Սեմինարիա
Մատթեոս 4․1-11, Մաս 2


Մատթեոս 4․1-11, Մաս 2

Հետևել Փրկիչի օրինակին՝ գայթակղությանը դիմակայելու համար

Նկար
Jesus is tempted by the devil to change rocks into bread - ch.11-2

Այս դասի ընթացքում դուք կշարունակեք ուսումնասիրել, թե ինչպես էր Փրկիչը դիմակայում գայթակղություններին: Այս դասը կօգնի ձեզ հետևել Նրա օրինակին, նաև ճշմարտություններ հիշել սուրբ գրություններից, որոնք կօգնեն ձեզ դիմակայել գայթակղությանը ձեր կյանքում:

Դիմակայել գայթակղությանը

Պատկերացրեք, որ ձեր ընկերը՝ Հակոբը, խոստովանում է ձեզ , որ դժվարանում է դիմակայել գայթակղությանը: Նա բացատրում է, որ իսկապես ուզում է դիմակայել, բայց դժվարանում է հասկանալ, թե ինչ պետք է անի, երբ հանդիպում է գայթակղության:

  • Ինչո՞վ եք կիսվելու նրա հետ և ինչո՞ւ:

Հիշեք Փրկիչի փորձառությունը Մատթեոս 4.1–11-ում , երբ Նա առերեսվեց և դիմակայեց սատանայի գայթակղություններին: Դրա համար Նա պարզաբանեց հետևյալ սկզբունքը. հիշելով և կիրառելով սուրբ գրությունների ճշմարտությունները՝ կօգնենք մեզ ապավինել Աստծո զորությանը՝ գայթակղություններին դիմակայելու համար:Տես Մատթեոս 4․1-11 : Կենտրոնացեք 4, 7 և 10 հատվածների վրա և տեսեք, թե Փրկիչն ինչպես կիրառեց Իր սկզբունքը: Ուշադրություն դարձրեք, որ երբ Հիսուսն ասում էր. «Գրված է», նա նկատի ուներ սուրբ գրություններում գրված խոսքերը:

  • Սուրբ գրությունների հատվածները, որոնք Փրկիչը մեջբերեց, ինչպե՞ս են կապված գայթակղությունների հետ, որոնց Նա դիմակայեց:

Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի գրեք ձեր մտքերն այն մասին, թե ինչու է ձեզ օգնություն անհրաժեշտ՝ գայթակղությանը դիմակայելու համար: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին․

  • Որքա՞ն հաճախ եք սուրբ գրությունների միջոցով դիմում Տիրոջը, որպեսզի ձեզ օգնի դիմակայել գայթակղությանը: Ինչո՞ւ:

  • Սուրբ գրությունների միջոցով Տիրոջը դիմելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որպեսզի ձեզ օգնի դիմակայել գայթակղությանը:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

1:

  1. Նշեք և թվարկեք մի քանի գայթակղություններ, որոնց սովորաբար բախվում են ձեր տարիքի երիտասարդները:

  2. Նշեք և թվարկեք սուրբ գրությունների այն հատվածները, որոնք կարող են օգնել դիմակայել այս գայթակղություններից յուրաքանչյուրին, ինչպես նաև համառոտ բացատրեք, թե ինչպես կարող է օգնել յուրաքանչյուր հատված:

Օրինակ՝ դուք կարող եք նշել, որ Փրկիչի խոսքերը 3 Նեփի 11.7 հատվածում կարող են օգնել ձեզ հասկանալ, որ պետք է միշտ ուշադիր լինեք և ջանասիրաբար աղոթեք, երբ փորձում եք դիմակայել գայթակղությանը:Եթե դժվարանում եք համապատասխան սուրբ գրություններ գտնել, կարող եք փնտրել վարդապետության սերտման հատվածներ կամ հղումներ Սուրբ գրությունների ուղեցույցում՝ « Գայթակղել, Գայթակղություն », « Դիմակայել », կամ փնտրել գայթակղության հետ կապված մեկ այլ թեմա:

Սուրբ գրությունների այս հատվածները կարող եք հստակ նշել և դրանց ցուցակը կազմել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որտեղ հեշտությամբ կարող եք գտնել դրանք: Եթե դուք ընթերցում եք սուրբ գրություններն էլեկտրոնային ձևաչափով, կարող եք ստեղծել պիտակ և ընտրված հատվածներն ավելացնել այդ պիտակին: Եթե ուզում եք սովորել՝ ինչպես դա անել, բացեք Android-ի համար Gospel Library հավելվածի օգտատիրոջ ուղեցույցը (Gospel Library User Guide (Android)) կամ iOS-ի համար Gospel Library հավելվածի օգտատիրոջ ուղեցույցը (Gospel Library User Guide (iOS)) ChurchofJesusChrist.org կայքում: Ընտրեք Բովանդակության նշում (Marking content) կետը՝ «Իմանալ ավելին» (Learning More) վերնագրի ներքո:

Կա մի քանի եղանակ, որոնց միջոցով դուք կարող եք հետևել Փրկիչի օրինակին և ուժ ստանալ սուրբ գրություններից: Կատարեք Ա կամ Բ վարժությունը, որը կօգնի ձեզ հետևել Փրկիչի օրինակին՝ գայթակղությանը դիմակայելու համար: Փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, երբ որոշում եք, թե որ վարժությունը առավել օգտակար կլինի ձեզ համար:

2: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը.

Վարժություն Ա. Անգիր հիշեք

Ձեր նշածներից ընտրեք մի սուրբ գրություն և անգիր հիշեք դրա հիմնական միտքը պարունակող արտահայտությունը կամ ամբողջ հատվածը: Ներկայացնում ենք մի քանի մեթոդ, որոնք կարող են օգտակար լինել.

  • Ինքնուրույն կարդացեք մի քանի անգամ՝ ամեն անգամ ավելի քիչ նայելով գրության տեքստին:

  • Դուրս գրեք հատվածը կամ արտահայտությունը։ Ջնջեք այն բառերը, որոնք հիշում ու կրկնում եք, և այդպես շարունակ՝ մինչև բոլոր բառերը ջնջեք և ամբողջ տեքստը անգիր հիշեք:

Վարժություն Բ. Մտածեք և գրեք

Մտածեք, թե ինչպես կարող է սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը ձեր կյանքում, կամ ինչ փոփոխություններ կարող եք կատարել, որպեսզի ավելացնեք ձեզ տրվող օրհնությունները՝ մեծացնելով սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությանն ուղղված ջանքերը:Որևէ սոցիալական ցանցում կամ բլոգում գրառում կատարեք, որը կարող է խթանել և ավելացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ուրիշների ցանկությունը: Գրեք այնպես, որ ձեր գրառումն օգնի նրանց գտնել Տիրոջ զորությունը, որպեսզի Տերն օգնի նրանց դիմակայել գայթակղությանը: Ներառեք սուրբ գրությունների առնվազն մեկ հղում, որ դուք այսօր նշել եք: Կարող եք նաև կիսվել ձեր փորձով, թե ինչպես են սուրբ գրությունները ավելացրել գայթակղությանը դիմակայելու ձեր կարողությունը՝ չկիսվելով գայթակղության մասին մանրամասներով:

Անձնական մտորումներ

Վերջում խորհեք այսօր ձեր սովորածի մասին և մտածեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների շուրջ.

  • Այսօրվա դասի ընթացքում արված ձեր գործողությունները (սուրբ գրություններ ուսումնասիրումը, անգիր սովորելը և հիշելը) ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է դադարեք անել, սկսեք անել կամ շարունակեք անել։

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել ինձ

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է, թե ինչպես կարող է Մորմոնի Գրքի կանոնավոր ուսումնասիրությունը ուժ տալ մեզ՝ գայթակղությանը դիմակայելու համար.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից:

(Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)

Սուրբ գրությունների մտապահումն ինչպե՞ս կարող է օգնել ինձ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Խելամտորեն օգտագործեք տեխնոլոգիան: Ձեր սարքում նշեք սուրբ գրությունների կարևոր հատվածները և հաճախ կրկնեք դրանք։ Երիտասարդնե՛ր, եթե ամեն անգամ սուրբ գրության մի հատված կարդաք այնքան հաճախ, որքան տեքստային հաղորդագրություններ եք ուղարկում, շուտով անգիր կսովորեք սուրբ գրությունների հարյուրավոր հատվածներ։ Երբ անհրաժեշտ լինի, այդ հատվածները կդառնան Սուրբ Հոգու ոգեշնչման և առաջնորդության հզոր աղբյուր:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Տան խաղաղության համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 30)