Սեմինարիա
Մատթեոս 3.13-17, Մաս 2


Մատթեոս 3.13-17, Մաս 2

Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին

Նկար
Joseph Smith in the Sacred Grove looking up at the personages of God the Father and Jesus Christ, who have appeared to him.

Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին՝ բոլորն էլ ներկա էին Հիսուս Քրիստոսի մկրտությանը: Այս դասը կարող է օգնել ձեզ խորացնել ձեր հասկացողությունը Աստվածագլխի անդամներից յուրաքանչյուրի մասին, ինչը կարող է ազդեցություն ունենալ ձեր կյանքի ընտությունների վրա:

Ի՞նչն է օգնում Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդներին դիմակայել դժվարություններին

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Պարբերականի հոդվածը վերնագրված էր՝ «Մորմոն դեռահասները ավելի լավ են դիմակայում. ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք գերազանցում են իրենց հասակակիցներին՝ պատանեկան ընկճախտին դիմակայելու գործում»: Այդ հոդվածը եզրակացնում է, որ «Մորմոնները հնարավորինս խուսափում են ռիսկային վարքագծից, լավ են սովորում դպրոցում և դրական վերաբերմունք ունեն ապագայի հանդեպ»: Այդ ուսումնասիրության ժամանակ հարցազրույց վարող հետազոտողներից մեկն ասել է․ «Մեր ուսումնասիրած գրեթե բոլոր անվանակարգերում առկա էր մեկ օրինաչափություն՝ մորմոններն առաջին տեղում էին»:

(Դալլին Հ. Օուքս, «Ծնողները և երեխաները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 62)

  • Ձեր կարծիքով, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդներն ինչո՞ւ են այսքան լավ դիմակայում դժվարություններին:

Մտածեք ձեր անձնական փորձառության մասին:

  • Ձեր կարծիքով, որքանո՞վ է ձեզ համապատասխանում հարցազրույց անցած երիտասարդների նկարագրությունը:

  1. Այն ճիշտ է նկարագրում ինձ:

  2. Այն մասամբ է նկարագրում ինձ:

  3. Այն չի համապատասխանում իմ նկարագրին:

Նախագահ Օուքսը նշում է, որ իր կարծիքով, պատճառներից մեկը, թե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդներն ինչու են այսքան պատրաստ՝ դիմակայելու մարտահրավերներին, փրկության ծրագրի նրանց ընկալումն է և Աստծո հետ հարաբերությունների նրանց իմացությունը (տես «Ծնողները և երեխաները», 62): Մեկ այլ առիթով նա ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Քանի որ մենք ունենք ճշմարտությունը Աստվածագլխի և Նրանց հետ մեր հարաբերության, կյանքի նպատակի, մեր հավերժական ճակատագրի բնույթի մասին, մենք ունենք լավագույն ճանապարհի քարտեզը և հավաստիացում՝ այս մահկանացու կյանքում մեր ուղևորության համար:

(Դալլին Հ. Օուքս, «Աստվածագլուխը և Փրկության ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 103)

  • Ձեր կարծիքով, այս ճշմարտությունների ընկալումն ինչո՞ւ է օգնում Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատանիներին խուսափել ռիսկային վարքագծից, լավ սովորել դպրոցում և դրական վերաբերմունք ունենալ ապագայի հանդեպ:

  • Նույնիսկ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդների շրջանում ի՞նչ խոչընդոտներ են դժվարացնում ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Հոգու զորության միջոցով:

Մտածեք այն մասին, թե ինչ գիտեք և ինչ եք հասկանում Աստվածագլխի դերերի և Երկրային Հոր ու Հիսուս Քրիստոսի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ավելին իմանալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, ապա խորհել, թե Նրանց մասին սովորելով, ինչպես կօգնեք ձեզ ձեր կյանքում:

Սուրբ գրություններն ուսուցանում են Աստվածագլխի մասին

1: Սկսեք հետևյալ հանձնարարությունը ձեր ուսումնական օրագրում կամ ավելացումներ կատարեք դասի ընթացքում:

Վերցրեք մաքուր թերթիկ և այն երեք սյունակների բաժանեք՝ անվանելով դրանք «Երկնային Հայր», «Հիսուս Քրիստոս» և «Սուրբ Հոգի»:Յուրաքանչյուր սյունակի մեջ գրեք մեկ կամ երկու ճշմարտություն, որ գիտեք Աստվածագլխի այս անդամի մասին: Ներառեք կարճ բացատրություն, թե ինչպես իմացաք յուրաքանչյուր ճշմարտությունը կամ ինչու եք հավատում դրան: Դասի ընթացքում սյունակներում նշեք, թե ինչ սովորեցիք Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի մասին:

Սուրբ գրություններում կա մի հատված, որտեղ մենք կարող ենք ավելին իմանալ Աստվածագլխի մասին. երբ Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտիչի կողմից:

Նկար
John the Bapist baptizing Jesus Christ in the River Jordan. A landscape of trees and mountains is in the background.

Հետևյալ ավետարանական պատմություններից մեկում կամ մի քանիսում կարդացեք Հիսուս Քրիստոսի մկրտության մասին՝ փնտրելով, թե ինչ կարող եք իմանալ Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի մասին:

  • Ի՞նչ եք սովորել Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի մասին:

Այս հատվածներն օգնում են մեզ հասկանալ, որ Աստվածագլխի յուրաքանչյուր անդամ առանձին էակ է և կարևոր դեր է կատարում մեր կյանքում: Օրինակ՝ Փրկիչը մեզ օրինակ ծառայեց, թե ինչպես կատարել Հոր կամքը: Երբ Աստված գոհ էր Հիսուս Քրիստոսից Նրա մկրտության ժամանակ, Նա ցույց տվեց, որ Ինքը սիրող Երկնային Հայր է, ով երջանիկ է, երբ մենք հնազանդ ենք իրեն:

  • Ե՞րբ եք զգացել, որ Երկնային Հայրը գոհ է ձեզանից ինչ-որ մի բան անելու համար: Նրա գոհ լինելու մասին իմացությունն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) բացատրել է, որ Սուրբ Հոգին չի հայտնվել աղավնու տեսքով։ Փոխարենը աղավնին նշան էր, որ Սուրբ Հոգին ներկա էր այդ իրադարձությանը։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Սուրբ Հոգին չի կարող վերափոխվել աղավնու. այլ աղավնու նշան էր տրվել Հովհաննեսին՝ գործի ճշմարտության վկայության համար» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները [2007], 81):

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին ճշմարտություն վկայել ձեզ:

  • Ի՞նչ հարցեր ունեք Աստվածագլխի մասին:

Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք նրանց պատասխաններ գտնել Աստվածագլխի վերաբերող ձեր հարցերին: Ուսումնասիրելիս փնտրեք նաև, թե Աստվածագլխի ընկալումն ինչպես կարող է անհատապես օրհնել ձեզ:

  1. Սուրբ գրություններում փնտրեք լրացուցիչ գաղափարներ: Կարող եք փնտրել « Աստված, Աստվածագլուխ » Սուրբ գրքերի ուղեցույցում կամ « Աստվածագլուխ »՝ Թեմատիկ ուղեցույցում:

  2. Ուսումնասիրեք մարգարեների և առաքյալների ուսմունքները Աստվածագլխի մասին: Օրինակ՝ կարող եք կարդալ Դալին Հ. Օուքսի «Աստվածագլուխը և փրկության ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 100–103) կամ Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Իմանալով Աստվածագլուխը» (Ensign կամ Լիահոնա, հունվար 2016, 32-39):

  3. Դիտեք «Ի՞նչ է Աստվածագլուխը» (7:03) կամ «Աստվածագլուխ՝ Նա ինձ գիտի» (3:01): Երկուսն էլ կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
John the Bapist baptizing Jesus Christ in the River Jordan. A landscape of trees and mountains is in the background.
Նկար
John the Bapist baptizing Jesus Christ in the River Jordan. A landscape of trees and mountains is in the background.
  • Ո՞ր սուրբ գրությունները կամ ուսմունքներն են օգնել ձեզ ավելի շատ բան իմանալ Աստվածագլխի մասին: Ի՞նչ եք սովորել։

  • Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը օրհնել ձեր հարաբերությունները Նրանց հետ:

Պատկերացրեք, որ ձեզ հարցազրույցի են հրավիրել դասի սկզբում քննարկված հոդվածին հաջորդող հոդվածի վերաբերյալ: Բազմաթիվ մարդիկ են գրել խմբագրին և ցանկանում են իմանալ, թե ինչու են Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդներն ավելի լավ դիմակայում պատանեկան ընկճախտին: Դուք հնարավորություն ունեք կիսվել, թե Աստվածագլխի յուրաքանչյուր անդամ ինչպե՞ս է օգնել ձեզ Իրենց անհատական, բայց փոխկապակցված դերերով: Օրինակ՝ դուք կարող եք փորձառություններ ունենալ, երբ Երկնային Հայրը պատասխանում է ձեր աղոթքներին, երբ Հիսուս Քրիստոսը տանջվում է ձեր մեղքերի համար կամ, երբ Սուրբ Հոգին ձեզ ճշմարտություն է վկայում: Ծրագրեք ձեր արձագանքը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

2:

  • Աստվածագլխի յուրաքանչյուր անդամ ինչպե՞ս է օգնել ձեզ դիմակայել պատանեկան կյանքի դժվարություններին:

  • Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Աստվածագլխի տարբեր անդամներին:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք, որ ուրիշներն անեն Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու օրհնությունները ստանալու համար:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ են սուրբ գրություններն ասում, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին «միասնական են», եթե նրանք երեք տարբեր և առանձին Էակներ են

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մենք հավատում ենք, որ Նրանք մեկ են մարդկային ընտանիքի փրկության համար գործելակերպով, մեթոդներով և պարտավորություններով: Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով: Կարծում եմ, ճիշտ կլինի ասել` մենք հավատում ենք, որ նրանք մեկ են` ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություններ են` միավորված մեկ էության մեջ, Երրորդության մի հասկացություն, որը երբեք չի ուսուցանվել սուրբ գրքերում, որովհետև այն ճիշտ չէ։…

Մենք հայտարարում ենք, որ սուրբ գրություններից ակնհայտ է, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ, հաշվի առնելով այնպիսի անհերքելի օրինակներ, ինչպիսիք են՝ Փրկիչի մեծ Միջնորդական Աղոթքը … [տես Հովհաննես 17 ] … , Նրա մկրտությունը Հովհաննեսի կողմից [տես Մատթեոս 3.13–17 , Մարկոս 1.9–11 , Ղուկաս 3.21–22 ], Կերպարանափոխության Սարի վրա Նրա փորձառությունը [տես Մարկոս 9.7 , Ղուկաս 9.35 ] և Ստեփանոսի նահատակությունը [տես Գործք Առաքելոց 7.55–56 ], որոնք միայն չորս օրինակներ են:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 40-41)

Մատթեոս 3.16

: Արդյո՞ք Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով հայտնվեց:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) բացատրել է.

Նկար
Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Աղավնու նշանը հաստատվել է աշխարհի ստեղծումից առաջ՝ որպես Սուրբ Հոգու ներկայության վկայություն, իսկ դևը չի կարող գալ աղավնու նշանով։ Սուրբ Հոգին անձնավորություն է և անձի տեսք ունի։ Այն իրեն չի ամփոփում աղավնու տեսքի մեջ, այլ արտահայտվում է աղավնու նշանով։ Սուրբ Հոգին չի կարող վերափոխվել աղավնու. այլ աղավնու նշան էր տրվել Հովհաննեսին՝ գործի ճշմարտության վկայության համար, քանի որ աղավնին ճշմարտության և անմեղության խորհրդանիշն է կամ նշանը: