Սեմինարիա
Ղուկաս 5.1–11


Ղուկաս 5.1–11

Հետևել Տիրոջն ու հասնել մեր աստվածային նպատակներին

Նկար
Christ standing on a seashore. He is beckoning to two men who stand near Him. The two men are holding a fishing net over a small fire. Fishing boats and fishermen are visible in the background. The painting depicts Christ calling some of His Apostles or disciples.

Երբ Փրկիչը Սիմոն Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին առաջարկեց՝ «ձեր ուռկանները գցեցէք որսի», նրանք հրաշքով «ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին» (Ղուկաս 5.4, 6) և հասկացան, թե ինչեր կարող էին անել Փրկիչի օգնությամբ: Դրանից հետո այդ ձկնորսները որոշեցին թողնել ամեն ինչ և հետևել Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ Հիսուս Քրիստոսին հետևելու ցանկություն զգալ, որպեսզի Նա օգնի ձեզ ավելին անել, քան երբևէ կկարողանայիք անել առանց Նրա:

Հասնել ավելի մեծ նպատակի

Մի քանի րոպե մտածեք այն մարդկանց մասին, ովքեր հասել են մեծ նպատակների, որովհետև Աստված օգնել է նրանց հասկանալ այդ նպատակները:

1:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ հասկանան իրենց ավելի մեծ նպատակները:

  • Ի՞նչ տարբերություններ եք նկատել այն մարդկանց կյանքում, ովքեր հասկանում են Աստծո նպատակը իրենց համար, և նրանց, ովքեր չեն հասկանում:

Այս դասը կենտրոնանալու է այն բանի վրա, թե Հիսուս Քրիստոսն ինչպես օգնեց Սիմոն Պետրոսին (հայտնի նաև որպես Պետրոս) բացահայտել, որ Նա իր համար ավելի մեծ նպատակ ուներ: Սովորելիս փնտրեք հետևյալ սկզբունքի վկայությունը. Երբ մենք որոշում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, Նա կարող է օգնել մեզ հասկանալ և հասնել մեր կյանքի համար նախատեսված ավելի մեծ նպատակին:

Հիսուս Քրիստոսը կանչում է Սիմոն Պետրոսին հետևել Իրեն

Հրեաստանում մի քանի հրաշքներ գործելուց, այդ թվում՝ Սիմոն Պետրոսի զոքանչին բուժելուց հետո (տես Ղուկաս 4.38-39), Նա ուղևորվեց դեպի Գենեսարեթ լճի (Գալիլեյան ծովի) ափերը: Նա ելավ Սիմոն Պետրոսի ձկնորսական նավակի մեջ և սկսեց ուսուցանել ափին գտնվող մարդկանց մեծ խմբին (տես Ղուկաս 5․1-3): Երբ Հիսուսն ավարտեց ուսուցումը, Նա հրավեր հղեց Սիմոն Պետրոսին:

Տես Ղուկաս 5․4-11 : Կարդալիս փորձեք պատկերացնել, որ դուք Սիմոն Պետրոսն եք՝ փորձառու մի ձկնորս: Օգտակար կլինի հասկանալ, որ որս բառը նշանակում է ձուկ բռնել (տես հատված 4 , ծանոթագրություն ա):

  • Այս պատմության մեջ ո՞ր մանրամասներն են կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, Պետրոսն ի՞նչ կարող էր մտածել կամ զգալ:

Այս պատմության մեջ փնտրեք որևէ վկայություն այն մասին, որ Փրկիչը օգնել է Պետրոսին հասկանալ, որ Տերն ավելի մեծ նպատակ ունի նրա համար:

  • Պետրոսն ի՞նչ կարող էր սովորել իր մասին Փրկիչի հետ ունեցած այս փորձառությունից:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք ավելի լավ հասկանանք, թե ով ենք մենք և ինչի ենք ունակ:

Նմանեցնենք Սիմոն Պետրոսի փորձառությունները մեր փորձառություններին

Մենք ավելի շատ բան կարող ենք սովորել այս պատմությունից, եթե նմանեցնենք Սիմոն Պետրոսի փորձառությունները մեր փորձառություններին: Մորմոնի Գրքում Նեփին անդրադարձել է սուրբ գրությունների ուսումնասիրման այս հմտությանը, երբ ասել է, որ ինքը «բոլոր սուրբ գրությունները նմանեցնում [էր իրեն] ( 1 Նեփի 19.23): Սուրբ գրությունները մեր անձնական իրավիճակներին նմանեցնելով՝ կօգնենք մեզ «ավելի լիովին համոզ[վ]ել … հավատալու Տիրոջը՝ [մեր] Քավչին» և կարող է «լինել մեր օգտի և ուսման համար» ( 1 Նեփի 19.23):Մի պահ համեմատեք ձեր փորձառությունը Պետրոսի փորձառության հետ՝ անելով հետևյալը.Ձեր օրագրի էջերից մեկը բաժանեք երկու մասի, որպեսզի մի մասում կարողանաք նշել մանրամասներ Պետրոսի փորձառության մասին, իսկ մյուս մասում՝ անդրադառնաք ձեր անձնական իրավիճակին: Անհրաժեշտության դեպքում օգտվեք սուրբ գրություններից, ինչպես նաև այլ մատչելի գործիքներից, օրինակ՝ Աստվածաշնչի բառարանում տես « Պետրոս » բառը կամ scriptures.ChurchofJesusChrist.org կայքում գտնվող Սուրբ գրքերի ուղեցույցում՝ « Պետրոս » հոդվածը, որպեսզի կարողանաք պատասխանել հետևյալ հարցերին:

Նմանեցնենք Պետրոսի փորձառությունները մեր սեփական կյանքին

Պետրոսն ինչպե՞ս կնկարագրեր ինքն իրեն Հիսուսին հանդիպելուց առաջ:

Ինչպե՞ս եմ ես նկարագրում ինքս ինձ:

Պետրոսը պատրաստ էր հետևել Հիսուս Քրիստոսին և հրաժարվել ձկնորս լինելուց (տես Ղուկաս 5.11): Ձեր կարծիքով, ինչո՞վ կտարբերվեր Պետրոսի կյանքը, եթե նա չորոշեր հետևել Փրկիչին:

Ինչի՞ց կարող են ինձ խնդրել հրաժարվել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Ինչպե՞ս կարող է փոխվել իմ կյանքը, եթե ես որոշեմ չհետևել Հիսուս Քրիստոսին:

Պետրոսն ինչպե՞ս կատարեց Տիրոջ կողմից իր համար նախատեսված ավելի մեծ նպատակները:

Մտածեք սուրբ գրությունների, փրկության ծրագրի, քահանայական օրհնությունների և, առկայության դեպքում, ձեր հայրապետական օրհնության մասին:

Ես ի՞նչ գիտեմ Փրկիչի կողմից ինձ համար նախատեսված ավելի մեծ նպատակների մասին:

Ի՞նչ հարցեր ունեմ իմ նպատակի մասին:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երեքին.

  • Սուրբ գրությունները ձեզ նմանեցնելով, ինչպե՞ս օգնեցիք ձեզ ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին և ավելի շատ հավատալ Նրան:

  • Ի՞նչ վկայություն եք գտել այն մասին, որ մենք կարող ենք ավելի մեծ նպատակի հասնել, եթե որոշենք հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Արդյոք տեսե՞լ եք ինչ-որ մեկին, ում կյանքը դեպի լավն է փոխվել նպատակը գիտակցելու արդյունքում:

  • Դուք ի՞նչ կանեք շնորհիվ նրա, ինչ զգացիք կամ սովորեցիք այսօր:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ղուկաս 5․8

: Պետրոսն ինչու իրեն «մեղավոր մարդ» անվանեց

Երբ Պետրոսն առաջին անգամ հանդիպեց Փրկիչին և ականատես եղավ Նրա հրաշագործ զորությանը, հասկացավ, որ ինքը «մեղավոր մարդ» է և մեծ կարիք ունի Փրկիչի քավիչ զորության ( Ղուկաս 5.8): Պետրոսի խոսքերը ցույց են տալիս, որ երբ մենք ավելի շատ ենք մոտենում Աստծուն, սկսում ենք գիտակցել, որ մեղավոր ենք ու անարժան, և փնտրում ենք Նրա օգնությունը՝ Նրան ավելի շատ նմանվելու համար:

(Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)

Տերն Ի՞նչ կարող է անել մեզ համար, եթե մենք հետևենք Նրան

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

Նկար
Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

[Նրանք], ովքեր իրենց կյանքը շրջում են դեպի Աստված, կհայտնաբերեն, որ Նա կարող է շատ ավելի լավը դարձնել իրենց կյանքը, քան իրենք կարող էին: Աստված կխորացնի նրանց ուրախությունները, կընդլայնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, կամրացնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կմխիթարի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և խաղաղություն կհեղի նրանց վրա: Նա, ով կկորցնի իր կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք:

(Էզրա Թավտ Բենսոն, «Հիսուս Քրիստոս. պարգևներ և ակնկալիքներ», Ensign, դեկտեմբերի 1988, 4)