Սեմինարիա
Մատթեոս 16․18-19, Մատթեոս 17․1-7


Մատթեոս 16․18-19, Մատթեոս 17․1-7

«Արքայության բանալիները»

Նկար
Christ surrounded by light as He is transfigured. Moses and Elias stand with Him. The three figures are standing behind a tree, and large colorful clouds are visible in the background. Peter, James and John sit on rocks in the foreground as they watch.

Երբ Փրկիչն Իր աշակերտների հետ Փիլիպպեան Կեսարիայում էր, Նա խոստացավ Պետրոսին տալ «երկնքի արքայութեան բանալիները» (Մատթեոս 16.19): Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին մի բարձր սար հանեց, որտեղ Նա «նորանց առաջին կերպարանափոխուեցաւ» (Մատթեոս 17.2) Մովսեսի և Եղիայի (Եղիասի) ներկայությամբ: Վերջին օրերի մարգարեները ուսուցանել են, որ Պետրոսը, Հակոբոսը ր Հովհաննեսը ստացան խոստացված քահանայության բանալիները Հիսուսի Կերպարանափոխության ժամանակ: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ քահանայության բանալիների նշանակությունը և դրանց կարևորությունը Աստծո փրկության ծրագրում:

«Որտե՞ղ են բանալիները»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է բանալիների կարևորության մասին: Դիտեք «Որտե՞ղ են բանալիները» տեսանյութը 0:00-1:01-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Where Are the Keys?

Նկար
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Ձմեռային մի օր, երբ արևը մայր էր մտնում լեռնադահուկային ձնածածկ բլրի հետևում, սառը լեռնային օդը սուր հարվածում էր մեր այտերին ու քթին՝ խիստ հսկիչի նման հրահանգելով, որ մենք շուտափույթ գտնեինք մեր մեքենաներն ու բեռնատարները լեռնադահուկային հանգստավայրի կայանատեղիում։ Շուտով մեր մեքենաներում տաքացուցիչների օգնությամբ տաքացնում էինք մեր սառած ձեռքերն ու ոտքերը։ Յուրաքանչյուր քայլափոխին չոր ձյան ճռճռացող ձայնը հաստատում էր, որ չափազանց ցուրտ էր։

Մեր ընտանիքն այդ ուրախ օրն անցկացրել էր լեռնադահուկային լանջերով սահելով, և այժմ այն մոտենում էր իր ցրտաշունչ ավարտին։ Հասնելով մեքենային` իմ վերարկուի գրպաններում ես սկսեցի փնտրել մեքենայի բանալիները։ «Որտե՞ղ են բանալիները»։ Բոլորն անհամբեր սպասում էին բանալիներին։ Մեքենայի մարտկոցը, ողջ համակարգը և տաքացուցիչն աշխատանքային վիճակում էին, բայց առանց բանալիների մենք չէինք կարող բացել մեքենան և միացնել շարժիչը։

(Գարի Ի. Սթիվենսոն, «Որտե՞ղ են բանալիները և քահանայության իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 29)

  • Այս փորձառությունն ինչպե՞ս է ցուցադրում բանալիների կարևորությունը:

Մտածեք ձեր կողմից օգտագործվող բանալիների մասին: Ինչո՞ւ են դրանք կարևոր: Ի՞նչ կպատահի, եթե դրանք կորեն:

Քահանայության բանալիները

Նկար
Peter in the Chapel in Copenhagen

Սա Պետրոս առաքյալի արձանն է` կերտված քանդակագործ Բերթել Թորվալդսենի (1770–1844) կողմից: Նկատեք, թե ինչ կա Պետրոսի ձեռքում: Այդ բանալիները խորհրդանշում են Փրկիչի կողմից Պետրոսին խոստացված զորություն ու իշխանությունը:

Կարդացեք Մատթեոս 16.18–19-ը, փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին․

  • Փրկիչն ի՞նչ խոստացավ Պետրոսին:

  • Պետրոսն ի՞նչ անելու զրություն կունենար:

  • Այս հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում Փրկիչի մասին և այն մասին, թե Նա ինչպես է կառավարում Իր Եկեղեցին:

