Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5


Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5

Ծնվել ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար

Նկար
աղջիկը մկրտվում է

Նախորդ դասում դուք ուսումնասիրել եք Նիկոդեմոսին ուղղված Փրկչի խոսքերը՝ մկրտության և հաստատման արարողությունների միջոցով հոգևորապես վերածնվելու մասին: Այս դասի ընթացքում դուք կարող եք գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ օգտագործելով հետևյալ վարդապետությունը. մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

Մտապահեք և բացատրեք

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են Երեխաների միության դասարանին ուսուցանել Հովհաննես 3.5-ում ուսուցանվող վարդապետությունը, որ մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր պատասխանը հետևյալ հուշումին:

  • Ինչպե՞ս կարող եք Երեխաների միության դասարանին բացատրել, թե ինչ է նշանակում այս վարդապետությունը։ Ներառեք մտքեր այս գործընթացում Փրկչի դերի մասին, ինչպես ուսուցանվում է Ալմա 7.14-ում:

Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ հիշել վարդապետության սերտման հատվածը և անգիր սովորել դրա հիմնական արտահայտությունը: Նույն վարժությունը կարող եք կատարել Վարդապետության սերտման հավելվածում, եթե հավելվածը հասանելի է ձեզ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մատիտով գրեք «Հովհաննես 3․5․ Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: Մի քանի անգամ կրկնեք այս արտահայտությունը բարձրաձայն կամ մտքում։ Ընտրեք երեք կամ չորս բառ և ջնջեք այս բառերի բոլոր տառերը, բացառությամբ առաջին տառի: Նորից կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ: Կրկնեք այս վարժությունը, մինչև որ մնան յուրաքանչյուր բառի միայն առաջին տառերը, ինչպես ցույց է տրված այստեղ. «Ե____ մ_____ ջ և__ Հ_ չ___ ն_ կ____ չ__ Ա_ ա__ մ_____»: Կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ՝ օգտագործելով առաջին տառերը, այնուհետև փորձեք արտասանել այն առանց նայելու:

Գործնական կիրառում

Պատկերացրեք, որ դուք ունեք Մեգան անունով մի ընկերուհի, որը Եկեղեցու անդամ է, իսկ նրա մայրը՝ ոչ: Նրա մայրը հավատում է Հիսուս Քրիստոսին և Աստվածաշնչին, բայց որևէ եկեղեցու հետևորդ չէ: Մեգանը ձեզ հարցնում է. «Մի՞թե մայրս չի կարող երկնային դրախտում հայտնվել առանց մկրտվելու, եթե նա պարկեշտ կյանքով է ապրում»:

  • Ի՞նչ պատճառներով է Մեգանն այս հարցը տալիս։

  • Պատասխաններ գտնելու հարցում Մեգանին օգնելուց առաջ ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե որոնք են այս հարցի պատճառները:

Դուք կարող եք կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի օգնեք Մեգանին գտնել մկրտության կարևորության մասին հարցի պատասխանը:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինեն կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 8-10-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում: Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք նույն բաժնի 11–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։ Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

2. Հիմնվելով այն ամենի վրա, ինչ սովորել եք Հովհաննես 3.5-ի ուսումնասիրությունից, բացատրեք, թե ինչպես կարող եք օգնել Մեգանին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իր հարցին պատասխանելու համար: