Սեմինարիա
Մատթեոս 1․1-17


Մատթեոս 1․1-17

Հիսուսը խոստացված Մեսիան է

Նկար
Jesus teaches about the Good Shepherd and His other sheep.

Մատթեոսը, ով հայտնի է նաև որպես Ղևի` Նոր Կտակարանի առաջին Ավետարանի հեղինակն է: Նրա նպատակներից մեկն էր ցույց տալ, որ Հիսուսը կատարեց Մեսիայի վերաբերյալ Հին Կտակարանի մարգարեությունները: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորել Հիսուս Քրիստոսի՝ որպես խոստացված Մեսիայի մասին, և ավելի բարձր գնահատել Նրան:

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար

Մեր օրերում «շատերը երկրի վրա շատ քիչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին» (Նիլ Լ. Անդերսեն, Մենք խոսում ենք Քրիստոսից, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 88)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ շատերը երկրի վրա շատ քիչ գիտելիք ունեն Հիսուս Քրիստոսի մասին:

Ձեր օրագրերում կատարեք հետևյալ վարժությունները.

1.

Պատկերացրեք, որ ունեք միայն մեկ րոպե, որպեսզի պատմեք Հիսուս Քրիստոսին չճանաչող որևէ մեկին, թե ով է Փրկիչը, և ինչու է Նա կարևոր քեզ համար: Թերթիկի կենտրոնում կամ ձեր օրագրում գրեք «Հիսուս Քրիստոս»: Նրա անվան շուրջը գրեք կարևոր մանրամասներ, որոնցով կցանկանայիք կիսվել այդ 60 վայրկյանում: Դասի ընթացքում մտածեք և այլ մանրամասներ ավելացրեք ձեր թերթիկում:

Դասի վերջում դուք հնարավորություն կունենաք էլի ինչ-որ բան ավելացնել:

Կարող եք դիտել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը». 60 վայրկյան տևողությամբ ակնարկ» տեսանյութը (1:22), որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս մտածեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսը դեռևս կարևոր աշխարհի համար, նույնիսկ նրանց համար, ովքեր տեղյակ չեն Նրա մասին:

Մատթեոսը վկայել է, որ Հիսուս Քրիստոսը Մեսիան է

Ինչպես շատ մարդիկ այսօր դեռ չեն հասկացել Հիսուս Քրիստոսի նշանակությունը, Փրկիչի ժամանակներում ևս, շատերը չէին ճանաչում Նրա կարևորությունը:

Մատթեոսը Հիսուս Քրիստոսի Տասներկու Առաքյալներից էր (տես Մատթեոս 10․2-4) և ականատես է եղել իր գրառումներում նկարագրած Փրկիչի կյանքի իրադարձություններից շատերին։ Նա գրել է Մատթեոսի Ավետարանը, որպեսզի օգնի մարդկանց՝ հատկապես Փրկիչին չհավատացող հրեաներին, հասկանալ, թե ով էր Հիսուս Քրիստոսը: Մատթեոսը հատուկ ընդգծել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է՝ հաճախակի վկայակոչելով Մեսիայի մասին հին մարգարեությունները, որոնք կատարեց Հիսուս Քրիստոսը:

Սկզբում Մատթեոսը գրի առավ Հիսուսի ընտանիքի պատմությունը: Նա ընդգրկեց կարևոր մարդկանց և մանրամասնություններ (տես Մատթեոս 1․1-17): Կարդացեք Մատթեոս 1.16-ը ՝ փնտրելով «Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում» արտահայտությունը: Կարող եք ընդգծել այդ արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:

  • Դուք ի՞նչ գիտեք «Քրիստոս» տիտղոսի նշանակության մասին:

«Քրիստոս» բառը եբրայերենում հնչում է որպես «Մեսիա»: Կարդացեք Սուրբ գրքերի ուղեցույցի « Մեսիա » հոդվածը, որպեսզի ավելին իմանաք այս տիտղոսի նշանակության մասին, և թե ինչու հրեաներից շատերը չընդունեցին Հիսուսին՝ որպես Քրիստոս:

  • Ի՞նչ եք սովորում Փրկիչի առաքելության մասին, երբ հասկանում եք Նրա «Քրիստոս» և «Մեսիա» տիտղոսների նշանակությունը:

Հնում մարդիկ օծվում և պատրաստվում էին հատուկ պարտականություններ կատարելու համար: Մատթեոսի Ավետարանը ներկայացնում է բազում օրինակներ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարել հին մարգարեությունները, որոնց համար Ինքն օծված էր: Փնտրեք երկու կամ երեք օրինակներ ձեր սուրբ գրություններում (տես հետևյալ աղյուսակը): Մտածեք, թե ինչու Երկնային Հայրը մանրամասներ հայտնեց Քրիստոսի անելիքի մասին Նրա գալուստից շատ տարիներ առաջ:

Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի մասին

Դրանց կատարումը Հիսուս Քրիստոսի միջոցով

Մեսիան պետք է լիներ Աբրահամի և Դավիթի հետնորդը (տես Երեմիա 23.5-6 , Ծննդոց 22.18):

Մատթեոս 1.1, 6, 17

Մեսիան պետք է ծնված լիներ կույսից (տես Եսայիա 7.14 , Ալմա 7.10):

Մատթեոս 1.21–23

Մեսիան պետք է ծնվեր Բեթլեհեմում (տես Միքիա 5.2):

Մատթեոս 2․4-6

Մեսիան պետք է գար Նազարեթից (տես 1 Նեփի 11․13):

Մատթեոս 2.23

Մեսիան պետք է բուժեր հիվանդներին (տես Եսայիա 53․4 , Մոսիա 3․5):

Մատթեոս 8.16–17

Մեսիան պետք է ուսուցաներ, թե ինչպես խոսել առակներով (տես Սաղմոս 78․2):

Մատթեոս 13.35

Մեսիան պետք է մտներ Երուսաղեմ՝ ավանակին հեծած (տես Զաքարիա 9.9):

Մատթեոս 21․1-7

Հիսուսը Քրիստոսը վկայեց, որ Ինքը Մեսիան է

Հին Կտակարանի մարգարեության ևս մի կատարում գրանցված է Ղուկաս 4.16-21 հատվածներում . Երբ Հիսուսը եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, Նա մտավ ժողովարան (եկեղեցի) և Եսայիայի գրքից կարդաց Մեսիայի աստվածային առաքելության վերաբերյալ մի մարգարեություն: Կարդալուց հետո Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է՝ ասելով, թե Եսայիայի մարգարեությունը կատարվեց:

Կարդացեք Եսայիա 61.1-2-ը ՝ փնտրելով թե ըստ Եսայիայի մարգարեության, Մեսիան ինչ նպատակի համար էր օծված: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք, ձեր կարծիքով, ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսը համապատասխանում է Եսայիայի կողմից գրված նկարագրություններին:

Կարող եք նաև դիտել «Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է» տեսանյութի 0:00-ից մինչև 2:05 հատվածը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են Եսայիա 61.1-2-ը ապացուցում, որ Հիսուս Քրիստոսը մարգարեությամբ հայտնված Մեսիան է:

  • Փրկիչը ինչպե՞ս է կատարել այդ մարգարեություններից որևէ մեկը ձեր կամ մեկ ուրիշի կյանքում, ում դուք ճանաչում եք:

Ավելացրեք մանրամասներ Հիսուս Քրիստոսի մասին այն թերթիկի վրա, որը դուք սկսեցիք օգտագործել դասի սկզբում: Պատասխանեք հետևյալ հարցերին, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչ մանրամասներ կարելի է ավելացնել:

  • Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Մեսիայի վերաբերյալ այս մարգարեություններից և դրանց կատարումից:

  • Ի՞նչի համար էր Հիսուս Քրիստոսը երկիր եկել: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Նրա առաքելությունը:

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար:

Ընտրովի. Ուզո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը դեռևս կարևոր այսօր

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը կիսվել է Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ վկայությամբ.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Ինչպես պարզ ու խավար երկնքում առաջնորդող աստղ՝ Հիսուս Քրիստոսը լուսավորում է մեր ճանապարհը: Նա աշխարհ եկավ մի համեստ ախոռում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Նա բժշկեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և բարձրացրեց մեռյալներին։ Նա մոռացվածների ընկերն էր: Նա մեզ սովորեցրեց բարիք գործել, հնազանդվել և սիրել միմյանց: Նա խաչվեց խաչի վրա՝ վեհաշուքորեն բարձրանալով երեք օր անց, թույլ տալով, որ մենք և նրանք, ում սիրում ենք, ապրեն մահից հետո: Իր անզուգական ողորմությամբ և շնորհով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերն ու տառապանքները՝ ներում բերելով, երբ մենք ապաշխարում ենք, և խաղաղություն՝ կյանքի փոթորիկներում: Մենք սիրում ենք նրան: Մենք երկրպագում ենք Նրան։ Մենք հետևում ենք Նրան: Նա մեր հոգիների խարիսխն է:

(Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 88)

Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսը Դավիթի հետնորդն է

Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915–85) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Ոչ մի այլ գաղափար այնքան խորը չէր արմատավորված հրեաների մտքում Հիսուսի ժամանակներում, որքան համատարած հավատքը, որ Մեսիան պետք է լիներ Դավիթի Որդին: … Նրանք փնտրում էին ժամանակավոր փրկիչին, ով դեն կնետեր հռոմեական գերության լուծը և ևս մեկ անգամ կազատեր Իսրայելը: Նրանք փնտրում էին մի ղեկավարի, ով կվերականգներ այդ փառքը և համաշխարհային ազդեցությունն ու հեղինակությունը, որ նրանք վայելում էին, երբ Իսրայելի գահին նստած էր Հեսսեի Որդին:

[Բրյուս Ռ Մակքոնկի, Խոստացված Մեսիան (1978), 188։]

Ովքե՞ր են այն կանայք, որոնց Մատթեոսը ընդգրկել է Քրիստոսի ծագումնաբանության մեջ

«Թամարը Ադուլամից էր՝ Քանաանում (տես Ծննդոց 38), Ռախաբը Երիքովից էր՝ նույնպես Քանաանում (տես Հեսու 2․1-7), Հռութը Հուդայի երկիր գնալուց առաջ ապրում էր Մովաբիում (տես Հռութ 1.4), և Բերսաբեն Ուրիայի կինն էր և խեթ էր (տես Բ Թագավորաց 11.3): Այսպես, բոլոր չորսն էլ կամ ոչ իսրայելացի էին կամ էլ որևէ կապ ունեին ոչ-իսրայելացիների հետ» (Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար [2018], 13): Այս կանանց ընգրկումը Հիսուս Քրիստոսի ծագումնաբանության մեջ ուսուցանում է մեզ, որ Աստված աշխատում է բոլոր մարդկանց հետ և շատ անսպասելի եղանակներով:

Դա նաև ապացուցում է, որ անձնական բարեպաշտությունը կախված չէ «կատարյալ» տոհմ ունենալուց, քանզի Հիսուս Քրիստոսի տոհմը կատարյալ չէր: [Եվ] կանանց ընդգրկումը Փրկիչի [ընտանեկան պատմության մեջ] արտացոլում է մի կարևոր ճշմարտություն, որ տղամարդիկ և կանայք հավասար են Աստծո աչքում» (Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար, 13):