Մատթեոս 16.18-19-ում բացահայտում ենք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը Իր արքայության բանալիները վստահել է մարգարեներին և առաքյալներին, որպեսզի նրանք կատարեն Իր գործը երկրի վրա: Չնայած նախկինում Փրկիչնառաքյալներին տվել էր Իր քահանայության իշխանությունը (տես Մատթեոս 10.1–8), սակայն «երկնքի արքայության բանալիները» ( Մատթեոս 16.19) Իր քահանայության բանալիներն են:

  • Ինչպե՞ս կբացատրեք տարբերությունը քահանայության և քահանայության բանալիների միջև: Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս է օրհնել կամ օրհնում ձեզ քահանայության բանալիների միջոցով:

Հետևյալ տեղեկությունները կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ քահանայության և քահանայության բանալիների նշանակությունը.

Քահանայությունը «իշխանությունն ու զորությունն է, որն Աստված տալիս է մարդուն՝ կատարելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդկանց փրկության համար»:

(Սուրբ գրքերի ուղեցույց, « Քահանայություն », scriptures.ChurchofJesusChrist.org)

Բացի այդ, քահանայությունը թույլ է տալիս մեզ ստանալ Հիսուս Քրիստոսի քավության օրհնությունները փրկարար արարողությունների՝ մկրտության, հաստատման, Սուրբ Հոգու պարգևի ստացման, հաղորդության, տաճարում օժտվելու և կնքվելու միջոցով:

Քահանայության բանալիները քահանայության օգտագործումը ղեկավարելու իշխանությունն է՝ հանուն Աստծո զավակների։ Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանության օգտագործումը ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիներ …

Հիսուս Քրիստոսը կրում է քահանայության բոլոր բանալիները: Նրա ղեկավարության ներքո քահանայության բանալիները տրվում են տղամարդկանց՝ օգտագործելու հատուկ կոչումներում, որպեսզի կատարեն Աստծո աշխատանքը:

(Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3.4.1, 3.4.1.1):

Կերպարանափոխության սարը և Կիրթլենդի տաճարը

Պետրոսին քահանայության բանալիները խոստանալուց վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին հրավիրեց մի հրաշագործ փորձառության, որը հետագայում հայտնի դարձավ որպես Կերպարանափոխության սար: Նշենք, որ 1836 թվականին Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին նմանատիպ փորձառություն ունեցան Կիրթլենդի տաճարում:

Թերթիկի վրա կամ ձեր օրագրում գծեք մի գիծ՝ էջը հավասար մասերի կիսելու համար: Ձախ կողմում սար նկարեք, իսկ աջ կողմում՝ տաճար: Սարի վերևում գրեք « Մատթեոս 17.1-7 », իսկ տաճարի վերևում՝ « Վարդապետություն և Ուխտեր 110․1-2, 11-16 »: Կարդացեք հատվածները և թվարկեք այն մարդկանց անունները, ովքեր ներկա էին կամ ում ձայները լսվեցին յուրաքանչյուր իրադարձության ժամանակ: Այդ անունների տակ մեկ կամ երկու նախադասությամբ ամփոփեք, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր իրադարձության ժամանակ:

  • Ի՞նչ սովորեցիք այդ հատվածների ուսումնասիրությունից:

Օգտակար կլինի իմանալ, որ ըստ Աստվածաշնչի բառարանի, «սարի վրա Փրկիչը, Մովսեսն ու Եղիասը (Եղիան) Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին հանձնեցին խոստացված քահանայության բանալիները [Եկեղեցու պատմություն 3.387], ինչն այդ եղբայրներին հնարավորություն տվեց առաջ տանել երկնային արքայության գործը երկրի վրա Հիսուսի հեռանալուց հետո: Այդ բանալիները հետագայում տրվեցին բոլոր տասներկու առաքյալներին» (Աստվածաշնչի բառարան, « Կերպարանափոխության, Սար »):

Երեց Սթիվենսոնը բացատրել է քահանայության բանալիների կարևորությունը: Շարունակեք դիտել «Որտե՞ղ են բանալիները» տեսանյութը 1:01-2:51-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Peter in the Chapel in Copenhagen
Նկար
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Որքան շատ էի մտածում այդ փորձառության շուրջ, այնքան խորն էր այն իմաստավորվում։ Ես հիանում եմ Իր զավակների հանդեպ Երկնային Հոր սիրով։ Ես զարմանքով խորհում եմ Ջոզեֆ Սմիթին կատարած երկնային այցելությունների և հավերժական բաների վերաբերյալ մեծ տեսիլքների մասին, որոնք Աստված շնորհել էր նրան։ Հատկապես, ես խորին երախտագիտությամբ եմ լցված քահանայության իշխանության և բանալիների վերականգնման համար։ Առանց այդ վերականգնման, մենք փակված կմնայինք այն փոխադրամիջոցից դուրս, որը պետք է մեզ տուն հասցներ՝ մեր երկնային ծնողների մոտ։ Փրկության յուրաքանչյուր արարողության կատարումը, որը ներառում է մեր ուխտի ուղին դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը, պահանջում է համապատասխան կառավարում քահանայության բանալիների միջոցով:

(Gary E. Stevenson, “Where Are the Keys and Authority of the Priesthood?,” Ensign կամ Liahona, May 2016, 29)

Գնահատեք, թե ինչպես եք վերաբերվում Փրկիչի կողմից քահանայության բանալիների վերականգմանը, և ինչպիսի ազդեցություն ունեն այդ բանալիները ձեր կյանքի վրա: Դրանց կարևորությունը հասկանալու համար փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Հետևյալ հարցերը կարող են օգնել։

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչո՞ւ եք երախտապարտ երկրի վրա Տիրոջ քահանայության բանալիների համար:

  • Եթե որևէ մեկը, ով տեղյակ չէ քահանայության բանալիների մասին, հարցնի ձեզ, թե ինչու են դրանք կարևոր, ի՞նչ կպատասխանեք:

  • Ի՞նչ աստվածային աղբյուրներ կարող են օգնել այդ մարդուն ավելին սովորել քահանայության բանալիների կարևորության մասին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է նշանակում կերպարանափոխություն բառը

Սուրբ գրքերի ուղեցույցում կերպարանափոխումը «այն մարդկանց վիճակն է, որոնք ժամանակավորապես վերափոխվում են արտաքինով և ներքինով, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր աստիճանի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանն ու փառքին» ( « Կերպարանափոխում », scriptures.ChurchofJesusChrist.org):

Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել Հիսուս Քրիստոսի Կերպարանափոխության մասին

Կրկնեք Ջեյմս Ե. Թալմիջի Հիսուս Քրիստոս աշխատության գլուխ 23-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Մատթեոս 16.19 Հիսուս Քրիստոսը ի՞նչ զորություն էր Հիսուս Պետրոսին

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Պետրոսը պետք է կրեր կնքման զորությունը, այն իշխանությունը, որը զորություն ունի կապելու կամ կնքելու երկրի վրա և արձակելու երկրի վրա, և այդպես կլինի երկնքում: Այդ բանալիները պատկանում են Եկեղեցու Նախագահին՝ մարգարեին, տեսանողին և հայտնողին: Այդ սուրբ կնքման զորությունը Եկեղեցում է այժմ: Ոչինչ առավել սրբազան չի համարվում նրանց կողմից, ովքեր գիտեն այս իշխանության նշանակության մասին: Ոչինչ առավել մոտ չի պահվում: Երկրի վրա ցանկացած ժամանակահատվածում համեմատաբար քիչ թվով մարդկանց է տրվել այդ կնքման զորությունը, յուրաքանչյուր տաճարում կան եղբայրներ, որոնց տրված է կնքման զորությունը: Դա կարելի է ստանալ միայն մարգարեից, տեսանողից, հայտնողից և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահից:

(Բոյդ Ք. Փաքեր, «Սուրբ Տաճարը», Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2010, 34)

Ո՞վ էր «Եղիասը», որը Կիրթլենդի տաճարում հայտնվեց Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին

Քիչ բան է հայտնի Եղիաս անունով մարգարեի մասին, ով Կիրթլենդի Տաճարում Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին «հանձնեց Աբրահամի օրերի ավետարանը»( Վարդապետություն և Ուխտեր 110․12): Եղիաս անունը օգտագործվել է սուրբ գրություններում, որպես կարևոր տիտղոս, որը տրվել է հատուկ առաքելություններ ունեցող անձանց: