքում դիտեք Աստծուն առաջնահերթություն տված երիտասարդ մարդկանց մասին հետևյալ տեսանյութերից մեկը: Տեսանյութերը համապատասխանում են դասի սկզբում ներկայացված իրավիճակներին: (Բոլոր տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում):

«Ոչ մի ափսոսանք» (5:38)՝ սերֆինգով զբաղվող երիտասարդը:

«Առաքինի երիտասարդ կանայք» (3:50)՝ երիտասարդ կինը, որին խնդրել են անհամեստ զգեստ կրել:

«Ձեր միսիայի օրը» (3:31)՝ ռեգբի խաղացող երիտասարդ տղամարդը:

2. Complete the following activity in your study journal.

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ այս տեսանյութում: Ի՞նչ սովորեցիք Աստծուն առաջնահերթություն տալու մասին:

  • Ե՞րբ եք ձեր կյանքում Աստծուն առաջին տեղում դրել:

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր որոշման արդյունքում:

Մի րոպե մտածեք, թե որքանով են ձեզ համար կիրառելի Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու մասին Փրկիչի ուսմունքները: Այս դասն ավարտելիս շարունակեք ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց:

Պատկերացրեք, որ ձեր ցցի կամ շրջանի նախագահությունը հրավիրել է ձեր քվորումին կամ դասարանին տեսանյութ պատրաստել և դրանով ոգևորել ձեր տարածքի երիտասարդներին՝ Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում: Նախագահությունը ծրագրում է այդ տեսանյութը ցուցադրել երիտասարդների միջոցառման ժամանակ:

2: Կատարեք հետևյալ հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Մանրամասն նախագիծ ստեղծեք ձեր տեսանյութի համար: (Պետք չէ տեսանյութ նկարել, միայն պետք է ծրագիր մշակել): Ձեր նախագծում ներառեք հետևյալը.

  • Մատթեոս 6 հատվածում Փրկիչի ուսուցանած ճշմարտություններից առնվազն մեկը և բացատրություն, թե այն ինչպես կարող է օգնել երիտասարդներին Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում:

  • Աստծուն առաջնահերթություն տվող որևէ մարդու ժամանակակից օրինակ: Այդ օրինակը կարող է լինել ձեր անձնական կամ ձեր ծանոթի փորձառությունը: Գրեք այդ օրինակի պարզ ամփոփումը:

Ձեր նախագծում ներառեք նշվածներից մեկը կամ ավելին.

  • Եկեղեցու առաջնորդի հայտարարություն

  • Նկարներ կամ պատկերներ, որոնք կարող եք ներառել, և երբ դրանք կներառեիք

  • Ձեր անձնական վկայությունը

Տեսանյութի ձեր նախագծով կիսվեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Դուք դա կարող եք անել, երբ ընտանիքի հետ քննարկեք այս թեման Եկ, հետևիր ինձ ուսումնասիրության շրջանակներում:

Եթե կարող եք, նկարեք ձեր տեսանյութը և դրանով կիսվեք ուրիշների հետ:

Ընտրեք Սկսել հանձնարարությունը կոճակը կամ Ուղարկել ներդիրը՝ ձեր պատասխանը մուտքագրելու համար: