Սեմինարիա
Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1


Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1

Հիսուսը տառապում է Գեթսեմանիի պարտեզում

Նկար
Քրիստոսն աղոթում է Գեթսեմանիի պարտեզում

Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսը աննկարագրելի տառապանք կրեց՝ որպես Իր Քավության մաս: Սա Գեթսեմանիում Փրկչի տառապանքի և դրա վարդապետական նշանակության մասին երկու մասերից կազմված դասի առաջին մասն է: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Գեթսեմանիի պարտեզում, և ինչպես է այն մեր հանդեպ սիրո դրսևորում հանդիսանում: Հաջորդ դասին դուք կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը և կսովորեք, թե ինչպես կարող եք Փրկչից ուժ և օգնություն ստանալ:

Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել մեզ համար

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է Եկեղեցու անդամի հետ ունեցած իր զրույցի մի մասով: Դիտեք «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» տեսանյութով՝ 0:00-0:34: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Շատ տարիներ առաջ ես հանդիպեցի մի կնոջ, որն ասաց, որ իր ընկերները իրեն խնդրել են վերադառնալ եկեղեցի՝ երկար տարիներ հեռու լինելուց հետո, բայց չէր կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչու պետք է աներ դա: Նրան խրախուսելու համար ես ասացի. «Երբ մտածեք այն բոլոր բաների մասին, որ Փրկիչն արել է ձեզ համար, մի՞թե դուք եկեղեցի վերադառնալու և Նրան երկրպագելու ու ծառայելու ոչ մի պատճառ չեք ունենա»: Ես ապշեցի նրա պատասխանից. «Իսկ ի՞նչ է արել Նա ինձ համար»:

(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75)

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ կնոջ հարցին:

Հիսուս Քրիստոսը տառապում է Գեթսեմանիի պարտեզում

Նկար
ձիթապտղի ծառ Իսրայելի Գեթսեմանիի այգում

Երբ Փրկիչն ավարտեց Զատիկի ճաշը, սահմանեց հաղորդությունը և գնաց Ձիթենյաց սարը՝ Իր առաքյալների հետ վերջին ուսմունքներով կիսվելու համար, Նա, Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ: Գեթսեմանի բառը նշանակում է «ձեթի մամլիչ»: Հիսուս Քրիստոսի Քավության որոշ կարևորագույն տարրերը տեղի են ունեցել Գեթսեմանիում: Այս իրադարձություններն ուսումնասիրելիս մտածեք, թե Հիսուս Քրիստոսի Քավության ըմբռնումն ինչպես կարող է օգնել մեզ ճանաչել և զգալ Աստծո սերը մեր հանդեպ:

Սուրբ գրությունների հետևյալ հատվածները նկարագրում են Փրկչի՝ Գեթսեմանիի պարտեզում կրած տառապանքների հետ կապված իրադարձություններից մի քանիսը: Կարող եք պատճենել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում և լրացնել այն՝ հատվածների ուսումնասիրության ընթացքում: Կարող եք ձեր օրագրում ընդգծել այս հատվածների կարևոր բառերն ու արտահայտությունները:

Բացի հետևյալ հատվածները կարդալուց՝ կարող եք նաև դիտել «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» տեսանյութը՝ 0:00-5:52 (ChurchofJesusChrist.org կայքում) և պատկերացնել, որ վկա եք այդ սրբազան իրադարձությանը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Մատթեոս 26.36-39

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Մատթեոս 26․40-46

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Ղուկաս 22․39–44

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Մոսիա 3․7

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Վարդապետություն և Ուխտեր 18.10-11

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ գաղափարներ, զգացմունքներ կամ տպավորություններ ունեցաք, երբ հետազոտում էիք այդ հատվածները:

  • Այս հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին առանձնահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ օգնեցին ձեզ զգալ այս հատվածները ձեր հանդեպ ունեցած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին:

Աստծո թանկարժեք սիրո գինը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը պատմել է, թե Փրկիչի տառապանքները Գեթսեմանիում ինչպես են ցուցադրում Նրա անսահման սերը մեր հանդեպ: Դիտեք «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» տեսանյութը՝ 11:33-14:02: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Եկեք քննենք Աստծո թանկագին սիրո արժեքը։ Հիսուսը ցույց տվեց, որ որպեսզի հատուցի մեր մեղքերի համար և փրկագնի մեզ հոգևոր ու ֆիզիկական մահից, Նրա տառապանքը ստիպեց, «նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով, — և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ» [Վարդապետություն և Ուխտեր 19.18]: Նրա հոգեվարքը Գեթսեմանիում և ապա խաչի վրա ավելի մեծ էր, քան ցանկացած մահկանացու կարող էր տանել: Այնուամենայնիվ, Իր Հոր և մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Նա տոկաց և, որպես արդյունք, Նա կարող է մեզ առաջարկել անմահություն և հավերժական կյանք:

«Շատ խորհրդանշական է, որ «արյուն եկավ յուրաքանչյուր ծակոտիից» [Մոսիա 3.7], երբ Հիսուսը տառապում էր Գեթսեմանիում. մի վայր, որտեղ ձիթապտղի մամլիչներն էին: Փրկչի ժամանակ ձիթայուղ արտադրելու համար ձիթապտուղները նախ փշրում էին` դրանց վրա մեծ քար գլորելով: Ստացված տրորվածքը լցնում էին փափուկ, լայն գործվածքով զամբյուղների մեջ, որոնք կիտվում էին մեկը մյուսի վրա: Դրանց ծանրությունից քամվում էր առաջին ու ամենալավ ձեթը: Ապա ճնշումը մեծացնելու համար դեզի վրա տեղադրում էին մեծ հեծան կամ գերան, որպեսզի ավելի շատ ձեթ ստանան: Ի վերջո, վերջին կաթիլները քամելու համար հեծանը ծանրացնում էին քարերով, որպեսզի ստեղծեին առավելագույն ջախջախիչ ճնշումը: Եվ այո, ձեթն այնպես էր հորդում, ինչպես սկզբում էր հոսում:

Ես հիշում եմ Մատթեոսի նկարագրությունը, երբ Փրկիչը մտավ Գեթսեմանիի այն ճակատագրական գիշերը, որ Նա «սկսեց տրտմիլ և վշտանալ ․․․

Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկավ, աղոթք էր անում և ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, Թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թե ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» [Մատթեոս 26.37, 39]:

Հետո ես պատկերացրի, թե վիշտն ինչպես էր ուժեղանում, Նա երկրորդ անգամ թեթևացում խնդրեց և, ի վերջո, հավանաբար Իր տառապանքի գագաթնակետին, խնդրեց երրորդ անգամ: Նա տարավ հոգեվարքը, մինչև արդարությունն իրականացավ արյան վերջին կաթիլով: Նա արեց այդ, որպեսզի փրկագնի ինձ և ձեզ:

Ինչ թանկագին պարգև է աստվածային սերը:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 51)

  • Երեց Քրիստոֆերսոնի հայտարարությունից ո՞ր բառերը կամ արտահայտություններն են առանձնանում ձեզ համար:

  • Փրկչի տառապանքները Գեթսեմանիում ինչպե՞ս են ցուցադրում Նրա մեծ սերը ձեր հանդեպ:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) վկայել է, որ Փրկչի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում և ավելի ուշ` Գողգոթայի վրա «պատմության մեջ սիրո ամենամեծ դրսևորումն էր» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Եզրա Թաֆտ Բենսոն[2014], 94):

2. Օգտագործելով այն, ինչ սովորել եք այսօր, գրեք ձեր պատասխանը հետևյալ հարցին, որը դասի սկզբում ներկայացված Նախագահ Օուքսի ելույթի մի մասն է:

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել ինձ համար։

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է Գեթսեմանիի կարևորությունը

Նկար
ձիթապտղի մամլիչ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Գեթսեմանի բառը առաջացել է եբրայերենի երկու արմատներից՝ գաթ, որը նշանակում է «մամլիչ» և շեմեն, որը նշանակում է «ձեթ»:

Հին ժամանակներում մարդիկ ձիթապտուղները դնում էին հսկա քարե անիվների ծանրության տակ՝ դրանցից թանկարժեք ձեթ ստանալու համար: Նմանապես, Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսը բառացիորեն դրվեց աշխարհի մեղքերի ամբողջ ծանրության տակ: Նա քրտնեց արյունի կաթիլներով՝ Իր կյանքի «ձիթայուղով», որը հոսեց ամեն մի ծակոտիից: …

․․․ Հիշեք՝ ինչպես ձիթապտուղը մամլվեց, որպեսզի յուղ և լույս տա, այնպես էլ Փրկիչը մամլվեց: Ամեն մի ծակոտիից հոսեց մեր Քավիչի արյունը: Ձեր միսիայի ուրախ օրերին, երբ ձեր ուրախության գավաթը լցվի, հիշեք Նրա դառնության գավաթը, որը դա հնարավոր դարձրեց: Եվ երբ դառը փորձությունների հանդիպեք, հիշեք Գեթսեմանին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ինչու այս սուրբ հողը», Ensign, դեկտեմբեր 1989, 17-18)

Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ [Հիսուս Քրիստոսը] «ստեղծեց երկինքն ու երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար։ Որպես Հոր ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի հարությամբ հաղթահարվեց մահը` ապահովելով յուրաքանչյուրիս անմահությունը։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերի համար և մաքուր վերադառնալ մեր երկնային տուն։ Նրա պատվիրաններն ու ուխտերը մեզ ցույց են տալիս ճանապարհը, իսկ Նրա քահանայությունը իշխանություն է տալիս՝ կատարելու արարողությունները, որոնք էական են այդ ճակատագրին հասնելու համար։ Եվ մեր Փրկիչը պատրաստակամորեն տարավ բոլոր մահկանացու ցավերն ու թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր տառապանքներում։

Հիսուս Քրիստոսն արեց այդ ամենը, քանի որ Նա սիրում է Աստծո բոլոր զավակներին։ Այդ ամենի շարժառիթը սերն է, և այդպես է եղել ի սկզբանե։

(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 77)