Սեմինարիա
Մատթեոս 15․1-9


Մատթեոս 15․1-9

«Արդյո՞ք ինչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար»:

Նկար
Jesus talking to Pharisees in Jerusalem. Movie still from The Life of Jesus Christ Bible Videos.

Երբ դպիրները և փարիսեցիները հարցրին Հիսուսի աշակերտներին, թե նրանք ինչու չէին հետևում իրենց ավանդույթներին, Փրկիչը պատասխանեց՝ կշտամբելով նրանց, ովքեր օգտագործում են ավանդույթը որպես Աստծո պատվիրանները խախտելու պատրվակ: Այս դասը կարող է օգնել ձեզ որոշել, թե ձեր ավանդույթներից որոնք են օգնում ձեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին, իսկ որ ավանդույթներն են բաժանում ձեզ Նրանից:

Ավանդույթներ

Ընթերցեք հետևյալ սցենարները:

  • Երիտասարդ կնոջ ընտանիքը կրթությանը շատ լուրջ վերաբերվելու ավանդույթ ունի: Նրանից գերազանց արդյունքներ են սպասում վարժությունների և ստուգարքների ժամանակ:

  • Սերնդից սերունդ երիտասարդ տղամարդու ընտանիքը փոխանցել է ամեն առավոտ և իրիկուն աղոթելու առաջնահերթությունը:

  • Շուտով կկայանա մի երեկույթ, որտեղ բազմաթիվ աղջիկներ պատրաստվում են անհամեստ զգեստներ կրել: Երիտասարդ կինը պետք է որոշի, թե ինչպես է հագնվի այդ առիթի համար:

  • Երկար տարիներ ծխի երիտասարդներից շատերը անկեղծ չէին Կիրակնօրյա դպրոցի դասերին հաճախելիս: Նրանք դասից ուշանում էին, ուշադիր չէին և հեռախոսով հաղորդագրություններ էին ուղարկում կամ խաղեր խաղում դասի ժամանակ:

  • Մի դպրոցում ավելի բարձր կուրսերի ուսանողների համար ավանդույթ է դարձել ծաղրել նորեկներին:

Պատասխանեք նախորդ սցենարներին վերաբերող հետևյալ հարցերին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր ավանդույթները կարևոր:

  • Ինչպե՞ս կարող են ավանդույթներն ազդել Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու մեր ունակության վրա:

  • Ինչո՞ւ ինչ-որ մեկի համար կարող է դժվար լինել գնահատել իր ավանդույթները կամ փոխել անպատշաճ ավանդույթները:

Այս դասն ուսումնասիրելիս դուք կսովորեք Հիսուս Քրիստոսի՝ ավանդույթների մասին ուսմունքներից մի քանիսը: Ավանդույթները «համոզմունքներ և գործելակերպեր են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ» (Guide to the Scriptures, “ Traditions ,” ChurchofJesusChrist.org): Ձեր օրագրում թվարկեք ձեր կյանքից մի քանի ավանդույթներ:

Փրկիչի ուսմունքները ավանդույթների մասին

Որպեսզի ուսանողները հասկանան, թե Փրկիչն ինչ էր ուսուցանում, օգտակար կլինի իմանալ Մատթեոս 15 գլխի համատեքստը կամ նախապատմությունը:

Սկզբում կարդացեք Մատթեոս 15. 1-9 հատվածները: Ապա կարդացեք հետևյալ համատեքստային հուշումները, իսկ հետո նորից կարդացեք նույն տեքստը՝ նկատելով, թե համատեքստն ինչպես է փոխում ընկալումը:

Համատեքստային հուշում Մատթեոս 15 գլխի համար. Փրկիչի ժամանակներում հրեա առաջնորդներն ուսուցանում էին Մովսեսի գրված օրենքը, ինչպես նաև բանավոր օրենքը, որը Աստծու կողմից տրված չէր, բայց մարդկանց շրջանում ավանդույթ էր դարձել: Դա ներառում էր այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք են՝ հաշվել քայլերը հանգստության օրը և մանրամասն լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, ինչը խորհրդանշում էր մարդու հոգևոր մաքրությունը: Ավանդական օրենքի որոշ մասեր օգտագործվում էին անձնական նպատակների համար: Օրինակ՝ հորն ու մորը պատվելը Մովսեսի օրենքից պատվիրան է (տես Ելից 20.12), սակայն որոշ անձիք օգտագործում էին բանավոր օրենքը՝ այդ պատվիրանը խախտելու համար՝ պնդելով, որ Աստծուն են նվիրաբերել իրենց ունեցվածքը՝ որպես «պարգև» ( Մատթեոս 15.5) և այդ պատճառով հնարավորություն չունեն հոգալ իրենց տարեց ծնողների մասին: Այդ փոփոխությունները նախատեսված չէին օրենքի կամ պատվիրանների կողմից և հաճելի չէին Աստծուն:

Կարդացեք Մատթեոս 15.1-9-ը՝ պարզելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը ավանդույթների վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ է ուսուցանում այս հատվածներում: Բացահայտեք գտած ճշմարտություններից մեկը կամ երկուսը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Աշխարհիկ ավանդույթներից որո՞նք պետք է հեռացնեմ իմ կյանքից

Իր «Ապաշխարանք և փոփոխություն» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 39) Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը բազում օրինակներ է բերել, թե ինչպես «վարքի որոշ տարրեր կարող են հակասել ավետարանական պատվիրաններին, ուխտերին և մշակույթին»: Մեր վարքը կարող է տարբերվել աշխարհի ավանդույթներից, երբ դա վերաբերում է մաքրաբարոյությանը և պոռնոգրաֆիային, եկեղեցու հաճախելիությանը, ազնվությանը և սոցիալական կարգավիճակին: Նախագահ Օուքսի ամբողջ ուղերձը կամ որոշ մասեր կարող եք դիտել կամ կարդալ ChurchofJesusChrist.org կայքում:

Իր «Քրիստոսի մշակույթը» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 48-50) Յոթանասունի անդամ՝ Երեց Վիլիամ Կ. Ջեքսոնը համեմատել է աշխարհիկ մշակույթները Քրիստոսի մշակույթի հետ: Կարող եք դիտել կամ կարդալ ամբողջ ուղերձը կամ որոշ մասեր ChurchofJesusChrist.org կայքում:

Արդյո՞ք հնարավոր է պահպանել մշակութային ավանդույթները և միաժամանակ հետևել Փկիչին

Հետևյալ տեսանյութը մի օրինակ է բերում, թե ինչպես կարելի է պահպանել մշակութային ավանդույթները և միևնույն ժամանակ հետևել Փրկիչին: