Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3


Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3

Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Նկար
երիտասարդը նայում է համակարգչին

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է փնտրել ճշմարտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից սիրով տրամադրված աղբյուրների միջոցով:

Որտե՞ղ եք փնտրում պատասխանները

Մեկ րոպեում փորձեք գտնել հետևյալ տեղեկությունը:

  • Գալիք շաբաթվա եղանակը

  • Գրենլանդիայի մայրաքաղաքի անունը

  • Պաստայի կամ բրինձով փլավի բաղադրատոմսը

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ:

  • Ո՞ր աղբյուրներից եք օգտվել (կամ սովորաբար կօգտվեիք)՝ այս տեղեկությունը գտնելու համար:

  • Ինչո՞ւ եք վստահում այս աղբյուրներին՝ այսպիսի հարցերի պատասխանները փնտրելիս:

Որտե՞ղ կարող ենք գտնել Աստծո կողմից տրված պատասխանները

  • Ի՞նչ աղբյուրներ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր պատասխաններ են փնտրում Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին կարևոր հարցերին:

Մտածեք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի հետ կապված ցանկացած հարց: Դրանք կարող են լինել ձեր կողմից կարդացած կամ լսած տեղեկություններ, որոնք զարմացնում կամ անհանգստացնում են ձեզ: Փնտրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ սկզբունքներ սովորել այս դասի ընթացքում:

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե այս հատվածներում ուսուցանված ճշմարտության աղբյուրները ինչպես կարող են օրհնել ձեզ:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ճշմարտության ի՞նչ աղբյուրներ եք գտել այս հատվածներում: Մենք ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել այս աղբյուրներին:

  • Մարդիկ որտե՞ղ կարող են փնտրել տեղեկություններ հոգևոր հարցերի վերաբերյալ, որոնց մասին դուք նրանց տեղեկացրել եք: Ինչո՞ւ:

Իսկ ի՞նչ, եթե ես վստահ չեմ, թե որքանով է արժանահավատ տեղեկության աղբյուրը

Համացանցի օգտագործումն այսօր տեղեկություն փնտրելու ամենատարածված եղանակներից մեկն է: Համացանցի միջոցով մեզ հասանելի են դառնում տեղեկատվության բազմաթիվ լավ աղբյուրներ: Միևնույն ժամանակ, համացանցը մեզ ենթարկում է ոչ հուսալի և ոչ ճշմարիտ տեղեկատվական հարձակման։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը զգուշացրել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Համացանցում տրված տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տվյալներ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 29)

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։ Նշեք, թե ինչու է վտանգավոր հոգևոր հարցերի պատասխանները փնտրել անծանոթ և ոչ վստահելի աղբյուրներում:

Երբ հանդիպում եք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին նոր տեղեկության, օգտակար կլինի, որ ինքներդ ձեզ ուղղեք տեղեկության աղբյուրին վերաբերող հետևյալ հարցերը: Այդ հարցերը կարդալիս փնտրեք, թե որոնք կարող են ձեզ իսկապես օգնել հասկանալ՝ արդյոք աղբյուրը վստահելի՞ է, թե՞ ոչ: (Նաև կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների բոլոր ուղեկցող հղումները:)

Մի քանի հարց՝ նոր տեղեկությունները գնահատելու համար

  • Ի՞նչ զգացի Սուրբ Հոգուց, երբ կարդացի կամ լսեցի այս տեղեկությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 50․23-24):

  • Արդյոք այս տեղեկությունն ինձ ավելի՞ է մոտեցնում Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն: (տես Մորոնի 7.15-17)

  • Արդյոք այս տեղեկությունը խրախուսո՞ւմ է ինձ պահել Աստծո պատվիրանները:

  • Արդյոք այն համապատասխանո՞ւմ է նրան, ինչ սուրբ գրություններն ու ժամանակակից մարգարեներն են ուսուցանում: (Տես Բ Տիմոթեոս 3.15-17, Վարդապետություն և Ուխտեր 1․38:)

  • Արդյոք այն հաստատո՞ւմ է այն ամենը, ինչը Սուրբ Հոգին ինձ արդեն ներկայացրել է որպես ճշմարտություն, թե՞ խրախուսում է ինձ կասկածի տակ դնել ավետարանի ճշմարտությունները: (Տես Մորոնի 10․5:)

  • Արդյոք այս տեղեկությունը գալի՞ս է մի աղբյուրից, որը Փրկիչը կամ Նրա Եկեղեցու առաջնորդները վստահելի են համարում:

  • Իմ ծնողները կամ Եկեղեցու առաջնորդները ի՞նչ կասեին այս տեղեկության մասին: (Եթե ես գայթակղություն եմ զգում այն թաքցնել նրանցից, ի՞նչ է դա ինձ ասում դրա աղբյուրի մասին:)

  • Ըստ ձեզ, այդ պատասխաններից որո՞նք կարող էին լինել ամենից օգտակարը: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ուրիշ ի՞նչ հարցեր պետք է տանք, երբ հանդիպում ենք անծանոթ տեղեկության:

Ընտրեք որևէ լսած տեղեկություն կամ Աստծո, Եկեղեցու և փրկության ծրագրի մասին որևէ հարց: Մի քանի րոպե փնտրեք պատասխաններ՝ օգտվելով աստվածայնորեն սահմանված աղբյուրներից: Դուք նաև կարող եք

  • աղոթել,

  • փնտրել սուրբ գրություններում՝ օգտագործելով Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ վարդապետության սերտման հատվածները,

  • փնտրել համաժողովների ուղերձներում, Ավետարանի թեմաներում ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում,

  • Եկեղեցու նյութերի համապատասխան բաժինների ընթերցում, ինչպիսիք են՝ Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011) կամ Ավետարանի թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org

  • կապ հաստատել ծանոթ կամ վստահելի անձի հետ, այդ թվում՝ ծնողի, եպիսկոպոսի, ձեր ծխի կամ ճյուղի երիտասարդների առաջնորդի կամ սեմինարիայի ուսուցչի հետ, որոնք կարող են ձեզ օգնել գտնել պատասխանները:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք այս դասին, որը կօգնի ձեզ, երբ հանդիպեք Աստծո կամ Եկեղեցու մասին նոր տեղեկության:

  • Ձեր կարծիքով, աղբյուրները, որոնց դուք դիմում եք պատասխաններ կամ տեղեկություններ ստանալու համար, ինչո՞ւ են կարևոր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ես ի՞նչ պետք է անեմ, եթե պատասխան չեմ գտնում աստվածայնորեն սահմանված աղբյուրներում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ոչ բոլոր պատասխանները կգան անմիջապես, բայց շատ հարցեր կարող են լուծվել անկեղծ ուսումնասիրության և Աստծուց պատասխաններ փնտրելու միջոցով: ․․․

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու համար երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:

Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման հանդեպ:

(Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)

Ես ինչո՞ւ պետք է կասկածով վերաբերվեմ Եկեղեցու մասին պատասխաններին, որոնք գալիս են նրանցից, ովքեր հեռացել են Եկեղեցուց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ասել է.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

Ոմանք պնդում են, որ Եկեղեցին պետք է ուսումնասիրել միայն իր դասալիքների աչքերով, ինչը նման է Հիսուսին հասկանալու համար Հուդայի հետ խոսելուն: Ուխտադրուժ մարդիկ միշտ մեզ պատմում են ավելի շատ իրենց մասին, քան Եկեղեցուց հեռանալու պատճառի մասին:

(Նիլ Ա. Մաքսվել, «Ամբողջ դժոխքը շարժվեց» (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբեր 8, 1977), 3, speeches.byu.edu)

Ինչպե՞ս կարող են իմ կողմից ընտրված տեղեկության աղբյուրները հոգևորապես ազդել ինձ վրա

Դիտեք «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութը (9:16) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսեք, թե ֆիլմում ներկայացված երիտասարդների վրա ինչ ազդեցություն են թողնում այն մարդիկ, ում նրանք որոշել են լսել, և որտեղ են նրանք որոշել պատասխաններ փնտրել:

«Ճշմարտությունը որոնելիս» տեսանյութը (3:03) ChurchofJesusChrist.org կայքում նույնպես կարող է օգտակար լինել: