Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 2


Գնահատեք ձեր գիտելիքները 2

Մատթեոս 3-7, Ղուկաս 3-6, Մարկոս 1, Հովհաննես 2-4

Նկար
Jesus is in the background with the group sitting in the foreground.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ձեր սովորածը, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Սեմինարիայում Նոր Կտակարանից ձեր սովորածի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը կամ Նրա հետևորդը: Կատարեք հետևյալ երեք վարժություններից մեկը՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ ենք ստանում, երբ հետևում ենք Փրկիչին՝ գործելով Նրա ուսմունքների համաձայն: Այնուհետև պատասխանեք հետևյալ երկու հարցերին:

  1. Երգեք կամ լսեք «Խելոք մարդը և հիմար մարդը» Երեխաների միության երգը (Երեխաների երգարան, 281), ինչպես նաև կարդացեք Մատթեոս 7.24-27 հատվածները:

  2. Թերթիկի վրա կամ ձեր օրագրում նկարեք Մատթեոս 7.24-27 հատվածներում նկարագրված Փրկիչի ուսմունքների մի պարզ ներկայացում:

  3. Բաժակներից մի հասարակ տուն կառուցեք կայուն մակերեսի (հատակի կամ սեղանի) վրա: Ապա կառուցեք մեկ այլ հասարակ կառույց ավելի անկայուն հիմքի, օրինակ՝ մահճակալի, ծալված վերմակի կամ բարձի վրա: Ձեռքերով ներքև հրեք յուրաքանչյուր կառույցի կողքի մակերևույթը և տեսեք, թե ինչ է տեղի ունենալու: Կարդացեք Մատթեոս 7.24-27-ը՝ նմանություններ փնտրելով այս վարժության և Փրկիչի առակի միջև:

  • Ի՞նչ սովորեցիք այս վարժությունից:

  • Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, եթե գործում ենք ըստ Փրկիչի ուսմունքների:

Մտածեք, թե ինչպիսի աճ եք ունեցել այս տարի Նոր Կտակարանից Փրկիչի ուսմունքները ուսումնասիրելիս և կիրառելիս: Պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

  • Որո՞նք են ձեր ուսումնասիրած Հիսուս Քրիստոսի որոշ ուսմունքները, որոնք հատկապես նշանակալի են ձեզ համար:

  • Ինչպե՞ս եք ավելի շատ մոտեցել Փրկիչին՝ Նրա խոսքերն ուսումնասիրելիս:

  • Այս տարի սովորած ո՞ր ուսմունքներն եք կիրառել ձեր կյանքում: Ի՞նչ օրհնություններ եք ստացել արդյունքում:

Այս դասը կօգնի ձեզ գնահատել այն մի քանի եղանակները, որոնցով դուք կառուցում եք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա, որպեսզի կարողանաք դիմակայել հնարավոր մարտահրավերներին:

Առաջարկեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով բեմադրել հետևյալ վարժությունը:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ գնահատել, թե որքան լավ եք դուք հասկանում և կարողանում բացատրել Փրկիչի ապաշխարության, մկրտության և հաստատման վարդապետությունը: Մտածեք հետևյալ երկու հայտարարությունների մասին և յուրաքանչյուրին պատասխան գրեք՝ նշված խնդիրը լուծելու համար: Օգտվեք վերջերս սովորած առնվազն մեկ սուրբ գրությունից: Չակերտներում դրված հղումները կարող են օգտակար լինել: Կարող եք ընդգրկել անձնական փորձառություններ կամ վկայություն:

Նկար
Christ standing on a rocky ledge as He rebukes Satan who appears below Him. The painting depicts the event wherein Satan tried to tempt Christ after Christ’s forty day fast in the wilderness. Christ is commanding Satan to depart from His presence.
  1. Ես բավականին լավ մարդ եմ: Ես ինչո՞ւ պետք է մտահոգվեմ ապաշխարության մասին, եթե մեծ մեղքեր չեմ գործում: (Տես Մատթեոս 3․1-8 , Ղուկաս 3․7-14):

  2. Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, բայց չեմ կարծում, որ կարիք ունեմ մկրտվելու և հաստատվելու՝ Աստծո մոտ վերադառնալու համար: (Տես Մարկոս 1.1-9 , Հովհաննես 3.5 , 2 Նեփի 31.5-12, 17-18):

2. Complete the following in your study journal: